22:23 23.07.2021
ՄԱԿ-ը կոչ է անում Չինաստանին և մյուս երկրներին համագործակցել ԱՀԿ-ի՝ COVID-19-ի ծագման հետաքննության հարցում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը: Պատասխանելով այն հարցին, թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը որևէ մեկնաբանություն կտա՞ Չինաստանի՝ ԱՀԿ-ի հետ համագործակցելուց հրաժարվելու վերաբերյալ, Ֆարհան Հաքն ասել է. «ԱՀԿ-ն ղեկավարում է այդ գործընթացին, […]
22:10 23.07.2021
Չինաստանի հարավ-արևմուտքում երեք մարդ է վարակվել H5N6 թռչնագրիպի վիրուսով, որոնցից մեկը մահացել է, հաղորդվում է Հոնկոնգի առողջապահության դեպարտամենտի կայքում: Մահվան ելքով դեպք է գրանցվել Սիչուան նահանգի Սուանհանայում, 51-ամյա հիվանդն առնչվել է ընտանի թռչնի հետ։ Ախտանշանները նա նկատել է հունիսի 25-ին, հուլիսի 3-ին հիվանդին հոսպիտալացրել են, սակայն հաջորդ օրը նա մահացել է։ Երկրորդ վարակվածը 57-ամյա քաղաքացի […]
20:34 23.07.2021
COVID-19-ի դեմ պատվաստումային շարժական խմբերի մոտ հերթերը կարգավորելու համար Հյուսիսային պողոտայում գործարկվել է էլեկտրոնային գրանցումների համակարգ: Այն ունի քաղաքացիների գրանցման երեք պատուհան: Մեկը նախատեսված է ՀՀ քաղաքացիների, մյուսը կացության քարտ ունեցողների, երրորդը` օտարերկրացիների համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը։
20:25 23.07.2021
Իտալիայում COVID-19-ով վարակվածների թվի զգալի աճ է արձանագրվել, և հիմնականում այն տարածում է գտել եիտասարդության շրջանում։Այս մասին հայտնել է Իտալիայի Առողջապահության ազգային ինստիտուտի (ISS) նախագահ Սիլվիո Բրուզաֆերոն: «Միևնույն ժամանակ, վարակվածների միջին տարիքային շեմը իջել է մինչև 25 տարեկան, իսկ վերակենդանացման բաժանմունքներում գտնվող հիվանդների միջին տարիքը՝ 55 տարեկանն է»,-աել է Իտալիայի Առողջապահության ազգային ինստիտուտի ղեկավարը։ Ուրբաթ, […]
20:07 23.07.2021
Իսրայելը Վրաստանը ներառել է «կարմիր գոտու» ցուցակում: Սա այն երկրներն են, ուր կորոնավիրուսային վարակի տարածման բարձր մակարդակ է պահպանվում: Իսրայելի քաղաքացիներին հուլիսի 30-ից արգելվել է Վրաստան այցելել (բացառությամբ հատուկ դեպքերի): Aliq Media-ի փոխանցմամբ ՝տեղեկատվությունը տարածել է Վրաստանում Իսրայելի դեսպանությունը: Իսրայելը «կարմիր գոտու» ցուցակը վերանայում է շաբաթական կտրվածքով: Եթե Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը բարելավվի, «համապատասխան սահմանափակումները կթուլացվեն […]
19:43 23.07.2021
Գյումրիի «Ուռուցքաբանական դիսպանսերը» միավորվել է «Գյումրի» բժշկական կենտրոնին: Այս մասին հայտարարություն է տարածել «Գյումրի» ԲԿ-ն։ «ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ «Գյումրու ուռուցքաբանական դիսպանսեր» ՓԲԸ-ն միավորվել է «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին։ Իրազեկում ենք մարզային ամբուլատոր պոլիկլինիկական համակարգին, օնկոլոգիական հիվանդություններով տառապող և օնկոլոգիական հիվանդությունների կասկածով անձանց համապատասխան լաբորատոր գործիքային հետազոտություններ անցնելու համար ուղեգրել «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ […]
16:43 23.07.2021
Հուլիսի 21-ին` ժամը 20։30-ի սահմաններում, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկություն է ստացել, որ Արմավիրի մարզի «Հ. Մանուկներ» առողջության կենտրոնում «սուր էնտերոկոլիտ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է 4 քաղաքացի։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նրանց վիճակը գնահատվել է միջին ծանրության։ Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հոսպիտալացված անձինք և ևս 4 հոգի, որոնք […]
15:00 23.07.2021
