13:14 09.03.2021
Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել, քննարկել կառավարությանն ու պետական տարբեր մարմիններին ուղարկված հարցումների պատասխանները: Հիշեցնենք, որ հանձնաժողովը 251 հարց էր ուղարկել: Պարետ Տիգրան Ավինյանից ստացվել է պատասխան, որով առաջարկվել է մինչև մարտի 30-ը ամփոփել և ներկայացնել տվյալները: «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որն իրականացրել է […]
12:45 09.03.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մարտի 8-ին հայտարարել են կորոնավիրուսային համավարակի ընթացքում շատ երկրներում կանանց վիճակի վատթարացման մասին: Այսպիսով, Ժնևում կայացած ճեպազրույցում Գեբրեյեսուսը նշել է, որ համավարակի հետևանքներն ավելի վատ են ազդել կանանց վրա, քան տղամարդկանց, և նշել է նրանց առանցքային դերը բուժման և կյանքեր […]
11:03 09.03.2021
Մարտի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 175198 դեպք, որոնցից 165096-ն` առողջացած, 3232-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6038 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 755348 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1643 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 182 նոր դեպք: Ունենք 142 առողջացած և 7 մահվան դեպք: […]
14:53 08.03.2021
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ․ «Սիրելի կանայք և աղջիկներ, Շնորհավորում եմ Ձեզ այս հրաշալի գարնանային տոնի՝ կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, ցանկանում եմ Ձեզ առողջություն, երջանկություն և հաջողություններ։ Այս ծանր ժամանակահատվածում հայ կանայք մեկ անգամ ևս ապացուցեցին, որ իրենք հասարակության ոչ միայն գեղեցիկ կեսն են, այլև […]
11:02 08.03.2021
Մարտի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 175016 դեպք, որոնցից 164954-ն` առողջացած, 3225-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6008 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 753705 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2465 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 337 նոր դեպք: Ունենք 170 առողջացած և 4 մահվան դեպք: […]
18:57 07.03.2021
Գաստրոէնտերոլոգ Նիկիտա Խարլովը Звезда- ին պատմել է, թե ինչու է հաճախ խուրմա ուտելը վտանգավոր: Ըստ նրա՝ այս մրգի չափազանց շատ օգտագործումը կարող է հանգեցնել ֆիտոբեզոարների՝ աղիքային սուր խցանում առաջացնող գոյացությունների առաջացմանը: Նման գոյացությունների վտանգն առաջանում է սննդակարգում մեծ քանակությամբ բուսական մթերքների առկայության պարագայում: Դա պայմանավորված է անմարսելի բջջանյութերի ազդեցությամբ, որը օրգանիզմը չի յուրացնում, բայց անցնում […]
17:34 07.03.2021
Ավստրիայի իշխանությունները դադարեցրել են AstraZeneca- ի կորոնավիրուսային պատվաստանյութի խմբաքանակի օգտագործումը դրանով պատվաստված կնոջ մահից և մյուսի հիվանդությունից հետո, հայտնում է Առողջապահության դաշնային գրասենյակը (BASG): Գործակալությունը նույն խմբաքանակիցպատվաստումների հետ կապված երկու միջադեպերի մասին զեկույցներ է ստացել։ Պատվաստումից հետո 49-ամյա մի կին մահացել է արյան մակարդման խիստ խանգարումների արդյունքում, մեկ այլ կնոջ մոտ առաջացել է թոքային երակի […]
14:12 07.03.2021
ՉԺՀ-ի իշխանությունները կորոնավիրուսի դեմ անվճար պատվաստանյութեր են տրամադրում 69 երկրների, վաճառում ևս 43 երկրների: Այս մասին հայտարարել է Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Յին, գրում է ՏԱՍՍ-ը: «COVAX նախաձեռնության շրջանակներում մենք խոստացել ենք տրամադրել պատվաստանյութերի 10 միլիոն դեղաչափ՝ հիմնականում զարգացող երկրների կարիքները հոգալու համար: Չինաստանն անվճար պատվաստանյութ է տրամադրում 69 զարգացող երկրներին, պատվաստանյութեր է […]
12:27 07.03.2021
Ամերիկացի սննդաբանները մշակել են առողջ սննդի ուղեցույցներ սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի կանխարգելման համար: Ըստ գիտնականների՝ երկար ու առողջ կյանք ապահովելու համար անհրաժեշտ է օրական ուտել երկու բաժին միրգ և երեք բաժին բանջարեղեն: Հետազոտությունը հրապարակված է Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի Circulation ամսագրում: Հեղինակները վերլուծել են 1984-2014 թվականների երկու համախմբային ուսումնասիրությունների, Բուժքույրերի առողջության ուսումնասիրության (Nurses’ Health Study) և […]
21:15 06.03.2021
Ճանաչողական այցով Սյունիքում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Մարտի 6-ին նա Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի և տեղակալ Արտյոմ Սմբատյանի հետ հանդիպում է ունեցել մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի, մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գևորգյանի հետ։ Հանդիպմանը քննարկվել են մարզի առողջապահական համակարգի աշխատանքի հետ կապված մի շարք հարցեր․ […]
