19:44 12.04.2021
Վաղվանից Երևանում, իսկ ապրիլի 14-ից՝ մարզերում կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները: Այս մասին այսօր առողջապահության նախարարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է նախարար Անահիտ Ավանեսյանը: Ըստ նրա՝ վաղվանից կիրականացվեն AstraZeneca-ով պատվաստումները, մեկ-երկու օր հետո՝ Sputnik V-ով: Նրա խոսքերով՝ պայմանավորված AstraZeneca պատվաստանյութի օգտագործման ցուցումներով՝ որոշակի փոփոխություններ են կատարվել, և անվտանգության նպատակներով կիրառվել է տարիքային սահմանափակում, այն կկիրառվի […]
15:47 12.04.2021
ԱՀ առողջապահության նախարարության, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), Ամերիկայի հայ բժիշկների միության (AAHPO), Առաջադեմ բժշկություն ՀԿ-ի համատեղ ջանքերով մեկնարկել է «Բժիշկները Արցախի համար» ծրագիրը, որի հիմնական նպատակն է լրացնել պատերազմից հետո համակարգում առաջացած նեղ մասնագետների պակասը՝ Արցախ գործուղելով ՀՀ բժշկական կենտրոնների առաջատար բժիշկներին, իրականացնելով Արցախի բուժանձնակազմի վերապատրաստումներ առկա և առցանց տարբերակներով, ինչպես նաև պարբերաբար կազմակերպելով վարպետության […]
15:27 12.04.2021
Տեղի է ունեցել մամուլի ասուլիս` Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ձեռքբերման, բաշխման և պատվաստման գործընթացը սկսելու վերաբերյալ: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է, որ պատվաստումն առանցքային դեր ունի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի կանխարգելման գործընթացում և հավելել, որ արդեն իսկ Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ռուսական Sputnik-V պատվաստանյութի 15000 դեղաչափ՝ 7500 անձի համար և […]
15:20 12.04.2021
Հայաստանում Ռուսաստանի հետ «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրություն կազմակերպելու հարցով տարվում են բանակցություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հերքելով լուրը, թե Հայաստանը հրաժարվել է համատեղ արտադրության ռուսաստանյան առաջարկից: «Հայաստանը որևէ բանից չի հրաժարվել: Մեր գործընկերները էկոնոմիկայի նախարարության հետ տանում են բանակցություններ՝ նաև Հայաստանում նման արտադրություն կազմակերպելու»,- ասաց Ավանեսյանը: Նա […]
14:58 12.04.2021
Վաղվանից մայրաքաղաքում, իսկ ապրիլի 14-ից մարզերում կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները, այս մասին այսօր առողջապահության նախարարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նշել է, որ վաղվանից կիրականացվեն AstraZeneca-ով պատվաստումները, մեկ-երկու օր հետո՝ Sputnik V-ն: Նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ պայմանավորված AstraZeneca պատվաստանյութի օգտագործման ցուցումներով՝ որոշակի փոփոխություններ են կատարվել, և անվտանգության նպատակներով` […]
14:16 12.04.2021
Մայրաքաղաք Երևանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները կմեկնարկեն ապրիլի 13-ից, մարզերում՝ ապրիլի 14-ից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Վաղվանից՝ ապրիլի 13-ից արդեն մայրաքաղաքում կսկսվեն պատվաստումները և ապրիլի 14-ից կսկսվեն մարզերում: Հիմա բաշխման գործընթացն է իրականացվում»,- ասաց Ավանեսյանը: Ապրիլի 13-ից կսկսվի AstraZeneca-ով պատվաստումը, մեկ-երկու օրվա տարբերությամբ՝ նաև Sputnik V-ով պատվաստումը: Հայաստանի Հանրապետությունը […]
12:52 12.04.2021
1-2 շաբաթվա ընթացքում երկրում ունենք կորոնավիրուսային կայուն լարված իրավիճակ. այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Համաճարակային իրավիճակը ներկայացնելուց բացի, նա խոսել է պատվաստանյութերի ձեռքբերման և կիրառման ուղղությամբ գերատեսչության քաղաքականության մասին: Մանրամասները՝ տեսանյութում:
11:05 12.04.2021
Ապրիլի 11-ին կատարվել է 50 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 33 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5157 քաղաքացու հետազոտություն, որից 668-ի […]
11:01 12.04.2021
Ապրիլի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 203327 դեպք, որոնցից 182836-ն` առողջացած, 3753-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15785 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 906177 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3461 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 510 նոր դեպք: Ունենք 873 առողջացած և 18 մահվան դեպք: […]
23:52 11.04.2021
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չեղարկել է COVID-19-ի դեմ պատվաստման համար գրանցումը։ Այս մասին գրում է Bild-ը։ Պարբերականի տեղեկություններով ՝ Մերկելին պատվաստում են նշանակել ապրիլի 11-ին։ Պատվաստումը պետք է կատարվեր AstraZeneca դեղամիջոցով: Սակայն գրանցումը շտապ չեղյալ է հայտարարվել օնլայն ծառայության միջոցով։ Կանցլերը կարող էր պատվաստումը տեղափոխել Քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) և Քրիստոնեա-սոցիալական միություն կուսակցությունների ղեկավարության նիստի պատճառով, […]
23:35 11.04.2021
Ցիտրուսային մրգերի, հատկապես նարնջի չափից շատ օգտագործումը ավելացնում է մաշկի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, գրում է Express թերթը: Օրական երկու չափաբաժնից ավելի նարինջ ուտելու դեպքում մելանոմայի հավանականությունը բարձրանում է 63 տոկոսով` համեմատած այն մարդկանց հետ, ովքեր այդքան նարինջ չեն ուտում: Ավելի վտանգավոր է, պարզվում է, նարնջի հյութը: Օրական մեկ բաժնից ավելի նարնջի հյութ խմելու դեպքում մելանոմայի […]
23:15 11.04.2021
Ռուս գիտնականները բացահայտել են, որ եթե ողնուղեղի վնասվածք ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում պացիենտն ընդունի վիտամին В1, այն կօգնի օրգանիզմին վերականգնվել, նաև կնվազեցնի վնասվածքի հետևանքները: Աշխատանքի արդյունքները հրապարակել է «Frontiers in Molecular» Neuroscience-ը: «Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ ինտենսիվ թերապիայի կազմում վիտամին В1-ը կարող է բարելավել շարժողական ակտիվության վերականգնումը և խոչընդոտել վնասվածքի հետևանքով ողնուղեղի […]
22:30 11.04.2021
Վանդերբիլթի համալսարանի բժշկական կենտրոնի հետազոտողները հրապարակել են JAMA Oncology ամսագրում համաճարակաբանական զանգվածային ուսումնասիրություն, որը նոր տեղեկություններ է հաղորդել յոգուրտի վերաբերյալ: Գիտնականները վերլուծել են Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Ասիայի 1.4 միլիոն մարդկանց տվյալները և պարզել, որ բջջանյութի և յոգուրտի օգտագործումը նվազեցնում է թոքի քաղցկեղի վտանգը: Յոգուրտ առավելագույնն օգտագործող քաղաքացիների մոտ քաղցկեղի զարգացման ռիսկը 33 տոկոսով ցածր […]
22:17 11.04.2021
Գաստրոէնտերոլոգ Ալեքսեյ Բուևերովը բացահայտել է խումհարից խուսափելու միակ միջոցը: Այս մասին Սեչենովի անվան Մոսկվայի պետական բժշկական համալսարանի բժշկական և սոցիալական փորձաքննության, անհետաձգելի և պոլիկլինիկական թերապիայի ամբիոնի պրոֆեսորն ասել է АиФ- ին տված հարցազրույցում: Ըստ նրա՝ խումհարից կարելի է խուսափել միայն այն դեպքում, եթե անձը չի գերազանցում իր անհատական դոզան: Բժիշկը նշել է, որ ալկոհոլ օգտագործելիս […]
