20:10 14.02.2021
Սննդաբան Հաննա Բրեյը պատմել է այն մթերքների մասին, որոնք օգնում են պահպանել ուղեղի առողջությունը և նվազեցնում տկարամտության վտանգը, գրում է Express- ը: Այսպիսով, ըստ մասնագետի, Միջերկրածովյան սննդակարգը համարվում է ճանաչողական գործառույթները պահպանելու լավագույնը. այն ներառում է մեծ քանակությամբ մրգեր և բանջարեղեն, ձիթապտղի յուղով աղցաններ, ինչպես նաև օմեգա -3 ճարպաթթուներով հարուստ ձուկ: Բրեյը նշում է, որ […]
19:30 14.02.2021
Նյարդաբան Ամինատ Դոլովան AiF- ին տված հարցազրույցում նշել է գլխուղեղի «լուռ» կաթվածի նշանները: «Գլխուղեղի լուռ (կամ համր) կաթվածը գլխուղեղի շրջանառության սուր խանգարում է, որը չի ենթադրում արտահայտված կլինիկական ախտանշաններ և առավել հաճախ ռետրոսպեկտիվ ախտորոշում է ունենում՝ համակարգչային տոմոգրաֆիայի կամ գլխուղեղի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի տվյալների հիման վրա», – բացատրել է Դոլովան: Բժիշկը բացատրել է, որ այդ հիվանդությունը […]
14:41 14.02.2021
Նախօրեին «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի ծննդատանը՝ անվտանգությունից ելնելով հոսպիտալացված հղին դուրս է գրվել։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Գիշերվա ընթացքում, նույն նկատառումներից ելնելով, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ է դիմել ևս երկու հղի, ովքեր հոսպիտալացվել են և գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Նրանց առողջությանը վտանգ և վաղաժամ ծննդաբերություն չի սպառնում։ […]
12:00 14.02.2021
Ժամը 11:30-ի դրությամբ՝ առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հաղորդում փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մայրաքաղաքի բժշկական կենտրոններ դիմած քաղաքացիների վերաբերյալ: Գիշերվա ընթացքում Իզմիրլյան բժշկական կենտրոն է դիմել՝ խուճապի պատճառով կոտրվածքներ ստացած երկու քաղաքացի: Ցնցումների պատճառով քարաթափումներ են գրանցվել ՀՀ ԱՆ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում: Բարեբախտաբար տուժածներ չկան: Շենքի վթարայնության աստիճանը կգնահատի Արտակարգ իրավիճակների […]
23:43 13.02.2021
Հայաստանում կորոնավիրուսային համավարակը կարծես թե նահանջելու միտում ունի, սակայն մասնագետները չեն բացառում, որ հնարավոր է երրորդ ալիքի բռնկում լինի։ Դա նշանակում է, որ զգոնությունը չպետք է թուլանա: Համաճարակային ներկայիս վիճակին, Հայաստանում պատվաստվելու հնարավորություններին «Հեռանկարում» անդրադարձել է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի մասնագետ Գայանե Սահակյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:42 13.02.2021
Փետրվարի 13-ի՝ ժամը 20:30-ի դրությամբ, երկրաշարժի հետևանքով՝ տարբեր պատճառներով, քերծվածքներով ու վնասվածքներով հանրապետության բժշկական կենտրոններ դիմել է 25 քաղաքացի: Բոլորի առողջական վիճակը գնահատվում է թեթև ծանրության: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Անվտանգությունից ելնելով՝ հոսպիտալացվել է միայն մեկ հղի: Մնացած 24-ին բժշկական օգնություն է տրամադրվել ամբուլատոր պայմաններում»,- ասված է հաղորդագրությունում:
16:25 13.02.2021
Օքսֆորդի համալսարանի և AstraZeneca դեղագործական ընկերության կողմից մշակված կորոնավիրուսի դեմ բրիտանական պատվաստանյութը կփորձարկվի 6-ից 17 տարեկան 300 երեխաների և դեռահասների խմբի վրա: Այս մասին ասվում է Օքսֆորդի համալսարանի շաբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ: Մեծ Բրիտանիայում, ԵՄ երկրներում և մի շարք այլ երկրներում 18 տարեկանից բարձր անձանց պատվաստման համար հաստատված դեղամիջոցի կլինիկական փորձարկումները տեղի կունենան Բրիսթոլում, […]
11:10 13.02.2021
Փետրվարի 12-ին կատարվել է 66 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2612 քաղաքացու հետազոտություն, որից 486-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ ԱՀ առողջապահության նախարարությունը […]
11:03 13.02.2021
Փետրվարի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169022 դեպք, որոնցից 160942-ն` առողջացած, 3140-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4151 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 679135 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2704 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 192 նոր դեպք: Ունենք 104 առողջացած և 2 մահվան դեպք: […]
21:00 12.02.2021
Նոր տիպի կորոնավիրուսի ծագումը ուսումնասիրող միջազգային առաքելության նախնական զեկույցը կհրապարակվի հաջորդ շաբաթ: Ժնևում ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը։ «Փորձագետներն այժմ աշխատում են նախնական զեկույցի վրա, որը, հուսով ենք, կհրապարակվի հաջորդ շաբաթ, իսկ վերջնական ամբողջական զեկույցը կհրապարակվի առաջիկա շաբաթներին»,- նշել է ԱՀԿ ղեկավարը: Նրա խոսքով ՝ փորձագետների […]