20:24 06.03.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը անդրադարձել է սոցիալական հարթակում մանկապարտեզների սահմանափակումների վերաբերյալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գրառմանը․ «Հարկ է նշել, որ համաճարակի պայմաններում մանկապարտեզներում կիրառվող սահմանափակումներն ուղղված են եղել զսպելու վարակի տարածումը և պաշտպանելու մեր բնակչության առողջությունը: Ելնելով հունվարին ՀՀ-ում համաճարակային կայուն իրավիճակից՝ առողջապահության նախարարությունում քննարկում է կազմակերպվել լիազոր մարմինների` Երևանի քաղաքապետարանի և ԿԳՄՍ նախարարության հետ: Արդյունքում, […]
18:40 06.03.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առայժմ խորհուրդ չի տալիս օգտագործել, այսպես կոչված, «իմունային անձնագրերը»կորոնավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ տվյալների հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը: Այս փուլում ԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս ճանապարհորդների համար կիրառել «պատվաստումների վկայագրեր», քանի որ կան շատ մանրուքներ , որոնք պետք է հաշվի առնել ։ «Մենք նաև դեռ այն […]
17:25 06.03.2021
Այն ռուսաստանցիները, որոնք պատվաստվելուց կամ COVID-19-ով հիվանդանալուց հետո չունեն բավարար քանակության հակամարմիններ , պետք է լրացուցիչ պատվաստվեն վիրուսի դեմ: Միևնույն ժամանակ, տարբեր ռիսկի խմբերի հիվանդների վերապատվաստման չափորոշիչները դեռ որոշված չեն,այս մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ առողջապահության նախարարության «Բժշկական հետազոտությունների ազգային կենտրոն»-ի տնօրենի պաշտոնակատար Դմիտրի Լիոզնովը: «Ենթադրվում է, որ մեկ կամ երկու տարվա ընթացքում մենք […]
14:20 06.03.2021
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է: Ստեփանակերտում Երևանից ժամանած հյուրերին դիմավորել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը: Կողմերը քննարկել են համավարակով պայմանավորված՝ առողջապահական համակարգի մարտահրավերները, խոսել համատեղ իրականացվող և նախանշված ծրագրերի մասին, քննարկել հետպատերազմական Արցախի առողջապահության համակարգի արդիականացման գործընթացը: Առողջապահական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև վիրավորված զինծառայողների և […]
11:01 06.03.2021
Մարտի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 174257 դեպք, որոնցից 164654-ն` առողջացած, 3219-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5560 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 747879 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3016 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 508 նոր դեպք: Ունենք 191 առողջացած և 4 մահվան դեպք: […]
22:39 05.03.2021
Մարտի 5-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությանը: Նախագահն իր երախտագիտությունն է փոխանցել ՀՀ առողջապահության համակարգին, որը պատերազմի օրերին և դրանից հետո հազարավոր կյանքեր է փրկել և շարունակում է պայքարել վիրավորների առողջության համար: Հանդիպմանը, որին մասնակցել է ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը, քննարկվել են երկու գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող […]
20:35 05.03.2021
Բավարիայի վարչապետ Մարկուս Զեդերը Եվրամիությանը կոչ է արել չքաղաքականացնել կորոնավիրուսի դեմ Sputnik V ռուսական պատվաստանյութի սերտիֆիկացման գործընթացը և կարճ ժամանակում իրականացնել փորձաքննություն ։ Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին։ «Հույս ունեմ , որ Sputnik V պատվաստանյութի թույլտվության հարցում հաշվի կառնվեն միմիայն գիտական փաստարկները»,- հայտարարել է նա։ Զեդերը դիմել է նաև դեղորայքի եվրոպական գործակալությանը՝ խնդրանքով ՝ […]
19:37 05.03.2021
Ռուսաստանյան Sputnik V-ն կորոնավիրուսային պատվաստանյութերի շարքում բարձրացել է երկրորդ տեղ՝ առաջ անցնելով Pfizer-ից այն երկրների շարքում, որտեղ հաստատում է ստացել Pfizer պատվաստանյութը։ Այս մասին հաղորդում է պատվաստանյութի Twitter-ի պաշտոնական էջը: «Sputnik V-ն կարգավորող հաստատումների քանակով երկրորդ ամենատարածված կորոնավիրուսային պատվաստանյութն է: Շնորհակալություն վստահության համար»,- նշել են մասնագետները: AstraZeneca պատվաստանյութը ներկայումս հաստատված քանակով աշխարհում առաջին տեղում է, […]
19:20 05.03.2021
