22:45 17.04.2021
Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում ասել է, որ գլխացավ ունենալիս չի կարելի ցավազրկողներ ընդունել, այլ պետք է դիմել մասնագետի: Ըստ բժշկի՝ գլխացավը, որն առաջանում է հազի կամ մարմնի դիրքի փոփոխության ժամանակ, պետք է առաջացնի ամենալուրջ մտահոգությունները: «Դուք կարող եք ունենալ ուռուցք կամ ուղեղի անոթների անևրիզմա», – ընդգծել է Մյասնիկովը: Բժիշկը նշել […]
17:50 17.04.2021
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ այս պահի դրությամբ չի նախատեսում պատվաստվել կորոնավիրուսի դեմ, քանի որ ավելի վաղ COVID-19-ով հիվանդանալուց հետո հակամարմիններ ունի: Այս մասին հայտնում է Sputnik Беларусь-ը: Բելառուսի նախագահը 2020 թվականի հուլիսին հայտարարել էր, որ բժիշկների եզրահանգմամբ, անախտանիշ, «ոտքի վրա» կորոնավիրուս է տարել: Մարտին նաև հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ կպատվաստվի, «երբ դրա […]
17:15 17.04.2021
Շիրակի մարզի պոլիկիլինիկաներում ապրիլի 14-ից սկսվել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները։Այս երեք օրերի ընթացքում Գյումրիի վեց պոլիկլինիկաներից առայժմ մեկում են պատվաստվողներ եղել:Քովիդ 19-ի դեմ որպես կանխարգելիչ միջոց «AstraZeneca» պատվաստանյութը մյուս վակցինաների հետ պահվում է պոլիկլինիկայի իմունոլոգիայի կաբինետի սառնարանում։ 15 սրվակը նախատեսված է 150 քաղաքացու համար: «Մի սրվակը 10 քաղաքացու համար է, յուրաքանչյուրին ներարկում ենք 0,5 միլիլիտր։Բացելու […]
15:19 17.04.2021
Կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն աշխարհում հասել է 3. 000 225 մարդու: Այս մասին են վկայում Ջոն Հոփկինսի համալսարանի գնահատականները, որոնք հիմնված են դաշնային և տեղական իշխանությունների տեղեկատվության վրա: Աշխարհում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 193. 963 964 մարդ, բուժվել է 79. 739 004 վարակված: Ամենաշատ թվով զոհերը՝ 566 224 մարդ, գրանցվել է ԱՄՆ-ում, որտեղ վարակվածների […]
15:10 17.04.2021
Մալայզիայում քառասուն բուժաշխատող պատվաստանյութի երկու բաղադրիչը ստանալուց հետո վարակվել է COVID-19-ով։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության գլխավոր տնօրեն Նուր Հիշամ Աբդուլլահը: «Մեր քառասուն բուժաշխատողները վարակվել են պատվաստանյութի երկրորդ չափաբաժնից հետո։ Նրանցից ինը վարակվել են երկրորդ դեղաչափը ստանալուց ավելի քան երկու շաբաթ անց, իսկ 31-ը՝ շուրջ երկու շաբաթ անց: Եվս 142 բուժաշխատող վարակվել է […]
13:10 17.04.2021
Ռուսաստանում անցած օրվա ընթացքում 84 տարածաշրջանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 9321 նոր դեպք: Համաճարակի սկզբից ի վեր վարակակիրների ընդհանուր թիվը կազմել է 4 693 469: Այս մասին իր Telegram ալիքով հայտնել է վարակի վերահսկման շտաբը: Բոլոր նոր դեպքերի մեծ մասը գրանցվել են Մոսկվայում (2822), Սանկտ Պետերբուրգում (701) և Մոսկվայի մարզում (586): Ամենօրյա փոքր աճը գրանցվել է […]
11:09 17.04.2021
Ապրիլի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 207973 դեպք, որոնցից 187256-ն` առողջացած, 3859-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15880 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 931583 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5290 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 870 նոր դեպք: Ունենք 1056 առողջացած և 24 մահվան դեպք: Նախորդ […]
21:26 16.04.2021
