20:06 24.02.2021
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի «բրիտանական շտամով» վարակման 3 դեպք է հայտնաբերվել: Հայտնում է aliq.ge-ն: «Նոր շտամի հետ կապված լուրջ հետազոտություն է ընթանում: Երեք դեպք ունենք հաստատված և դրա հետ կապված կլաստեր՝ 31 անձ, որոնց շրջանակներում ամենայն հավանականությամբ կա մուտացիա անցած շտամ»,- հայտարարել է Գամկրելիձեն:
18:15 24.02.2021
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին այցելել են «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն»՝ ընդունելու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հիմնադրամի միջոցով առողջապահության նախարարությանը տրամադրված աջակցությունը՝ թթվածնի 50 խտացուցիչ և չորս շարժական ռենտգեն սարք: COVID-19-ի տարածումը կանխելու և հիվանդության […]
15:16 24.02.2021
Բուքինգհեմյան պալատը հայտնել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի առողջության վերաբերյալ լուրեր. վերջինս մեկ շաբաթ առաջ հիվանդանոց էր ընկել, հայտնում է BBC-ն: Հիշեցնենք, որ Էդինբուրգի 99-ամյա դուքսը հիվանդության պատճառով Լոնդոնում հոսպիտալացվել էր: Թագավորության մամուլի ծառայությունը իրավիճակի այլ մանրամասներ չի հաղորդել: «Էդինբուրգի դուքսը մնում է Էդվարդ VII թագավորի հիվանդանոցում, որտեղ նա բուժվում է վարակի դեմ: […]
12:17 24.02.2021
Ի սկզբանե Մեծ Բրիտանիայում հայտնաբերված, բարձր վարակայնությամբ VOC 202021/01 կորոնավիրուսային շտամը նախորդ շաբաթ հայտնաբերվել է ևս 7 երկրում, և այժմ այն երկրների թիվը, որտեղ վիրուսը գրանցվել է, 101-ն է: Այս մասին չորեքշաբթի, փետրվարի 24-ին հայտարարել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ): Բացի այդ, ՀԱՀ-ում հայտնաբերված 501Y.V2 շտամն այժմ հայտնաբերվել է 41 երկրում, իսկ P.1 շտամը, որն […]
11:02 24.02.2021
Փետրվարի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170945 դեպք, որոնցից 162517-ն` առողջացած, 3175-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4445 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 713194 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2993 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք: Ունենք 188 առողջացած և 4 մահվան դեպք: […]
18:15 23.02.2021
Սուր շնչառական վիրուսների ակտիվ շրջանում ախտահարվելու ակտիվ գոտում են հայտնվել խոցելի խմբերը, այդ թվում՝ թույլ իմունիտետ ունեցող անձինք։ Եղանակային անոմալ բնույթի տատանումները ևս մեծացնում են գրիպով, բրոնխիտով կամ թոքաբորբերով հիվանդանալու տեմպերը։ «Գյումրի» բժշկական կենտրոնի և Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի բաժանմունքներում ազատ մահճակալներ գրեթե չկան։ «Գյումրի» բժշկական կենտրոնի Covid բաժանմունքը դեկտեմբերի 20-ից փակվել է, կորոնավիրուսից […]
17:10 23.02.2021
ՀՀ ԱԱՏՄ-ից տեղեկացնում են , որ ԱԱՏՄ ղեկավարի կողմից կարգադրագրեր են տրվել «Ալֆա-Ֆարմ», «Ֆարմատեք», «Տոնուս-Լես», «Նատալի Ֆարմ», «Վագա-Ֆարմ», «Ալֆա-Ֆարմ Իմպորտ» ընկերություններին դեղի շրջանառությունը դադարեցնելու և հետկանչի վերաբերյալ։ Կարգադրագրերը տրվել են հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության 2021 թվականի փետրվարի 22-ի թիվ 0101016121 փորձագիտական եզրակացությունը, […]
12:26 23.02.2021
