TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Պահպանե՛ք սոցիալական հեռավորություն․ ԱՆ-ն տեսանյութ է հրապարակել

16:14 24.03.2021

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ շրջապատում գտնվող անձանց հետ դեմ առ դեմ շփման սահմանափակումը կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման լավագույն ուղիներից է: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Խուսափե՛ք հակաբիոտիկների չարաշահումից. ԱՆ

16:05 24.03.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաձայն` հակաբիոտիկներն արդյունավետ չեն COVID-19-ի բուժման համար, քանի որ այս հիվանդությունը պայմանավորված է վիրուսով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ հակաբիոտիկները կարելի է նշանակել միայն ծանր ախտանիշներով հիվանդներին բակտերիալ թոքաբորբը բուժելու նպատակով:

̰
Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է

14:20 24.03.2021

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին երկուշաբթի օրվանից գտնվում է հիվանդանոցում: Այս մասին հայտարարել է նրա փաստաբաններից մեկը Միլանում այն ​​գործով դատավարության սկզբում, որում մեղադրվում է 84-ամյա Բեռլուսկոնին: «Առողջական խնդիրների պատճառով Սիլվիո Բեռլուսկոնին երկուշաբթի օրվանից գտնվում է հիվանդանոցում»,- չորեքշաբթի փաստաբանի խոսքերը մեջբերել է La Repubblica թերթը:

̰
Հնդկաստանը հայտնաբերել է կորոնավիրուսի նոր տեսակ՝ կրկնակի մուտացիայով

13:32 24.03.2021

Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է երկրում կրկնակի մուտացիայով կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման մասին: Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է Reuters- ը: «Չնայած Հնդկաստանում կորոնավիրուսի և կրկնակի մուտացիայի շտամի տարբեր տարբերակներ են հայտնաբերվել, սակայն դրանք բավարար քանակով չեն հայտնաբերվել որոշ նահանգներում (Հնդկաստանի) վարակների աճի բացատրման կամ ուղիղ կապ հաստատելու համար»,- նախարարության հայտարարությունը մեջբերում է գործակալությունը:

̰
ԱՀԿ-ն հայտարարել է Տաջիկստանում պոլիոմելիտի բռնկման մասին

13:24 24.03.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է Տաջիկստանում պոլիոմելիտի բռնկման մասին: Իրավիճակը գնահատվել է որպես արտակարգ, բարդության երկրորդ աստիճանով: Մարտի 18-ի դրությամբ Տաջիկստանում արձանագրվել է երեխաների շրջանում 2-րդ տիպի պոլիոմելիտի 4 դեպք: Հաղորդվում է, որ 2-րդ տիպի պոլիոմելիտի առաջին դեպքն արձանագրվել էր նախորդ տարվա նոյեմբերի 22-ին Խատլոնսկոյի շրջանում և կապված է եղել վիրուսի այն շտամի հետ, որը […]

̰
ԵՄ-ն խստացրել է պատվաստանյութերի արտահանման կանոնները

12:52 24.03.2021

Եվրամիությունը որոշում է ընդունել խստացնել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արտահանումը: Սակայն փոփոխությունները չեն առնչվի COVAX-ի շրջանակում մատակարարումներին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:  Նշվում է, որ նոր կանոնները թույլ կտան սահմանափակել դեպի այն երկրներ արտահանումները, որոնց իշխանությունները չեն կատարել պատվաստանյութերի մատակարարման պարտավորությունները: Նոր կանոններն ուղղված են առևտրի «փոխադարձ ու համաչափ» կազմակերպմանը: Մասնավորապես դեպի արտերկիր մատակարարումները կարող են դադարեցվել, […]

̰
Հայաստանում տուբերկուլոզով հիվանդացության և մահացության աճի տեմպերը նվազել է․ Առողջապահության նախարարություն