Վերջին շաբաթների ընթացքում COVID-19-ի հիվանդացության ցուցանիշների բարձրացմամբ և բուժօգնության ուշ դիմելու փաստերով պայմանավորված` առողջապահության նախարարությունը հորդորում է մեր բնակչությանը, հատկապես հղիներին, հիվանդության նշանների ի հայտ գալու դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Բուժումը հնարավորինս արագ կազմակերպելու, իսկ անհրաժեշտության դեպքում բժշկական կենտրոն ուղղորդելու նպատակով` անհրաժեշտ է անմիջապես դիմել հսկող բժշկին»,- ասված […]
17:49 16.04.2021
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ստացել է AstraZeneca կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին բաղադրիչը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: «Այսօր ես ստացա AstraZeneca դեղամիջոցի առաջին պատվաստումը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր մասնակցում են պատվաստումների արշավին և բոլորին, ովքեր պատվաստվում են: Պատվաստումը համաճարակը հաղթահարելու բանալին է»,- ասվում է կանցլերի տարածած հաղորդագրության մեջ: […]
17:10 16.04.2021
Աշխարհում COVID-19-ի տարածման տեմպը մոտենում է ամբողջ համաճարակի ամենաբարձր ցուցանիշին։ Այս մասին այսօր ասել է առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։ «Ամբողջ աշխարհում COVID-19-ով վարակները և մահերը շարունակում են աճել մտահոգիչ տեմպով: Վերջին մի քանի ամիսների ընթացքում աշխարհում նոր դեպքերի շաբաթական թիվը գրեթե կրկնապատկվել է և մոտենում է վարակի ամենաբարձր ցուցանիշին, որը մենք […]
12:49 16.04.2021
Իսրայելի իշխանությունները որոշում են կայացրել ապրիլի 18-ին չեղյալ հայտարարել փողոցում պաշտպանիչ դիմակների պարտադիր կրումը: Այս մասին երեկ ասել է երկրի առողջապահության նախարար Յուլիուս Էդելշտեյնը, հաղորդում է NEWSru.co.il- ը: Միևնույն ժամանակ, պարզաբանվում է, որ փակ տարածքներում դիմակներ կրելը կշարունակի պարտադիր բնույթ կրել։ Փողոցում դիմակներ կրելը չեղարկելու մասին որոշումն ընդունվել է համաճարակաբանական իրավիճակի բարելավման ֆոնին: «Դիմակները նախատեսված […]
12:20 16.04.2021
Ֆրանսիայում համավարակի սկզբից ի վեր COVID-19- ից ավելի քան 100 հազար մարդ է մահացել: Այս մասին հայտնում է AFP- ն ՝ հղում անելով երկրի առողջապահական մարմինների տվյալներին: Երեկ կորոնավիրուսից մահացել էր 300 մարդ: Այսպիսով, Ֆրանսիան դարձել է եվրոպական երրորդ երկիրը, որտեղ քովիդ-մահացությունների թիվը հատել է 100 հազարի շեմը. նախկինում այդ շեմն անցել են Մեծ Բրիտանիան […]
11:03 16.04.2021
Ապրիլի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 207103 դեպք, որոնցից 186200-ն` առողջացած, 3835-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16099 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 926293 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5870 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 961 նոր դեպք: Ունենք 1075 առողջացած և 18 մահվան դեպք: […]
16:40 15.04.2021
Բժիշկները պարզել են, որ Ռուանդայում և Արևելյան Աֆրիկայի այլ երկրներում սկսել է տարածվել մալարիայի նոր շտամ, որը կայուն է մալարիայի բուժման համար կիրառվող դեղամիջոցի նկատմամբ։ Գիտնականների հայտնագործությունները հրապարակվել են Lancet Infective Diseases ամսագրում: «Նախկինում մենք արդեն բախվել ենք դեղորայքի դիմադրության մեկուսացված դեպքերի, որոնք կապված են պլազմոդիումի մալարիայի գենոմում պատահական մուտացիաների առաջացման հետ: Մեր ուսումնասիրությունն առաջին […]
15:54 15.04.2021