Էբոլայի բռնկումներ են գրանցվել աֆրիկյան երկու երկրներում՝ Գվինեայում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Հայտնի է հիվանդության 14 նոր դեպքի մասին, 9 մարդ մահացել է տենդից, գրում է Хinhua-ն: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման աֆրիկյան կենտրոնը հայտնում է, որ Գվինեայում և Կոնգոյում մահացության դեպքերը կազմում են 64,3%: Կոնգոյում Էբոլայով 7 մարդ է հիվանդացել, և հաղորդվել է մահվան 4 […]
11:04 23.02.2021
Փետրվարի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170672 դեպք, որոնցից 162329-ն` առողջացած, 3171-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4366 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 710201 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2872 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 166 նոր դեպք: Ունենք 231 առողջացած և 4 մահվան դեպք: […]
19:52 22.02.2021
Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանն ընդունել է ԱՀԿ արտակարգ իրավիճակներում վերականգնողական գնահատում իրականացնող մասնագետ Պիտեր Սկելտոնին և ԱՀԿ փորձագետ Ջուդիթ Ստարկուլային: Մասնագետները Հայաստան են ժամանել վերականգնողական ծառայությունների որակի, ծավալների ուսումնասիրության և գնահատման համար հետագա աջակցությունն ավելի թիրախային դարձնելու նպատակով: «Ուրախ ենք, որ հատուկ առաքելությամբ ժամանել ենք Հայաստան և կարող ենք պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած առողջապահական […]
18:35 22.02.2021
Գրիպի համաճարակաբանական հսկողության շրջանակներում փետրվարին վերցված նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում շարունակում են հայտնաբերվել են ինչպես ռինովիրուս, ադենովիրուս, այնպես էլ գրիպի Ա տիպի H3N2 ենթատիպի վիրուսներ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի պայմաններում հատկապես կարևորվում է սուր շնչառական վարակների, այդ թվում՝ սեզոնային գրիպի կանխարգելումը: Դրա լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստումն է, որը […]
17:59 22.02.2021
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ 2020 թվականի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 1614 երեխա, որից 818 տղա, 796 աղջիկ: Քաղաք Ստեփանակերտում ծնվել է 1389 երեխա, որից 699 տղա, 690 աղջիկ: Տարվա ընթացքում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 23 ծնունդ: Հարկ է նշել, որ արհեստական բեղմնավորման ճանապարհով ծնվել են 9 երեխա ( […]
11:02 22.02.2021
Փետրվարի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170506 դեպք, որոնցից 162098-ն` առողջացած, 3167-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4438 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 707329 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3198 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 104 նոր դեպք: Ունենք 104 առողջացած և 3 մահվան դեպք: […]
22:59 21.02.2021
Բարձրագույն կատեգորիայի էնդոկրինոլոգ Ելենա Գուբկինան թվարկել է քաշի անսպասելի ավելացման հիմնական պատճառները: Քնի պակասը հաճախ նպաստում է քաշի ավելացմանը, ասում է նա: Այսպիսով, սխալ ռեժիմը մեծացնում է ախորժակը, քանի որ մարդու ուղեղը մեծ քանակությամբ կալորիաներով փորձում է վերականգնել էներգիայի պաշարները, ինչպես նաև խանգարում է նյութափոխանակությանը: «Քնի պակասի հետևանքով նյութափոխանակությունը դանդաղում է, քանի որ խանգարվում է […]
