«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նորաբաց սպորտային բժշկության բաժանմունքում մարզիկները կստանան անվճար բուժօգնություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+26.09 oC

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նորաբաց սպորտային բժշկության բաժանմունքում մարզիկները կստանան անվճար բուժօգնություն

17:24 18.06.2021

Այսուհետ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում կգործի սպորտային բժշկության ծառայությունների առանձնացված բաժանմունք՝ նախատեսված բոլոր մարզաձևերի ՀՀ պատանեկան, երիտասարդական և ազգային հավաքականների ներկայացուցիչների համար:

Այսօր տեղի է ունեցել բաժանմունքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանը, մարզաշխարհի և առողջապահության համակարգի ներկայացուցիչներ:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանի ուղեկցությամբ ներկաները շրջել են ամբողջովին վերանորոգված և ժամանակակից սարքավորումներով հագեցած բաժանմունքում, ծանոթացել պայմաններին: Բժշկական կենտրոնի նորաբաց ծառայությունը ներառում է ֆիզիկական վիճակի գնահատում` հիվանդությունների և վնասվածքների ախտորոշում, ինչպես նաև շարունակական հսկողության ապահովում` նեղ մասնագիտական խորհրդատվությամբ և լաբորատոր գործիքային հետազոտությունների իրականացմամբ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդգծել է սպորտային բժշկության բաժանմունք ունենալու կարևորությունը:

«Վստահ եմ, որ նախարարությունների համակարգված աշխատանքի, բաժանմունքում մատուցվող ծառայությունների շնորհիվ մեր մարզիկները կլինեն առավել տոկուն և առողջ: Այս բաժանմունքի բացումը ցույց է տալիս պետության՝ սպորտի, առողջ ապրելակերպի նկատմամբ վերաբերմունքը: Կարծում եմ՝ մարզիկներն էլ այս փաստից ավելի կոգևորվեն և որպես արդյունք կգրանցեն նոր հաղթանակներ»,- ասել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը և ՀՀ առողջապահության համակարգի գործընկերներին շնորհակալություն հայտնել համագործակցության և արդյունավետ աշխատանքի համար:

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի խոսքերով՝ սպորտը՝ որպես կենսակերպի կարևոր հատված, պետք է առավել արժևորվի.

«Մեր երկու գերատեսչությունների համակարգման մեխանիզմներով պետք է ամեն ինչ անենք, որպեսզի առողջ ապրելակերպի քարոզն ու մշակույթը մեր հասարակության մեջ ամրապնդվեն: Սպորտը, սպորտի հանրայնացումը՝ որպես մեր կենսակերպի կարևոր հատվածներ, պետք է առավել արժևորվեն: Այդ գործընթացն առանց որակյալ պայմանների ու ծառայությունների, իհարկե, դժվար է պատկերացնել: Մեր թիմի կողմից ողջունում եմ բոլոր մարզիկներին ու հույս հայտնում, որ այն խնդիրները, որոնք, ցավոք սրտի, անխուսափելի են սպորտում, հեշտությամբ կհաղթահարվեն, և մենք` որպես երկիր, լավագույն ցուցանիշներ կարձանագրենք»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը վստահություն է հայտնել, որ նորաբաց բաժանմունքը կնպաստի մարզիկների՝ վնասվածքներից արագ վերականգնմանը.

«Իհարկե, ցանկանում ենք, որ բոլոր մարզիկներն առողջ լինեն, սակայն պրոֆեսիոնալ սպորտում վնասվածքները, առողջական խնդիրներն անխուսափելի են, ուստի նման կենտրոն ունենալն անհրաժեշտություն է: Այստեղ ՀՀ հավաքականների բոլոր ներկայացուցիչները կստանան անվճար բժշկական օգնություն, բարձր մակարդակով կկազմակերպվեն բոլոր բուժումները, կարվի առավելագույնը մարզիկների՝ հնարավորինս արագ վերականգնման համար։ Վիրահատական միջամտությունների անհրաժեշտության դեպքում կտրամադրվի ուղեգիր, որով կկատարվեն անվճար վիրահատություններ համապատասխան բուժհաստատություններում»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև նշել է, որ կիրականացվեն աշխատանքներ նմանատիպ այլ կենտրոններ բացելու ուղղությամբ. «Բնականաբար, միայն այս բաժանմունքը չի կարող սպասարկել հանրապետության բոլոր մարզիկներին, ուստի կանենք ամեն հնարավորը նմանօրինակ կենտրոնների թիվն ավելացնելու համար. մարզահամալիրներ, մարզադպրոցներ կառուցելիս դրանք անպայման կհամալրենք բժշկական բաժանմունքներով»:

Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը, որը բաժանմունքի առաջին բուժառուներից է, ևս համոզմունք է հայտնել, որ կենտրոնը կնպաստի մեդալների թվի աճին.

«Սպորտում այսպիսի կենտրոն ունենալն առաջնահերթություն է, քանի որ արդյունավետ մարզվելու, մրցաշարերում հաղթելու համար առաջին հերթին պետք է առողջ լինել: Շնորհակալ ենք նման նախաձեռնության համար: Վստահ եմ` դրական ազդեցությունը շուտով կզգացվի, քանի որ այսուհետ մենք ավելի հեշտ և արագ կկարողանանք լուծել առողջական խնդիրները և կենտրոնանալ լավ մրցելույթների վրա»:

Բժշկական ծառայության բաժանմունքի բացման օրակարգում էր նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ու Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը: Հուշագրով նախատեսվում է ուսանողների պրակտիկաների կազմակերպման միջոցով երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ուսումնակրթական (վերականգնողական, առողջարանական և այլն) բնույթի ծրագրերի, այդ թվում՝ համապատասխան ոլորտներում համատեղ հետազոտությունների իրականացում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ից

21:45 26.06.2025

Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ից

Անվանի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Բոսնիացի ֆուտբոլիստի հետ ԲԿՄԱ-ի կազմը լքել է նաև մեկ այլ կիսապաշտպան Ռիֆատ Ժեմալետդինովը։ Պյանիչը ԲԿՄԱ էր տեղափոխվել 2024 թ. սեպտեմբերին։ ...

Հայաստանը թվային զարգացումը համարում է կայուն աճի հիմնական ուղղություններից մեկը. վարչապետ

21:33 26.06.2025

Հայաստանը թվային զարգացումը համարում է կայուն աճի հիմնական ուղղություններից մեկը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումին: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես, նշել է. «Պետությունների հարգելի ղեկավարներ, պատվիրակությունների անդամներ, Հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք ողջունել Եվրասիական տնտեսական ֆորումի մասնակիցներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել այս միջոցառման կազմակերպման համար կատարված աշխատանքի համար։ Հարգելի գործընկերներ, ֆորումի մասնակիցներ, […] ...

Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսությունը բավականաչափ հասուն է․ Միրզոյան

21:32 26.06.2025

Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսությունը բավականաչափ հասուն է․ Միրզոյան

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: ՀՀ ԱԳ նախարարը հանդես է եկել բացման խոսքով․ «Ձերդ Գերազանցություն, նախարար Վան Յի, հարգելի՛ գործընկերներ, Նախ և առաջ թույլ տվեք երախտագիտությունս հայտնել Ձեր հրավերի և այն ջերմ հյուրընկալության համար, որ զգացել եմ Չինաստան ժամանելու առաջին իսկ պահից: Սա իմ […] ...

Դպրոցների ու մանկապարտեզների օտարման հարցերը՝ քննության առարկա. Արմեն Գալջյանի հարցազրույցը

21:20 26.06.2025

Դպրոցների ու մանկապարտեզների օտարման հարցերը՝ քննության առարկա. Արմեն Գալջյանի հարցազրույցը

Երևանը մշտապես իրականացվող փոփոխությունների կիզակետում է: Դրանք արտահայտվում են տարբեր բնագավառներում: Բայց որոնք են դրանց առանձնահատկությունները և ինչ է փոխվել մայրաքաղաքային կյանքում: Այս ու այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է Երեվանի Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը: ...

Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել․ Ծառուկյան

21:05 26.06.2025

Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել․ Ծառուկյան

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը դիմել է քննադատներին։ «Թքած ունեմ, թե ինչ են խոսում իմ մասին։ Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել ինձ։ Դուք միայն շատ դիտումներ եք բերում ինձ»,- Արման Ծառուկյանի խոսքերը մեջբերում է Red Corner MMA-ն։ Վնասվածքի պատճառով ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ մենամարտից հրաժարվելուց հետո Արման […] ...

Քննարկվել են ՀՀ դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները

20:50 26.06.2025

Քննարկվել են ՀՀ դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները

Հունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի ղեկավար Անդրեա Բերդեզինսկիի և ակադեմիայի փոխտնօրեն, ԱԳՆ մարդկային ռեսուրսների հարցերի պատասխանատու Ադրիան Պոլմանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները՝ մասնավորապես փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման և երկու երկրների […] ...

BACK_TO_TOP