13:51 10.04.2021
Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 8704 նոր դեպք: Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից: Մեկ օր առաջ վարակման նոր դեպքերի արձանագրման հրապարակված թիվը 9150 էր: Այն համապատասխանում է սեպտեմբերի ցուցանիշին: Միաժամանակ ապաքինվել է 9579 մարդ, մահացել՝ 402-ը: Վարակման դեպքերը հայտնաբերվել են երկրի 83 շրջանում: Վարակվածների մեծ […]
12:02 10.04.2021
Չինաստանը կլինիկական փորձարկումների համար հաստատել է COVID-19-ի դեմ սեփական վեցերորդ պատվաստանյութը: Այն մշակվել է «Sinopharm» ազգային դեղագործական ընկերության կողմից: 2021 թվականի ապրիլի 9-ին չինական բիոլոգիական գիտությունների ազգային ինստիտուտի՝ «Sinopharm»-ի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կլինիկական փորձարկումների համար թույլտվություն է ստացել։ Նոր պատվաստանյութը պարունակում է կորոնավիրուսի սպիտակուցի էլեմենտներ: Sinopharm-ի նախկին երկու պատվաստանյութերը ապակտիվացված վիրուսի հիմքի վրա էին ստեղծված: […]
11:48 10.04.2021
Ռուսաստանում մշակել են պաշտպանության բարձր մակարդակով, ֆիլտրերով դիմակներ, որոնք թույլ են տալիս ավելի հեշտ շնչել: Այս մասին հայտնել են Ռուսաստանի ազգային տեխնոլոգիական նախաձեռնության հարթակից, փոխանցում է RT-ն: Նշվում է, որ այդ դիմակներով հնարավոր է զբաղվել սպորտով, ինչպես նաև առանց որևէ խնդրի ամբողջ օրն աշխատել գրասենյակում: Ինչպես մանրամասնել են ստեղծողները, դիմակը սովորական տեսք ունի, սակայն դրանցում […]
11:04 10.04.2021
Ապրիլի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 202167 դեպք, որոնցից 181180-ն` առողջացած, 3720-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16315 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 899290 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4829 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1009 նոր դեպք: Ունենք 1020 առողջացած և 23 մահվան դեպք: […]
20:20 09.04.2021
Տեղի է ունեցել «Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ «AstraZeneca AZD1222» թեմայով առցանց դասընթաց, որի ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները քննարկել և ներկայացրել են նոր տվյալներ «AstraZeneca AZD1222» պատվաստանյութի վերաբերյալ: Հանդիպման ժամանակ նաև տրամադրվել է տեղեկատվություն ԱՀԿ ռեսուրսների վերաբերյալ` բնակչության հետ հաղորդակցության հմտությունների և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների առումով:
11:01 09.04.2021
Ապրիլի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 201158 դեպք, որոնցից 180160-ն` առողջացած, 3697-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16357 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 894461 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4589 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1029 նոր դեպք: Ունենք 1117 առողջացած և 22 մահվան դեպք: […]
17:51 08.04.2021
Աֆրիկա ուղևորությունները կարող են մալարիայով վարակվելու ռիսկի տեսանկյունից վտանգավոր լինել: Այս մասին հինգշաբթի Комсомольская правда ռադիոկայանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան: «Ահա, թե ուր խորհուրդ չէի տա իմ ծանոթներից ոչ մեկին մեկնել՝ Աֆրիկա,- ասել է նա,- ասեմ՝ ինչու. օրինակ՝ մալարիան: Մենք խոսում ենք մի վարակի մասին՝ COVID-19-ի, բայց չէ՞ որ մյուսները […]
17:17 08.04.2021
Գերմանիայում մեկ օրում ավելի քան 650 հազար մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, ինչը ռեկորդային ցուցանիշ է պատվաստումների ամբողջ արշավի ընթացքում: Այս մասին ասվում է Ռոբերտ Կոխի ինստիտուտի հրապարակված զեկույցում: Նախորդ առավելագույնը մեկ օրվա ընթացքում 400 հազար պատվաստումից պակաս էր: Գերմանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումը սկսվել է դեկտեմբերի վերջին: Այս ընթացքում բնակչության մոտ 14% -ը (մոտ 11,5 […]
17:06 08.04.2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն», ծանոթացել կենտրոնում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Նախարարը շրջել է կլինիկական-տոքսիկաքիմիական լաբորատորիայում, դիսպանսեր և ստացիոնար բաժանմունքներում։ Կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը Անահիտ Ավանեսյանին մանրամասն ներկայացրել է մատուցվող ծառայությունները, վերանորոգման գործընթացը և կենտրոնի հետագա զարգացման հեռանկարները: Այնուհետև նախարարն այցելել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն (ՀԱԿ), ծանոթացել բուժհիմնարկի պայմաններին, […]
16:30 08.04.2021