12:11 24.03.2021

Մարտի 24–ը տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որն այս տարի նշվում է «Ժամանակը չի սպասում» կարգախոսով: Օրվա հիմնական խորհուրդն է համաշխարհային հանրության, գործադիր իշխանությունների, առողջապահական ոլորտի աշխատողների և բնակչության տարբեր խավերի ուշադրությունը հրավիրել տուբերկուլոզի գլոբալ համաճարակին` հիվանդության նոր դեպքերի և մահացության կրճատմանն ուղղված անհրաժեշտ ջանքեր գործադրելով: Տուբերկուլոզը սոցիալական բնույթի վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1164 նոր դեպք, 14 մահ

11:03 24.03.2021

Մարտի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 186184 դեպք, որոնցից 169485-ն` առողջացած, 3398-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12436 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 817406 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5330 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1164 նոր դեպք: Ունենք 313 առողջացած և 14 մահվան դեպք: […]

̰
Pfizer-ը սկսել է մարդկանց վրա COVID-19-ի դեմ հաբեր փորձարկել

08:22 24.03.2021

Ամերիկյան դեղագործական Pfizer ընկերությունը սկսել է մարդկանց վրա հակակորոնավիրուսային նոր դեղամիջոց փորձարկել։ Այն մշակվել է հաբի տեսքով։ Այս մասին ասվում է արտադրողի կայքում։ Հաշվի առնելով այն, թե ինչպես է վիրուսը մուտացիայի ենթարկվում և ազդում ողջ աշխարհի վրա, չափազանց կարևոր է հասանելիություն ունենալ թերապևտիկ միջոցներին և՛ հիմա, և՛ պանդեմիայից հետո, կարծում են ընկերությունում։ Եթե փորձարկումները հաջող […]

̰
Նիգերիայի գիտնականները մշակել են կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութ

20:15 23.03.2021

Նիգերիայի գիտնականները մշակել են կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութ, որոնք կանցնեն կլինիկական փորձարկումներ: Այս մասին հայտնում է Vanguard-ը՝ հղում անելով ֆեդերալ կառավարության քարտուղար Բոս Մուստաֆային:  «Այն որ Նիգերիայի գիտնականները մշակել են կորոնավիրուսի դեմ նվազագույնը երկու պատվաստանյութ, որոնք դեռ պետք է անցնեն կլինիկական փորձարկումներ, մեծ նշանակություն ունի»,-ասել է Մուստաֆան: Նա բոլոր համապատասխան գործակալություններին կոչ է արել անհրաժեշտ […]

̰
Բրիտանացիներին կպատժեն՝ անհարգելի պատճառներով արտասահման մեկնելու համար

19:24 23.03.2021

Առանց հարգելի պատճառի արտասահման մեկնող Միացյալ Թագավորության բնակիչներին կտուգանեն 5 հազար ֆունտ սթերլինգով: Այս շաբաթ երկրի խորհրդարանը պատրաստվում է համապատասխան օրենսդրական նախագիծ ընդունել: Այն տեղավորվում է բրիտանական խորհրդարանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ճանապարհային քարտեզի շրջանակում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Հարգելի պատճառ այս պահին համարվում է աշխատանքը, ուսումը, իրավաբանական, դատական պարտականությունները, անշարժ գույքի հետ […]

̰
Ինչպե՞ս է ազդում պատվաստանյութը. առողջապահության նախարարության հոդվածը

17:30 23.03.2021

Առողջապահության նախարարությունը  հոդված է հրապարակել պատվաստանյութերի մշակման և տարածման մասին: «ԱՀԿ-ի բացատրական նյութերից իմացե՛ք ավելին պատվաստանյութերի մասին՝ թե ինչպես են արտադրվում ու ներգործում, մինչև ապահով ու հավասար հասանելիություն: Մանրէներն ամենուր են` ինչպես մեր շրջապատում, այնպես էլ մեր օրգանիզմում: Երբ ընկալունակ մարդը հանդիպում է ախտածին մանրէի, ապա դա կարող է բերել հիվանդության և նույնիսկ մահվան։ Մարդու […]