22:00 21.02.2021
Ճապոնացի մոլեկուլային կենսաբանները ստեղծել են SARS-CoV-2 կորոնավիրուսի թուլացված տարբերակ, որը կարող է օգտագործվել COVID-19- ի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար: Նոր դեղը փորձարկվել է գերմանամկների վրա, փորձարկումները նկարագրող հոդվածը հրապարակել է bioRxiv- ը: «Մենք ստեղծել ենք կորոնավիրուսի մի քանի շտամներ, որոնք բազմանում են մարդու և կենդանիների բջիջներում 37 ° C ջերմաստիճանում շատ ավելի դանդաղ, քան SARS-CoV-2- […]
21:14 21.02.2021
Բազելի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպես է կոֆեինի կանոնավոր օգտագործումն ազդում ուղեղի գորշ նյութի վրա: Փորձերի արդյունքները հրապարակվել են Cerebral Cortex ամսագրում: Հետազոտությանը մասնակցել է պարբերաբար սուրճ խմող 20 երիտասարդներից բաղկացած խումբ։ Փորձը բաժանվել է երկու տասնօրյա փուլի: Առաջին փուլում նրանք ստացել են կոֆեին պարունակող հաբեր. երկրորդ փուլում՝ պլացեբոյի էֆֆեկտով հաբեր: Յուրաքանչյուր ժամանակային ընդմիջումից […]
21:00 21.02.2021
Ավստրալացի սննդաբան Լիեն Ուորդը խոսել է նիհարելիս դիետաների վտանգի մասին: Այս մասին հայտնում է Daily Mail- ը: Ըստ մասնագետի՝ քաշ կորցնելու համար անհրաժեշտ է ակտիվ նյութափոխանակություն, իսկ երկարատև դիետաներով ու քաղցած մնալով՝ այն դանդաղում է: «Երբեմն նյութափոխանակությունը բարելավելու համար հարկավոր է ավելի շատ ուտել, ազատվել կալորիաների պակասուրդից և մի քանի կիլոգրամ հավաքել, որպեսզի նորից նիհարեք», […]
19:29 21.02.2021
Բրիտանիայի կառավարությունը կիրակի օրը՝ փետրվարի 21-ին, հայտարարել է, որ մտադիր է մինչ հուլիսի 31-ը երկրում պատվաստել կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին չափաբաժնով յուրաքանչյուր չափահաս մարդու՝ նախատեսվածից մեկ ամիս շուտ: Նոր նպատակը նաև ուղղված է նրան, որ 50-ից բարձր տարիքի կամ ուղեկցող հիվանդություններ ունեցող բոլոր մարդիկ պատվաստումներ ստանան մինչև ապրիլի 15-ը: Մեծ Բրիտանիայի կողմից օգտագործված երկու պատվաստանյութերի արտադրողները՝ […]
19:12 21.02.2021
Հնդիկ սննդաբան Պուջա Մալհոտրան բացատրում է, թե ինչպես վարվել քաղցրի հանդեպ հակվածության առկայության դեպքում: Այդ մասին հայտնում է NDTV- ն: «Քաղցրի հանդեպ հակվածությունը նիհարելիս դիետայի հաջողության ամենամեծ խոչընդոտն է», – բացատրում է փորձագետը: Նա անվանել է մի քանի ուղիներ, որոնք օգնում են իրեն հաղթահարելու այն: Ըստ սննդաբանի՝ քաղցր ուտելու ցանկության պատճառներից մեկը ջրազրկումն է: Այն […]
18:02 21.02.2021
Կորեացի մասնագետներն անցկացրել են հետազոտությունների մետաանալիզ, որի ընթացքում 18 տարեկանից բարձր մասնակիցները 4-12 շաբաթ ժամկետով իրենց սննդակարգում ներառել են պղպեղ կամ դրանից ստացված սննդամթերք:
17:14 21.02.2021
Ռուսաստանի բժշկական գգիտահետազոտական ինստիտուտի Բուժական Սննդի կլինիկայի առաջատար գիտաշխատող Օլգա Գրիգորյանը պատմել է, թե ինչպես պատրաստել օրգանիզմը գարնանը գալստյանը: Ըստ նրա՝ անհրաժեշտ է վերահսկել ուտելիքի չափը և ուշադրություն դարձնել վիտամինային կոմպլեքսներին: «Բնականաբար, ձմռանը, հատկապես այս տարի դժվար, օրգանիզմի վրա ծանրաբեռնվածությունը մեծ է, այն կապված է նաև նոր վիրուսի հետ, շատ մարդիկ հիվանդանում են: Ընդհանրապես, շատ […]
