TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

10 ժամ ձնաբքի տակ մնացած երեխայի կյանքը փրկվել է

23:00 21.01.2021

10 ժամ ձնաբքի տակ մնացած երեխայի կյանքը փրկվել է: Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ռեանիմատոլոգ Վարուժան Սարգսյանի խոսքով՝ տղայի մոտ հիվանդանոց տեղափոխվելուն պես գրանցվել է «կլինկական մահ» վիճակ՝ սրտի և շնչառության կանգով։ Բժիշկները նրա կյանքի համար պայքարել են շուրջ 1 ժամ 15 րոպե։ Մանրամասները՝ […]

̰
Ցամաքային սահմանով ՀՀ տարածք մուտք գործելիս անհրաժեշտ է ունենալ կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ․ ԱԱՏՄ

19:00 21.01.2021

Համաձայն ՀՀ կառավարության N1514 որոշման՝ ՀՀ ցամաքային սահմանով ՀՀ տարածք մուտք գործելիս անհրաժեշտ է ունենալ կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ (հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզվով) ոչ ավելի, քան 72 ժամվա վաղեմության, կամ անցնել ՊՇՌ հետազոտություն լաբորատոր նմուշառման կետում (վճարովի հիմունքներով), սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում ներկայացնել տեղում նմուշառումը հաստատող փաստաթուղթը, ինքնամեկուսանալ, մինչև թեստավորման բացասական արդյունքի ստացումը։ Տեղեկացնում […]

̰
ԱԱՏՄ աշխատակիցների ստուգայցը Արարատի մարզի դպրոցներում, առևտրի կետերում և սպասարկման գրասենյակներում

18:30 21.01.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները հերթական ստուգայցով դիտարկել են Արարատի մարզի մի շարք դպրոցներ, առևտրի կետեր և սպասարկման գրասենյակներ: Որոշ դպրոցներում խախտումներ են արձանագրվել ախտահանման ռեժիմի և գրանցամատյանների վարման կարգում, բացակայել են իրազեկման թերթիկները: ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանման տեսուչները առկա թերություններն ու խախտումները վերացնելու հանձնարարական են տվել։ Տեսչական մարմինը շարունակում է […]

̰
ՀՀ մարզային հիվանդանոցների արդիականացման համար Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը կհատկացնի 7.4 մլն դոլար

12:53 21.01.2021

Գործադիրն այսօր քննարկել է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ նախագծով նախատեսվում է 7.4 միլիոն դոլարի տրամադրում: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Առողջապահության նախկին փոխնախարարը նշանակվեց Շիրակի մարզպետ

11:43 21.01.2021

Առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզպետ: Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում: «Մեծ պատիվ է ստանձնել Շիրակի մարզպետի պաշտոնը, ծառայել Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին, մանավանդ այս դժվարին ժամանակներում»,-ասել է Հարությունյանը: Նա տեղեկացրել է, որ կրթություն է ստացել Ռուսաստանի Դաշնությունում: Այնտեղ աշխատել է որպես բժիշկ-վիրաբույժ: Հայաստան վերադառնալով՝ նա աշխատել է որպես պոլիկլինիկայի վարիչ, […]

̰
COVID-19-ի պատվաստանյութերից մահվան դեպքեր չեն գրանցվել. ԱՀԿ

11:13 21.01.2021

Տվյալ պահին ԱՀԿ-ի մասնագետները գնահատում են կորոնավիրուսի դեմ ևս 12 դեղամիջոցների արդյունավետությունն ու անվտանգությունը:

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 307 նոր դեպք, 5 մահ

11:02 21.01.2021

Հունվարի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165528 դեպք, որոնցից 154046-ն` առողջացած, 3021-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7719 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 630604 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2199 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 307 նոր դեպք: Ունենք 189 առողջացած և մահվան 5 դեպք: […]

̰
Բայդենը սկսելու է դիմակների կրման 100-օրյա ծրագիր

22:05 20.01.2021

Ըստ իր թիմի հայտարարության՝ նորընտիր նախագահ Ջո Բայդենը իր նախագահության առաջին օրը նախատեսում է սկսել 100 days Masking Challenge, որի համաձայն` նա ամերիկացիներին խրախուսում է դիմակներ կրել առնվազն 100 օրվա ընթացքում: Իշխանությունները որպես օրինակ կծառայեն՝ ըստ ընտրված նախագահի թիմի: Բայդենը նախատեսում է իր նախագահության առաջին օրը հրամանագիր հրապարակել այն մասին, որ դիմակներ կրելը և սոցիալական […]