Անահիտ Ավանեսյանի ելույթը Աթենքի գագաթնաժողովում. «Հայաստանում COVID-19 համավարակի դեմ պայքարի առաջին ամիսներին հայտարարվեց լոքդաուն, ինչը, հայտնի է, որ բերում է մարդկանց առանձին խմբերի ու անհատների մեկուսացման։ Բնականաբար, նման միջոցառումներն այդ փուլում միակ և անհրաժեշտ միջոցն էին վարակի տարածման դեմ պայքարելու: Հասկանալի է նաև, որ մարդկանց մեկուսացումը չէր կարող իր բացասական ազդեցությունը չթողնել նրանց հոգեկան առողջության […]
11:30 23.07.2021
Հուլիսի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 460 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր թիվը 398 081 է: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1082 պացիենտ, ընդհանուր առմամբ ապաքինվել է 370 565 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 20 մարդ, ընդհանուր՝ 5 656:
10:03 23.07.2021
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրապարակած պաշտոնական տվյալների՝ 23 միլիոն երեխա, այն է՝ լրացուցիչ 3․7 միլիոն ավելին քան 2019 թ.-ին, 2020 թ.-ին չի ստացել նախատեսված պլանային պատվաստումները։ Աշխարհում պատվաստումներին առնչվող վերջին տվյալներով, երկրների մեծամասնությունում նախորդ տարվա ընթացքում նվազել է պլանային պատվաստումների թիվը։ Մտահոգիչ է, որ տարվա ընթացքում մոտ 17 միլիոն երեխա, հավանական է, […]
23:13 22.07.2021
Իտալիայի Նախարարների խորհուրդը որոշում է ընդունել COVID պանդեմիայի պատճառով արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել մինչև դեկտեմբերի 31-ը, հայտնել է Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան: Նախարարն արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու մասին հայտարարել է հատուկ մամուլի ասուլիսում։ Այս ռեժիմը կառավարությանը թույլ է տալիս արագացված տեմպերով որոշումներ կայացնել առանց խորհրդարանի անհապաղ հավանության, մասնավորապես, պարետային ժամ սահմանել, ինչպես նաև միջոցներ […]
20:50 22.07.2021
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով ՝ Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի օրական մակարդակը բավականին բարձր է, որի պատճառով մոբիլիզացվում է հիվանդանոցների ցանցը։ Հաղորդում է 1tv.ge-ն։ «Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է 2 261 նոր դեպք, 18 մահվան ելք: Դեպքերի քանակը բարձր է, ինչն ինքնին առանձնահատուկ ուշադրության կարիք ունի: Հիվանդանոցների ցանցը շարունակում է մոբիլիզացված մնալ, ինչպես […]
20:13 22.07.2021
Ավարտվեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանում կազմակերպված եռօրյա իրազեկման սեմինար-խորհրդատվությունների շարքը՝ Երևանի ենթակայության մանկապարտեզների տնօրենների և բուժքույրերի համար: Սեմինար-խորհրդատվությունը վարել են Տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը, աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը և ՏՄ մասնագետները։ Կազմակերպությունների ներկայացուցիչներն իրազեկվել են ՀՀ առողջապահության նախարարի 2002 […]
18:53 22.07.2021
Pfizer և BioNTech կոնսորցիումի, ինչպես նաև AstraZeneca-ի դեղորայքով ամբողջական պատվաստումը ապահովում է բարձր պաշտպանություն կորոնավիրուսի «Դելտա» շտամից: Այս մասին են վկայում New England Journal of Medicine-ի կողմից հրապարակված ուսումնասիրությունների արդյունքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ինչպես նշվում է հրապարակման մեջ, մասնագետները կատարել են հիվանդության ընթացքի վերլուծություն՝ Անգլիայում տվյալ պատվաստանյութերով պատվաստված բուժառուների շրջանում: Ըստ դրա արդյունքների՝ պարզվել է, […]
15:59 22.07.2021
Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին: Այն պայմանավորված է առանձին տնտեսավարողների մոտ կորոնավիրուսի շարունակվող ազդեցության հետևանքով առաջացած ընթացիկ իրացվելիության հետ կապված խնդիրների մեղմման, փոփոխված տնտեսական իրավիճակում վերջիններիս զարգացմանը նպաստելու և փոփոխված իրավիճակում «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառման» շրջանակում տրամադրվող օժանդակության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ։ Նախագծով առաջարկվում է միջոցառման […]
