TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+31.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Հայաստան է ներկրվել AstraZeneca պատվաստանյութի 24.000 դեղաչափ

16:35 29.03.2021

Հայաստան է ներկրվել կորոնովիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի 24.000 դեղաչափ: AstraZeneca ընկերության պատվաստանյութը ձեռք է բերվել COVAX FACILITY նախաձեռնության շրջանակներում: Առաջին խմբաքանակի դեղաչափը նախատեսված է ռիսկի խմբերի, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների՝ կամավորության սկզբունքով կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվելու համար: Թեմայի շրջանակներում այս պահին ԱՆ-ում ասուլիս […]

̰
Անվճար պատվաստումներ Սերբիայում. արտասահմանցիների հերթի վերջը չի երևում

15:18 29.03.2021

Հանգստի օրերին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ են ժամանել հազարավոր արտասահմանցիներ՝ անվճար պատվաստվելու համար: Այս մասին հայտնում է Klix-ը: Բոսնիայի և Հերցեգովինայի և Հյուսիսային Մակեդոնիայի բնակիչները երկար հերթ են կանգնել պատվաստման գլխավոր կենտրոնի առաջ: Հերթի մեջ գտնվող ավտոմեքենաների շարքը երևացել է Սերբիայի հետ սահմանակետից: IТ-ի և էլեկտրոնային կառավարության հարցերով գրասենյակի ղեկավար Միխայիլ Յովանովիչի խոսքերով՝ երեք օրում Սերբիայում […]

̰
Ստիպված կլինենք ընտրել՝ ում ցուցաբերենք բուժօգնություն, ում՝ ոչ. ֆրանսիացի բժիշկները բաց նամակ են հրապարակել

12:39 29.03.2021

Ֆրանսիացի բժիշկներն ահազանգում են, որ հիվանդանոցներում կորոնավիրուսով հիվանդների համար տեղ չի մնացել: Իշխանություններին նրանք կոչ են անում փակել երկրի սահմանները: Այս մասին հայտնի է դարձել նրանց բաց նամակից, որը հրապարակվել է Le Journal du Dimanche-ում: Հայտարարությունը ստորագրել է 41 բժիշկ: Նրանք նշել է, որ իրավիճակն այնքան ծանր է, որ շուտով բժիշկները ստիպված կլինեն ընտրել՝ ում […]

̰
Վենեսուելան առաջարկել է նավթով վճարել պատվաստանյութի դիմաց

12:21 29.03.2021

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջարկել է նավթով վճարել COVID-պատվաստանյութի դիմաց: Այս մասին նա հայտարարել է տեղի հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում: «Վենեսուելան ունի նավթային պաշարներ, և կան հաճախորդներ, որոնք կգնեն մեր նավթը: Մենք պատրաստ ենք նավթ մատակարարել պատվաստանյութի դիմաց, բայց ոչ ոքի այդ մասին չենք խնդրի»,-ասել է Մադուրոն: Այս պահին Վենեսուելան Ռուսաստանից ու Չինաստանից ստանում է […]

̰
Արա Բաբլոյանը մեկնել է Արցախ

11:30 29.03.2021

ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն ընդունել է եռօրյա այցով Արցախ ժամանած ՀՀ «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի Arabkir Medical Center / Արաբկիր բժշկական համալիր գիտական ղեկավար Արա Բաբլոյանին և Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հայաստանյան գրասենյակի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանին: Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՀ […]

̰
Ունենք կորոնավիրուսի 424 նոր դեպք, 12 մահ

11:01 29.03.2021

Մարտի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 190741 դեպք, որոնցից 172096-ն` առողջացած, 3476-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14287 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 842817 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3978 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 424 նոր դեպք: Ունենք 590 առողջացած և 12 մահվան դեպք: […]

̰
Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր COVID-19-ի բարդությունները

10:01 29.03.2021

«Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր COVID-19-ի բարդությունները»․ այս վերտառությամբ սոցիալական հոլովակ է տարածել Առողջապահության նախարարությունը։

̰
Նշվել է քաշի ավելացմանը նպաստող անսպասելի գործոն

23:10 28.03.2021

Ամերիկացի բժիշկները պարզել են, որ քաշի ավելացումը կապված է ոչ միայն ցածր ֆիզիկական ակտիվության և վատ սննդակարգի, այլ նաև քնի ռեժիմի հետ: Այս մասին հայտնում է Express թերթը: Նշվում է, որ ինչպես քնի պակասը, այնպես էլ ավելորդ քունը վտանգավոր է: Ուսումնասիրության արդյունքում հետազոտողները պարզել են, որ հստակ կապ կա յուրաքանչյուր գիշեր հինգ կամ պակաս ժամ […]