̰
Բժշկական կազմակերպությունները կստանան ֆինանսավորում. ԱՆ

16:16 23.03.2021

ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Որոշ կազմակերպությունների բուժաշխատողների աշխատավարձն ուշանալու առնչությամբ տեղեկացնում ենք, որ 2021 թվականի փետրվարի ընթացքում պետական պատվերի շրջանակներում մատուցված բժշկական օգնության և սպասարկման դեպքերի էլեկտրոնային փոխհատուցումը կիրականացվի բանկային 1 օրվա ընթացքում: Այն բժշկական կազմակերպությունները, որոնց ֆինանսավորումը խաթարվել էր, կստանան իրենց սահմանաչափին համապատասխան ֆինանսավորում»:

̰
Կրեմլից բացատրել են, թե ինչու Պուտինը չի պատվաստվի տեսախցիկների առջև

14:14 23.03.2021

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը մինչ օրվա վերջ պատվաստվելու է կորոնավիրուսի դեմ: «Աշխատանքային հանդիպում է ըստ ժամանակացույցի, բայց մենք ակնկալում ենք, որ նա դա կանի մինչև օրվա վերջ»,- ասել է Պեսկովը: Կրեմլի խոսնակը նշել է, որ պետության ղեկավարը պատվաստվելու է ռուսական պատվաստանյութերից մեկով: «Դա արվելու […]

̰
Մարտի 28-ից քաղաքացիական շրջանառության մեջ կմտնի «Կովիվակը»

13:44 23.03.2021

Մ. Պ. Չումակովի անվան ռուսական գիտությունների ակադեմիայի կողմից ստեղծված կորոնավիրուսի  դեմ «Կովիվակ» պատվաստանյութի առաջին մատակարարումները կսկսվեն մարտի 28-ից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան: «Մարտի 28-ին «Կովիվակի» առաջին մատակարարումներն են»,- ասել է նա: Գոլիկովան նաև ավելացրել է, որ ապրիլին ռուսաստանցիներին հասանելի կլինի Спутник V-ի ավելի քան 12 միլիոն պատվաստանյութ:

̰
ԱՀԿ ղեկավարը քննադատել է երիտասարդությանը COVID-ի դեմ պատվաստելը

12:23 23.03.2021

Պետությունները, որոնք կորոնավիրուսի դեմ պատվաստում են երիտասարդներին, դա անում են այլ երկրների ռիսկային խմբերի քաղաքացիների հաշվին: Այս մասին ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը: «Երիտասարդ և առողջ մարդկանց պատվաստող երկրներն այժմ դա անում են առողջապահության աշխատակիցների, տարեցների և այլ երկրներում ռիսկի խմբում գտնվող այլ անձանց կյանքի հաշվին», – ասել է նա: Գեբրեյեսուսի […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք

11:08 23.03.2021

Մարտի 22-ին կատարվել է 70 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4069 քաղաքացու հետազոտություն, որից 559-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]

̰
Ունենք կորոնավիրուսի 801 նոր դեպք, 24 մահ

11:03 23.03.2021

Մարտի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 185020 դեպք, որոնցից 169172-ն` առողջացած, 3384-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11602 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 812076 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3721 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 801 նոր դեպք: Ունենք 451 առողջացած և 24 մահվան դեպք: […]

̰
Չի բացառվում, որ Վրաստանում սկսվի կորոնավիրուսի 3-րդ ալիքը. Տիկարաձե

19:25 22.03.2021

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, ելնելով այն բանից, որ երկրում դիմակ կրելու ցուցանիշը նվազագույնի է հասցվել, քաղաքացիները չեն պահում սոցիալական հեռավորություն, չի բացառվում, որ երկրում սկսվի կորոնավիրուսի 3-րդ ալիքը: «Մենք սպասում էին այս ամենին: Յուրաքանչյուր սահմանափակումների վերացումից առաջ առավելագույնը հայտարարում էին, որ կարևոր է զգուշություն պահպանել, որպեսզի սահմանափակումները վերացած մնան երկար ժամանակով»,- հայտարարել է […]

̰
Ֆրանսիացի օրթոպեդները Գյումրիում կվիրահատեն պատերազմում վիրավորում ստացած զինվորներին

18:15 22.03.2021

Գյումրիում տեղի է ունեցել  բժիշկների հայ-ֆրանսիական համատեղ կոնֆերանս, որին մասնակցել են օրթոպեդիայի և վնասվածքաբանության ոլորտի առաջատար մասնագետները։ Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են այն  նորագույն մեթոդները, որոնց ներդրմամբ հնարավոր է տեղում կազմակերպել պատերազմում ծանր վիրավորումներ ստացած զինծառայողների ու կամավորականների բուժումն ու վերականգնումը։ «Հոկտեմբերից սկսած, Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ մենք արդեն Հայաստան ենք ուղարկել 24 բժիշկների, նաև նորագույն բժշկական […]

̰
Թոքաբանության ազգային կենտրոնը երևանցիների համար կազմակերպում է անվճար ֆլյուորոգրաֆիկ սքրինինգային հետազոտություններ

17:00 22.03.2021

ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ երևանցիներ, Տուբերկուլոզի դեմ պայքարի օրվան ընդառաջ՝ Թոքաբանության ազգային կենտրոնը կազմակերպում է անվճար ֆլյուորոգրաֆիկ սքրինինգային հետազոտություններ և հանրային իրազեկում՝ տուբերկուլոզի վաղ հայտնաբերման, բուժման և կանխարգելման կարևորության վերաբերյալ: Մարտի 24-ին` ժամը 11:00-ից մինչ 15:00-ը հրավիրում ենք «Լունապարկ» զբոսայգուն հարող տարածք (Տիգրան ՄԵծ և Խանջյան փողոցների խաչմերուկ)` կենտրոնի […]

̰
AstraZeneca-ով պատվաստվելուց հետո Նորվեգիայում ևս երկու մարդ է մահացել

14:09 22.03.2021

Նորվեգիայում ևս երկու մարդ է մահացել բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության դեղամիջոցով COVID-19-ի դեմ պատվաստվելուց հետո: Տեղեկատվությունը հրապարակվել է մարտի 21-ին Նորվեգիայի դեղամիջոցների գործակալության կայքում: «Նորվեգիայի դեղամիջոցների գործակալությունը և Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը (EMA) շարունակում են ուսումնասիրել կողմնակի ռեակցիաների համարժեք զեկույցները Եվրոպայում՝ պարզելու համար, արդյոք այդ դեպքերը կարող են կապված լինել AstraZeneca պատվաստանյութով պատվաստման հետ: Գործակալությունը երկրում հիվանդության […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 506 նոր դեպք, 12 մահ

11:02 22.03.2021

Մարտի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 184219 դեպք, որոնցից 168721-ն` առողջացած, 3360-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11278 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 808355 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3753 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 506 նոր դեպք: Ունենք 432 առողջացած և 12 մահվան դեպք: […]

̰
Գիտնականները նշել են արագ սննդի չափազանց շատ սպառման ոչ ակնհայտ պատճառը

23:13 21.03.2021

Գիտնականները կապ են գտել երեխաներ ունեցող կանանց զգացած սթրեսի (ֆինանսական դժվարություններ, անկայուն ռոմանտիկ հարաբերություններ կամ հաճախակի տեղափոխություններ) և սպառված արագ սննդի քանակի միջև: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrients ամսագրում: Փորձի ընթացքում մասնակիցներին ցուցադրվել են տեսանյութեր, որոնցում հերոսուհիները, լինելով կյանքի նույն իրավիճակներում, պատմել են առողջ սննդի, սթրեսը կառավարելու ձևերի և ֆիզիկական ակտիվության մասին: «Մենք օգտագործեցինք կանանց […]

̰
Գիտնականները նշել են քունը բարելավելու արդյունավետ միջոցներ

22:54 21.03.2021

Գիտնականները մի քանի խորհուրդներ են տվել, թե ինչպես բարելավել քնի որակը: Այս մասին հոդված է հրապարակվել Sleep Health ամսագրում: Առաջին հերթին մասնագետները հորդորում են ուշադրություն դարձնել քնի տևողությանը: «Եթե մարդը օրական հինգ ժամից պակաս է քնում, դա կարող է բացասաբար անդրադառնալ սրտանոթային համակարգի և ուղեղի արյան շրջանառության վրա», – ասում են նրանք: Քնի պակասը, ըստ […]