15:39 22.07.2021
Տարվա տաք շրջանում՝ հիմնականում ամռան ամիսներին, ավելանում են աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների դեպքերը, ինչպես նաև բռնկումները, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հայաստանում բարձր ջերմաստիճանով, սննդամթերքի բացօթյա ոչ ճիշտ պատրաստմամբ և հակասանիտարական պայմաններում վաճառքի հետ կապված՝ ընթացիկ տարում արդեն իսկ արձանագրվել են սննդային գործոնով պայմանավորված բռնկման դեպքեր, որոնց պատճառ են հանդիսացել արագ սննդի պատրաստման […]
15:33 22.07.2021
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը մեկնել է Հունաստան` մասնակցելու Աթենքում ընթացող բնակչության հոգեկան առողջության և ծառայությունների մատուցման համակարգերի վրա COVID-19 համավարակի ազդեցության հարցերով գագաթնաժողովին: Այն անցկացվում է Հունաստանի կառավարության բարձր հովանու ներքո` Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի գրասենյակի հետ համագործակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, գագաթնաժողովին մասնակցում են ԱՀԿ անդամ-պետությունների քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ, ինչպես […]
14:50 22.07.2021
Վերջին օրերին Գերմանիայում COVID-19-ի հիվանդացությունն աճել է, այն աճում է «պայթյունավտանգ» տեմպերով, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այդ մասին գրում է «РИА Новости»-ն։ «Դա պայմանավորված է «Դելտա» տարբերակով: Վիրուսի տարածման արագության չափիչը մեկից մեծ է, ինչը նշանակում է, որ մենք ունենք էքսպոնենցիալ աճ»,- ասել է Մերկելը ամենամյա մեծ մամուլի ասուլիսում, որը նրա համար կդառնա […]
13:53 22.07.2021
Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ փոփոխություններ են կատարվել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կցագրման ծրագրում: Հուլիսի 1-ից մեկնարկած նոր ծրագրով յուրաքանչյուր քաղաքացի ազատ է, անկախ հաշվառման վայրից, դիմել իր նախընտրած բժշկին և ստանալ անվճար բուժօգնություն: ԱՀ յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև ԱՀ-ում փախստականի և ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող յուրաքանչյուր անձ պետական պատվերի […]
13:32 22.07.2021
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են երկրում հատուկ կարանտինային ռեժիմը մինչև սեպտեմբերի 1-ը: Համապատասխան հրամանագիրը հինգշաբթի օրը ստորագրել է վարչապետ Ալի Ասադովը: «Երկրում կորոնավիրուսային վարակի տարածումը և դրա հնարավոր հետևանքները կանխելու համար երկարաձգել հատուկ կարանտինային ռեժիմի գործողության ժամկետը Ադրբեջանի Հանրապետությունում մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը՝ ժամը 06:00-ն»,- նշված է կառավարության կայքում հրապարակված փաստաթղթի մեջ։ Նախկինում երկրում հատուկ […]
11:03 22.07.2021
Հուլիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 161 դեպք, որոնցից 218 676 -ն` առողջացած, 4575-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3797 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 287 379 թեստավորում: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այսպիսով` երեկ կատարվել է 5034 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության […]
08:54 22.07.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկած ծրագիրը կորոնավիրուսի ծագման ուսումնասիրության երկրորդ փուլում պարունակում է ձևակերպումներ, որոնք չեն հարգում գիտությունը, Չինաստանը չի հետևելու դրան: Այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՉԺՀ-ի հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Ցզեն Իսինը։ «Չինաստանի իշխանություններն աջակցում են գիտության վրա հիմնված հետազոտության անցկացմանը», – նշել է Ցզեն Իսինը: […]