̰
Ինչպես են բնության ձայներն անդրադառնում մարդու առողջության վրա

22:44 28.03.2021

Ժամանակակից մարդը «փակված է չորս պատերի մեջ», և դա հատկապես նկատելի է կորոնավիրուսի համավարակի ընթացքում: Նստակյաց աշխատանքը, թարմ ու մաքուր օդ չշնչելը, սթրեսային իրավիճակը վատ են անդրադառնում օրգանիզմի վրա: Մենք կարող ենք դա չնկատել, բայց մեր աչքերը, ականջները և թոքերն այդ ամենը հիանալի զգում են: Արդյունքում ստացվում է, որ մենք գտնվում ենք մշտական, առաջին հայացքից […]

̰
Բժիշկը բացատրել է արդյունավետ քնի կանոնները

22:30 28.03.2021

Բժշկական գիտությունների թեկնածու Իրինա Դոբրեցովան «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է մարդկանց ինքնազգացողության վրա քնի ու հանգստի ռեժիմի խանգարման վնասակար ազդեցության մասին: Մասնավորապես, նրա կարծիքով, հանգստյան օրերին ժամանակացույցի անտեսումը հանգեցնում է օրգանիզմում ցիրկադային ռիթմերի խախտմանը (կենսաբանական պրոցեսներ, որոնք կապված են օրվա և գիշերվա հերթափոխի հետ): «Նույնիսկ եթե հանգստյան օր է, վեր ես կենում, բացում աչքերդ […]

̰
Գիտնականները օղակ են ստեղծել՝ ճնշումը մշտապես վերահսկելու համար

20:30 28.03.2021

  Ավստրիացի  և գերմանացի գիտնականները ստեղծել են սենսոր, որը թույլ է տալիս անընդհատ  վերահսկել արյան ճնշումը: Մատանիի տեսքով տվիչը չի խանգարում արյան շրջանառությանը,միևնույն ժամանակ ճշգրիտ ցույց է տալիս արյան ճնշումը։Այն արդեն հաստատվել է ուսումնասիրությունների արդյունքում:   Սարքը ստացել է Cnap2Go անունը, որի աշխատանքի էությունն նրանում է, որ այն ամրագրում է  արյան շրջանառության  ծավալը սրտի յուրաքանչյուր […]

̰
Խուսափե՛ք հակաբիոտիկների չարաշահումից․ՀՀ առողջապահության նախարարություն

19:27 28.03.2021

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է խուսափել հակաբիոտիկների չարաշահումից․ «Ասիայում, կայուն մանրէներով պայմանավորված վարակներից, յուրաքանչյուր հինգ րոպեում մահանում է մեկ երեխա»,-նշվում է նախարարության տարածած հայտարարությունում:

̰
Գիտնականները մալարիայի մոծակներին կստիպեն հրաժարվել մարդկային արյունից

18:45 28.03.2021

Ռուս և ամերիկացի գիտնականները ուսումնասիրություններ են կատարում՝ պարզելու, թե ինչպես կարելի է մալարիայի մոծակներին ստիպել հրաժարվել մարդկային արյունից: Այս մասին հայտնում է ИТМО-ի համալսարանի մամուլի ծառայությունը: Հենց այդ համալսարանի մասնագետները մասնակցել են հետազոտությանը: «Վիրջինիայի պոլիտեխնիկական համալսարանի, Ջորջ Վաշինգտոնի համալսարանի և ИТМО-ի հետազոտողների խումբը նոր տվյալներ ունի մալարիայի մոծակների երկու տեսակի վարքագծի, ֆիզիոլոգիայի ուսումնասիրման համար: Այդ […]

̰
Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածը մահացել է օդանավակայանում՝ կարանտինում գտնվելու ընթացքում

16:50 27.03.2021

Կորոնավիրուսով վարակված կինը, ով ճապոնական Նարիտա օդանավակայանում կարանտինի մեջ էր, մահացել է: Այս մասին հայտնել է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը: Նշվում է, որ սա երկրում առաջին արտառոց դեպքն է: 50-ից բարձր տարիք ունեցող կինը Եգիպտոսից վերադարձել էր մարտի 16-ին: Ժամանումից հետո կորոնավիրուսի դրական արդյունքով թեստ էր հանձնել և երկշաբաթյա կարանտին էր անցնում օդանավակայանում, […]

̰
Մակրոնը կոչ է արել համավարակի ֆոնին չմոռանալ ՁԻԱՀ-ի խնդրի մասին

15:24 27.03.2021

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդգծել է կորոնավիրուսի համավարակի ֆոնին ՁԻԱՀ-ի խնդրի մասին չմոռանալու անհրաժեշտությունը: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: Ֆրանսիացի լիդերը նշել է, որ մեկ տարի շարունակ կորոնավիրուսն ազդում է մարդկանց կյանքի որակի վրա: Նրա խոսքերով՝ այս վարակի դեմ պայքարը ստվերում է մյուս խնդիրները: «Այսկերպ, առողջապահության ոլորտում ճգնաժամը հանգեցրել է ՁԻԱՀ-ի թեստավորման […]

