16:40 21.04.2021
Կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքը Ֆրանսիայում հավանական է՝ հասել է պիկին կամ շուտով կանցնի այն, հայտնել է ֆրանսիական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատտալը: «Զատկական արձակուրդներից մեկ շաբաթ անց և լրացուցիչ սահմանափակումներ մտցնելուց մեկուկես շաբաթ անց արդյունքները նկատելի են… Ներկա պահին փոքր-ինչ նվազել է հոսպիտալացվող պացիենտների թիվը, քան նախորդ շաբաթ էր, նաև ավելի քիչ են վերակենդանացման բաժանմունք […]
12:27 21.04.2021
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան չեղարկել է նախատեսված այցերը Հնդկաստան և Ֆիլիպիններ: Այս մասին հայտնում է Kyodo-ն՝ հղում անելով սեփական աղբյուրներին: Ինչպես պարզաբանել է գործակալության զրուցակիցը, այցերի չեղարկումը, ամենայն հավանականությամբ, կապված է Ճապոնիայում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակի սրման հետ: Վարչապետը երկու այցերը նախատեսել էր իրականացնել ապրիլի վերջին և մայիսի սկզբին:
12:23 21.04.2021
Հնդկաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 295 041 մարդ: Ավելի քան 2 հազար մարդ մահացել է: Երկրում համավարակի մեկնարկից ի վեր սա վարակման նոր դեպքերի ու մահացողների ամենամեծ թիվն է: Այս մասին հայտնում է Հնդկաստանի առողջապահության նախարարությունը: Հնդկաստանն արձանագրվող դեպքերի թվով աշխարհում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Հնդկկաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ ընդհանուր առմամբ երկրում […]
11:59 21.04.2021
Չիլիի խորհրդարանի ստորին պալատն ընդունել է օրենսդրական նախագիծ, որը թույլատրում է էֆթանազիա 18-ից բարձր տարիքի անձանց համար: Փաստաթղթի ուսումնասիրությունը սկսվել էր դեռևս 7 տարի առաջ: Այս մասին հայտնում է AP-ն: Հաջորդաբար օրենսդրական նախաձեռնությունը պիտի քննարկվի Սենատում: Ըստ փաստաթղթի՝ մարդը, ով ցանկանում է հեռանալ կյանքից, պետք է անբուժելի հիվանդության մասին երկու տարբեր բժիշկներից նույն ախտորոշումն ունենա: […]
11:01 21.04.2021
Ապրիլի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 210518 դեպք, որոնցից 190271-ն` առողջացած, 3944-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15316 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 946642 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4641 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1033 նոր դեպք: Ունենք 583 առողջացած և 25 մահվան դեպք: […]
20:48 20.04.2021
Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը` առողջապահության նախարարությունը հրապարակում է COVID-19-ից գրանցված մահացության ցուցանիշները` ըստ սեռի և տարիքի: 2020 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի ապրիլի 20-ն արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 3919 դեպք: Ընդ որում` 2020 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր գրանցվել է 3045 մահվան դեպք, իսկ 2021 թվականի հունվարից մինչև ապրիլի 20-ը` 874: COVID-19-ից մահերի 57% -ը […]
19:32 20.04.2021
Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ առողջապահության նախարարությունը հրապարակել է COVID-19-ից գրանցված մահացության ցուցանիշները` ըստ սեռի և տարիքի: 2020 թվականի ապրիլից մինչև 2021 թվականի ապրիլի 20-ն արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 3898 դեպք: Ընդ որում` 2020 թվականի ապրիլից մինչև դեկտեմբեր գրանցվել է 3045 մահվան դեպք, իսկ 2021 թվականի հունվարից մինչև ապրիլի 20-ը` 853: COVID-19-ից մահերի 57%-ը գրանցվել […]
