TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+23.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Վրաստանում մահացել է կորոնավիրուսով վարակված երկրորդ նորածինը

18:25 20.07.2021

Ցիցիշվիլի կլինիկայում մահացել է արհեստական շնչառական սարքին միացված կորոնավիրուսով վարակված երկրորդ նորածինը: Այս մասին հայտնել է Ցիցիշվիլի նոր մանկական կլինիկայի տնօրեն Դավիթ Ռեխվիաշվիլին: Ըստ Ռեխվիաշվիլիի, երեխան հուլիսի 1-ին սուր շնչառական անբավարարությամբ օկուպացված Աբխազիայից տեղափոխվել էր Թբիլիսի, և այդ ժամանակվանից միացված էր արհեստական շնչառության սարքին: «Երեխան, որը մոտ երկու ամսական էր, վարակված է կորոնավիրուսի հնդկական շտամով: […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 194 նոր դեպք․ 3 մարդ մահացել է

10:59 20.07.2021

Հուլիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 716 դեպք, որոնցից 218 529 -ն` առողջացած, 4572-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3503 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 277 470 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6299 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 194 նոր դեպք: Ունենք 102 […]

̰
Բժիշկը նշել է երեխաների մոտ ջերմային հարվածի ախտանշանները

23:07 19.07.2021

Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի գլխավոր մանկաբույժ Իսմայիլ Օսմանովը РИА Новости- ին ասել է, թե ինչ նշաններ կարող են վկայել նորածնի ջերմային հարվածի մասին: «Եթե արևի տակ գտնվելուց հետո նկատեք, որ ձեր երեխան ունի ջերմություն, մաշկի կարմրություն՝ հատկապես դեմքի, թուլություն, ախորժակի կորուստ, առատ քրտնարտադրություն, փսխում, հազվադեպ և քիչ սակավ միզարտադրություն, քթի արյունահոսություն, հաճախակի մակերեսային շնչառություն, փորլուծություն, մեծ […]

̰
ԱՀԿ-ն կորոնավիրուսի «լյամբդա» շտամ է  հայտնաբերել 30 երկրում

22:50 19.07.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գրանցել է կորոնավիրուսի «լյամբդա» շտամի տարածումը ավելի քան 30 երկրում, առավելապես Հարավային և Հյուսիսային Ամերիկայում, հայտարարել է ԱՀԿ-ի արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Կերկխովան: Առաջին անգամ այս շտամը գրանցվել է Պերուում 2020 թվականի դեկտեմբերին։ Մարիա վան Կերկխովան հավելել է, որ կազմակերպությունն ուշադիր հետևում է «լյամբդա» շտամին և համագործակցում […]

̰
Բժիշկը նշել է, թե որ հիվանդությունների դեպքում չի կարելի թթու կանաչ խնձոր ուտել

21:37 19.07.2021

Էնդոկրինոլոգ և սննդաբան Տատյանա Բոչարովան РИА Новости- ին ասել է, թե որ հիվանդությունների դեպքում չի կարելի թթու կանաչ խնձոր ուտել: Մասնագետի խոսքով ՝ նախ այդպիսի խնձորներ չպետք է ուտեն պանկրեատիտով կամ լեղուղիների դիսկինեզիայով տառապող մարդիկ, հատկապես՝ սրացման փուլում: «Այս ախտորոշմամբ ավելի լավ է ընտրել քաղցր տեսակներ, հեռացնել կճեպը կամ թխել: Գաստրիտի կամ խոցային հիվանդության ախտորոշման […]

̰
Վրաստանի հիվանդանոցները կրկին գերբեռնված են․ Covid մահճակալների ավելի քան 75%-ը զբաղված է

19:59 19.07.2021

Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը շարունակում է վատթարանալ: Վարակման դեպքերը աճում են, հիվանդների մեծ մասը հոսպիտալացման կարիք ունի, այդ պատճառով կլինիկաները գերբեռնված են: Հաղորդում է Aliq Media-ն։ Թբիլիսիի հանրապետական ​​հիվանդանոցը ստիպված է ամեն օր նոր մահճակալներ  ավելացնել հիվանդների համար: Բոլոր 350 մահճակալները, որոնք մոբիլիզացվել էին վարակվածների համար, այժմ զբաղված են: Նույն պատկերն է նաև Մցխեթայի բժշկական կենտրոնում. […]

̰
ԱՀԿ-ն կոչ է անում կորոնավիրուսային սահմանափակումները արագ չվերացնել

14:07 19.07.2021

Համավարակը դեռ չի ավարտվել. անցյալ ամառվա սխալները՝ կորոնավիրուսի սահմանափակումների արագ վերացման հետ կապված, չեն կարող կրկնվել: Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի մեկնաբանություններում, որոնք տրամադրել է ТАСС-ը: «Թեպետ ամառը եկել է, համավարակն ավարտված չէ: Համավարակային իրավիճակից հոգնածությունը վնաս է հասցրել մեր հավաքական հոգեկան առողջությանը, և բնական է, […]

̰
Արցախի փողոցից հիվանդանոց տեղափոխված նորածինը պատրաստ է դուրսգրման

11:52 19.07.2021

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արցախի փողոցից հիվանդանոց տեղափոխված նորածնի վիճակը գնահատվում է բավարար․ «Հուլիսի 14-ին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկա տեղափոխված նորածինը, որը համալսարանական մասնագետների հսկողության տակ էր, առողջացել է և պատրաստ է դուրսգրման: Նշենք, որ Երևանի Արցախի փողոցի 15 շենքի մուտքերից մեկի մոտից […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 92 նոր դեպք․ 3 մարդ մահացել է

11:01 19.07.2021

Հուլիսի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 522 դեպք, որոնցից 218 427-ն` առողջացած, 4569-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3414 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 271 171 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3554 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 92 նոր դեպք: Ունենք 96 առողջացած […]

̰
Հայաստանում կատարվել է 131 080 պատվաստում

10:03 19.07.2021

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 18-ի դրությամբ` կատարվել է 131080 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 94560, երկրորդ դեղաչափ` 36520։ Հիշեցում. «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ […]

̰
Ռուսաստանում SARS-CoV-2-ի դեմ ակտիվորեն պայքարող լակտոբացիլի շտամ են հայտնաբերել

09:34 19.07.2021

Ակադեմիկոս Ի. Ն.Բլոխինայի անվան Նիժնի Նովգորոդի համաճարակաբանության և մանրէաբանության ինստիտուտի մասնագետները լակտոբացիլի շտամ են հայտնաբերել, որը ակտիվություն է ցուցաբերում COVID-19-ի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է “Արմենպրես” – ը, հուլիսի 19-ին հաղորդվում է «Ռոսպոտրեբնադզորի» կայքում: Նշվում է, որ Նիժնի Նովգորոդի մասնագետները «Վեկտոր» վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնի աշխատակիցների հետ համատեղ ուսումնասիրել են հեղինակային պրոբիոտիկների […]

̰
Կես միլիոն չինացիներ ԱՀԿ-ից պահանջել են ստուգել ԱՄՆ-ի բիոլաբորատորիան

09:22 19.07.2021

Չինաստանում համացանցի ավելի քան կես միլիոն օգտատերեր բաց նամակ են ստորագրել Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)՝ Ֆորտ Դետրիկ բազայի ամերիկյան կենսաբանական լաբորատորիայում իրավիճակը հետաքննելու պահանջով, որպեսզի «կանխվեն ապագա համաճարակները», հաղորդում է չինական Global Times թերթը: ՉԺՀ-ի բնակիչների բաց նամակում ասված է, որ ԱՀԿ-ի հաջորդ համաճարակը կանխելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել լաբորատորիաներին, որոնք հետազոտում են վտանգավոր […]