̰
Բժիշկը գնահատել է կորոնավիրուսի ազդեցությունը քնի վրա

22:15 21.03.2021

Անքնությունից տառապող մարդկանց թիվն աճել է համավարակի հետ կապված, ասել է Ռուսաստանի սոմնոլոգների միության նախագահ, ՌԴ վաստակավոր բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր Ռոման Բուզունովը: «Եթե ապրիլին կորոնավիրուսից հետո անքնության վերաբերյալ դեռ դիմումներ չկային, ապա մինչև սեպտեմբեր դրանք հայտնվեցին, իսկ հետո դրանք աճեցին ձնահյուսի պես, և այժմ՝ 2021 թվականի մարտին, ամսական 3-4 հազար դիմում ուղղակի հատուկ վերաբերում […]

̰
Վարակաբանը նախազգուշացրել է COVID-19- ից հետո գրիպի անկանխատեսելի հետևանքների մասին

22:00 21.03.2021

COVID-19- ի ծանր տեսակով տառապելուց հետո գրիպով հիվանդացած անձը կարող է բախվել առողջության համար անկանխատեսելի հետևանքների: Այս մասին հայտարարել է վարակաբան Վիտալի Զվերևը, հայտնում է Sputnik ռադիոն: «Ցանկացած հիվանդություն, նույնիսկ եթե մարդը հիվանդանա կարմրուկով, նա ավելի դժվար կտանի այն. միշտ այդպես է: Գրիպից հետո մեկ այլ վարակ ունեցող մարդու հիվանդությունը նույնպես ավելի ծանր ընթացք կունենա, […]

̰
Գիտնականները պարզել են՝ հղի կնոջ պատվաստումից հետո հակամարմինները փոխանցվում են նաև պտղին

20:56 21.03.2021

Կորոնավիրուսի դեմ պատվաստված հղի կանանց հակամարմինները կարող են փոխանցվել պտղին, վկայում են Իսրայելում անցկացված ուսումնասիրության արդյունքները, որոնք հրապարակվել են MedRxiv կայքում: Երուսաղեմի համալսարանի բժշկական ֆակուլտետի «Հադասսի» հիվանդանոցի հետազոտողների խումբը փետրվարին ուսումնասիրություն է անցկացրել, որին մասնակցել է 20 հղի կին. նրանք երրորդ եռամսյակում ստացել են Pfizer / BioNTech կորոնավիրուսի պատվաստանյութի երկու դեղաչափ: Կանանց տարիքը եղել է […]

̰
Մալիշևան նշել է պահքի ժամանակ անհրաժեշտ անփոխարինելի մթերքները

20:07 21.03.2021

Բժիշկ և հեռուստահաղորդավարուհի Ելենա Մալիշևան նշել է մթերքներ, որոնք կօգնեն պահպանելու առողջությունը պահքի ընթացքում: Նրա խոսքով՝ պահքի մեջ գտնվողները պետք է իրենց սննդակարգում ներառեն պոլիչհագեցած օմեգա -3 թթվով հարուստ սնունդ, որն անհրաժեշտ է բջիջների բնականոն գործունեության համար: Օմեգա -3 են պարունակում կտավատի յուղը, չիայի սերմերը և հունական ընկույզը: «Օմեգա -3-ը միշտ պետք է լինի ձեր […]

̰
Առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ եթե չպահպանվեն անվտանգության կանոնները 7 օրվա ընթացքում կարձանագրվի կորոնավիրուսի մոտ 6 820 նոր դեպք

14:34 21.03.2021

ՀՀ առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է. «Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ: 2021 թվականի մարտի 18-ի դրությամբ՝ ՀՀ-ում արձանագրվել է 181 165 դեպք, որից 9 830-ը (5.4%) ստանում են բուժում, 167 186 (92.3%) անձ առողջացել է, 3301 դեպքում արձանագրվել է մահվան ելք, մահաբերությունը կազմում է […]

̰
BACK_TO_TOP