17:42 26.01.2021
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ շուրջ մեկ տարի առաջ հանրապետությունում մեկնարկել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման միջոցով անպտղության բուժման ծրագիրը:
«Ծրագրի շահառու էին 2 և ավելի տարի անպտղություն ունեցող անզավակ զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, սահմանամերձ համայնքների բնակիչները, ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները, հաշմանդամություն ունեցողները, զինվորական ծառայության ընթացքում կամ ավարտից հետո ծառայության պայմաններում զոհված որդու ծնողները:
Նշենք, որ նախորդ տարի շահառուների ցանկն ընդլայնվել է` սահմանամերձ համայնքների քանակը 38-ից դառնալով 186:
Չնայած տարին ծանր էր` կորոնավիրուսային հիվանդության համավարակով և պատերազմական դրությամբ պայմանավորված, այնուամենայնիվ արդեն կարող ենք խոսել անպտղության բուժման ծրագրի որոշակի արդյունքների մասին:
Այսպիսով` 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, պետական պատվերի շրջանակներում վերարտադրողական օժանդակ միջոցների կիրառմամբ անպտղության բուժման արդյունքում լույս աշխարհ է եկել 49 երեխա: Ծրագիրը շարունակական է, և շատ ու շատ ընտանիքներում կրկին նոր կյանք սկիզբ կառնի:
Միաժամանակ, հավաքագրված տվյալների համաձայն (վիճակագրության մեջ ներառված չեն Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց ծննդաբերությունների թիվը)` նախորդ տարի հանրապետությունում գրանցվել է 36289 ծնունդ, ինչը 211-ով ավելի է 2019 թվականին արձանագրված ծնունդների համեմատ:
Հարկ է նշել, որ 2014 թվականից ի վեր առաջին անգամ է գրանցվել ծնունդների թվի աճ` նախորդ տարվա համեմատությամբ»,- հայտնում է նախարարությունը:
19:53 20.08.2025
Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնիցՍահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
19:47 20.08.2025
Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱՀունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...
19:39 20.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ ՇուլյոկինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին Ազգային տոնի կապակցությամբ։ «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հունգարիայի միջև պատմական ամուր կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում ակտիվ զարգանում են։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-հունգարական բազմոլորտ համագործակցության առավել ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը՝ ի […] ...
19:32 20.08.2025
Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլըOգոստոսի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Մամիկոնյանց փողոցում ՀՀ քննչական կոմիտեի հարևանությամբ բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է: ...
19:21 20.08.2025
Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համարՊենտագոնը մշակում է անօդաչու ծովային սարքերի նավատորմ՝ Չինաստանի հետ զինված հակամարտության դեպքում։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ նախատիպերը փորձարկվել են Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Փորձարկումների ժամանակ նավերից մեկը հանկարծակի կանգ է առել և շեղվել է ծրագրային սխալի պատճառով, իսկ մեկ այլ անօդաչու մակերևութային նավակ մեծ արագությամբ բախվել է դրան և թռել տախտակամածի […] ...