̰
Բժիշկը պատմել է՝ ինչպես ավելի քիչ քրտնել

23:40 18.07.2021

Շոգ եղանակին ռուսաստանցիների մեծ մասը բախվում է առատ քրտնարտադրության խնդրին: Sputnik ռադիոյին տված հարցազրույցում դրանով զբաղվելու մեթոդները թվարկել է մաշկավեներոլոգ Յուլիա Նագայցևան: Քրտնարտադրությունը բնական ֆիզիոլոգիական գործընթաց է, որը մեր օրգանիզմը փրկում է գերտաքացումից: Որպեսզի ուժեղ հոտը ոչ ձեզ, ոչ էլ ձեր շրջապատին չանհանգստացնի, անհրաժեշտ է պահպանել հիգիենայիբոլոր անհրաժեշտ կանոնները, ընդգծել է բժիշկը: «Հիգիենայի հետ կապված […]

̰
Գիտնականները պատմել են սննդակարգի մասին, որը կանխարգելում է քաղցկեղի և շաքարախտի զարգացումը

23:15 18.07.2021

Առողջ դիետան ներառում է ոչ միայն ճիշտ սնունդ, այլև դրանք ողջ օրվա ընթացքում խելամիտ բաշխում: Որոշակի մթերքներ պետք է ուտել միայն սահմանափակ ժամերի, ասվում է Հարբինի համալսարանի գիտնականների ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի ամսագրում: Մասնագետների կարծիքով՝ այս սկզբունքի պահպանումը կանխում է քաղցկեղի, սրտանոթային համակարգի հիվանդությունների և շաքարախտի զարգացման ռիսկը: Գիտնականները կապ են […]

̰
Սննդաբանը նշել է իմունային համակարգն ամրապնդելու համար մատչելի մթերքը

23:01 18.07.2021

Կեֆիրը կբարելավի մարսողությունը, կօգնի օրգանիզմին չափից շատ ուտելուց հետո և կուժեղացնի իմունային համակարգը: Սննդաբան Ելենա Սոլոմատինան Sputnik ռադիոյին տված հարցազրույցում խոսել է այս հայտնի կաթնաթթվային ըմպելիքի օգուտների մասին: Առաջին հերթին, կեֆիրի օգնությամբ կարելի է կազմակերպել բեռնաթափման օրեր: Սա հատկապես ճիշտ է խնջույքից հետո: «Սկզբունքորեն, կարելի է կազմակերպել բեռնաթափման օր, երբ գերհագեցվածության զգացողություն կա», – ասել […]

̰
Սրտաբանը նշել է զարկերակային ճնշումն իջեցնող մթերքները

22:15 18.07.2021

Սրտաբան Վալենտինա Բայդինան РИА Новости-ին պատմել է, թե ինչից պետք է բաղկացած լինի արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց ճաշացանկը: Նա հիշեցրել է, որ զարկերակային բարձր ճնշման փաստը նշանակում է, որ անոթները նեղացել են: Եվ անոթները լայնացնող ամենալավ միջոցներից է կաթնաթթուն: Այն հանդիպում է կաթնամթերքում, նշել է նա: Մասնագետի խոսքով՝ կարկադե կարմիր թեյը հիպերտոնիկ հիվանդների համար […]

̰
Սննդաբանն ասել է՝ շոգին ինչ է կարելի խմել և ինչ չի կարելի

20:52 18.07.2021

Ըստ մասնագետի՝ դրանց և գազավորված ըմպելիքների միջև «տարբերություն չկա. օգուտը նվազագույնն է, իսկ վնասը, ցավոք, նույնը»:

̰
Գիտնականները սարդի թույնից ինֆարկտի դեմ դեղամիջոց են ստացել

20:05 18.07.2021

Ավստրալացի գիտնականները դեղամիջոց են մշակել, որը կարող է ինֆարկտի դեպքում կյանքեր փրկել: Հետաքրքիրն այն է, որ դեղամիջոցը ստեղծվել է այնպիսի նյութի հիման վրա, որը հանդիպում է աշխարհում ամենավտանգավոր  սարդի թույնի մեջ:Սարդերի այդ տեսակը հանդիպում է Ֆրեյզեր կղզում: Սրտի կաթվածի ժամանակ արյան հոսքը դեպի սիրտ նվազում է, ինչը հանգեցնում է սրտամկանում թթվածնի պակասին: Մինչ օրս ոչ […]