Տեղի է ունեցել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին կից դեղերի ոլորտի խորհրդակցական աշխատանքային խմբի 2021 թվականի առաջին նիստը։ Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ողջունել է ներկաներին, շնորհակալություն է հայտնել մասնակցության համար։ Հակոբ Ավագյանը, ընդգծելով պետություն-մասնավոր հատված համագործակցության նշանակությունը, կարևորել է երկխոսության հարթակի դերը։ Օրակարգում 2020 թվականի ընթացքում Տեսչական մարմնի կողմից առաջին անգամ իրականացված […]
16:37 05.03.2021
COVID-19-ի դեմ պայքարին միացավ մոտ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը: Համավարակի թվերի աճով պայմանավորված առողջապահության նախարարությունն ընդլայնում է մահճակալային ֆոնդը: «Առողջապահության նախարարությունը կրկին զգոնության կոչ է անում Կրի՛ր դիմակ, փրկի՛ր կյանքեր»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
13:42 05.03.2021
ԱԺ նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը նիստ է գումարել, որի օրակարգում եղել է հանձնաժողովի աշխատանքների ժամկետը ևս 6 ամիս երկարաձգելու մասին հարցը: Հանձնաժողովի անդամ Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրել է, որ հանձնաժողովի ձևավորմանը հաջորդել են հերթական արձակուրդն […]
11:00 05.03.2021
Մարտի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 173749 դեպք, որոնցից 164463-ն` առողջացած, 3215-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 744863 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2825 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 442 նոր դեպք: Ունենք 378 առողջացած և 7 մահվան դեպք: […]
22:12 04.03.2021
Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը՝ Էդինբուրգի 99-ամյա դուքս Ֆիլիպը, սրտի վիրահատություն է տարել և ապաքինվում է հիվանդանոցում, ասվում է հինգշաբթի առավոտյան Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Նա հոսպիտալացվել էր փետրվարի 16-ին, չորեքշաբթի օրը սրտի վիրահատության է ենթարկվել։ «Նա դեռ մի քանի օր կմնա հիվանդանոցում ՝ բուժման, հանգստի և ուժերի վերականգնման համար», – ասել են պալատում:
18:28 04.03.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցով եղել են Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում: Մասնագետները դիտարկել են քաղաքում գործող բժշկական հաստատությունները, հանրակրթական դպրոցներն ու մանկապարտեզները: Ստուգայցի արդյունքում խախտումներ են արձանագրվել ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանների վարման կարգում: ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանման տեսուչները տվել են հանձնարարականներ թերություններն ու խախտումները շտկելու ուղղությամբ, կազմվել են արձանագրություններ: Տեսչական մարմինը շարունակում է […]
13:31 04.03.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը, մինչ օրակարգային հարցերի քննարկումը, անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին և նշել, որ վերջին օրերին կորոնավիրուսի թվերի որոշակի աճ է արձանագրվում, ինչն անհանգստացնող է: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել համավարակի ներկայիս իրավիճակի վերաբերյալ: «Վերջին ընթացքում մենք […]
12:56 04.03.2021
Այսօր ճարպակալման դեմ պայքարի միջազգային օրն է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ ավելցուկային քաշը և ճարպակալումը ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ), մասնավորապես, սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, քաղցկեղների զարգացման ռիսկի գործոն են: Վերջին 30 տարվա ընթացքում, ըստ ԱՀԿ տվյալների, աշխարհում ճարպակալում ունեցող մարդկանց թիվը մեծահասակների շրջանում աճել է կրկնակի, դեռահասների շրջանում` եռակի: 2016 թվականին ավելի քան […]
12:15 04.03.2021
«Երեկվա դրությամբ՝ 2922 հետազոտվածներից ունենք 491 նոր դեպք, ինչը հետազոտվածների 16 տոկոսն է: Եթե հունվար-փետրվարին ունեինք թեստավորվածների 5-7 տոկոս դրական դեպքեր, այժմ այդ թիվը հասել է 16-ի: Մեր կանխատեսումներով՝ այս թիվը կավելանա: Ներկայում ունենք 865 ծավալված մահճակալ, որից զբաղված է 808-ը: Պիտի վերադառնանք դիմակներին ու այլ կանխարգելիչ միջոցառումներին»,- կառավարության նիստում այսօր տեղեկացրել է ՀՀ առողջապահության […]
11:26 04.03.2021
Մարտի 3-ին կատարվել է 32 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3355 քաղաքացու հետազոտություն, որից 507-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր […]
11:03 04.03.2021
Մարտի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 173307 դեպք, որոնցից 164085-ն` առողջացած, 3208-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5194 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 742038 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2922 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 491 նոր դեպք: Ունենք 179 առողջացած և 6 մահվան դեպք: […]