11:00 20.04.2021
Ապրիլի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 209485 դեպք, որոնցից 189688-ն` առողջացած, 3919-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14896 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 942001 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4398 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 667 նոր դեպք: Ունենք 671 առողջացած և 24 մահվան դեպք:
23:40 19.04.2021
Սննդաբանները նշել են այն սնունդը, որը վտանգավոր է ուտել դատարկ ստամոքսին: Այս մասին հայտնում է 74.ru հրատարակությունը՝ հղում կատարելով ռուս գիտնականների ուսումնասիրությանը: Առավոտյան ջուր խմելու սովորությունը համարվում է օգտակար, այնուամենայնիվ, մասնագետների կարծիքով, դա կարող է նույնիսկ քաղցկեղի պատճառ դառնալ: Դա բացատրվում էր ջերմաստիճանով: Սառը ջուրը դատարկ ստամոքսին խորհուրդ չի տրվում ստամոքսի կամ սրտանոթային համակարգի հիվանդություններ […]
23:15 19.04.2021
ԱՀ առողջապահության նախարարությունն իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ այսօրվանից Արցախում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման կանխարգելիչ գործընթացը: Առաջին պատվաստվողն էր ակադեմիկոս Գրիգորի Գաբրելյանցը: Պատվաստումներն իրականացվում են ռուսական «Sputnik-V» և «AstraZeneca» պատվաստանյութերով: «Խորհուրդ ենք տալիս և, միաժամանակ, խնդրում թիրախային խմբերին, մասնավորապես, բուժաշխատողներին, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդներին և պատվաստման ցանկություն ունեցող […]
22:42 19.04.2021
Ապրիլի 17-ին՝ ժամը 20-00-ին, Սպիտակի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է դիմել Լոռու մարզի Սարահարթ գյուղի բնակիչ՝ «սնկային թունավորում» ախտորոշումով։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ վերջինս կերել է դաշտից իր իսկ հավաքած սունկը՝ «ոչխարասունկ» տեսակի, ջրով խաշած և ձվով տապակած վիճակում։ Դիմելու պահին հիվանդն ունեցել է սրտխառնոց, անզուսպ փսխում, […]
20:30 19.04.2021
Արդյո՞ք COVID-19-ով հիվանդացած անձինք պետք է պատվաստվեն COVID-19-ի դեմ․ՀՀ առողջապահության նախարարությունը հարցի վերաբերյալ ներկայացրել է պարզաբանում․ «COVID-19-ով հիվանդացած անձինք պետք է պատվաստվեն կորոնավիրուսի հետ կապված առողջական լուրջ ռիսկերից, ինչպես նաև կրկնավարակից խուսափելու համար: Ներկայումս դեռևս հայտնի չէ, թե COVID-19-ով հիվանդանալուց և ապաքինվելուց հետո որքան ժամանակ է պաշտպանված անձը»:
19:17 19.04.2021
Անցյալ շաբաթ Էստոնիայի դեղերի տնօրինման վարչությունը հաղորդագրություն էր ստացել սրտի հիվանդությամբ 86-ամյա տղամարդու մահվան մասին՝ Pfizer / BioNtech- ի Comirnaty պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստանալուց հետո, այսօր այդ մասին հաղորդել է գործակալության մամուլի գրասենյակը, գրում է «Ռիա» լրատվականը։ «Պատվաստումից հետո գիշերը նրա մոտ նկատվել է համի զգացողության խախտում, կլման թույլ խանգարում, քրտինք, երկրորդ օրը՝ […]
17:15 19.04.2021
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն առողջապահության նախարարությունը հորդորում է խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին: Պետք է դիմակ կրել ու սոցիալական հեռավորություն պահպանել: «Մարդկանց շփումներին զուգահեռ միանշանակ կմեծանա հիվանդության տարածման ռիսկը, կարող ենք ունենալ լուրջ դեպքեր, որոնք կարող են արձանագրվել մեկ գաղտնի շրջան հետո»,-ասել է ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Մասնագետը […]