̰
Չինաստանում արձանագրվել է կապիկի վիրուսից մարդու մահվան առաջին դեպքը

17:10 18.07.2021

Չինաստանը արձանագրել է կապիկի B վիրուսից մարդու մահվան առաջին դեպքը, հայտնում է Global Times- ը: Նշվում է, որ մահացած տղամարդը Պեկինի  53-ամյա անասնաբույժն է:Մարտի սկզբին նա, պրիմատների վրա փորձարարական հետազոտական ​​աշխատանքների շրջանակներում վիրահատել է երկու սատկած կապիկների: Մեկ ամիս անց նրա մոտ առաջացել է սրտխառնոցի, փսխման և ջերմության ախտանիշներ: Հետազատությունը հաստատել էր, որ անասնաբույժը վարակվել […]

̰
Ինչպես ավելի հեշտ դիմանալ շոգին․ բժշկի խորհուրդները

16:10 18.07.2021

Ավելի լավ է տանը տաք եղանակին գտնվել լավ օդափոխվող սենյակում, այդ ժամանակ արժե խմել մաքուր ջուր կամ տաք կանաչ թեյ, բայց ոչ սուրճ կամ ալկոհոլ, ինչպես նաև անպայման օգտագործել գլխարկներ, РИА Новости-ին ասել է Инвитро-Москва- ի գլխավոր բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր Սերգեյ Խոմյակովը: «Տաք եղանակին, բարձր ջերմաստիճանին չհամակերպվող մարդկանց համար ավելի լավ է տանը մնալ […]

̰
Իսրայելում ցողունային բջիջների հիմքով COVID-ի նոր դեղամիջոց են մշակել

14:55 18.07.2021

Իսրայելական Հայֆա նահանգի Ռամբամ կլինիկայում հաջողությամբ ավարտվել է ցողունային բջիջների օգտագործմամբ  COVID- ի նոր դեղամիջոցի փորձարկումների առաջին փուլը։ РИА Новости- ին հայտնել են նոր դեղորայքի մշակողները: Մասնագետների խոսքով ՝ օրվա ընթացքում ընդամենը երեք ներարկում է պահանջվել թթվածնի սատուրացիայի մակարդակը նորմալացնելու և հիվանդների վիճակը էապես բարելավելու համար, այժմ մասնագետները սկսում են փորձարկման երկրորդ փուլը։ Ըստ գլխավոր […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 286 նոր դեպք

12:25 18.07.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 286 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 701 մարդ: Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 13  պացիենտ: Երկրում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 551:    

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 132 նոր դեպք

11:05 18.07.2021

Հուլիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 430 դեպք, որոնցից 218 331-ն` առողջացած, 4566-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3421 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 267 617 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4224 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 132 նոր դեպք: Ունենք 89 առողջացած […]

̰
Սննդաբանը նշել է իմունիտետը ամրապնդող հինգ մթերք

21:47 17.07.2021

Սննդաբան, կենսաբանական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Միրոշնիկովը «Մոսկվա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է իմունիտետի համար ամենաօգտակար հինգ մթերքների մասին: Առաջին հերթին մասնագետը ուշադրություն է հրավիրել վիտամին C պարունակող մթերքների վրա: Այն մասնակցում է ինտերֆերոնի և իմունային բջիջների մշակմանը: Սև հաղարջը կլինի ամառային լավագույն մթերքը, քանի որ այս հատապտղի 100 գրամը պարունակում է վիտամինի օրական չափաբաժնի […]

̰
Ներդրվում է հերթագրման էլեկտրոնային համակարգ՝ պատվաստումային շրջիկ կայաններում

19:05 17.07.2021

Այսուհետ COVID-19-ի դեմ պատվաստվելու համար պատվաստումային շրջիկ կայաններում երկար սպասելու կարիք չի լինի։ Առողջապահության նախարարությունը պատվաստման գործընթացն առավել հարմարավետ ու դյուրին դարձնելու համար ներդրել է հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգ, որի նպատակն անհարկի կուտակումները բացառելն է և գոյացած հերթերը կանոնակարգելը։ Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է Հյուսիսային պողոտա 1 հասցեում գտնվող պատվաստումային կայան, […]

̰
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը վարակվել է կորոնավիրուսով

18:58 17.07.2021

 Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը վարակվել է կորոնավիրուսով, պատվաստումների շնորհիվ հիվանդության ախտանիշները  եղել են  թույլ : «Այսօր առավոտյան իմ COVID թեստը դրական էր: Ես սպասում եմ PCR թեստի արդյունքին, բայց պայմանավորված է այն փաստով, որ պատվաստանյութի երկու դեղաչափ եմ ստացել, ախտանիշները (հիվանդության)թեթև են: Խնդրում ենք պատվաստել, եթե դեռ չեք արել դա », – գրել […]

̰
Համավարակի սկզբից մինչ օրս Վրաստանում վարակվել է մինչև 41 հազար երեխա

18:50 17.07.2021

Վրաստանում կորոնավիրուսային համավարակի սկզբից ի վեր COVID-19 է ախտորոշվել մոտ 41 հազար երեխայի մոտ, ինչը վարակվածների ընդհանուր թվի 9-10%-ն է կազմում: Այս մասին հայտարարել է Իաշվիլիի մանկական կենտրոնական հիվանդանոցի բժշկական տնօրեն Իվանե Չխաիձեն: Հաղորդում է Jnews.ge-ն։ Վերջինիս տվյալներով, ներկայումս հիվանդանոցների մանկաբուժական բաժանմունքներում հիվանդատեղերն ամբողջությամբ զբաղված են: Ինչ վերաբերում է երեխաների հիվանդության ծանրությանը, Չխաիձեի խոսքով, երկու […]

̰
Աղքատ երկրներում ավելի շատ են մարդիկ ցանկություն հայտնում  պատվաստվել կորոնավիրուսի դեմ, քան ԱՄՆ-ում և Ռուսաստանում

17:52 17.07.2021

Գիտնականները պարզել են, որ Ասիայի և Աֆրիկայի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների մեծ մասի բնակիչների ավելի քան 80% -ը պատրաստ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Այնինչ, ԱՄՆ-ում և Ռուսաստանում պատրաստ են դա անել,  միայն 65 % և  30%-ը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Medicine գիտական ​​ամսագրում, այս մասին գրում է HSE- ի մամուլի ծառայությունը: Գիտնականների […]

̰
Աշխատանքային ժողով «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում

13:12 17.07.2021

Հուլիսի 17-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում տեղի է ունեցել աշխատանքային ժողով։ Քննարկվել է ծառայության ընթացքը, բարձրաձայնվել են առկա խնդիրները։ ՍԲՀԿ-ում շրջայցի ընթացքում տեսչական մարմնի ղեկավարին ներկայացվել են իրականացվող աշխատանքները։

̰
Սննդաբանը պատմել է, թե հապալասը ինչ հիվանդություններից է պաշտպանում

23:30 16.07.2021

Սննդաբան Սվետլանա Ֆուսն իր Instagram- ում թվարկել է հապալասի օգտակար հատկությունները: Նա նշել է, որ սիլիցիումի մեծ պարունակության պատճառով հատապտուղն ամրացնում է ոսկորները, բարելավում հոդերի շարժունակությունը, մաշկը, մազերը և եղունգները: Հապալասը պարունակում է նաև շատ երկաթ, յոդ, մանգան և հակաօքսիդանտներ: Բացի այդ, այս հատապտուղը պարունակում է միրտիլին, որն իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը: «Ուտելով […]

̰
BACK_TO_TOP