11:01 19.02.2021
Փետրվարի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170011 դեպք, որոնցից 161790-ն` առողջացած, 3158-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4266 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 697288 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2931 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 191 նոր դեպք: Ունենք 213 առողջացած և 2 մահվան դեպք: […]
21:31 18.02.2021
Նորվեգիայում կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել, որը ստացել է Վ.1.525 անվանումը Այն կարող է սովորականից ավելի վարակիչ լինել, այսօր՝ փետրվարի 18-ին հայտնել է NRK հեռուստառադիոընկերությունը ՝ վկայակոչելով Հանրային առողջապահության ազգային ինստիտուտը: «Նոր շտամը, որն ընդհանուր գծեր ունի ինչպես բրիտանական, այնպես էլ հարավաֆրիկյան տարբերակի հետ, հայտնաբերվել է Նորվեգիայում փետրվարի 17-ին», – նշել է հեռուստաընկերությունը: Հայտնի է […]
21:04 18.02.2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին և հյուպատոս Սոզար Կվինչիային: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նախարարը շնորհակալություն է հայտնել փոխվստահության մթնոլորտի համար, որը ձևավորվել է երկու հարևան պետությունների միջև` առողջապահության ոլորտում արդյունավետ և երկարատև համագործակցության արդյունքում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում երկկողմ […]
20:59 18.02.2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն առցանց հանդիպում-քննարկում է ունեցել ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեի և ԱՀԿ այլ ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացին ՀՀ առողջապահության նախարարությունից, քննարկվել են հետպատերազմյան շրջանում վերականգնողական ծառայությունների և հոգեկան առողջության բարելավմանը, Հայաստանում համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրմանը, բնակչության համար մատուցվող բժշկական ծառայությունների մատչելիության բարելավմանն ուղղված հարցերը: «Հայաստանը մեզ համար կայուն գործընկեր է, և պատրաստ […]
14:24 18.02.2021
Փետրվարի 20-ին սպասվում է «ԿովիՎակ» կորոնավիրուսի դեմ ռուսական երրորդ պատվաստանյութերի գրանցումը: Այս մասին հաղորդվում է stopkoronavirus.ru պորտալում: «Պատվաստանյութերի գրանցումը սպասվում է 2021 թվականի փետրվարի 20-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ: «ԿովիՎակը» մշակվել է Չումակովի կենտրոնի կողմից: Ավելի վաղ կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը հայտնել էր, որ COVID-19-ի դեմ «ԿովիՎակ» պատվաստանյութի առաջին 100 հազար դեղաչափերը քաղաքացիական շրջանառության […]
11:00 18.02.2021
Փետրվարի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169820 դեպք, որոնցից 161577-ն` առողջացած, 3156-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4293 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 694357 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3211 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 223 նոր դեպք: Ունենք 101 առողջացած և 1 մահվան դեպք: […]
18:40 17.02.2021
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հորդորել է երկրներին շտապ ստեղծել կորոնավիրուսի դեմ պատվաստումների գլոբալ ծրագիր՝ պետությունների միջև պատվաստումների ավելի արդար բաշխում իրականացնելու համար, և այդ ծրագիրը կարող է մշակել G20-ի անդամ երկրների կողմից ստեղծված աշխատանքային խումբը: «Ընդամենը 10 երկիր է օգտագործել COVID-19-ի դեմ պայքարի համար ստեղծված պատվաստանյութերի 75% -ը: Մինչդեռ, ավելի քան 130 երկրներ չեն […]
17:16 17.02.2021
Եվրահանձնաժողովը (ԵՀ) երկրորդ պայմանագիրը կստորագրի գերմանական BioNTech ընկերության և նրա ամերիկյան գործընկեր Pfizer-ի հետ` ԵՄ-ին լրացուցիչ 300 միլիոն դոզա COVID-19 պատվաստանյութ մատակարարելու համար: Այս մասին հայտարարել է Առողջապահության և սննդի անվտանգության եվրոպական հանձնակատար Ստելլա Կիրիակիդիսը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը: «Այսօր կեսօրին ես երկրորդ պայմանագիրը կստորագրեմ BioNTech-ի և Pfizer-ի հետ՝ լրացուցիչ 300 միլիոն դոզա COVID-19 պատվաստանյութի […]
12:50 17.02.2021
Ֆրանսիական BioSerenity ընկերությունը հայտարարել է պաշտպանիչ դիմակի ստեղծման մասին, որն ունակ է չեզոքացնել կորոնավիրուսային վարակը, հաղորդել է BFMTV- ն: Նշվում է, որ դիմակը պատրաստել են Լիլի համալսարանական հիվանդանոցի, Ֆրանսիայի Առողջության և բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտի և Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի մասնագետները: Պաշտպանիչ միջոցը «ունի օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վիրուսները արգելափակելու և ոչնչացնելու կարողություն»: Դիմակը կարող է […]
11:00 17.02.2021
Փետրվարի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169597 դեպք, որոնցից 161476-ն` առողջացած, 3155-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4173 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 691146 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3431 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 206 նոր դեպք: Ունենք 128 առողջացած և 5 մահվան դեպք: […]
23:00 16.02.2021
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննադատել է ԱՄՆ-ին ՝ նոր տեսակի կորոնավիրուսի դեմ ռուսական «Sputnik V» պատվաստանյութը կասկածի տակ դնելու համար,հաղորդում է РИА Новости-ն: Դիվանագետը մեկնաբանել է ամերիկյան վարչակազմի այն հայտարարությունը, թե դեղը ռուսական աշխարհաքաղաքական ազդեցության գործիք է, որը նախատեսված է այլ երկրներ Ռուսաստանից կախվածության մեջ դնելու համար: «Դե, ինչ կարող եմ ասել․․․Եթե երկրների միջև բնականոն […]
21:15 16.02.2021
Աղքատ երկրներն պարենային ճգնաժամի առջև կանգնելու մեծ վտանգի առջև են 2021 թվականին կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սննդամթերքի ավելի բարձր գների պատճառով, քան նախորդ տարի: Այդ մասին Guardian թերթին հայտնել է ՄԱԿ-ի 2021 պարենային համակարգերի գագաթնաժողովի հատուկ ներկայացուցիչ Ագնես Կալիբատան: «Սննդամթերքը թանկացել է, և որոշ տեղերում այն անհասանելի է դարձել մարդկանց համար: Այս տարի սննդամթերքի խնդիրն ավելի […]
17:12 16.02.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի բժիշկ-մասնագետներն այցելել են սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում նախորդ օրը հոսպիտալացված Վանաձորի բնակիչներին։ Թունավորման հավանական պատճառը տնային պայմաններում պատրաստված կրեմային հրուշակեղենն է։ Հիվանդների վիճակը գնահատվել է միջին ծանրության, կա դրական դինամիկա։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես բնակչության սանիտարահիգիենիկ անվտանգության […]
16:10 16.02.2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Անահիտ Ավանեսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով, շնորհակալություն հայտնել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում Հայաստանին տրամադրված աջակցության համար: Վերլուծելով համավարակի վիճակագրությունը Հայաստանում` դեսպանը հետաքրքրվել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը վերահսկելի ու կայուն դարձնելու Հայաստանի գաղտնիքով: «Տեղյակ եմ Հայաստանում 2020 թվականի աշնանը […]
15:08 16.02.2021
Այսօր տեղի է ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի երկրորդ նիստը: Քննարկվել է երկու հարց, ներկայացվել հանձնաժողովի անդամների ու փորձագետների կողմից կառավարությանը ներկայացրած հարցաշարի բովանդակությունը: Իշխանության պատգամավորները դժգոհել են ընդդիմության առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովի աշխատանքից: Մանրամասները՝ տեսանյութում:
11:00 16.02.2021
Փետրվարի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169391 դեպք, որոնցից 161348-ն` առողջացած, 3150-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4101 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 687715 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3075 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 136 նոր դեպք: Ունենք 243 առողջացած։ Գրանցվել է մահվան 3 […]
23:27 15.02.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավանություն է տվել Օքսֆորդի համալսարանի և AstraZeneca-ի կողմից մշակված կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութի արտակարգ իրավիճակներում կիրառմանը: Այսպիսով, ԱՀԿ-ն «կանաչ լույս» է տալիս պատվաստանյութերին գլոբալ մասշտաբով օգտագործելու համար ՝ COVAX միջազգային մեխանիզմի միջոցով։ Դեղերը արտադրվում են երկու գործարաններում ՝ մեկը Հարավային Կորեայում, մյուսը՝ Հնդկաստանում։
23:03 15.02.2021
Այսօր ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց հոսպիտալացվել են Վանաձորի բնակիչներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ փետրվարի 13-ին 14 հոգի մասնակցել է տարեդարձի խնջույքի, որի ժամանակ օգտագործել են տնային պայմաններում պատրաստված կրեմային հրուշակեղեն և […]
21:19 15.02.2021
Microsoft- ի հիմնադիր Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ կլիմայի փոփոխության ազդեցությունը կարող է ավելի ծանր լինել, քան համավարակները: Համապատասխան կարծիքը նա հայտնել է երկուշաբթի իսպանական El Pais թերթին հրապարակված հարցազրույցում: «Կլիմայի փոփոխության խնդրի լուծումը ավելի բարդ է, քան համավարակը, բայց եթե մենք դա չանենք, բացասական հետևանքները շատ ավելի վատ կլինեն», – կարծում է Գեյթսը: Կորոնավիրուսային […]
21:10 15.02.2021
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հերթական հանդիպումն է ունեցել աշխատանքային կոլեկտիվների հետ: Առողջապահության և արդարադատության նախարարությունների աշխատակիցների հետ հանդիպմանը նախագահն անդրադարձել է պատերազմական և հետպատերազմյան ժամանակաշրջանի իրադարձություններին և խնդիրներին: Հանրապետության նախագահը հերթական անգամ ընդգծել է, որ չնայած ստեղծված բարդ իրավիճակին՝ անկախությունը մնում է այն ճանապարհը, որով շարժվելու է Արցախը: Հետպատերազմյան ժամանակաշրջանում Արցախի հանրապետության անվտանգության համակարգին ավելացել […]
15:58 15.02.2021
Հայաստանում տարեկան գրանցվում են մանկական (0-18 տարեկան) քաղցկեղի 80-100 առաջնակի դեպքեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը: «Բարձր եկամուտ ունեցող երկրներում հիվանդ երեխաների 80 տոկոսից ավելին բաժանվում են քաղցկեղից, մինչդեռ ցածր եկամուտներ ունեցող շատ պետություններում այս ցուցանիշը կազմում է ընդամենը 20 տոկոս: Հայաստանն […]
15:44 15.02.2021
Ըստ գիտնականների` Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսային շտամն ավելի վտանգավոր է, քան հարուցչի սկզբնական ձևը, ասվում է Նոր և զարգացող շնչառական վիրուսների խորհրդատվական խմբի (NERVTAG) զեկույցում: Փորձագետներն ուսումնասիրել են Լոնդոնի առաջատար բժշկական հաստատությունների՝ COVID-19-ի դեպքերի տվյալները և պարզել, որ վիրուսի նոր տարբերակը 30-70 տոկոսով ավելի մահացու է: Միևնույն ժամանակ, հետազոտողները շեշտել են, որ չնայած բոլոր վիճակագրական […]
14:38 15.02.2021
Փետրվարի 13-ին գրանցված երկրաշարժի հետևանքով առաջացած խուճապից հոսպիտալացված հղիների առողջությանը վտանգ չի սպառնում: Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Մասնագետների փոխանցմամբ, անվտանգությունից ելնելով, հղիներից մեկին տրամադրվող ստացիոնար բուժօգնությունը կշարունակվի մինչև շաբաթվա վերջ, իսկ մյուս հղին, պլանային ժամանակացույցի համաձայն, վաղը կենթարկվի կեսարյան հատման: Երկրաշարժի հետևանքով հոսպիտալացման այլ դեպքեր չկան»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
11:02 15.02.2021
Փետրվարի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169255 դեպք, որոնցից 161105-ն` առողջացած, 3147-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4211 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 684640 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2802 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք: Ունենք 90 առողջացած և 6 մահվան դեպք: […]
23:00 14.02.2021
Սննդաբանները նշել են, թե ամեն օր յոգուրտ ուտելու դեպքում ինչ է տեղի ունենում: Այդ մասին նշված է Eat This, Not That! Կայքում: Սննդաբան Մորգին Քլերը նշել է, որ այն նպաստում է քաշի կորստին, քանի որ այն պարունակում է օգտակար մանրէներ, որոնք օգնում են վերահսկել քաշը և բարելավել աղիքի աշխատանքը: Նա նաև ավելացրեց, որ յոգուրտը լավ […]
21:36 14.02.2021
Կորոնավիրուսի ժամանակ, որպես կանոն, հոտերն ու համերը վերանում են: Այնուամենայնիվ, նույնիսկ հիվանդության դեպքում, պետք է որոշակի սննդակարգ պահպանել: Մոսկվայից շեֆ-խոհարար Դմիտրի Տաբակովը «360» հեռուստաալիքին տված հարցազրույցում բացահայտել է սննդակարգի գաղտնիքները: Ըստ նրա՝ նույնիսկ ուժեղ համեմունքները չեն օգնի հոտի զգացողության լիակատար կորստի դեպքում. սակայն հոտերի և համերի մասնակի վերադարձի դեպքում դուք կարող եք ավելի շատ համեմունքներ […]
21:33 14.02.2021
Գվինեան փետրվարի 14-ին հայտարարել է երկրի հարավ-արևելքում Էբոլա տենդի համաճարակի մեկնարկի մասին: Այս մասին ասված է կառավարության հայտարարության մեջ։ «Գվինեայի կառավարությունը հայտարարում է Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության համաճարակի մասին ՝ Nzerekore պրեֆեկտուրայում և Գուեկեի շրջանում։ Փետրվարի 14 – ին առողջապահության նախարարի նախագահությամբ անցկացված ճգնաժամային խորհրդակցությունը որոշում է ընդունել համաճարակին հակազդելու մի շարք միջոցներ սահմանելու մասին, […]
21:10 14.02.2021
Ըստ բժշկի՝ եղունգները հանգստի կարիք ունեն, և պարբերաբար լաքով պատվելու դեպքում դրանք կարող են վնասվել: