11:01 03.04.2021
Ապրիլի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 196044 դեպք, որոնցից 175401-ն` առողջացած, 3575-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16150 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 869652 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4976 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1192 նոր դեպք: Ունենք 856 առողջացած և 23 մահվան դեպք: […]
20:37 02.04.2021
«Այս փուլում լայն լոքդաուն չի նախատեսվում, ավելին, ամեն ինչ արվում է վարակի դեպքերի աճը հնարավորինս արագ տեղայնացնելու համար»,– հայտարարել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան: Ըստ նրա` երկրի համար դժվար կլինի դիմանալ լայնամասշտաբ սահմանափակումներին` սոցիալական և բիզնես-ակտիվության տեսանկյունից: Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Գաբունիան, համաճարակային պատկերը իսկապես ուշադրություն է պահանջում: Ըստ նրա, դեպքերի աճ է […]
20:25 02.04.2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում: Մարզային այցի շրջանակներում նախարարն այցելել է նոր կառուցվող Մարտունի բժշկական կենտրոն, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: Մարզային առողջապահական համակարգի համաչափ զարգացման խնդիրը մշտապես գտնվում է ՀՀ կառավարության, նաև առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում: Այդ խնդրի լուծումն ապահովելու համար ԱՆ հետևողական քայլեր է ձեռնարկում` ուղղված մարզային բժշկական հաստատությունների […]
17:00 02.04.2021
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի և իմունոմիկայի լաբորատորիայի, կենսաինֆորմատիկայի գիտական խմբի և Հայ-ռուսական համալսարանի կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի գիտաշխատողների կողմից իրականացվել են նոր կորոնավիրուսի ևս 12 ամբողջական գենոմի վերծանում՝ 3-րդ սերնդի սեկվենավորման կիրառմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Նմուշները տրամադրվել են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի […]
16:44 02.04.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը համաշխարհային լիդերներին կոչ է արել անհապաղ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 10 միլիոն դեղաչափ հատկացնել այն երկրներին, որոնք անգամ չեն սկսել պատվաստումները: Այս մասին նա հայտարարել է Ժնևում կայացած բրիֆինգի ընթացքում: «Նախորդ շաբաթ անհապաղ խնդրանքով դիմել եմ երկրներին, որոնք ունեն COVID-19-ի դեմ պատվաստանյութ՝ հաստատված ԱՀԿ-ի կողմից: Կոչ եմ արել 10 […]
15:55 02.04.2021
Առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն շնորհակալություն է հայտնել այն բժիշկներին, որոնք Բլագովեշչենսկում՝ Սրտի կենտրոնի այրվող շենքում ավարտել են բաց սրտի վիրահատությունը: Մինչ կլինիկայի տանիքն այրվում էր, այդ ժամանակ վիրաբուժական սենյակներից մեկում վիրաբույժները կատարել են աորտակորոնար շունտավորում, իսկ հրշեջները փորձել են կանխել ծխի և ջրի մուտքը շենքի այս հատված: Հրդեհի պահին հիվանդանոցում տասնյակ հիվանդներ են եղել, […]
12:55 02.04.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Բրազիլիան անվանել է երկիր, որը դարձել է կորոնավիրուսի էպիկենտրոն: Հաղորդում է Reuters- ը: Ըստ ԱՀԿ համաճարակաբան Մարիա վան Կերխովեի՝ Բրազիլիան կորոնավիրուսի հետ կապված ծանր վիճակում է, հիվանդանոցները ծանրաբեռնված են COVID-19 վարակով պացիենտներով: «Փաստորեն, հիմա Բրազիլիայում շատ լուրջ իրավիճակ է, երբ մենք ունենք ծանր վիճակում գտնվող մի շարք նահանգներ», – ասել է […]
12:28 02.04.2021
Այսօր աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք պետք է գնահատենք մեր շուրջ ապրող մարդկանց կարողությունները, նպաստենք նրանք ներուժի բացահայտմանը, հարգենք նրանց արժանապատվությունը, թույլ չտանք հասարակությունից որևէ մեկուսացում և մասնակից դարձնենք մեր երկրում որոշումների կայացմանը: Ձեզ ենք ներկայացնում «ԻՄ ՈՒՂԻՆ» սոցիալ-վերականգնողական զբաղվածության ցերեկային կենտրոն կատարած […]
11:22 02.04.2021
Ապրիլի 1-ին կատարվել է 55 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 18 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4674 քաղաքացու հետազոտություն, որից 615-ի […]
11:01 02.04.2021
Ապրիլի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 194852 դեպք, որոնցից 174545-ն` առողջացած, 3552-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15851 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 864876 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4830 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1116 նոր դեպք: Ունենք 864 առողջացած և 19 մահվան դեպք: […]
23:00 01.04.2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Առողջապահության ազգային ինստիտուտում հանդիպել է հանրապետությունում գործող բժշկական կենտրոնների ղեկավարների և ֆինանսական մասի պատասխանատուների հետ: Հանդիպաման նպատակն առողջապահության ոլորտում ավելացված արժեքի հարկի կիրարկման և հնարավոր հետևանքների վերաբերյալ մասնագիտական քննարկումն էր: Նախարարը կարևորել է նման ձևաչափով հանդիպումը և նշել․ «Բոլորս գիտենք, որ քննարկվող նախագիծն առավել խորը արմատներ ունի, որոնք ժամանակ առ ժամանակ […]
11:02 01.04.2021
Ապրիլի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 193736 դեպք, որոնցից 173681-ն` առողջացած, 3533-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15622 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 860046 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6217 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1097 նոր դեպք: Ունենք 617 առողջացած և 18 մահվան դեպք: […]
23:15 31.03.2021
ԱՄՆ-ի Մասաչուսեթսի ընդհանուր պրրոֆիլի հիվանդանոցի և Բեթ ԻսրայելԴիակոնիս բժշկական կենտրոնի հետազոտողները պարզել են, որ COVID-19-ից տառապող հիվանդանոցներում հիվանդներից ոմանք ունենում են ոչ ցնցումային նոպաներ, ինչը կարող է մեծացնել մահվան ռիսկը: Annals of Neurology- ում հրապարակված գիտական աշխատանքը հաղորդվում է MedicalXpress- ի մամուլի հաղորդագրության մեջ: Փորձագետները վերլուծել են բժշկական տվյալները COVID-19 տառապող 197 հոսպիտալացված հիվանդների վերաբերյալ, […]
20:41 31.03.2021
Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը աշխատանքներ տանում՝ կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամի դեմ պատվաստանյութի մշակման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նուբար Աֆեյանն ասաց «Առերեսվելով համաշխարհային վախին. մեկ տարի անց» խորագրով առցանց քննարկմանը: Աֆեյանը հիշեցրեց, որ 2020-ի հունվարից Moderna-ն սկսել է զբաղվել պատվաստանյութի մշակմամբ, և դեկտեմբերին բոլոր անվտանգության ստուգումներն անցնելուց հետո սկսել է դրա մասսայական արտադրությունը, որից հետո պատվաստանյութը […]
19:34 31.03.2021
Առողջապահության նախարարությունում կայացել է հանդիպում-քննարկում մայրաքաղաքի պոլիկլինիկական ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ, որն անցկացրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ողջունելով ներկաներին` նախարարը տեղեկացրել է, որ COVAX FACILITY նախաձեռնության միջոցով Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել COVID-19-ի դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութը, որի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ, օրերս ներկրվել է: Անահիտ Ավանեսյանը նշել է, որ բնականոն կյանքին վերադառնալու և […]
18:50 31.03.2021
Վրաստանում այսուհետ կորոնավիրուսի դեմ կկարողանան պատվաստվել նաև 55 տարեկանից բարձր անձինք: Այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն: «Սա պայմանավորված է նրանով, որ մեծ ակտիվություն և հետաքրքրություն է նկատվում պատվաստման հանդեպ 65 տարեկանից բարձր անձանց մոտ: Ինչպես նաև մեծ է պահանջարկը այն խմբերում, որը ներառում է 55-65 տարիքային խումբը»,- հայտարարել է Տիկարաձեն: Հիշեցնենք՝ […]
11:01 31.03.2021
Մարտի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 192639 դեպք, որոնցից 173064-ն` առողջացած, 3515-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15168 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 853829 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6354 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1148 նոր դեպք: Ունենք 459 առողջացած և 18 մահվան դեպք: […]
09:04 31.03.2021
Կանադայում բժիշկներն ուսումնասիրում են ուղեղի՝ նախկինում անհայտ հիվանդությունը, որն առաջացնում է հիշողության կորուստ, հալյուցինացիաներ և մկանային հյուծում։ Այս մասին գրում է The Guardian-ը։ Հիվանդության մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ մամուլի տրամադրության տակ է հայտնվել Նյու-Բրանսուիկ նահանգի հանրային առողջապահական գործակալության նամակը՝ հասցեագրված բժիշկներին։ Պաշտոնյաները բժիշկներին խնդրել են հատկապես ուշադիր լինել՝ կապված անհայտ հիվանդության […]
21:59 30.03.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները, որոնք հունվար-փետրվարին այցելել էին չինական Ուհան, չեն կարողացել միանշանակ եզրակացության գալ COVID-19-ի ծագման մասին: Ինչպես հետևում է Ժնևում հրապարակված առաքելության ամփոփիչ զեկույցից, առավել հավանական են համարում այն սցենարը, որի համաձայն՝ տեղի է ունեցել կորոնավիրուսի փոխանցումը կենդանուց այլ կենդանու, այնուհետև անցել է մարդուն, իսկ ամենաքիչ հավանական է SARS- CoV-2-ի լաբորատոր ծագումը: […]
19:32 30.03.2021
Բեռլինում դադարեցրել են AstraZeneca ընկերության կողմից արտադրված պատվաստանյութի օգտագործումը՝ հիվանդների մոտ թրոմբոզի նոր դեպքերից հետո: Ինչպես հայտնել է մայրաքաղաքային սենատի ներկայացուցիչը՝ այս միջոցառում կվերաբերի 60 տարեկանից ցածր քաղաքացիներին: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Ավելի վաղ AstraZeneca-ի օգտագործման սահմանափակումների մասին հայտնել էին Բեռլինի Charite և Vivantes կլինիկաների ցանցերը:
19:06 30.03.2021
Վրաստանը շաբաթվա վերջին Չինաստանից պատվաստանյութ կներկրի: Այս մասին կառավարության կորոնավիրուսի տարածման դեմ ստեղծված միջգերատեսչական խորհրդի նիստի ավարտից հետո հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն: Վերջինս հայտնել է, որ Վրաստանը խորհրդատվություններ է անցկացնում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ, թե ինչպես կիրառել այս պատվաստանյութը: «Շաբաթվա վերջում սպասում ենք Չինաստանից պատվաստանյութի ներկրմանը, որը ճանաչված է Հունգարիայի կողմից: Սպասում […]
18:35 30.03.2021
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն անդրադարձել է երկրում համընդհանուր պատվաստման հարցին՝ նշելով, որ դա տեղի կունենա, հավանաբար, հուլիսին: Գամկրելիձեի խոսքով, մինչ այդ կշարունակվի պատվաստման հետ կապված ակտիվ քարոզարշավը: Սրա հետ մեկտեղ, ընթանում են բանակցություններ տարբեր արտադրողների հետ, ու մինչև տարեվերջ Վրաստանում հասանելի կլինի մի քանի տեսակի պատվաստանյութ: «Նախօրեին սկսել […]
