10:32 29.04.2021
«Արդեն մեկ տարի է՝ մենք ապրում ենք կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Մեր ռազմավարությունը եղել է այն, որ պետք է սովորել ապրել համավարակի պայմաններում: Սակայն ռազմավարությունն ունի 2-րդ մաս՝ խոսքը պատվաստման մասին է: Հիմա ունենք պատվաստման մեծ պոտենցիալ, բայց այդ պոտենցիալը պատշաճ չափերով չի իրացվում: Ժամանակակից աշխարհում տնտեսական զարգացման չափանիշները, մասնավորապես՝ որպես զբոսաշրջության ուղղություն, գնահատվում են այն երկրները, որտեղ կա պատվաստման բավարար մակարդակ»,- կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն էլ նշել է, որ այսօրվա տվյալներով կա 656 նոր հայտնաբերված դեպք, ընդհանուր 13257 հիվանդ, 2000 -ից ավելին գտնվում են հիվանդանոցներում: Երեկ գրանցվել է 16 մահ, մահերի ընդհանուր թիվը 4 հազարի սահմանը հատել է:
«Մի քանի օր է՝ պատվաստանյութը հասանելի է յուրաքանչյուր քաղաքացու, փոփոխություն է մտցվել պոլիկլինիկաներում։ Անկախ կցագրման վայրից՝ քաղաքացիները կարող են հերթագրվել և ստանալ պատվաստանյութն իրենց նախընտրած պոլիկլինիկայում: Պատվասնանյութը միակ միջոցն է, որը կարող է վերջ դնել մահերի աղետալի ընթացքին»,- նշել է առողջապահության նախարարի պաշտոնակատարը: Նա նաև ասել է, որ արդեն պատվաստվել է ու լավ է զգում իրեն:
AstraZeneca-ի պատվաստանյութով պատվաստվել է նաև փոխվարչապետը, և ոչ մի արտառոց բան չկա, ասել է Փաշինյանը:
Փաշինյանը կոչ է արել սկսել հենց իրենցից՝ պայմանավորվել, որ մեկ շաբաթվա ընթացքում դահլիճում ներկա բոլոր մարդիկ կպատվաստվեն:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...