15:57 19.04.2021
Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել թունաքիմիկատներով թունավորումների դեպքեր, որոնք հիմնականում պայմանավորված են թունաքիմիկատների անզգույշ կիրառմամբ։ 2020 թվականին 2019-ի համեմատ թունաքիմիկատներից թունավորման հիվանդացության ցուցանիշը նվազել է 1.3 անգամ (2019թ. գրանցվել էր 120, 2020թ.՝ 94 դեպք)։ Նախորդ տարի թունաքիմիկատներով թունավորումների գերակշիռ մասն արձանագրվել է անփութության՝ անհատական պաշտպանիչ միջոցների բացակայության, ոչ ճիշտ մակնշման և պահպանման պատճառով, ինչպես նաև ծնողների […]
15:44 19.04.2021
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է դեղերի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության նպատակն է ստանալ ոլորտի ապրանքային շուկաների արդի վիճակի ամբողջական պատկերը, գնահատել մրցակցային միջավայրը, ի հայտ բերել մրցակցությունը սահմանափակող հնարավոր խոչընդոտները և ներկայացնել լուծման ուղիներ: Ուսումնասիրության համար ընտրվել է երեք շուկա՝ ?M01A- ոչ ստերոիդային, ցավազրկող, հակաբորբոքային դեղամիջոցներ, ?C07A- բետա ընկալիչների բլոկադորներ […]
15:25 19.04.2021
ՌԴ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2 նոր շտամ՝ սիբիրյան և հյուսիսարևմտյան: Երկրում արձանագրվում են նաև բրիտանական և հարավաֆրիկյան շտամներով հիվանդացության դեպքեր, հարղորդում է ТАСС-ը: «Մենք առանձնացրել ենք բրիտանական շտամի 192 նոր դեպք, հարավաֆրիկյանի՝ 21 դեպք: Բայց մենք ունենք շտամներ, որոնք հատուկ չեն ոչ մի նկարագրված շտամի, մենք տեսնում ենք սիբիրյան և հյուսիսարևմտյան շտամների ձևավորում»,- ասել է […]
12:21 19.04.2021
Մարզային առողջապահական համակարգի օպտիմալացման և արդիականացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել Արագածոտնի մարզի Թալինի բժշկական կենտրոնը (շուրջ 3848 քմ): Այն նաև կբարեկարգվի, կկառուցվեն կաթսայատուն` շուրջ 479 քմ և նախկին դիահերձարանի մասնաշենքի տեղում նոր դիահերձարան` շուրջ 180 քմ։ Պետական բյուջեից բժշկական կենտրոնի վերակառուցման համար կտրամադրվի շուրջ միլիոն 500 հազար ՀՀ դրամ: Հաշվի առնելով կենտրոնի ներկայիս շենքային […]
11:01 19.04.2021
Ապրիլի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 208818 դեպք, որոնցից 189017-ն` առողջացած, 3895-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14924 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 937603 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2176 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 298 նոր դեպք: Ունենք 1551 առողջացած և 17 մահվան դեպք: […]
23:27 18.04.2021
Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը Россия 1 հեռուստաընկերության եթերում պատմել է, թե ինչ գործոններ են նպաստում ստամոքսում քարերի առաջացմանը և ինչպես խուսափել դրանից: Մասնագետի խոսքով՝ բեզոարի ամենատարածված պատճառը (մասամբ մարսված և չմարսված մնացորդների խիտ կուտակում, որը տեղի է ունենում ստամոքսում) մազերն են: Նա բացատրել է, որ երբ մազերը հայտնվում են ստամոքսում, կարող է քարի խտություն […]
22:23 18.04.2021
Քաշի ավելացումը կախված է ոչ միայն սննդամթերքի որակից և քանակից, այլև արտաքին գործոններից:
21:49 18.04.2021
Երեք նշան կարող է վկայել մաշկի քաղցկեղի մասին, բրիտանացի բժիշկների տվյալները ներկայացնում է Express- ը: Առաջին հերթին պետք է մեծ ուշադրություն դարձնել 21 տարեկանից հետո հայտնվող ցանկացած նոր խալերին կամ բծերին: Երկրորդ՝ մաշկի բծերի ցանկացած փոփոխություն՝ գույնը, ձևը, չափը, կառուցվածքը, պետք է մտահոգություն առաջացնեն: Երրորդ՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն խալերին, որոնք անընդհատ քոր են […]