Հայաստանում շտապօգնության մեքենաների պարկը համալրվում է, առաջիկայում հատկապես Սյունիքում ամբուլատորիաները նոր մեքենաներ կստանան, ԱԺ-ում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով ԼՀԿ-ից Սրբուհի Գրիգորյանի հարցին, թե հատկապես Սյունիքում գյուղական ամբուլատորիաները երբ մեքենաներ կստանան: Նախարարը նշել է, որ այս տարվա ընթացքում կառավարության կողմից են ձեռք բերվել լրացուցիչ շտապօգնության մեքենաներ: «Պատերազմի ընթացքում մեր շտապօգնության մեքենաները 24 ժամ անընդհատ ճանապարհներին […]
11:02 15.04.2021
Ապրիլի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 206142 դեպք, որոնցից 185125-ն` առողջացած, 3817-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16236 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 920423 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4950 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1014 նոր դեպք: Ունենք 882 առողջացած և 23 մահվան դեպք: […]
20:51 14.04.2021
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը օրերս հանձնել է COVID թեստ, որի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս, հայտնում է Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը։ «Նախագահ Տեր-Պետրոսյանի ինքնազգացողությունը նորմալ է, նա անհրաժեշտ պրոֆիլակտիկ բուժումը ստանում է տանը՝ բժիշկների հսկողության տակ»,- գրել է Մուսինյանը։
19:53 14.04.2021
Եթե համաճարակային ցուցանիշը գերազանցի 4%-ը, կառավարությունը կարող է որոշում կայացնել նոր լոքդաունի մասին: Jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն: Նախարարի խոսքերով՝ իշխանությունները վերահսկում են համաճարակային իրավիճակը և այս պահին եզրափակվում են միայն առկա սահմանափակումների պահպանման վերահսկողության ուժեղացմամբ: «Դրականության մակարդակի հետ մեկտեղ մենք հետևում ենք վարակի զարգացման տեմպերին: […]
18:42 14.04.2021
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսին և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Եգոր Զայցևը, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն այցելել են ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն` ընդունելու նախարարությանը նվիրաբերված թթվածնի խտացուցիչ սարքերի նոր խմբաքանակը: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և […]
17:28 14.04.2021
Ամբողջ աշխարհում ապրիլի 12-ի դրությամբ արդեն պատվաստվել է 608 մլն 384 հազար մարդ՝ աշխարհի բնակչության 8 տոկոսը, Եվրոպայում պատվաստվել է 70 մլն 637 հազար մարդ կամ բնակչության 15 տոկոսը: Պատվաստումների վիճակագրությամբ առաջատար են Իսրայելը, Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները: «Ի՞նչ իրավիճակ է Հայաստանում»,- կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարց է ուղղել ԱԺ […]
17:21 14.04.2021
Աշխարհում շաքարախտից տառապողների թիվը վերջին 40 տարվա ընթացքում աճել է քառակի: Այդ մասին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: ԱՀԿ-ի տեղեկատվության համաձայն, ապրիլի 14-ին՝ ինսուլինի հայտնաբերման 100-րդ տարեդարձին, կազմակերպությունը կներկայացնի շաքարախտի դեմ պայքարի գլոբալ պայմանագիր, որը պետք է ազդակ հաղորդի հիվանդության կանխարգելման ջանքերին և ապահովի այն բոլոր անձանց բուժումը, ովքեր […]
16:59 14.04.2021
Ովքեր են առաջնահերթ պատվաստվելու COVID-19-ի դեմ: Մանրամասները՝ ՀՀ առողջապահության ներկայացրած ինֆոգրաֆիկայում։
16:42 14.04.2021