̰
Պայքար COVID-19-ի դեմ. զգոնության անկում. առողջապահության նախարարության տեսանյութը

14:56 27.03.2021

Առողջապահության նախարարությունը  տեսանյութ է հրապարակել՝ հետևյալ գրառմամբ. «Պայքար COVID-19-ի դեմ. զգոնության անկում»:

̰
Առողջապահության նախարարն ընդունել է Հայաստանում Իսլանդիայի դեսպանին

13:19 27.03.2021

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իսլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերգլինդ Ասգեյրսդոտիրին: Նախարարը շնորհակալություն է հայտնել Արցախյան պատերազմի ժամանակ առողջապահական համակարգին ցուցաբերված աջակցության համար և քննարկել համագործակցության ու փորձի փոխանակման հնարավոր ոլորտները: Կողմերը կարևորել են հոգեկան առողջության և վերականգնողական ծառայությունների բարելավմանն ու ուժեղացմանը, համընդհանուր առողջապահական ծածկույթի, իրավասության և որակի կառավարմանն ուղղված աշխատանքները: Նշենք, […]

̰
Բրազիլիայում մշակվել է COVID-ի դեմ սեփական պատվաստանյութը

12:21 27.03.2021

Կենդանիների վրա փորձարկումը հաջող է ընթացել: Հուլիսին երկրում սեփական օգտագործան համար պլանավորում են COVID-19-ի դեմ շուրջ 40 մլն դեղաչափ պատրաստել: Բրազիլական Սան-Պաուլու նահանգի Բուտանտի Կենսաբժշկական ինստիտուտի մշակած ButanVac անվանումով պատվաստանյութի փորձարկման սկիզբը ծրագրվում է հունիսին, գրում է Bloomberg-ը: Փորձարկումները կիրականացվեն նաև Թաիլանդում և Վիետնամում: Բուտանտի ինստիտուտի ղեկավար Դիմաս Կովասի խոսքերով՝ դեղամիջոցն արդեն հաջողւթյամբ փորձարկվել է […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1094 նոր դեպք

11:02 27.03.2021

Մարտի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 189540 դեպք, որոնցից 170903-ն` առողջացած, 3450-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14306 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 833912 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5753 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1094 նոր դեպք: Ունենք 743 առողջացած և 16 մահվան դեպք: […]

̰
ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդը վերսկսել է իր աշխատանքները

22:29 26.03.2021

Տևական դադարից հետո ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդը վերսկսել է իր աշխատանքները: 2021 թվականի առաջին նիստը նախագահել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Հասարակական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցը` Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակն աշխարհում և Հայաստանում, կատարված աշխատանքը և անելիքները, ներկայացրել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության […]

̰
Խուսափե՛ք հակաբիոտիկների չարաշահումից․ ԱՆ

16:58 26.03.2021

Խուսափե՛ք հակաբիոտիկների չարաշահումից։ Այս մասին հորդորում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հետազոտությունների արդյունքում (ԱՀԿ) պարզվել է, որ չնայած հոսպիտալացված հիվանդների 72%-ը ստացել է հակաբիոտիկներ, սակայն նրանցից միայն 8%-ի մոտ է հայտնաբերվել մանրէային վարակ:

̰
Անահիտ Ավանեսյանը Նոել Գարաբեդյանին պարգևատրել է ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով

16:56 26.03.2021

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի մասնաճյուղի նախագահ Նադյա Գործունյանի և «Santé Arménie» նախաձեռնության անդամներ Արսեն Մեքինյանի, Նոել Գարաբեդյանի և պատվիրակության այլ անդամների հետ: Ողջունելով ներկաներին` Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության և հատկապես պատերազմի օրերին ցուցաբերված աջակցության համար: Հանդիպման ընթացքում նախարարը Նոել Գարաբեդյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1005 նոր դեպք, 18 մահ

11:01 26.03.2021

Մարտի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 188446 դեպք, որոնցից 170160-ն` առողջացած, 3434-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13976 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 828159 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5525 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1005 նոր դեպք: Ունենք 433 առողջացած և 18 մահվան դեպք: […]

̰
Ֆրանսիացի բժիշկները Գյումրիում վիրահատում են պատերազմում վիրավորում ստացած զինվորներին