20:40 12.02.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը ռուսական «Sputnik V» պատվաստանյութի ձեռք բերման բանակցությունների վերջնական փուլին է հասել : Այս մասին այսօր Գյումրիում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա այցելել է Գյումրիի բուժհաստատություններ: Նախարարի այցը ճանաչողական էր: Լրագրողների հետ զրոյցում Անահիտ Ավանեսյանը խոսել է Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների և համավարակի հնարավոր երրորդ փուլի մասին: «Ուրախ ենք, որ հաջողվեց […]
20:00 12.02.2021
«Գյումրի» բժշկական կենտրոնում այսօր բացվել է համակարգչային տոմոգրաֆիայի նոր կենտրոն, որին ներկա է եղել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ծրագիրն իրականացվել է Լիզինգային ծրագրով։ Վարկային պարտավորություններն ամբողջությամբ կրում է բժշկական կենտրոնը։ Համակարգչային տոմոգրաֆիայի հնարավորություն կենտրոնն ուներ, բայց տեխնիկական հագեցվածությունը չէր բավականացնում կաթվածներով հիվանդների ճիշտ ախտորոշման համար։ Այդ հիվանդները դիմում էին մայրաքաղաքի բուժհաստատություններ։ Նոր տոմոգրաֆը պետպատվերով […]
19:28 12.02.2021
Եվրոպական միությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակը միավորում են ջանքերը՝ աջակցելու Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխմանը և պատվաստումների իրականացմանը: Եվրամիության կողմից ֆինանսավորվող և ԱՀԿ-ի կողմից իրականացվող ծրագիրը կներառի COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխման և պատվաստումների իրականացման բոլոր փուլերը և կծառայի որպես խոշոր ներդրում` պատվաստումների համակարգը հզորացնելու համար: Ծրագիրն իրականացվելու է ԱՀԿ-ի կողմից երեք […]
18:57 12.02.2021
Կայացել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին կից խորհրդակցական աշխատանքային խմբի բժշկական սպասարկման և հիգիենիկ, սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային վերահսկողության բնագավառների 2021 թվականի անդրանիկ նիստը։ Օրակարգում՝ 2020 թվականի ստուգումների ծրագրով նախատեսված բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և բժշկական սպասարկման վերահսկողության բնագավառներում իրականացված ստուգումների ընթացքում ի հայտ եկած խնդիրների քննարկումն էր։ Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ներկայացրել […]
12:51 12.02.2021
Նոր կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց ընդհանուր թիվն աշխարհում գերազանցել է 159,3 միլիոնը, պարզ է դառնում ՏԱՍՍ-ի հաշվարկներից՝ հիմնված իշխանությունների, փորձագետների և լրատվամիջոցների տվյալների վրա: Այսպիսով, պատվաստվածներն արդեն կազմում են աշխարհի 7 միլիարդ 795 միլիոն բնակչության 2% -ից ավելին։ Միջին հաշվով, անցած յոթ օրվա ընթացքում, օրական կատարվել է շուրջ 6 միլիոն պատվաստում: Միևնույն ժամանակ, փետրվարի 3-ին […]
11:01 12.02.2021
Փետրվարի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168830 դեպք, որոնցից 160838-ն` առողջացած, 3138-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4066 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 676431 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2893 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 154 նոր դեպք: Ունենք 168 առողջացած և մահվան 3 դեպք: […]
21:48 11.02.2021
Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին հյուրընկալել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարը ողջունել է հյուրին, աշխատանքային բեղուն գործունեություն մաղթել և հույս հայտնել, որ երկու երկրների միջև շարուկական կայուն գործակցություն կծավալվի: Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին բարեմաղթանքների համար և ասել, որ շվեդական կողմը պատրաստակամ է անել հնարավորինը Հայաստանին աջակցելու հարցում: Խոսելով համատեղ ծրագրերից` […]
18:20 11.02.2021
Եվրամիությունն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երեք տարվա ընթացքում 40 մլն եվրո կծախսեն Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում կորոնավիրուսի համավարակի դեմ պատվաստանյութի հասանելիության ապահովման նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը: «Ի սկզբանե ֆինանսական միջոցները կօգտագործվեն հաջակցություն նախապատրաստական փուլերին, հատկապես կշեշտադրվեն հրատապ կարիքները ռազմավարական ոլորտում, ինչպիսիք են ծրագրավորումը, սարքավորումները, բուժաշխատողների վերապատրաստումն […]
15:38 11.02.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ինքը կասի, թե երբ է պատվաստվելու կորոնավիրուսի դեմ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Լրագրողները հարցրել են, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: «Նախագահի կողմից դեռ որևէ հայտարարություն չի եղել: Նա ասել է, որ այդ մասին ինքը կտեղեկացնի»,- պատասխանել է Պեսկովը:
11:57 11.02.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 557 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 264 158 դեպք: Ապաքինվել է ևս 639 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 256 024: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 10 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսի հարուցած բարդություններից մահացել է […]
11:29 11.02.2021
Թուրքիան մտադիր է սկսել Sputnik V պատվաստանյութի արտադրությունն ինչպես սեփական կարիքների, այնպես էլ արտահանման համար: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Թուրքիայի իշխանությունները պատրաստ են գրանցել և արտադրել ռուսական Sputnik V կորոնավիրուսի պատվաստանյութը թունաբանական հետազոտության դրական արդյունքների դեպքում: Ավելի վաղ Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդը (RDIF) պայմանագիր էր կնքել թուրքական դեղագործական առաջատար արտադրողի հետ` Թուրքիայում ռուսական Sputnik V հակակորոնավիրուսային […]
11:01 11.02.2021
Փետրվարի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168676 դեպք, որոնցից 160670-ն` առողջացած, 3135-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4085 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 673538 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2500 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք: Ունենք 265 առողջացած և մահվան 5 դեպք:
17:13 10.02.2021
Այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին: Քննարկվել են առողջապահական համակարգում գործակցությանը վերաբերող հարցերը: Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար, հատկապես COVID-19-ի համավարակի դեմ պայքարում ցուցաբերված օգնության՝ ներառյալ Շտապ բուժօգնության թիմերի (EMT) ժամանման ու հայ գործընկերների հետ համատեղ աշխատանքի համար: Հայաստանում ԵՄ դեսպանը ևս կարևորել […]
16:45 10.02.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի ղեկավար Արման Ոսկանյանն աշխատանքային այց է կատարել Գոգավան-Պրիվոլնոյեի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ։ Ոսկանյանը հանդիպել է սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի հերթապահ կազմի հետ։ ՍԲՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Մաղաքյանը տարածքային կենտրոնի ղեկավարին ներկայացրել է ընթացիկ աշխատանքները։ Քննարկվել են կազմակերպչական որոշ հարցեր, ներկայացվել են հետագա անելիքները։
16:00 10.02.2021
Տեխնիկական խնդիրների պատճառով երեք մարդ է մահացել մերձմոսկովյան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ բուժվում են COVID-19-ով հիվանդներ, հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը: Դեպքը, նախնական տվյալներով, տեղի է ունեցել Օդինցովո շրջանի Նիկոլսկայա հիվանդանոցում: Գազամատակարարման փականը սառել է մեկ դիրքով, ինչի հետևանքով արհեստական օդափոխության սարքերով հիվանդներին թթվածին չի մատակարարվել: Նրանցից երեքը, նախնական տվյալներով, մահացել են: Անսարքության պատճառով պայթյուն կամ […]
14:03 10.02.2021
Առողջապահության նախարարի` 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամաններում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, ինչի արդյունքում մեղմացվել են որոշ սահմանափակումներ, այդ թվում՝ նախադպրոցական հաստատություններում երեխաների ընդունելությունը սահմանափակող դրույթները, միևնույն ժամանակ, սանիտարական կանոնների պահանջների պահպանմամբ։ Նախադպրոցական հաստատություններում լրացուցիչ ընդունելության կազմակերպում կարելի է իրականացնել հետևյալ դեպքերում. այն հերթագրված երեխաների համար, […]
12:49 10.02.2021
Իրանը պաշտոնապես սկսել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով COVID-19-ի դեմ պատվաստման համապետական արշավը ՝ առաջին փուլում պատվաստելով բուժաշխատողներին։ Ըստ Press TV- ի` պատվաստումը սկսվել է երեքշաբթի օրը, Թեհրանի Իմամ Խոմեյնիի հիվանդանոցում կայացած միջոցառման ժամանակ, որտեղ COVID-19 պատվաստանյութը նախ ներարկվել է առողջապահության նախարար Սաիդ Նամաքիի որդուն՝ Պարսա Նամաքիին: «Այսօր 625 հիվանդանոցներում միաժամանակ սկսվում է բուժքույրերի, բժիշկների […]
12:44 10.02.2021
2021թ.-ին գրիպի համաճարակաբանական հսկողության շրջանակներում վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել են ինչպես ռինովիրուս, բոկավիրուս, այնպես էլ գրիպի Ա տիպի H3N2 ենթատիպի վիրուսներ: Սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստումն է, որը հասանելի է և կիրառվում է արդեն տասնյակ տարիներ: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի պայմաններում հատկապես կարևորվում է սուր […]