11:07 31.01.2021
Հունվարի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167026 դեպք, որոնցից 157519-ն` առողջացած, 3080-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5658 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 648520 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1957 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 125 նոր դեպք: Ունենք 205 առողջացած և 9 մահվան դեպք: […]
19:46 30.01.2021
Եվրոպայից Իրան ճանապարհորդողները պետք է թեստի բացասական պատասխանից հետո երկու շաբաթ ինքնամեկուսանան: Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին տեղեկացրել է առողջապահության ոլորտի պաշտոնյան: Այլ տարածաշրջաններից, ներառյալ հարևան երկրներից ճանապարհորդողները պետք է թեստի բացասական պատասխան ունենան՝ նախքան երկիր ժամանելը: Պաշտոնյան նաև հայտնել է, որ Եվրոպայից ժամանող ճանապարհորդները պետք է ունենան թեստի բացասական արդյունք, նորից թեստավորվեն և […]
16:23 30.01.2021
Թբիլիսիում ռեստորանային բիզնեսի սեփականատերերն ու աշխատողները երթ են կազմակերպել դեպի Կառավարության պալատ ՝ պահանջելով վերացնել սահմանափակումները, որոնք արգելում են նրանց լիարժեք աշխատել կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին հաղորդում է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը: «Հիմա մենք Պուշկինի հրապարակում ենք: Մոտավորապես 100-500 մ հեռավորության վրա կան հյուրանոցներ, որոնք կարող են հյուրեր ընդունել: Նրանք ունեն ֆիթնես կենտրոններ, ռեստորաններ: […]
12:40 30.01.2021
ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) պարտադիր է համարել հասարակական տրանսպորտում, ներառյալ ինքնաթիռներում և գնացքներում դիմակների կրումը՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով։ Այս մասին ասվում է ԱՄՆ կարգավորող մարմնի հայտարարության մեջ: Դիմակների կրումն ուժի մեջ կմտնի 2021 թ․-ի փետրվարի 1-ին։ Տրանսպորտային ոլորտի աշխատակիցները նույնպես ստիպված կլինեն դիմակներ կրել: Մինչև երկու տարեկան երեխաները և որոշ կատեգորիաների […]
11:02 30.01.2021
Հունվարի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166901 դեպք, որոնցից 157314-ն` առողջացած, 3071-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5750 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 646563 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1767 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 173 նոր դեպք: Ունենք 404 առողջացած և 2 մահվան դեպք: […]
22:03 29.01.2021
ԱՀ առողջապահության նախարարն ստորագրել է նախարարին կից հասարակական խորհուրդ ձևավորելու մասին թիվ 19 հրամանը: Ինչպես տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից, խորհրդի կազմում ընդգրկվելու են հասարակական կազմակերպությունների, տարբեր մասնագիտական միավորումների ներկայացուցիչներ, փորձառու և առաջատար մասնագետներ, որոնց գործունեությունը հետապնդելու է առողջապահության նախարարության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, առողջապահական համակարգի առջև ծառացած խնդիրների լուծման համակարգային ուղիները որոնելու և զարգացման ռազմավարական ուղղությունները […]
17:55 29.01.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր Ալավերդի քաղաքում ստուգայց են իրականացրել պետական մի շարք հիմնարկներում։ Դիտարկվել են Ալավերդու համայնքապետարանը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը, նոտարական գրասենյակը, Թումանյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը, սոցիալական ապահովության պետական ծառայության Թումանյանի տարածքային բաժինը։ Տեսչականի աշխատակիցները, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր են արձանագրել. տարածքներն ախտահանված են եղել, […]
17:08 29.01.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցների հանդիպումները Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների ղեկավարների հետ շարունակվում են։ Հերթական հանդիպումը կայացել է մայրաքաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների նշված կառույցների ղեկավարների հետ։ ԱԱՏՄ աշխատակիցները իրազեկել են հանրակրթական հաստատությունների համար առողջապահության նախարարի հրամանով սահմանված նորմերի մասին։ Տեսչական մարմնի մասնագետները […]
13:13 29.01.2021
Նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության վերլուծության արդյունքում պարզվել է, որ վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացությունն առավել բարձր է եղել Տավուշի, Սյունիքի, Լոռու մարզերում և Երևանում: «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը բարձրացնել զգոնությունն անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ. • եթե տանն ունեք կորոնավիրուսային հիվանդությամբ կասկածելի կամ հաստատված դեպք, շփվելիս պահպանե՛ք առնվազն 1.5մ […]
11:09 29.01.2021
Հունվարի 28-ին կատարվել է 42 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից: Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2322 դեպք, որոնցից 31-ը` […]
11:00 29.01.2021
Հունվարի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166728 դեպք, որոնցից 156910-ն` առողջացած, 3069-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5984 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 644796 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1190 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 59 նոր դեպք: Ունենք 265 առողջացած և մահվան 2 դեպք: […]
15:28 28.01.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները, որոնք ժամանել էին Ուհան՝ ուսումնասիրելու կորոնավիրուսի ծագումը, դուրս են եկել երկշաբաթյա կարանտինից: Այս մասին հայտարարել է Reuters գործակալությունը: Փորձագետների թիմը՝ կարանտինի ավարտից հետո Չինաստանի Ուհան քաղաքում սկսում է Covid-19-ի համաճարակի պատճառ դարձած վիրուսի ծագումը պարզելու նպատակով փաստահավաք առաքելությունը: Մասնագետների միջազգային խումբը լքել է հյուրանոցը, նստել ավտոբուս ու մեկնել դաշտային աշխատանքի: ԱՀԿ […]
14:44 28.01.2021
Աշխարհի ամենամեծ դեղագործական ընկերությունները լավ պատրաստ չեն հաջորդ համավարակին, զգուշացրել է անկախ զեկույցը: Նիդեռլանդներում գործող Հասանելիություն բժշկությանը հիմնադրամի անկախ զեկույցում նշվել է Չինաստանում Nipah վիրուսի բռնկումը՝ որպես հավանական համաճարակային հաջորդ մեծ ռիսկ։ «Nipah վիրուսը ևս մեկ զարգացող վարակիչ հիվանդություն է, որը մեծ անհանգստություն է առաջացնում: Այն կարող է ցանկացած պահի բռնկվել»,- ասել է հիմնադրամի գործադիր […]
11:01 28.01.2021
Հունվարի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166669 դեպք, որոնցից 156645-ն` առողջացած, 3067-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6195 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 643606 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1980 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 242 նոր դեպք: Ունենք 592 առողջացած և 11 մահվան դեպք: […]
23:13 27.01.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հրապարակել է COVID-19- ի նորացված կլինիկական ուղեցույցը, որը ներառում է երկարատև հիվանդության վերաբերյալ ցուցումներ: Այս մասին երեքշաբթի օրը Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը: ԱՀԿ կլինիկական թերապիայի փորձագետների խումբը թարմացրել է ցուցումները՝ հիմնվելով նոր տվյալների վրա, ասել է նա՝ հավելելով, որ հատուկ ուշադրություն է դարձվել «COVID-19- ի […]
16:30 27.01.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցները շարունակում են հանդիպումները Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների ղեկավարների հետ։ Այսօր հանդիպել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների նշված կառույցների ղեկավարների հետ։ Հանդիպումների ընթացքում ԱԱՏՄ մասնագետներն իրազեկել են հանրակրթական հաստատությունների համար առողջապահության նախարարի հրամանով սահմանված նորմերի մասին, տրամադրել են իրազեկման […]
12:05 27.01.2021
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև տարեվերջ ընկած ժամանակահատվածի համար: Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։ Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են […]
11:12 27.01.2021
Հունվարի 26-ին կատարվել է 86 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից: Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2310 դեպք, որոնցից 31-ը` […]
11:02 27.01.2021
Հունվարի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166427 դեպք, որոնցից 156053-ն` առողջացած, 3056-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6557 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 641626 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2144 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 195 նոր դեպք: Ունենք 649 առողջացած և մահվան 4 դեպք: […]
21:56 26.01.2021
3 տարեկան Մարիամը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հաղթահարել է COVID ասոցացված կավասակիանման հիվանդությունը: Այդ մասին հայտնում է բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ Փոքրիկին բարձր ջերմությամբ, մաշկի ցանով, կոպերի և վերջույթների այտուցներով ու ծանր վիճակում «Սուրբ Ասստվածամայր» էր հասցրել մայրը, ով պատմում է, որ երեխայի վիճակի մասին մինչև Երևան բերելը ոչ ոք չի հասկացել թե ինչ […]
17:58 26.01.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի աշխատակիցների հերթական հանդիպումը կայացել է Երևանի Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջանների մանկապարտեզների ու դպրոցների պատասխանատուների հետ։ Համավարակի կանխարգելմանը միտված միջոցառումների շարունակականությունն ապահովելու նպատակով ԱԱՏՄ մասնագետները նշյալ հաստատությունների պատասխանատուներին մեկ անգամ ևս իրազեկել են COVID-անվտանգության սահմանված նորմերի մասին։ Տրվել են նաև […]
17:52 26.01.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռավար քննարկում գլխամասի վարչության մասնագետների և տարածքային ստորաբաժանումների՝ ԱԳԼՃԿ-ների և ԱԳԼԿ-ների վարչական վարույթներում ներգրավված աշխատակիցների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2009 և 2010 թթ. ընդունված ՀՀ առողջապահության նախարարի 06-Ն և 21-Ն հրամանով սահմանված սանիտարական նորմերի պահպանման, դրույթների ճիշտ մեկնաբանման, […]
17:42 26.01.2021
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ շուրջ մեկ տարի առաջ հանրապետությունում մեկնարկել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման միջոցով անպտղության բուժման ծրագիրը: «Ծրագրի շահառու էին 2 և ավելի տարի անպտղություն ունեցող անզավակ զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, սահմանամերձ համայնքների բնակիչները, ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները, հաշմանդամություն ունեցողները, զինվորական ծառայության […]
17:32 26.01.2021
2021թ. հունվարի 22-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի հրավերով եռօրյա այցով Հայաստանի Հանրապետությունից Արցախ էին ժամանել մի խումբ բժիշկ-փորձագետներ, ովքեր այցելել են Ստեփանակերտ քաղաքում և Ասկերանի ու Մարտունու շրջաններում տեղակայված բուժհիմնարկներ, հանդիպել առողջապահության նախարարության և բուժհիմնարկների պատասխանատու անձնակազմի հետ, կատարել ուսումնասիրություններ, գնահատումներ և վերլուծություններ: Եռօրյա այցի արդյունքներով ԱՀ առողջապահության նախարարությունը (այսուհետ՝ նաև նախարարություն) և բժիշկ-փորձագետները հանդես […]
17:08 26.01.2021
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի տեսուչները ստուգայցով եղել են Գավառ քաղաքի դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում, գրասենյակային տարածքներում և մանրամեծածախ առևտրի կենտրոններում։ Ստուգայցի ընթացքում դիտարկվել է ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով հաստատված նորմերի պահպանումը։ Ընդհանուր առմամբ մասնագետները առանձնակի խախտումներ չեն արձանագրել, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ տնտեսավարողներն առավել բարեխիղճ և զգուշավոր են […]
15:51 26.01.2021
Ռուսական Sputnik V պատվաստանյութը հաջողությամբ գրանցում է անցել Իրանում: Թեհրանը հույս ունի մոտ ապագայում իր համատեղ արտադրությունը սկսել ՌԴ մասնակցությամբ, երեքշաբթի հայտնել է ԻԻՀ ԱԳՆ Մոհամմադ Ջավադ Զարիֆը: «Կցանկանայի ձեզ տեղեկացնել, որ «Спутник V»-ն երեկ գրանցվել է Իրանում: Այն ողջունվել է մեր սանիտարական մարմինների կողմից, և մոտ ապագայում, հույս ունենք, մենք կկարողանանք գնել, ինչպես նաև […]
14:47 26.01.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լենա Նանուշյանը նշանակվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լենա Նանուշյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
11:01 26.01.2021
Հունվարի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166232 դեպք, որոնցից 155404-ն` առողջացած, 3052-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7018 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 639482 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1938 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 138 նոր դեպք: Ունենք 472 առողջացած և մահվան 5 դեպք: […]