21:17 18.04.2021
Ճապոնացի գիտնականները պարզել են, որ միջինից բարձր ինտենսիվությամբ վարժությունները կարող են օգնել կանխելու ոչ ալկոհոլային լյարդի ճարպային հիվանդությունը, գրում է JHEP Reports- ը: Ճապոնիայի Ցուկուբայի համալսարանի մասնագետները վերահսկել են ճարպակալում ունեցող հիվանդների վիճակը, որոնք երեք ամիս շարունակ մարզանք են կատարել և հետևել են իրենց սննդակարգին: Փորձի ընթացքում գրանցվել են լյարդի վիճակի ցուցանիշները. դրա ճարպային հյուսվածքի […]
20:06 18.04.2021
Եթե տարեց մարդը հիմնական հիվանդության դեմ լավ դեղորայքային թերապիա է ստանում, և բոլոր ախտանշանները վերահսկվում են շատ հուսալիորեն, ապա ծանր COVID-19-ի վտանգը նվազում է՝ համեմատած այն հիվանդների հետ, որոնք հիվանդության բուժումը թերի է, այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի մասնագետ Նադեժդա Ռունիխինան: «Այժմ հրապարակվել են նոր տվյալներ, և պարզվել է, որ կորոնավիրուսով […]
19:31 18.04.2021
Շոտլանդիայում վայրի ոչխարների շուրջ քսանամյա ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ տելոմերի երկարությունը, որը մեծապես որոշվում է գենետիկայով և ժառանգականությամբ, փոխկապակցված է կյանքի տևողության հետ, այլ ոչ թե նրանց գոյատևմամբ, ինչը կախված է կյանքի պայմաններից և շրջակա միջավայրից: Հոդվածը տպագրվել է Proceedings of ամսագրում: Որքան կարճ է տելոմերը, այնքան մեծ է մահվան վտանգը`սա բոլոր ողնաշարավորների […]
18:23 18.04.2021
Ռադիոթերապևտ, ուռուցքաբան, «Բժշկակակն քաղաք» պոլիկլինիկայի ղեկավար Ստանիսլավ Ռակիտինը, «Տյումենի մարզն այսօր» թերթին տված հարցազրույցում հորդորել է դադարեցնել չափազանց տաք կերակուր օգտագործելը՝ այն նշելով որպես քաղցկեղի զարգացման պատճառներից մեկը: Ըստ նրա՝ դա հանգեցնում է այրվածքների և բջիջների դեֆորմացման, ինչպես նաև ազդում է օրգանների աշխատանքի վրա. հատկապես՝ կերակրափողի վրա: «Ճապոնիան սրա վառ օրինակն է: Այնտեղ կերակրափողի և […]
16:39 18.04.2021
Մաշկային ծածկույթի հոտը կարող է վկայել պաթոլոգիաների առկայության մասին, ասում է թերապևտ Նատալյա Լազուրենկոն: Այսպիսով, մաշկի հատուկ թթվային հոտը վկայում է նյութափոխանակության խանգարման մասին, որը կապված է keto մթերքների թունավոր նյութերի ավելցուկի հետ, բացատրել է նա: «Մասնավորապես, այս հոտը կարող է հայտնվել այն ժամանակ, երբ մարդն ինչ-որ պատճառով ուտում է մեծ քանակությամբ սպիտակուցային կամ ճարպի […]
13:33 18.04.2021
Օրգանիզմի երիտասարդությունը երկարաձգելը կարելի է ֆիզիկական ակտիվության, առողջ սննդի, ջրի, լիարժեք քնի և աշխատանքի շնորհիվ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է բժիշկ-թերապևտ Ալեքսեյ Բեզիմյաննին: «Երբ մարդը շատ է աշխատում, պահպանում է մտավոր պոտենցիալը և ֆիզիկական վիճակը: Մարդիկ, որոնք թոշակի անցնելուց հետո աշխատում են, ավելի երկար են ապրում: Սակայն ցանկալի է, որ աշխատանքը լինի չնյարդայնացնող […]
23:00 17.04.2021
Ուռուցքաբան Միխայիլ Մյասնյանկինը, «Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցում, նախազգուշացրել է, որ սննդի վերամշակման որոշ տեսակներ կարող են հանգեցնել քաղցկեղի զարգացմանը: Ըստ բժշկի՝ հիվանդության վտանգն ավելացնում են ոչ թե հատուկ մթերքները, այլ դրանց պատրաստման եղանակը: Մյասնյանկինը բացատրել է, որ երբ միսը տապակվում է արևածաղկի ձեթի մեջ, օրինակ, սննդի մեջ քաղցկեղածին նյութեր են հայտնվում: Քաղցկեղածին նյութեր պարունակող սննդամթերքի […]