08:33 22.07.2021
Ուհանի վիրուսաբանության ինստիտուտը երբեք չի սինթեզել, արհեստականորեն դուրս չի բերել և թույլ չի տվել կորոնավիրուսի արտահոսք, հայտարարել է Ուհանի Կենսանվտանգության ազգային լաբորատորիայի տնօրեն, ինստիտուտի գիտաշխատող յուան Չժիմինը: «Մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը Ուհանի վիրուսաբանության ինստիտուտը չի ուսումնասիրել և չի բախվել COVID-19-ին։ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտը երբեք չի սինթեզել, ստեղծել կամ թույլ տվել COVID-19 արտահոսք: Երրորդ ՝ […]
22:56 21.07.2021
Սննդաբան Օլգա Դեքերն իր Instagram-ում նախազգուշացրել է հատապտուղների վրա հիմնված դետոքս-սննդակարգերի վտանգների մասին: Մասնագետն արձագանքել է սննդաբանների և առողջ ապրելակերպի բլոգերների հրապարակումներին, ովքեր խորհուրդ են տալիս օրական հինգ անգամ ուտել 250 գրամ տարբեր հատապտուղներ և խմել առնվազն ութ բաժակ ջուր`կոճապղպեղի, լայմի կամ կիտրոնի հավելումով։ Ըստ Դեքերի` դրանից հետո մարդն էներգիայի մեծ ալիք կզգա, բայց օրգանիզմը […]
19:45 21.07.2021
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքերով՝ երկրում համաճարակաբանական իրավիճակը լրջորեն վատթարացած է: Ըստ նրա՝ այս ֆոնին հատկապես կարևոր է հետևել հանձնարարականներին: Խոսելով խնդրի մասին՝ նա ընդգծել է փակ տարածքում շնչադիմակ կրելու անհրաժեշտությունը: «Վտանգը լուրջ է, ուստի մենք բոլորս պետք է գիտակցենք, որ համաճարակային իրավիճակը վատթարանում է, մենք լուրջ ալիքի մեջ ենք մտնում: Այսօրվա […]
11:58 21.07.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 415 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 393 360 դեպք: Ապաքինվել է ևս 943 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 368 073: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 26 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 5 618 […]
11:01 21.07.2021
Հուլիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 936 դեպք, որոնցից 218 585 -ն` առողջացած, 4573-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3665 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 282 345 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4875 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 220 նոր դեպք: Ունենք 56 […]
09:08 21.07.2021
Հնդկաստանում թռչնագրիպից մարդու մահվան առաջին դեպքն է գրանցվել։ Ինչպես հաղորդում է The Times of India թերթը, վկայակոչելով բժշկական գիտությունների Համաինդիական ինստիտուտի (All India Institute of Medical Sciences, AIIMS) աղբյուրները, հիվանդության զոհ է դարձել 11-ամյա երեխա: Պարբերականի տեղեկություններով՝ երեխան ինստիտուտ է տեղափոխվել հուլիսի 2-ին՝ բարձր ջերմությամբ և հազով։ Ներկայումս փորձում են գտնել այն մարդկանց, որոնք շփում […]
08:29 21.07.2021
Աշխարհում կարող է կորոնավիրուսի նոր շտամ հայտնվել, որն ավելի վտանգավոր կլինի, քան դելտա տարբերակը, հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը ՝ ելույթ ունենալով Միջազգային օլիմպիական կոմիտեի 138-րդ նստաշրջանում: Ըստ նրա՝ նոր շտամը կարող է հանգեցնել վարակի հետագա տարածումն ամբողջ աշխարհում։ «Որքան շատ է տարածվում (կորոնավիրուսի-խմբ.), այնքան դրա ավելի շատ տարբերակները կհայտնվեն ավելի վտանգավոր […]
23:05 20.07.2021
Անհնար է կանխատեսել, թե ինչպիսի բարդություններ կարող է ունենալ հիվանդը, որը կորոնավիրուսով է վարակվել, РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի մանկաբույժների միության նախագահ Լեյլա Նամազովա-Բարանովան: «Անհնար է կանխատեսել, թե ինչ բարդություններ կունենան մեծահասակը կամ երեխան, եթե բախվեն կորոնավիրուսային վարակի հետ», – ասել է նա «Պատվաստումների օրացույցի մշակումը COVID-19- ի համատեքստում` առողջության և երկարակեցության խնամք» համաժողովի […]