̰
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը հունվարի 15-ից Covid-ով հիվանդների չի ընդունում

19:30 20.01.2021

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը հունվարի 15-ից COVID բուժման կենտրոնից վերադարձել է իր պրոֆիլին՝ ինֆեկցիոն ծառայություններ մատուցող բուժհաստատության։ Բուն պրոֆիլին վերադառնալը պայմանավորված է COVID-19 բուժում ստացող հիվանդների թվի նվազումով և կենտրոնի թերբեռնվածությամբ։ COVID բաժանմունքների մասնաշենքերն այս պահին դատարկ են։ Բուժքույրերն ու բժիշկներն աշխատում են առանց պաշտպանիչ արտահագուստների։   «Դեկտեմբերից արդեն հիվանդացության թիվը բավականին նվազեց, դրա համար COVID  […]

̰
Հայտնի են COVID-19-ի դեմ պատվաստումների ռիսկի խմբերի առաջնահերթությունները

19:04 20.01.2021

Կայացել է «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների ռիսկի խմբերի առաջնահերթությունները և «COVAX FACILTY» նախաձեռնության երկրորդ պատուհանի ընթացքում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ձեռքբերման հնարավորություններն ու առաջարկները: Հանձնաժողովի անդամներից բացի, նիստին մասնակցել են նաև բժշկական կրթական և գիտահետազոտական կազմակերպությունների գիտնականներ, ճանաչված մասնագետներ: Հանձնաժողովը քննարկել է COVID-19-ի […]

̰
ԱԱՏՄ տեսուչների ստուգայցը Արտաշատ և Մասիս քաղաքներում

18:28 20.01.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) արևմտյան տարածքային կենտրոնի տեսուչները Covid-անվտանգության պահպանման կանոնները դիտարկել են Արարատի մարզի Արտաշատ և Մասիս քաղաքների ատամնաբուժական կաբինետներում, դեղատներում, բանկերում, սպասարկման գրասենյակներում և դպրոցներում։ Ստուգայցերի արդյունքում առանձնակի կոպիտ խախտումներ չեն արձանագրվել. գրանցամատյանների վարման կարգում ի հայտ են եկել որոշ թերություններ, արձանագրվել են նաև հաճախորդների շրջանում դիմակ չկրելու դեպքեր։ Ստուգայցերին զուգահեռ, […]

̰
COVID-19. Ունենք վարակման 309 նոր դեպք, 9 մահ

11:02 20.01.2021

Հունվարի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165221 դեպք, որոնցից 153857-ն` առողջացած, 3016-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7607 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 628405 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2028 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 309 նոր դեպք: Ունենք 357 առողջացած և մահվան 9 դեպք: […]

̰
Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն  ուղղված մամոգրաֆիայի պիլոտային ծրագրի մեկնարկը տրված է

15:54 19.01.2021

Այսօր կայացել է շարժական մամոգրաֆի բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ՀՀ ԱՆ «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» տնօրեն Նարեկ Մանուկյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր և բժիշկներ: Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը բացման արարողության ընթացքում հանդիպել են մարզային առողջապահության […]

̰
Նիկոլ Փաշինյանը ԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանին

13:06 19.01.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է առողջապահության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Արսեն Թորոսյանին առողջապահության նախարարի պաշտոնում գործունեության համար: «Պետք է արձանագրել, որ պարոն Թորոսյանի պաշտոնավարման ընթացքում նախարարությունը մեր ամենաարդյունավետ գերատեսչություններից մեկն է եղել և, բնականաբար, այս պայմաններում քննադատության ամենամեծ չափաբաժնին է արժանացել, ինչն ինչ-որ տեղ բնական է: Սկսած […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք

11:13 19.01.2021

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 18-ին կատարվել է 42 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, ովքեր նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել հաստատված օջախներում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 236 նոր դեպք, 9 մահ

11:02 19.01.2021

Հունվարի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 164912 դեպք, որոնցից 153500-ն` առողջացած, 3007-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7671 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 626377 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2224 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 236 նոր դեպք: Ունենք 436 առողջացած և մահվան 9 դեպք: […]

̰
Կորոնավիրուսը ճնշել են Ճապոնական ծովի ջրիմուռներից ստացված շաքարներով

23:45 18.01.2021

Չինացի կենսաբանները պարզել են, որ Ecklonia kurome ջրիմուռների բջիջներից շաքարային նյութերը կարող են ճնշել նոր տեսակի կորոնավիրուսի ամենակարևոր ֆերմենտների աշխատանքը և կանխել դրա մուտքը բջիջներ: Գիտնականները հույս ունեն դրանց հիման վրա ստեղծել  դեղամիջոց կորոնավիրուսային վարակի դեմ: Նրանց հետազոտության արդյունքներով հոդված է հրապարակվել bioRxiv էլեկտրոնային գիտական ​​գրադարանի կողմից: COVID-19-ի տարածման դեմ պայքարելու համար դեղեր որոնելու ընթացքում գիտնականները […]

̰
Գիտնականները գտել են Ալցհեյմերի հիվանդությունը կանգնեցնելու անսպասելի միջոց

23:25 18.01.2021

Ջոն Հոփքինսի համալսարանի գիտնականները պարզել են, որ ծծմբաջրածինը, որը նեխած ձվի հոտ ունի, կարող է պաշտպանել ծերացող ուղեղի բջիջները Ալցհեյմերի հիվանդությունից: Ըստ նյարդակենսաբան Բինդա Պոլի, նոր տվյալները սերտորեն կապում են ծերացումը նեյրոդեգեներացիան և բջջային ազդանշանները բջիջներում ծծմբաջրածնի և այլ գազային մոլեկուլների աշխատանքի հետ, հայտնում է РИА Новости-ն: Մարդու օրգանիզմը բնական ճանապարհով արտադրում է փոքր քանակությամբ […]

̰
ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսից շաբաթական 100 հազար մահվան վտանգի մասին

21:45 18.01.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է ամեն շաբաթ կորոնավիրուսից հարյուր հազար մարդու հնարավոր մահվան մասին, գրում է «Ռոյթերս» գործակալությունը: «Ներկայումս համաճարակաբանական իրավիճակը դինամիկ և անհավասար է զարգանում, ապագայում այն կարող է բարդանալ»,- հայտարարել է ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը: Նշվում է, որ այժմ մահվան դեպքերի ավելի քան 47 տոկոսը բաժին է ընկնում Հյուսիսային եւ […]

̰
Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին սայլակներ ու հենակներ տրամադրելու գործընթացը պարզեցվել է

19:58 18.01.2021

Արցախյան պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին և քաղաքացիական անձանց աջակցող միջոցներ տրամադրելու ընթացակարգը պարզեցվել է։ Անդամահատված և վիրավորում ստացած քաղաքացիներին ու զինվորներին պետական միջոցներով սայլակներ, հենակներ ու քայլակներ կտրամադրվեն առանց հաշմանդամության խմբի որոշման գործընթացն ավարտելու։ Նույն ընթացակարգով կիրականացվեն նաև պրոթեզավորումները։ Արմեն Միրզոյանը Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից է, մի քանի շաբաթ է բուժում է ստանում Գյումրիի […]

̰
Առողջապահության նախարարի տեղակալը հանդիպել է Հնդկաստանի դեսպանի հետ

16:52 18.01.2021

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Քիշան Դան Դևալին և Հայաստանում Հնդկաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Այցի շրջանակներում կողմերը քննարկել են Հնդկաստանի և Հայաստանի միջև շարունակական բնույթ կրող համագործակցությանը և առողջապահության ոլորտին վերաբերող հարցեր, կիսվել երկու երկրում կորոնավիրուսային հիվանդության […]

̰
ԱԱՏՄ աշխատակիցները ստուգայցով եղել են Սյունիքի մարզի Կապան և Սիսիան համայնքներում

16:36 18.01.2021

ԱԱՏՄ-ն շարունակում է դիտարկել համաճարակային անվտանգության կանոնների պահպանման նորմերը տնտեսավարողների շրջանում: ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները ստուգայցով եղել են Սյունիքի մարզի Կապան քաղաքում և Սիսիան համայնքում։ Մասնավորապես՝ ուշադրության են առել անվտանգության նորմերի պահպանումը դեղատներում, դպրոցներում, փակ արտադրական մեկ ձեռնարկությունում և առևտրի կետերում։ Ստուգվել է գրանցամատյանների վարման կարգը, ախտահանիչների, դիմակների, ոտնակով աղբամանների առկայությունը և առողջապահության նախարարի […]

̰
Հունվարի 19-ից Վանաձորում մեկնարկում է կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը

16:28 18.01.2021

Հունվարի 19-ից Վանաձորում մեկնարկում է կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկը: «50-69 տարեկան կանայք, որոնք գրանցված են Վանաձորի պոլիկլինիկաներում, ինչպես նաև Գուգարքի, Մարգահովիտի, Վահագնի, Լեռնապատի և Շահումյանի բուժամբուլատորիաներում, հունվարի 19-ից կարող են մոտենալ իրենց ընտանեկան բժշկին/թերապևտին և հերթագրվել անվճար մամոգրաֆիա անցնելու համար: Օգտվե´ք բացառիկ հնարավորությունից, […]

̰
Իրականացվել է COVID-19 վարակի հսկողության և կանխարգելման ԱՀԿ առաջարկների ներդրման գործընթացի գնահատում ազգային մակարդակում

15:58 18.01.2021

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է. «Ս.թ. հունվարի 14-15-ը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային գրասենյակում իրականացվել է COVID-19 վարակի հսկողության և կանխարգելման ԱՀԿ առաջարկների ներդրման գործընթացի գնահատում ազգային մակարդակում։ Մի շարք բաղադրիչներ գնահատվել են առավելագույն գնահատականով, մասնավորապես՝ վարակի հսկողության և կանխարգելման գործընթացի ներդրում, անհատական […]

̰
Հայտնի է ՀՀ առողջապահության նոր նախարարի անունը

14:31 18.01.2021

ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է ՀՀ վարչապետի առաջարկը՝ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակել Անահիտ Ավանեսյանին: Այս մասին Armtimes․com-ի հետ զրույցում հայտնել է նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը: Ավանեսյանը մինչ այժմ զբաղեցնում էր առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Հիշեցնենք, որ նախագահի աշխատակազմն այսօր ստացել էր առաջարկ՝ պաշտոնից ազատել նախարար Արսեն Թորոսյանին: Վերջինս, Armtimes․com-ի տեղեկություններով, նշանակվելու է ՀՀ վարչապետի […]

̰
Նախագահը ստացել է Արսեն Թորոսյանին պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի առաջարկը

13:47 18.01.2021

ՀՀ նախագահի աշխատակազմն ստացել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի առաջարկը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը: Արսեն Թորոսյանը առողջապահության նախարար էր նշանակվել 2018թ․մայիսի 12-ին։

̰
Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի բուժհաստատությունից

13:27 18.01.2021

Նոր տիպի կորոնավիրուսից հիվանդանոցում բուժվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի բուժհաստատությունից։ Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից։ Նախագահը բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ բժիշկների հսկողության տակ: Նրան ցուցված է անկողնային ռեժիմ։ Ապաքինվելուց հետո և բժիշկների համապատասխան թույլտվությունն ստանալուն պես Հանրապետության նախագահը կվերադառնա Հայաստան, մինչ այդ կշարունակի աշխատել հեռավար։

̰
Ռուս խաղաղապահներն ախտահանման աշխատանքներ են իրականացրել ԼՂ տարածքում

12:47 18.01.2021

Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության հատուկ ստորաբաժանումներն ախտահանման աշխատանքներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի տարածքում, հայտնում է ՌԴ ՊՆ-ը: Զինվորական անձնակազմում կորոնավիրուսային վարակի և այլ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով ամեն օր իրականացվում են հատուկ միջոցառումներ: Ստորաբաժանումները հագեցած են աերոզոլային ախտահանման KDA և DKV-1K շարժական համալիրներով, ինչպես նաև շնչառական օրգանների, դեմքի և աչքերի մաշկի […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք

11:34 18.01.2021

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ կատարվել է 58 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Վարակակիրներից 6-ը` Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի, իսկ 2-ը` Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են: ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել հաստատված օջախներում, ինչպես նաև թեստավորման համար […]

̰
COVID-19. Ունենք կորոնավիրուսի 90 նոր դեպք, 6 մահ

11:01 18.01.2021

Հունվարի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 164676 դեպք, որոնցից 153064-ն` առողջացած, 2998-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7885 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 624153 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 842 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 90 նոր դեպք: Ունենք 292 առողջացած և մահվան 6 դեպք:

̰
BACK_TO_TOP