19:50 25.03.2021

Ֆրանսիացի առաջատար բժիշկների խումբը «Գյումրի» բժշկական կենտրոնի մասնագետների հետ վիրահատություններ է կատարելու հրազենային ու բազմաբեկորային  վիրավորումներ ստացած զինվորների համար, կվիրահատվեն հիմնականում վերին ու ստորին վերջույթների ֆունկցիոնալ խանգարումներ ունեցողները։ Այսօր կենտրոնում բժիշկները կատարել են առաջին վիրահատությունները։ Մինչ վիրահատությունը հայ և ֆրանսիացի բժիշկների խումբը ուսումնասիրու են գործիքային հետազոտության արդյունքները, որոնք կատարվել են մեկ օր առաջ, համակարգչային տոմոգրաֆիայի […]

̰
Առողջապահության ոլորտում կազմակերպվել է առցանց փորձագիտական առաքելություն

15:40 25.03.2021

Եվրահանձնաժողովի «Թայեքս» տեխնիկական օժանդակության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մարտի 23-25-ը կազմակերպվել է առցանց փորձագիտական առաքելություն, որին մասնակցել են փորձագետներ Իռլանդիայից` Պրոֆեսիոնալ ստանդարտների և կրթության բուժքույրական և մանկաբարձական խորհրդի տնօրեն Աննե-Մարիա Ռյանը և Լեհաստանի Լոդզի բժշկական համալսարանի համակարգված բժշկական օգնության վարչության պետ Դորաթա Կիլանսկան: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման […]

̰
Կրի՛ր դիմակ, փրկի՛ր կյանքեր. ԱՆ-ը տեսանյութ է հրապարակել

15:28 25.03.2021

Առողջապահության նախարարությունը Youtube-ում դիմակ կրելու վերաբերյալ տեսանյութ է հրապարակել և կից գրել է. «Դիմակը կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոց է: Կրի՛ր դիմակ, փրկի՛ր կյանքեր»։

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի հիվանդության 1257 նոր դեպք, 18 մահ

11:01 25.03.2021

Մարտի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 187441 դեպք, որոնցից 169727-ն` առողջացած, 3416-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13427 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 822634 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5228 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1257 նոր դեպք: Ունենք 242 առողջացած և 18 մահվան դեպք: […]

̰
Հայրենիքի 8 պաշտպան առաջին անգամ քայլեց ոտքերի պրոթեզներով

21:20 24.03.2021

Պատերազմում ոտքը կորցրած 20-ամյա Մարտինն այսօր քայլում է զույգ ոտքով։ Համոզված է՝ սկզբից ձեռնափայտերի օգնությամբ, հետո արդեն վարժ քայլերով է գնալու առաջ: Ուղղությունն էլ է որոշել. Մեղրիի մաքսատանն է ուզում աշխատանքի անցնել։ Այսօր «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» ստորին վերջույթների ամպուտացիաներ ունեցող և պրոթեզավորված 8 զինծառայողներ առաջին անգամ քայլել են ոտքերի պրոթեզներով։ Հաջորդիվ՝ հայրենիքի պաշտպանները կանցնեն […]

̰
Վրաստանն այսօր Pfizer պատվաստանյութ կստանա

19:13 24.03.2021

Վրաստանը կստանա ամերիկա-գերմանական Pfizer/BioNtech տեսակի պատվաստանյութի 29 500 չափաբաժին, որի արդյունավետությունը 95% է: Հաղորդում է Aliq.ge-ն։ Երկրում մարտի 15-ից սկսված է պատվաստման գործընթացը, այս փուլում պատվաստվում են միայն բուժաշխատողները՝ Astrazeneca տեսակի պատվաստանյութով, որի 43 200 չափաբաժին Վրաստանը ստացել էր մարտի 13-ին: Պատվաստված բուժաշխատողների թիվն այս պահի դրությամբ մեծ չէ՝ 4000: Գործընթացը դանդաղեց այն բանից հետո, երբ պատվաստվելուց […]

̰
Քննարկվել են AstraZeneca պատվաստանյութով պատվաստված անձանց շրջանում արյան մակարդելիության խանգարումների հետ կապված առկա տվյալները

17:20 24.03.2021

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կայացել է Եվրոպական դեղերի գործակալության Դեղագիտության ռիսկերի գնահատման հանձնաժողովի արտահերթ նիստը, որտեղ քննարկվել են AstraZeneca պատվաստանյութով պատվաստված անձանց շրջանում արյան մակարդելիության խանգարումների հետ կապված առկա տվյալները: Հանձնաժողովը հաստատել է, որ. COVID-19-ի լայնորեն տարածման պարագայում պատվաստանյութի օգուտները շարունակում են գերազանցել ռիսկերը, պատվաստանյութը կապված չէ արյան թրոմբոէմբոլիաների առաջացման ընդհանուր ռիսկի ավելացման […]

̰
BACK_TO_TOP