18:17 30.03.2021
Համավարակի երրորդ ալիքը ստիպեց մարզային հիվանդանոցները ևս վերապրոֆիլավորել։ «Գյումրի» բժշկական կենտրոնն ու Ինֆեկցիոն հիվանդանոցը արդեն երկու շաբաթ է, որ վերաբացել են COVID բաժանմունքները: «Գյումրի» ԲԿ-ն առաջին հիվանդներին ընդունել է այլ մարզերից, միևնույն ժամանակ, դեպքերի աճ կա նաև մեր մարզում։ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմը նորից հատուկ արտահագուստներով է, ինֆեկցիոն թերապևտիկ և նախկին տուբդիսպանսերի մասնաշենքի հիվանդասենյակներում ազատ […]
16:44 30.03.2021
Անասնաբույժները կոչնչացնեն 182 500 հավ և ընտանի բադ Պրահային հարող թռչնաֆերմաներում՝ Միջին Չեխիայի երկրամասում և Չեխիայի հյուսիսում գտնվող Կրալովեգրադի երկրամասում՝ թռչնագրիպի H5N8 բարձրախտածին մանրէահիմքի տարածման պատճառով: Այս մասին երեքշաբթի հաղորդել է Չեխիայի ռադիոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ոչնչացման են ենթակա 175 հազար հավ Կրալովեգրադի երկրամասի Կոշիչկի գյուղում և 7 500 ընտանի բադ Միջին Չեխիայի երկրամասի Նիմբուրկ […]
11:28 30.03.2021
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ու իր կինը կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան են ստացել և վերադարձել աշխատանքի. այս մասին պարզ է դառնում նախագահական պալատի մամուլի ծառայության հաղորդագրությունից: «Մեկուսացման շրջանի ավարտից, COVID-19 ախտանշանների անհետացումից և թեստի բացասական պատասխան ստանալուց հետո նախագահ Բաշար Ասադը և իր կին՝ Ասմա Ասադը, վերադառնում են աշխատանքի՝ սկսելով աշխատանքն այսօրվանից (մարտի 30-խմբ.)», ասվում […]
11:01 30.03.2021
Մարտի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 191491 դեպք, որոնցից 172605-ն` առողջացած, 3497-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14499 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 847475 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4658 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 750 նոր դեպք: Ունենք 509 առողջացած և 21 մահվան դեպք: […]
10:53 30.03.2021
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը: «ՀՀ առողջապահության նախարարությունն անում է առավելագույնը «Կովիդ կենտրոնների» քանակը և մահճակալային ֆոնդն ընդլայնելու ուղղությամբ: Համաճարակային վիճակում դրական բեկում չունենալու պարագայում հաշված օրերի ընթացքում կմոտենանք մահճակալային հզորությունների առավելագույնին»,- նշել է նա:
20:25 29.03.2021
Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24․000 դեղաչափ։ Այն պատկանում է «Աստրա Զենեկա» ընկերությանը և Հայաստան է ներկրվել «Քովաքս Ֆասիլիթի» նախաձեռնության միջոցով։ Պատվաստման գործընթացը կմեկնարկի մոտ մեկ շաբաթից, կամավորության սկզբունքով: Սկզբում այն նախատեսված է լինելու ռիսկային խմբերի համար։ Ինչո՞ւ Հայաստան ներկրվեց «Աստրա Զենեկան» և ինչու՞ «Քովաքս Ֆասիլիթի» նախաձեռնության օգնությամբ։ Բանն այն է, […]
19:52 29.03.2021
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստանալուց հետո Պակիստանի նախագահ Արիֆ Ալվին վարակվել է COVID-19-ով: «Ինձ մոտ թեստի պատասխանը դրական է: Աստված պահապան COVID-19-ով բոլոր հիվանդներին: Ստացել էի պատվաստանյութի առաջին դեղաչափը, բայց հակամարմինները սկսում են զարգանալ միայն երկրորդ դեղաչափից հետո: Այն պետք է ստանայի մեկ շաբաթ անց: Խնդրում եմ, շարունակեք զգոն լինել»,- գրել է Պակիստանի նախագահը […]