21:59 11.04.2021
Գիտնականները պարզել են կյանքի տևողությունն ավելացնելու համար լավագույն սննդակարգը, գրում է Science and Technology Daily- ն: Չինացի փորձագետները վերլուծել են սննդային սովորությունների 26 տարբեր բժշկական ուսումնասիրությունների տվյալները, որոնցում ներգրավվել է մոտ 1,9 միլիոն մարդ Ամերիկայի, Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Ավստրալիայի 29 երկրներից և տարածաշրջաններից: Ինչպես պարզվել է, օրական շուրջ հինգ բաժին միրգ և բանջարեղեն օգտագործելը […]
21:16 11.04.2021
Ամերիկացի հետազոտողները հայտարարել են, որ ջրիմուռների առատ ծաղկումը, որը պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ, աղտոտում է Երկրի մթնոլորտը մահացու թունավոր նյութերով: Այս մասին ասվում է Science Alert- ի հրապարակած հոդվածում: Բացի ցիանոբակտերիաներից՝ կապտականաչ ջրիմուռներից, ջրամբարներում գյուղատնտեսական թափոնների արտահոսքի գոլորշիանալուց հետո նույնպես թունավոր նյութեր են արտանետվում օդ: Ջրիմուռները արտազատում են անատոքսին-ա (ATX): Հենց դա է շնչառության, մկանների […]
20:27 11.04.2021
Action on Salt բժշկական համայնքի մասնագետները խորհուրդ են տալիս զարկերակային բարձր ճնշմամբ տառապող մարդկանց դադարեցնել չորացված միս ուտելը, գրում է Express- ը: Դիետան հիպերտոնիայի բուժման սովորական դեղատոմս է, քանի որ որոշ մթերքներ մեծ ազդեցություն ունեն զարկերակային ճնշման մակարդակի վրա, ասում են մասնագետները: Ըստ նրանց՝ մսամթերքում աղի, հատկապես նատրիումի, մեծ պարունակությունը ավելացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման […]
20:00 11.04.2021
Թուրքական Cumhuriyet թերթը թվարկել է տաք թեյ խմելու կյանքին սպառնացող հետևանքները: Մի քանի տարվա ընթացքում 500 հազար մարդու ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այրող տաք 65 աստիճանից բարձր ջերմաստիճանով թեյի կանոնավոր օգտագործումը մեծացնում է կերակրափողի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Գաստրոէնտերոլոգիայի ոլորտի մասնագետ, պրոֆեսոր Վեդաթ Գերալը պարզաբանել է, որ այդ օնկոլոգիական քաղցկեղը մահվան վեցերորդ պատճառն է աշխարհում […]
19:48 11.04.2021
Կորոնավիրուսի «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը Հայաստանում մեծ վստահություն է վայելում, և Երևանն այդ դեղամիջոցի մոտ մեկ միլիոն չափաբաժին մատակարարելու կարիք ունի: Այս մասին «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Առաջին խմբաքանակը Հայաստան է գալիս, սա 15 հազար դեղաչափ է, բայց մենք ավելի քան 1 միլիոնի կարիք […]
14:59 11.04.2021
Վնասակար սովորություններից հրաժարվելը և մահճակալի բարձրությունը փոխելը կօգնի ազատվել այրոցից: «Եթե դուք ծխում եք, թողեք ծխելը, նիհարեք, ինչ-որ բան դրեք մահճակալի ոտքերի տակ, որպեսզի գլխի մասն ավելի բարձր լինի», – այս մասին Говорит Москва ռադիոկայանին ասել է Մոսկվայի քաղաքային կլինիկական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգ-լյարդաբան Օլգա Արիշևան: Բացի այդ, նա խորհուրդ է տալիս չկապել ամուր գոտիներ և կորսետներ […]
14:46 11.04.2021
Պարզվել է, որ խեժաթթուները ոչնչացնում են գրամ-դրական բակտերիաները, այդ թվում՝ ոսկեզօծ ստաֆիլոկոկի որոշ շտամներ:
14:10 11.04.2021
Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը «Ռոսիյսկայա գազետա»- ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչով են վտանգավոր կորոնավիրուսի նոր մուտացիաները: Նրա խոսքով ՝ վերջերս հայտնաբերված SARS-CoV-2 շտամները կարող են ավելի ակտիվ փոխանցվել, քան նախկինում հայտնվածները։ Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր երկրում դեռևս պահպանվում է վիրուսի կրկնակի գրանցման և հիվանդացածների թվի աճի ռիսկը, ուստի անհրաժեշտ […]
13:10 11.04.2021
Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Յուրի Բելենկովը «Վեչերնայա Մոսկվային» տված հարցազրույցում նշել է գլխուղեղի վերահաս թրոմբոզի նշանները: «Նախ, սա շատ ուժեղ գլխացավ է: Երկրորդ՝ դեմքի համաչափության խախտում, երբ, օրինակ, քթաբերանային ծալքը մի կողմից մեծանում է: Երրորդ՝ շփոթված խոսքը: Մեկ այլ ախտանշան է տեսողության կորուստը կամ դրա վատթարացումը»,-պատմել է Բելենկովը։ Բացի այդ, ըստ բժշկի, այնպիսի նշաններ, […]
11:01 11.04.2021
Ապրիլի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 202817 դեպք, որոնցից 181963-ն` առողջացած, 3735-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16167 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 902716 թեստավորում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, այսպիսով` երեկ կատարվել է 3426 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 650 նոր դեպք: Ունենք 783 […]
21:44 10.04.2021
Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության Առաջնորդության ծրագրի շրջանակներում ՀՀ առաջատար օնկոգինեկոլոգ, «Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար, բ.գ.թ. Արտեմ Վյաչեսլավի Ստեփանյանը, գինեկոլոգ-սոնոգրաֆիստ Տաթևիկ Խաչիկի Հովհաննիսյանի հետ այցելել էր Ստեփանակերտ: Այս մասին տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից։ ԱՀ առղջապահության նախարարության «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում» Արտեմ Ստեփանյանը թիմով իրականացրել օնկոգինեկոլոգիական պրոֆիլի հիվանդների զննում, ախտորոշում, բուժական միջամտություններ՝ վերապատրաստելով […]
19:52 10.04.2021
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն այսօր հայտարարել է, որ «Sputnik V» պատվաստանյութի ձեռքբերման շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ ավարտվել են և Ավստրիայի համար արդեն հնարավոր է ռուսական պատվաստանյութ գնել: «Ավստրիայում մեր գնումն հնարավոր է »,- լրագրողներին ասել է Կուրցը ՝ նշելով, որ բանակցությունները «դե ֆակտո ավարտվել են»:Կանցլերը նշել է, որ ռուսական դեղամիջոցի մեկ միլիոն չափաբաժնի գնումը կարագացնի […]
16:00 10.04.2021
Կորոնավիրուսի դեմ ևս մեկ պատվաստանյութ է մշակվում ՌԴ առողջապահության նախարարության Սմորոդինցեվի անվան գիտահետազոտական ինստիտուտում, առաջիկայում սպասվում են առաջին արդյունքները, հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն: «Այսօր այս ինստիտուտում մշակվում է կորոնավիրուսային վարակի դեմ ևս մեկ պատվաստանյութ, մենք առաջիկայում ակնկալում ենք գիտական զարգացման վերաբերյալ առաջին նախնական արդյունքները»,-լրագրողներին ասել է Մուրաշկոն: Ինստիտուտի տնօրեն Դմիտրի Լիոզնովը նշել […]
15:55 10.04.2021
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը խոստովանել է, որ ԵՄ-ում տարաձայնություններ կան Спутник V կորոնավիրուսի համար ռուսական դեղամիջոցների հնարավոր մատակարարման շուրջ և հայտարարել է Եվրոպայի ձգտումը՝ դառնալ աշխարհում պատվաստանյութերի խոշորագույն արտադրողը: «Քաղաքական գործիչների վրա ճնշումը մեծ է: Մարդիկ անհամբեր են դառնում և ուզում են պատվաստվել»,-ասել է նա շաբաթ օրը հրապարակված Handelsblatt թերթին տված հարցազրույցում: «Այս առումով […]