14:02 21.02.2021
Ռուսաստանի Լիբերալ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հանդես է եկել առաջարկով ՝ Ռուսաստանի բնակիչների և պաշտոնատար անձանց նկատմամբ քաշի սահմանափակումներ ներդնելու մասին: Նրա խոսքով ՝ պետությունը ստիպված է մեծ գումարներ ծախսել ավելորդ քաշ ունեցող քաղաքացիների, նրանց «բուժման ու սննդակարգի» վրա: «Միաժամանակ մարդիկ, որոնք նորմալ են զգում, պետությունից ավելի քիչ գումար են ստանում: Ես ասացի դեռ […]
10:15 21.02.2021
Կորոնավիրուսով հիվանդացածների մոտ երկար ժամանակ պահպանվում է COVID-19– ի նկատմամբ իմունիտետ: Այս հայտնագործությունը, ինչպես հաղորդում է Euronews- ը, կատարվել է Ինսբրուկի բժշկական համալսարանի մասնագետների կողմից: Ավստրիացի գիտնականները լայնամասշտաբ ուսումնասիրություն են անցկացրել Իշգիլ լեռնադահուկային հանգստավայրում, որը մեկ տարի առաջ դարձել է Եվրոպայում վարակի էպիկենտրոններից մեկը: «Պարզվեց, որ առաջին հետազոտությանը մասնակցած և երկրորդին եկած մարդկանց 90 տոկոսը […]
15:19 20.02.2021
Թռչնագրիպ է հայտնաբերվել Ռուսաստանի հարավում գտնվող թռչնաֆաբրիկայի յոթ աշխատակցի մոտ: Այս մասին շաբաթ օրը կայացած ճեպազրույցում ասել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան: Նա նշել է, որ թռչնագրիպով հիվանդները լավ են զգում: «Մարդու կողմից մարդուն թռչնագրիպի նոր շտամի փոխանցման դեպքեր դեռ չեն գրանցվել: Առայժմ տեսնում ենք, որ թռչնագրիպի A (H5N8) նոր հարուցիչը ի վիճակի է փոխանցվել […]
11:02 20.02.2021
Փետրվարի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170234 դեպք, որոնցից 161903-ն` առողջացած, 3159-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4373 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 700797 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3509 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 223 նոր դեպք: Ունենք 113 առողջացած և 1 մահվան դեպք: […]
10:47 20.02.2021
Փետրվարի 19-ին կատարվել է 26 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 1 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2928 քաղաքացու հետազոտություն, որից 500-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, […]
12:17 19.02.2021
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է Վանաձորի ևս 1 բնակիչ, ով նույնպես փետրվարի 13-ին մասնակցել է տարեդարձի խնջույքին, որից հետո 10-ը բնակիչ հոսպիտալացվել էին ընդհանուր թուլություն, փսխում, լուծ, մինչև 38 աստիճան ջերմության բարձրացում ախտանշաններով։ Այսպիսով՝ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժումը շարունակում է 11 պացիենտ, նրանց վիճակը գնահատվում […]
11:38 19.02.2021
Ճապոնացի գիտնականները հայտնաբերել են դեղամիջոց, որը կարող է դադարեցնել ծերացումը։ Դրա կիրառումը կարելի կլինի սկսել 5-10 տարի անց: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Տոկիոյի բժշկական համալսարանի պրոֆեսոր Մակոտո Նականիշին: Ծերությունը կապված է օրգաններում բջիջների կուտակման հետ, որոնք հրահրում են բորբոքային պրոցեսներ: Հենց դրանք են, որ ժամանակի ընթացքում կորցնում են կիսվելու ունակությունը, կուտակվում […]