ԱԱՏՄ-ից տեղեկացնում են, որ COVID-19-ով պայմանավորված հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով վերահսկողական աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքում և մարզերում։ Ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումների վերաբերյալ տրվել են կարգադրագրեր։ Շարունակվում են նաև կորոնավիրուսով պայմանավորված իրազեկման աշխատանքները։
15:26 08.04.2021
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի կանխարգելման գործընթացում առանցքային դեր ունի պատվաստանյութի կիրառումը: Ապրիլի 8-ի գիշերը Հայաստան է ներկրվել ռուսական Sputnik-V պատվաստանյութի 15000 դեղաչափ՝ 7500 անձի համար: Պատվաստանյութը նախատեսված է ռիսկի խմբի շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների իրականացման համար։ «Կպատվաստվեն մասնավորապես 65 և բարձր տարիքի անձինք, 18-64 տարեկան քրոնիկ հիվանդներ, բուժաշխատողներ, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներ և […]
15:20 08.04.2021
Անցած օրվա ընթացքում Հնդկաստանի առողջապահության նախարարությունը երկրում հայտնաբերել է կորոնավիրուսի 126.7 հազար նոր դեպք, ինչը համաճարակի սկզբից ի վեր դեպքերի ամենամեծ աճն է: Հնդկաստանը կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով աշխարհում երրորդ տեղում է: Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, հանրապետությունում կա 12,9 միլիոն COVID-19 դեպք: Միևնույն ժամանակ, ավելի քան 11,8 միլիոն մարդ հաղթահարել է հիվանդությունը, շուրջ 910 […]
14:11 08.04.2021
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով կից տրվում է տեղեկատվություն 2021 թվականի հունվարից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։ Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում […]
13:30 08.04.2021
Կոլումբիայում 104-ամյա բնակչուհին՝ Թունհա Կարմեն Էրնանդեսը, երկու անգամ վարակվել է COVID-19-ով ու հաղթահարել հիվանդությունը: Այս մասին հայտնում է Univision Noticias-ը: Առաջին անգամ Կարմեն Էրնանդեսը կորոնավիրուսից ապաքինվել է նախորդ տարվա հունիսին: Այդ ժամանակ հիվանդը մեկուսացվել էր տուն-ինտերնատի մյուս բնակիչների հետ: Այնտեղ կինը բնակվում է արդեն 25 տարի: Այս տարվա փետրվարի 27-ին Էրնանդեսին պատվաստել էին, սակայն մարտի […]
12:48 08.04.2021
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ԵՄ-ում ռուսական հակակորոնավիրուսային «Sputnik V» պատվաստանյութի հաստատման երկարատև գործընթացն առաջացնում է եվրոպական երկրների դժգոհությունը: «Մենք ցանկանում ենք համագործակցել, և այն փաստը, որ Եվրոպական դեղերի գործակալության կողմից այդքան ժամանակ է պահանջվում Sputnik V պատվաստանյութը հաստատելու համար, արդեն իսկ տեսնում եք՝ դժգոհություն է առաջացնում Եվրոպայում», – ասել է նա: […]
11:15 08.04.2021
Հայաստան է բերվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը։ 15 հազար չափաբաժին պատվաստանյութով բեռնված ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ «Դա կուղղվի ռիսկի խմբում գտնվող մարդկանց պատվաստմանը», – ասել է Երևանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինը՝ նշելով, որ սա պանդեմիայի դեմ պայքարում ՌԴ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվող լայնամասշտաբ աջակցության շարունակությունն է: Օդանավակայանում են գտնվել նաև ՀՀ […]
11:04 08.04.2021
Ապրիլի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 200129 դեպք, որոնցից 179043-ն` առողջացած, 3675-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16471 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 889872 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4943 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1231 նոր դեպք: Ունենք 816 առողջացած և 28 մահվան դեպք: […]
19:10 07.04.2021
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի COVID19-ի թեստի պատասխանը բացասական է: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Թեստը բացասական է: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հետաքրքրվում էին»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին: Վրաստանի նախագահը երեկ՝ ապրիլի 6-ին, ինքնամեկուսացել էր: Պատճառը ռիսկերից խուսափելն էր, քանի որ նա շփում էր ունեցել վարչապետ Ղարիբաշվիլիի հետ, որի մոտ կորոնավիրուս է հաստատվել:
17:58 07.04.2021
Ռուսական Sputnik V պատվաստանյութի խմբաքանակը Հայաստան կուղարկվի ապրիլի 8-ին: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ. «Վաղը մենք իրականում ստանում ենք ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Սա առաջին խմբաքանակն է, կարելի է ասել, խորհրդանշական խմբաքանակ: Բայց մենք հույս ունենք, որ ձեռք կբերենք մեծ քանակությամբ ռուսական պատվաստանյութ, քանի […]
17:42 07.04.2021