ՀՀ ԱՆ Մաշկաբանության ազգային կենտրոնը և Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիան պարբերաբար տարբեր թեմաներով կազմակերպում են դասընթացներ բուժառուների համար: Ատոպիկ մաշկաբորբի և պսորիազին վերաբերող դասընթացների դրական արձագանքներից ելնելով` կրկին վերսկսվում են դասընթացները: Ապրիլի 17-ին` ժամը 11:00-ին, Մաշկաբանության ազգային կենտրոնի նիստերի դահլիճում տեղի կունենա «Ամեն ինչ ատոպիկ մաշկաբորբի մասին» թեմայով ուսուցողական դասընթաց ատոպիկ մաշկաբորբ ունեցող երեխաների ծնողների համար: […]
11:01 14.04.2021
Ապրիլի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 205128 դեպք, որոնցից 184243-ն` առողջացած, 3794-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16134 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 915473 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5869 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1075 նոր դեպք: Ունենք 583 առողջացած և 19 մահվան դեպք: […]
19:50 13.04.2021
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղը երեկ երեկոյան ստացել է պատվաստանյութի առաջին խմբաքանակը, որն այսօր բաշխվել է մարզի 24 պոլիկլինիկաներին։ Սահմանված չափաբաժինն առաջնային բուժօգնության օղակներին բավարար է վաղվանից սկսելու պատվաստումները։ Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հատուկ պահպանման ռեժիմ է պահանջում, ինչպես մյուս պատվաստանյութերը: Գյումրիի «Բեռլին» պոլիկլինիկայում 20 հազար քաղաքացի է հաշվառված, բուժանձնակազմը 20-ից ավելին է: […]
14:35 13.04.2021
Գիտնականները չեն գտել ապացույցներ այն մասին, որ կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվելու դեպքում հիվանդությունն ավելի ծանր ընթացք է ունենում և ավելի հաճախ է մահացու ելք գրանցվում, հայտնում է գիտական Lancet ամսագիրը: Մեծ Բրիտանիայի մասնագետները COVID-19-ով հիվանդների անալիզների համեմատական վերլուծություն կատարելուց հետո չեն հայտնաբերել ոչ մի հաստատում, որ հիվանդության ծանր ընթացքը կամ մահացությունը կապ ունեն շտամի հետ: […]
12:20 13.04.2021
Իսպանիայում Մուրսիայի ինքնավար համայնքի դպրոցներից մեկը դասերը կազմակերպում է լողափին: Սեղաններն ու շարժական գրատախտակը տեղադրված են հենց ավազի վրա, գրում է Reuters-ը: Լողափում դասերը նախատեսված են 12 տարեկանից ցածր աշակերտների համար: Այսպիսի մեկ դասը տևում է մոտ 20 րոպե: «Դա անվտանգ է, երեխաները սիրում են այսպիսի դասերը: Նրանք չեն մոռանում այն, ինչ այստեղ են սովորում», […]
11:01 13.04.2021
Ապրիլի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 204053 դեպք, որոնցից 183660-ն` առողջացած, 3775-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15663 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 909604 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3427 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 726 նոր դեպք: Ունենք 824 առողջացած և 22 մահվան դեպք: […]
22:47 12.04.2021
Բելլա Հարությունյանը պատմում է պատվաստվելու իր փորձի մասին: «Պետք է ամեն ոք գիտակցի, որ սա արվում է ապահովելու իր, ընտանիքի ու հարազատների առողջությունը և ապագան»,- ասում է Բելլա Հարությունյանը։ Մանրամասները՝ առողջապահության նախարարության տարածած տեսանյութում։
21:22 12.04.2021
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ շուտով Զինվորի տունը կունենա լավագույն վիրահատարանը Հայաստանում։ «Լավագույնը` լավագույններին Շուտով Զինվորի տունը կունենա լավագույն վիրահատարանը Հայաստանում։ Հիշեցնեմ, որ Բելգիայի արտաքին գործերի նախարարությունն ապրիլի 8-ին հաստատել է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության ներկայացրած ծրագրին դրամաշնորհի տրամադրումը: «Բելգիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ […]