10:32 21.03.2021
BioNTech- ի գլխավոր տնօրեն Ուգուր Շահինը կարծում է, որ ամռան ավարտին եվրոպական շատ երկրներ և Միացյալ Նահանգները կարիք չեն ունենա լոքդաունը պահելու: Այս մասին հայտնում է Welt am Sonntag հրատարակությունը: «Եվրոպական շատ երկրներում և Միացյալ Նահանգներում մենք, հավանաբար, կգտնվենք մի իրավիճակում, երբ այլևս լոքդաուն չի պահանջվի», – ասել է Շահինը: Միաժամանակ, նա ավելացրել է, որ […]
20:42 20.03.2021
Նոր կորոնավիրուսային համավարակը (COVID-19) 21-րդ դարի ամենախոշոր մարտահրավերներից է։ Աշխարհում արդեն վարակվել է ավելի քան 120 մլն մարդ, մահացել՝ 2.6 մլն: Հաշվի առնելով վարակի հարուցչի փոփոխականությունը` հարց է առաջացնում կորոնավիրուսով պայմանավորված կրկնավարակի հավանականությունը, որի կապակցությամբ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացվել է արձանագրված կորոնավիրուսային վարակի ՊՇՌ թեստավորման կրկնակի դրական դեպքերի համաճարակաբանական հետազոտություն։ Հետազոտությունն […]
18:52 20.03.2021
Դանիայի մայրաքաղաքային շրջանի քաղաքապետարանի երկու աշխատակիցներ հոսպիտալացվել են գլխուղեղի թրոմբոզի և ուղեղային արյունազեղման ախտանիշներով ՝ բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերությունում կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո: Նրանցից մեկը մահացել է ծանր ախտանիշներով՝ նույնիսկ պատվաստումից հետո, երկրորդ շաբաթվա ավարտը, շաբաթ օրը հաղորդեց Ekstra Bladet-ը: Սա AstraZeneca- ով պատվաստվելուց հետո Դանիայում մահվան երկրորդ դեպքն է: Դանիայում պատվաստանյութի կիրառումը կասեցվել է մարտի […]
15:40 20.03.2021
Ավելորդ քաշ ձեռք բերելուն նպաստում են ոչ միայն ցածր ֆիզիկական ակտիվությունն ու անառողջ սննդակարգը, այլև քնի ռեժիմը: Այս մասին գրում է Express-ը` հղում կատարելով ամերիկացի բժիշկների տվյալներին: Մասնագետների կարծիքով, քնի պակասը մեծացնում է ներքին օրգանների շուրջ ճարպային հյուսվածքների առաջացման հավանականությունը, իսկ ավելորդ քնի դեպքում զգալիորեն մեծանում է ներքին օրգանների ճարպակալման հավանականությունը: Դա իր հերթին չափազանց […]
11:01 20.03.2021
Մարտի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 183127 դեպք, որոնցից 167977-ն` առողջացած, 3332-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10963 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 799637 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5959 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1071 նոր դեպք: Ունենք 459 առողջացած և 12 մահվան դեպք: […]
23:10 19.03.2021
Իվանո-Ֆրանկովսկի տարածաշրջանային մանկական կլինիկական հիվանդանոցում բժիշկները COVID-19 կորոնավիրուսից փրկել են 8-ամյա մի տղայի, որի թոքերի 85% -ը վնասված էր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Իվանո-Ֆրանկովսկի տարածաշրջանային մանկական կլինիկական հիվանդանոցի գլխավոր տնօրեն Տարաս Մելնիկը: Նրա խոսքով՝ նախկինում իր գործընկերները երեխաների մոտ չեն բախվել COVID-19-ի ծայրահեղ ծանր ընթացքի, բայց այսօր իրավիճակը փոխվել է: Դրա օրինակ […]
20:58 19.03.2021
Շիրակի մարզում քննարկվում է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը «Գյումրի» բժշկական կենտրոնին միավորելու նախագիծը: Այս մասին ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակազմը օրեր առաջ է տեղեկացվել: Նախագիծը մի քանի հիմնավորում ունի: Նախ այն, որ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը, որն ունի 40 մահճակալ, տարվա մեծ մասն աշխատում է թերբեռնված: Հաջորդ հիմնավորումն այն է, որ բուժհաստատությունների միավորման արդյունքում ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացվածներին հասանելի կդառնա […]
19:47 19.03.2021
Վրաստանում վերանայել են AstraZeneca պատվաստանյութի օգտագործման կարգը: Առավելագույն անվտանգություն ապահովելու համար որոշում է կայացվել պատվաստում իրականացնել միայն բազմապրոֆիլ կլինիկաներում: Խոսքը երկրի մասշտաբով 40 հիվանդանոցների մասին է, որոնք վերակենդանացման բաժանմունք ունեն: Ամբուլատորիաներում չեն պատվաստելու: Սրա հետ կապված` վերանայվել է նաև մի շարք բուժաշխատողների պատվաստման գրաֆիկը, որոնք գրանցում են անցել էլեկտրոնային հատուկ հարթակում։ Ամբուլատորիաներում արված ամրագրումները կբաժանվեն […]
19:44 19.03.2021
Մարտի 18-ին ժամը 17:09-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Ստեփանակերտի շտապ օգնության բժշկական կայան» ահազանգ է ստացվել, որ Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի զինվորական հոսպիտալում է գտնվում Թուրքիայի Ստամբուլ քաղաքի բնակիչ, 1965թ. ծնված Մեհմադ էսսեն Հասանին՝ «Սուր կորոնար համախատանիշ, սրտի ռիթմի խանգարում, նախասրտերի թրթռում, կարդիոգեն շոկ, սրտամկանի տարած ինֆարկտ» ախտորոշումով: Այնուհետև հիվանդը տեղափոխվել է ԱՀ Հանրապետական բժշկական […]
19:40 19.03.2021
Կորոնավիրուսով հիվանդացության թվերի աճով պայմանավորված՝ հանրապետությունում ավելացել են COVID-19-ով պացիենտներին ընդունող հիվանդանոցները: Վերաբացվել է նաև «Գյումրի» բժշկական կենտրոնի COVID բաժանմունքը: Այն գործում է մարտի 17-ից: «Գյումրի» բժշկական կենտրոնի երկրորդ հարկում COVID-19 ցուցանակը վկայում է՝ դռներից այն կողմ բարձր ռիսկային գոտի է, մուտքը թույլատրելի է միայն բուժաշխատողների համար, այն էլ միայն հատուկ դիմակներով ու պարտադիր ախտահանումից […]
14:11 19.03.2021
«Ֆեյսբուք»-ի օգտատեր Մանե Ռաֆայելյանը սոցիալական ցանցում հայտնել է «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի մանկական սրտաբան Կարեն Կուրդովի կողմից հետազոտության համար այնտեղ գտնվող իր 4-ամյա երեխային ծեծի ենթարկելու մասին: «Արմենպրեսը» պարզաբանումներ է խնդրել պատկան մարմիններից և ԲԿ-ի տնօրինությունից Մանե Ռաֆայելյանի գրառման առնչությամբ: Մեզ հետ զրույցում «Նորք Մարաշ» ԲԿ-ի մամուլի խոսնակ Լենա Սիմոնյանն ասաց, որ երեխան հետազոտվելու ընթացքում […]
13:29 19.03.2021
Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում Astrazeneca պատվաստանյութով նախօրեին պատվաստվելուց հետո կոմայի մեջ ընկած 27-ամյա բուժքույրն այսօր Թբիլիսիում մահացավ: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Թբիլիսի տեղափոխվելուց հետո բուժքրոջ սիրտը մեկ անգամ կանգ էր առել, այդ ժամանակ բժիշկներին հաջողվել էր նրան փրկել, սակայն Առաջին համալսարանական հիվանդանոցի ղեկավար Լևան Ռատիանին հայտարարել էր, որ վիճակը ծայրահեղ է, և սրտի կանգը կարող […]
11:01 19.03.2021
Մարտի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 182056 դեպք, որոնցից 167518-ն` առողջացած, 3320-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10367 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 793678 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4725 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 891 նոր դեպք: Ունենք 332 առողջացած և 19 մահվան դեպք: […]
18:56 18.03.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն առողջապահական ոլորտի ծրագրերի ու խնդիրների վերաբերյալ: Քննարկվել են պատերազմական գործողությունների ընթացքում վնասված բուժհիմնարկների շենքային պայմանների վերականգնման, վերանորոգման, նոր սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության նոր կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև պատերազմի հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիների բուժման […]
11:05 18.03.2021
Մարտի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 181165 դեպք, որոնցից 167186-ն` առողջացած, 3301-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9830 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 788953 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4687 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1024 նոր դեպք: Ունենք 273 առողջացած և 19 մահվան դեպք: […]
16:41 17.03.2021
Առողջապահության նախարարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ քննարկել է վերջին շրջանում «AstraZeneca» պատվաստանյութի վերաբերյալ շրջանառվող տարաբնույթ տեղեկատվությունը և ստացել պարզաբանումներ, որոնք ներկայացվում են ստորև. Մասնավորապես, ԱՀԿ-ն ուսումնասիրում է պատվաստվածների շրջանում արյան մակարդելիության խանգարումների հետ կապված առկա տվյալները: Կարևոր է նշել, որ համաձայն Եվրոպական դեղերի գործակալության Դեղագիտության ռիսկերի գնահատման հանձնաժողովի դիրքորոշման` պատվաստանյութի օգուտները շարունակում են գերազանցել […]
11:13 17.03.2021
Մարտի 16-ին կատարվել է 62 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 13 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3817 քաղաքացու հետազոտություն, որից 538-ի […]
11:02 17.03.2021
Մարտի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 180141 դեպք, որոնցից 166913-ն` առողջացած, 3282-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9105 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 784266 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4181 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 854 նոր դեպք: Ունենք 211 առողջացած և 5 մահվան դեպք: […]
14:37 16.03.2021
ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է կառավարության 2020 թվականի ծրագրի կատարման ընթացքը, մասնավորապես, կորոնավիրուսի համավարակի պայմաններում այն աշխատանքները, որոնք կատարվել են համավարակի տարածումը կանխելու և հիվանդների բուժումն արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ: Նախարարը նշել է, որ նախորդ տարվա սկզբից 29 բժշկական կենտրոն ամբողջությամբ կամ մասնակի դարձել է Covid […]
11:04 16.03.2021
Մարտի 15-ին կատարվել է 51 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3755 քաղաքացու հետազոտություն, որից 528-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]
11:02 16.03.2021
Մարտի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 179287 դեպք, որոնցից 166702-ն` առողջացած, 3277-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8469 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 780085 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3242 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 585 նոր դեպք: Ունենք 292 առողջացած և 12 մահվան դեպք: […]
23:30 15.03.2021
Այսօր՝ մարտի 15-ին հեռավար ձեւաչափով կայացել է «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» հերթական նիստը: Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ հանձնաժողովի անդամներից բացի նիստին մասնակցել են նաև բժշկական կրթական և գիտահետազոտական կազմակերպությունների գիտնականներ, ճանաչված մասնագետներ, այդ թվում՝ հայազգի միջազգային փորձագետներ: Հանձնաժողովի նիստին մասնակցած փորձագետներն են. Կիմ Հեքիմյան՝ Կոլումբիայի համալսարանի Սնուցումը մանկաբուժությունում ամբիոնի դասախոս, Հայաստանում Ամերիկյան Համալսարանի դասախոս, […]
18:40 15.03.2021
Մարզի 3 բուժհաստատություններից բացի, Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը ևս նախատեսվում է միավորել «Գյումրի» բժշկական կենտրոնին։ Այսօր այս մասին որոշման նախագծի ծանուցում է ստացել ինֆեկցիոնի տնօրենը, ըստ որի՝ կպահպանվի հիվանդանոցի 40 մահճակալային ֆոնդը, փոխարենը կրճատումներ կլինեն վարչական մասում։ Այս ծանուցում էլ հիվանդանոցում բողոքի պատճառ էր դարձել։ Աշխատակիցները դեմ են ոչ թե «Գյումրի» բժշկական կենտրոնի հետ միավորմանը, այլ […]
17:53 15.03.2021
ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը մարտի 15-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել նախարարության պատասխանատուների և ստորաբաժանումների ղեկավարների հետ: Վերջիններս ներկայացրել են իրենց կողմից կատարվող աշխատանքներն ու հրատապ լուծումներ պահանջող հարցերը՝ կարծիքներ փոխանակելով հետագա անելիքների շուրջ: Քննարկվել են բնակչության բժշկական օգնության և սպասարկման իրականացման, պետական պատվերի տեղադրման, դեղորայքային քաղաքականության բարեփոխման, ֆինանսավորման մեխանիզմների, մասնագետների վերապատրաստման, վիճակագրության վարման ու […]
15:25 15.03.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է հևոցը կարգավորող վարժություններ COVID-19 երկարատև հիվանդությունից հետո։
12:48 15.03.2021
Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան հրաժեշտի ուղերձ է տեսանկարահանել և կիրակի օրը՝ նախքան սրտի վիրահատության համար հիվանդանոց գնալը, տեղադրել այն Facebook– ում: «Այսօր ես խոսում եմ, քանի որ չգիտեմ՝ ինչ է երկնքի կամքը», – ասել է Վալեսան։ «Ժամանակը ցույց կտա: Ես պատրաստ եմ երկու հիմնական ելքերին», – ավելացրել է նա: – […]
11:02 15.03.2021
Մարտի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 178702 դեպք, որոնցից 166410-ն` առողջացած, 3265-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8190 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 776843 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2460 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 317 նոր դեպք: Ունենք 230 առողջացած և 10 մահվան դեպք:
22:50 14.03.2021
Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշով կանանց մոտ կորոնավիրուսով վարակվելու վտանգն ավելի մեծ է։ Այս եզրահանգման են եկել Բիրմինգեմի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է European Journal of Endocrinology-ն։ Փորձագետները վերլուծել են այդ համախտանիշն ունեցող ավելի քան 21 հազար կանանց և ավելի քան 78 հազար կնոջ, որոնք չեն տառապում այս համախտանիշով։ Առաջին խմբում COVID-19- ի դեպքերի գրեթե կրկնակի […]
22:10 14.03.2021
Պատերազմի մասնակիցներին պրոթեզավորման գործընթացի շրջանակում Զինվորի տանը հոլանդացի բարձրակարգ պրոթեզաբան Խայս Ֆան Խենթի հետ քննարկեցինք ժամանակակից պրոթեզավորմանն առնչվող մի շարք հարցեր ու տարբերակներ, որոնք հնարավորություն կտան պրոթեզավորման կարիք ունեցող զինծառայողներին ապահովել գերժամանակակից և հարմարավետ պրոթեզներով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: «Սոցիալական պատասխանատվությունից զատ, կարևոր է նաև […]