11:03 10.02.2021
Փետրվարի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168496 դեպք, որոնցից 160405-ն` առողջացած, 3130-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4175 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 671038 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2574 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 196 նոր դեպք: Ունենք 236 առողջացած և մահվան 4 դեպք: […]
21:19 09.02.2021
Փետրվարի 12-14-ը Հայաստանից Արցախ է ժամանելու առողջապահության ոլորտի փորձագետների հերթական խումբը: Այցելության նպատակը նույնն է՝ յուրաքանչյուր փորձագետ նախատեսում է ուսումնասիրություններ կատարել իր մասնագիտական ոլորտում և տալ այդ ուղղությունը բարեփոխելու, կատարելագործելու, թերություններն ու բացերը վերացնելու մոտեցումների ու եղանակների վերաբերյալ եզրակացություն, որը հիմք է ընդունվելու պետական լիազոր մարմնի կողմից առողջապահական համակարգի հետագա զարգացման ուղղությունները որոշելիս:
20:59 09.02.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագիտական խումբը քննել է չորս հավանական վարկած այն մասին, թե ինչպես կարող է Sars-Cov-2 վիրուսը հասնել մարդուն, Ուհանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀԿ միջազգային փորձագիտական խմբի ղեկավար Պիտեր Բեն Էմբարեկը: «Մենք առաջ ենք քաշել չորս վարկած այն մասին, թե ինչպես կարող է վիրուսը հասնել մարդուն … Առաջինը՝ կենդանուց մարդուն փոխանցվելն […]
19:42 09.02.2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարար Արտյոմ Սմբատյանի հետ աշխատանքային այցով եղել է «Արմենիա» բժշկական կենտրոնում, ծանոթացել բազմապրոֆիլային բուժծառայություն մատուցող հաստատության պայմաններին, հնարավորություններին, վերջին շրջանում իրականացրած փոփոխություններին: Այցի ընթացքում նախարարին են ներկայացրել բուժկենտրոնի զարգացման ծրագրերը. նոր սարքավորումների ձեռքբերում, բաժանմունքների հիմնանորոգում: Նպատակ կա բուժկենտրոնի` պաշտոնապես 24 մահճակալ սպասարկող վերակենդանացման բաժանմունքի ծավալը հասցնել 50-ի, ընդլայնել ամբուլատոր ծառայությունը: Ոլորտի […]
18:50 09.02.2021
Մոնղոլիայի առողջապահության նախարարությունը արագացված ընթացակարգով գրանցել է Sputnik V ռուսական պատվաստանյութը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը։ «Հիմնադրամը հայտարարում է Մոնղոլիայի առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութի գրանցման մասին: Գրանցումն իրականացվել է արագացված ընթացակարգով՝ առանց լրացուցիչ կլինիկական փորձարկումների»,- նշել են հիմնադրամում: Պատվաստանյութի հաստատումը եղել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների […]
17:40 09.02.2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանին: Նախարարը, ողջունելով հյուրերին, իր երախտագիտությունն է հայտնել նրանց` ամուր և երկարատև գործակցության համար: Նա նշել է, որ 2020 թվականը մարտահրավերներով լի տարի է եղել առողջապահական համակարգի համար: Մի կողմից կորոնավիրուսային համավարակի […]
17:13 09.02.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային և հյուսիսային տարածքային կենտրոնների աշխատակիցները ստուգայցերով եղել են Սյունիքի մարզի Կապան, Գորիս քաղաքներում, ինչպես նաև Լոռու մարզի Վանաձոր և Տաշիր համայնքներում։ Տեսչական մարմնի աշխատակիցները, մասնավորապես, դիտարկել են քաղաքապետարանները, նախադպրոցական և դպրոցական հաստատությունները, ստոմատոլոգիական կենտրոնները, դեղատները, թանգարաններն ու գրադարանները։ Արձանագրվել են որոշ թերացումներ՝ ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանների վարման կարգում. […]
15:49 09.02.2021
Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդը (РФПИ) հունվարի 29-ին հայտ է ներկայացրել ԵՄ «Սպուտնիկ V» պատվաստանյութը գրանցելու համար և հայտի ընդունումը հաստատվել է. դրա հաստատման արագությունը որոշում է եվրոպական կարգավորիչը, РИА Новости-ին հայտնել են հիմնադրամից: «РФПИ-ն հայտ է ներկայացրել Եվրոպական դեղամիջոցների գործակալությանը (EMA) 2020 թվականի հոկտեմբերի 22-ին «Սպուտնիկ V» պատվաստանյութի վերաբերյալ գիտական խորհրդակցությանը մասնակցելու համար: Հիմնադրամի ներկայացուցիչները, […]
11:01 09.02.2021
Փետրվարի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168300 դեպք, որոնցից 160169-ն` առողջացած, 3126-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4221 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 668464 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2269 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 123 նոր դեպք: Ունենք 293 առողջացած և մահվան 3 դեպք: […]
14:06 08.02.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները և չինացի մասնագետները Ուհանում կորոնավիրուսի ծագման աղբյուրը համատեղ որոնելիս ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ, որոնց մասին ավելի ուշ հայտնի կդառնա առաքելության աշխատանքի վերջնական զեկույցում: Այս մասին այսօր կայացած հերթական ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Վան Վենբինը: «Նրանց ներկայիս այցը գլոբալ համագործակցության ծրագրի մի մաս է՝ կորոնավիրուսի […]
11:00 08.02.2021
Փետրվարի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168177 դեպք, որոնցից 159876-ն` առողջացած, 3123-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4395 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 666195 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1870 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 89 նոր դեպք: Ունենք 156 առողջացած և մահվան 6 դեպք: […]
19:47 07.02.2021
Թուրքիայից ժամանած բժիշկները պարզել են, որ կորոնավիրուսային վարակը հանգեցնում է վիտամին A- ի կոնցենտրացիայի զգալի նվազման, որի մոլեկուլները կարևոր են հակավիրուսային սպիտակուցային մոլեկուլների` ինտերֆերոնների սինթեզի համար: Նրանց դիտարկումների արդյունքները հրապարակվել են medRxiv էլեկտրոնային գրադարանի հոդվածում: «Մեր դիտարկումները ցույց տվեցին, որ ռետինոլի կոնցենտրացիան (վիտամին A- ի կենսամատչելի ձև) չափազանց ցածր է COVID-19- ի ծանր ձևերով հիվանդների […]
19:11 07.02.2021
Երեկ՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 19:35-ի սահմաններում, Մեծավան գյուղի բնակիչ, 33-ամյա Վալերի Դումիկյանը, Բլագադարնոյե-Կաթնառատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ կատարելով՝ հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով Վ. Դումիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]
18:37 07.02.2021
Սրտի համար առավել վնասակար են արագ սնունդը և կիսաֆաբրիկատները, Звезда հեռուստաալիքին ասել է սննդաբան և գաստրոէնտերոլոգ Նուրիա Դիանովան: Դրանք պարունակում են մեծ քանակությամբ աղ և շաքար և սովորաբար դրանք տապակում են, ինչը շատ առողջարար չէ: Ռաֆինացված սննդի չափազանց մեծ քանակությունը նպաստում է քաշի ավելացմանը: Այս մթերքները պարունակում են նաև չափազանց մեծ քանակությամբ տրանս- ճարպեր, որոնք […]
15:46 07.02.2021
Մեծ Բրիտանիան չի նախատեսում ներդնել պատվաստանյութի անձնագրեր նոր տիպի կորոնավիրուսի համար, Sky News- ի եթերում հայտարարել է պատվաստումների հարցերով նախարար Նադհիմ Զահավին: «Մենք հաստատ չենք պատրաստվում այն (պատվաստումների անձնագիր) ներկայացնել որպես պատվաստանյութերի ներդրման ծրագրի մի մաս», – ասել է նախարարը: Նա ավելացրել է, որ երկրի բնակիչները կկարողանան բժիշկից պատվաստման անցկացման փաստաթղթեր ձեռք բերել, եթե դրանք […]
12:58 07.02.2021
Գործնական հոգեբանության կենտրոնի տնօրեն Սերգեյ Կլյուչնիկովը խոսել է ճանապարհներին խցանումների պատճառով առաջացած սթրեսի հաղթահարման ուղիների մասին: Առաջին հերթին վատ վիճակից կարելի է խուսափել ճանապարհի վրա ծախսվող ժամանակը լավ օգտագործելով: Հոգեբանն առաջարկում է խցանումների ժամանակ լսել երաժշտություն, աուդիոգրքեր և հոգեբանական պրակտիկա՝ մարմինը հանգստացնելու և դրական պատկերներ ստեղծելու համար: Կլյուչնիկովը նշել է, որ եթե խցանումներում հայտնված վարորդը […]
11:49 07.02.2021
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն ասել է, որ եթե ԵՄ-ում գրանցվեն ռուսական և չինական պատվաստանյութեր, ապա ինքը պատրաստ է դրանցից մեկով պատվաստվել: Գերմանական Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ պատվաստանյութերի դեպքում պետք է կարևոր լինի միայն արդյունավետությունն ու անվտանգությունը, այլ ոչ թե աշխարհաքաղաքականությունը: Նա քննադատել է Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը՝ բյուրոկրատական և դանդաղ […]
11:03 07.02.2021
Փետրվարի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168 088 դեպք, որոնցից 159 720-ն՝ առողջացած, 3 117-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4472 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 664 325 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2 576 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության դեպք: Ունենք 143 առողջացած և […]
19:45 06.02.2021
Սինգապուրի Ազգային ակնաբուժական կենտրոնի աշխատակցուհուն սխալմամբ ներարկել են Pfizer- ի պատվաստանյութի հնգապատիկ դոզա։ Բարեբախտաբար սայն կողմնակի բարդությունների չի հանգեցրել ։Հայտնում է Straits Time- ը ՝ վկայակոչելով կենտրոնի հայտարարությունը: Բուժաշխատողներից մեկը սրվակի դոզան շփոթել ներարկման պատրաստ դոզայի հետ : Սխալը հայտնաբերվել է պատվաստումից րոպեներ անց: Ներարկումը ստացած բուժաշխատողն անմիջապես հոսպիտալացվել է, իսկ երկու օր անց […]
18:30 06.02.2021
Չեխիայի առողջապահության նախարարության փորձագետները ուսումնասիրում են «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի հնարավոր գնման իրավական ասպեկտները։ Այս մասին հաղորդել է Պրահայի Seznam ցանցը ՝ վկայակոչելով գերատեսչության իր աղբյուրները: «Մի քանի օր առաջ առողջապահության նախարարության փորձագետներին հանձնարարվեց պարզել, թե ինչ իրավական հնարավորություններ կան ռուսական պատվաստանյութի համար, որպեսզի թույլատրվի երկրում կիրառել այն առանց Եվրոպական դեղերի գործակալության (EMA) համապատասխան հաստատման», […]
17:45 06.02.2021
Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը , որին սկզբում Արևմուտքում հոռետեսորեն էին տրամադրված, այժմ համավարակի դեմ պայքարում համարվում է համաշխարհային առաջատարը: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին, հղում անելով Bloomberg. պարբերականին: Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները՝ երկրներում պատվաստանյութը ձեռք բերելու համար հերթեր են գոյացել այն բանից հետո, երբ հեղինակավոր առողջապահական The Lancet պարբերականը հրապարակեց պատվաստանյութի փորձարկման երրորդ փուլի […]
16:46 06.02.2021
Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ կրծքագեղձի քաղցկեղից բուժված Անի Մարգարյանը Հայկական Ուռուցքաբանական կոնգրեսի ժամանակ անակնկալ է մատուցել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Վարդուհի Գրիգորյանին և իր բուժող բժշկին՝ ԱՆ խորհրդատու Հայկուհի Գյոկչյանին։ Անի Մարգարյանը սկզբում քիմիաթերապիա է ստացել իր միջոցներով, այնուհետև, երբ Հայաստանում մեկնարկել է տրաստուզումաբով բուժման պետական […]
16:16 06.02.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավար Հակոբ Ավագյանն արտագնա ժողով է հրավիրել Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների պետերի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԱՏՄ 2020-2021 թվականների ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքները, կորոնավիրուսի (COVID-19) շրջանակներում համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման ուղիները և այլ ընթացիկ հարցեր:
14:46 06.02.2021
Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր։ Այս առիթով ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կազմակերպել է ամենամյա «Հայկական ուռուցքաբանական կոնգրես» գիտագործնական միջոցառումը: Այս տարի այն կրում է «Խնդիրներ, ձեռքբերումներ, զարգացման տեսլական» խորագիրը: Նվիրված է Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարին, քաղաքականության և ռազմավարության խնդիրներին, իրականացվող միջոցառումներին և հետագա ծրագրերին: Հիվանդության կանխարգելման, […]
11:50 06.02.2021
Փետրվարի 5-ին կատարվել է 46 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2170 քաղաքացու հետազոտություն, որից […]
11:08 06.02.2021
Փետրվարի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167937 դեպք, որոնցից 159577-ն` առողջացած, 3114-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4467 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 661749 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2568 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 211 նոր դեպք: Ունենք 227 առողջացած և 5 մահվան դեպք:
09:43 06.02.2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև երկար տարիների համագործակցությունը և հետագա համատեղ անելիքները: Հարկ է նշել, որ անկախության տարիներից ի վեր` հիմնադրամը մշտապես աջակցել է, մասնավորապես իմունականխարգելման, մանկական տրավմատիզմի, մոր և մանկան առողջության պահպանմանը վերաբերող ծրագրերին, իսկ […]
22:42 05.02.2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեին և «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Մաքսիմ Լոնգանգեն հետաքրքրվել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով, Արցախյան պատերազմի հետևանքով տուժած և ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիների կարիքներով: Անդրադառնալով պատերազմին և դրա հետևանքներին` Անահիտ Ավանեսյանը նշել […]
19:50 05.02.2021
Ռուսաստանաբնակ հայ բժիշկները Հայաստանում պերինատալ ախտորոշման փորձնական ծրագիր են սկսում: Նախաձեռնությունը «Վիվա» բարեգործական հիմնադրամինն է: Նախատեսվում է հայ բժիշկների վերապատրաստում Մոսկվայում և հղիների նախածննդյան հետազոտությունների անցկացում բացառապես անվճար: Սա հնարավորություն կտա հղիության վաղ շրջանում հայտնաբերել պտղի զարգացման արատներն ու գենետիկ շեղումները: Փորձնական ծրագրում է ընդգրկվել Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցը: Այս հետազոտությունների պետպատվերի համակարգը […]