17:34 17.06.2021
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Սևանում մանկական վերականգնողական կենտրոնի բացման արարողությանը:
Դեռևս 2019 թվականին առողջապահության նախարարության, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի, Սևանի քաղաքապետարանի և Սևանի ԲԿ-ի միջև քառակողմ հուշագիր է ստորագրվել, որն ուղղված էր Սևանում ֆիզիկական և զարգացման խնդիրներով, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված վերականգնողական կենտրոնի ստեղծմանը:
Նորաբաց կենտրոնը հագեցված է ժամանակակից սարքավորումներով: 14 հոգուց բաղկացած բժշկական անձնակազմը վերապատրաստման դասընթացներ է անցել և բարձր որակավորում ստացել, ինչը թույլ կտա կենտրոն հաճախող երեխաների համար բարձրակարգ բուժօգնություն ապահովել: Վերականգնողական կենտրոնը նախատեսված է Սևան քաղաքի և հարակից շրջանների` շուրջ 105 երեխաների համար:
«Ես շնորհակալություն եմ հայտնում Ջինիշյան հիմնադրամին, կազմակերպիչներին ու բոլոր բարերարներին, սերտ համագործակցության արդյունքում, այս վերականգնողական կենտրոնի ստեղծման համար: Բարեգործական հիմնադրամի, համայնքի և առողջապահության նախարարության միասնական ջանքերով ու ներդրումներով հնարավոր դարձավ այս ծրագիրն իրականացնել:
Ես հույս ունեմ, որ ծրագրի շրջանակներում, որտեղ ընդգրկվել են արդեն իսկ 100-ից ավելի երեխաներ, առանց որևէ խտրականության ու սահմանափակումների, կստանան անհրաժեշտ բժշկական օգնություն, կվերականգնեն իրենց կարողություններն ու կինտեգրվեն հասարակության մեջ, ինչը նախկինում հնարավոր չի եղել իրականացնել բազմաթիվ խոչընդոտների պատճառով:
Ուզում եմ հատկապես ընդգծել, որ ծրագիրը կընդլայնվի, այսօրինակ որակյալ ծառայություններ կստեղծվի նաև Սևան համայնքի մեծահասակների համար, որոնք կկարողանան հասանելի և որակյալ բժշկական օգնություն ստանալ»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:
Հարկ է նշել, որ Սևանի ԲԿ-ն պարտավորվել է հսկողության տակ վերցնել կենտրոնի գործունեությունը, ֆինանսավորումը և ղեկավարումը` 2022 թվականի հունվարի 1-ից սկսած:
Առողջապահության նախարարությունը պետք է 2022 թվականի հունվարի 1-ից ապահովի ծրագրի շարունակականությունն այդ պահին եղած ծավալով` ՀՀ պետական բյուջեից կամ այլ ֆոնդերից շարունակական հատկացումները, իր լիազորությունների շրջանակներում, ըստ կարիքի, և պարտավոր է աջակցել ծրագրի լիակատար իրականացմանը:
Հաշվի առնելով, որ մանկական վերարտադրողական կենտրոնների ստեղծումը, որպես գերակա ուղղություն, ներառվել էր կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկում, առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է միջոցառումների ժամանակացույց, որտեղ այլ միջոցառումների հետ մեկտեղ սահմանվել էին նաև այս կենտրոնի ստեղծման հետ կապված գործողությունները, որի արդյունքում կենտրոնն արդեն իսկ լիցենզավորվել է:
21:45 26.06.2025
Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ից21:33 26.06.2025
Հայաստանը թվային զարգացումը համարում է կայուն աճի հիմնական ուղղություններից մեկը. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումին: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես, նշել է. «Պետությունների հարգելի ղեկավարներ, պատվիրակությունների անդամներ, Հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք ողջունել Եվրասիական տնտեսական ֆորումի մասնակիցներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել այս միջոցառման կազմակերպման համար կատարված աշխատանքի համար։ Հարգելի գործընկերներ, ֆորումի մասնակիցներ, […] ...
21:32 26.06.2025
Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսությունը բավականաչափ հասուն է․ ՄիրզոյանԱյսօր տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: ՀՀ ԱԳ նախարարը հանդես է եկել բացման խոսքով․ «Ձերդ Գերազանցություն, նախարար Վան Յի, հարգելի՛ գործընկերներ, Նախ և առաջ թույլ տվեք երախտագիտությունս հայտնել Ձեր հրավերի և այն ջերմ հյուրընկալության համար, որ զգացել եմ Չինաստան ժամանելու առաջին իսկ պահից: Սա իմ […] ...
21:20 26.06.2025
Դպրոցների ու մանկապարտեզների օտարման հարցերը՝ քննության առարկա. Արմեն Գալջյանի հարցազրույցըԵրևանը մշտապես իրականացվող փոփոխությունների կիզակետում է: Դրանք արտահայտվում են տարբեր բնագավառներում: Բայց որոնք են դրանց առանձնահատկությունները և ինչ է փոխվել մայրաքաղաքային կյանքում: Այս ու այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է Երեվանի Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը: ...
21:05 26.06.2025
Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել․ ԾառուկյանԽառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը դիմել է քննադատներին։ «Թքած ունեմ, թե ինչ են խոսում իմ մասին։ Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել ինձ։ Դուք միայն շատ դիտումներ եք բերում ինձ»,- Արման Ծառուկյանի խոսքերը մեջբերում է Red Corner MMA-ն։ Վնասվածքի պատճառով ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ մենամարտից հրաժարվելուց հետո Արման […] ...
20:50 26.06.2025
Քննարկվել են ՀՀ դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիներըՀունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի ղեկավար Անդրեա Բերդեզինսկիի և ակադեմիայի փոխտնօրեն, ԱԳՆ մարդկային ռեսուրսների հարցերի պատասխանատու Ադրիան Պոլմանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները՝ մասնավորապես փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման և երկու երկրների […] ...
20:37 26.06.2025
Երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում․ փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնությունՀունիսի 26-ին, ժամը 15:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի բակում երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները երեխային անվնաս դուրս են բերել արգելափակումից։ ...