«Ռուսական կողմի հետ բանակցություններ են գնում իրենց պատվաստանյութը ձեռք բերելու համար, միաժամանակ միասնական հարթակի հետ կա պայմանագիր, փոխանցվել է նախնական գումար` 800 միլիոնի չափով «Պֆայզեր», «Աստրա Զենեկա» և «Մոդեռնա» ֆիրմաների պատվաստանյութերը ձեռք բերելու համար»,- ասել է ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: Նա նշել է, որ այս պահին բավական մեծ պահանջարկ […]
17:10 07.04.2021
Նոր բաժանմունք` Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Ամբողջապես նորոգված ու վերազինված Ռադիոգինեկոլոգիական բաժանմունքն այսօրվանից կգործի նոր ծավալով։ Բաժանմունքի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ոլորտի անվանի ներկայացուցիչներ: Բաժանմունքը միակն է Հայաստանում, որտեղ իրականացվում է բրախիթերապևտիկ բուժում, որը ցուցված է օնկոգինեկոլոգիան հիվանդությունների ժամանակ, իսկ նման բուժման ցուցում […]
16:51 07.04.2021
Եվրոպական միությունը (ԵՄ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առողջապահության նախարարությանն են նվիրաբերել 100 թթվածնի խտացուցիչ, որոնք կօգնեն պացիենտներին ապաքինվել COVID-19-ի հետևանքով առաջացած ծանր հիվանդությունից: Սարքերը տրամադրվել են երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության` առավել լայն փաթեթի շրջանակում: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր […]
14:44 07.04.2021
Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին կրկին հոսպիտալացվել է, հայտնում է la Repubblica թերթը: Երեքշաբթի օրը քաղաքական գործիչը հետազոտություն է անցել Միլանի «Սան Ռաֆայել» կլինիկայում, որից հետո բժիշկները որոշել են նրան թողնել բժշկական հաստատությունում ՝ հետագա հետազոտման համար: Ինչպես նշվել է, 84-ամյա Բեռլուսկոնին Սուրբ Զատկի արձակուրդներն անցկացրել է իր դստեր մոտ: La […]
12:47 07.04.2021
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում Ապրիլի 7-ի առիթով շնորհավորել է կանանց․ «Սիրելի ուժեղներ, տոկուններ, դիմացկուներ, համբերատար ու զուսպ բացառիկ էակներ, սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ` մայրության և գեղեցկության օրվա առթիվ, մաղթելով խաղաղ օրեր, անձնական ու մասնագիտական հաջողություններ: Ապրիլի 7-ը՝ նաև առողջության օրն է: Առողջությունը բարձրագույն արժեք է. համավարակի դեմ բուժաշխատողների պայքարի մեկ տարվա ընթացքում […]
11:01 07.04.2021
Ապրիլի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 198898 դեպք, որոնցից 178227-ն` առողջացած, 3647-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16088 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 884929 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4639 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1025 նոր դեպք: Ունենք 626 առողջացած և 20 մահվան դեպք: […]
10:13 07.04.2021
Միացյալ Նահանգների կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով, լրացուցիչ $1,000,000 է տրամադրում՝ խթանելու COVID-19 համավարակին արձագանքելու ՀՀ կառավարության ջանքերը։ Այսպիսով, մինչև հիմա COVID-19-ի դեմ պայքարի համար ԱՄՆ ՄԶԳ տրամադրած ընդհանուր ֆինանսավորումը Հայաստանին դառնում է ավելի քան $11 միլիոն։ Այն ներառում է արտակարգ իրավիճակի համար նախատեսված ֆինանսավորում՝ առողջապահական հրատապ կարիքները բավարարելու, ինչպես նաև ժողովրդավարական […]
09:39 07.04.2021
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտոններից մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել: 72-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած: Տղամարդը ստացիոնարում բուժման ընթացքում հրաժարվել է բժշկական օգնությունից: Հոգեբանի հետ բազմաթիվ զրույցներից հետո վերջինս նույնպես չի փոխել իր կարծիքը և դարձյալ հրաժարվել է բուժումից: Լուսադեմին գտել են նրա դին: […]
09:24 07.04.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 7-ը հռչակել է Առողջության համաշխարհային օր` խորհրդանշելով 1948 թվականին կառույցի հիմնադրումը: Յուրաքանչյուր տարի Առողջության համաշխարհային օրը նվիրվում է առողջապահության որոշակի խնդրի և նշվում է տարբեր կարգախոսներով և նշանաբաններով: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 2021 թվականի կարգախոսն է. «Կառուցել ավելի արդար և ավելի առողջ աշխարհ բոլորի համար»: Այս կարգախոսով […]
22:50 06.04.2021
Օքսֆորդի համալսարանը և AstraZeneca ընկերությունը դադարեցրել են պատվաստանյութի փորձարկումները Մեծ Բրիտանիայում երեխաների և դեռահասների վրա՝ մեծահասակների մոտ թրոմբների առաջացման հետ կապված իրադրության ֆոնին, հաղորդում է Wall Street Journal թերթը: Օքսֆորդի ներկայացուցչի խոսքով ՝ փորձարկումների ընթացքում ոչ մի խնդիր չի եղել, սակայն համալսարանը լրացուցիչ տեղեկատվություն է ակնկալում Բրիտանական կարգավորիչից մինչև երեխաների և դեռահասների պատվաստումը շարունակելը: Նախատեսվում […]