TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+16.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Արցախի առողջապահության նախարարը ընդունել է բժիշկ Գևորգ Կեպենեկյանին և «Merieux» հիմնադրամի «Մայր-երեխա» ծրագրի ղեկավար, բժիշկ Խելիլ Էտուին

13:42 12.12.2020

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի նախկին քաղաքապետ,  և «Merieux» հիմնադրամի «Մայր-երեխա» ծրագրի ղեկավար, բժիշկ Խելիլ Էտուին: Ողջունելով հյուրերին` Արարատ Օհանջանյանն իր երախտագիտությունն է հայտնել բոլոր այն միջազգային կազմակերպություններին ու անհատներին պատերազմական օրերին Արցախի առողջապահական ոլորտին ցուցաբերած օժանդակության համար: Գևորգ Կեփենեկյանը ներկայացրել է Արցախի որոշ հիվանդանոցներ այցելելու և […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 995 նոր դեպք, 17 մահ

11:00 12.12.2020

Դեկտեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 147312 դեպք, որոնցից 124521-ն` առողջացած, 2462-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19714 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 545240 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2846 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 995 նոր դեպք: Ունենք 1047 առողջացած և 17 մահվան դեպք: […]

̰
Արայիկ Հարությունյանն ընդունել է ֆրանսիացի բժիշկներ Գևորգ Կեպենեկյանին և Խելիլ Էտուին

19:57 11.12.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի նախկին քաղաքապետ, բժիշկ Գևորգ Կեպենեկյանին և «Merieux» հիմնադրամի «Մայր-երեխա» ծրագրի ղեկավար, բժիշկ Խելիլ Էտուին: Ողջունելով հյուրերին՝ երկրի ղեկավարն առանձնահատուկ կարևորել է Արցախի առողջապահական ոլորտի հետ ուղիղ համագործակցության նրանց պատրաստակամությունը՝ համոզմունք հայտնելով, որ փոխգործակցության նման մակարդակը մեծապես նպաստելու է մատուցվող բուժծառայություններն ավելի որակյալ դարձնելուն: […]

̰
COVID-19-ի դեմ ռուսական երկրորդ պատվաստանյութը քաղաքացիական շրջանառության մեջ է մտել

16:50 11.12.2020

«Վեկտոր» կենտրոնի «Էպիվակկորոնա» պատվաստանյութը քաղաքացիական շրջանառության մեջ է մտել, հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան: «Պատվաստանյութի երրորդ փուլում իրականացվում են հետգրանցման և կլինիկական փորձարկումներ, որոնք արտադրում է մեր «Վեկտոր» գիտական կենտրոնը»,- ասել է նա վարչապետ Միխայիլ Միշուստինի խորհրդակցության ժամանակ:

̰
Ավստրալիան դադարեցրել է պատվաստանյութի փորձարկումները

16:46 11.12.2020

COVID-19-ի դեմ ավստրալական պատվաստանյութի հետագա փորձարկումները դադարեցվել են այն բանից հետո, երբ փորձարկման առաջին փուլի մասնակիցները ՄԻԱՎ վարակի կեղծ դրական թեստեր են ստացել: Այս մասին հաղորդվում է դեղամիջոցի մշակողների ՝ Քվինսլենդի համալսարանի և CSL կենսատեխնոլոգիական ընկերության համատեղ հաղորդագրության մեջ: Ընդ որում, հաղորդագրության մեջ նշվում է, որ պատվաստանյութի փորձարկման առաջին փուլը կշարունակվի: Մշակողների խոսքերով ՝ տվյալների […]

̰
ԱՀԿ միջազգային փորձագետի կողմից իրականացվել է վարակի հսկողության կարողությունների գնահատում Վանաձորի ԲԿ-ում

16:30 11.12.2020

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային փորձագետի կողմից իրականացվել է վարակի հսկողության կարողությունների գնահատում Լոռու մարզի Վանաձորի բժշկական կենտրոնում։ Այս մասին տեղեկացրին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից։ ԱՀԿ փորձագետի կողմից բարձր է գնահատվել վարակի հսկողության և կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Գործընթացը շարունակական է, գնահատման աշխատանքներ նախատեսվում են նաև այլ […]

̰
COVID-19-ի ժամանակ ճարպակալումը գրեթե 50%-ով մեծացնում է մահվան հավանականությունը

14:53 11.12.2020

Բազմաթիվ ուսումնասիրությունների համաձայն` կորոնավիրուսային հիվանդություն հաստատված ամենածանր հիվանդներից շատերն ունեցել են ճարպակալում1: Համաշխարհային վերլուծությունը ցույց է տալիս, որ ճարպակալումը կրկնապատկում է COVID-19-ի հիվանդանոցային բուժման անհրաժեշտության ռիսկը և գրեթե 50%-ով մեծացնում մահվան հավանականությունը2: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ընդհանուր առմամբ, 2016 թվականին աշխարհի չափահաս բնակչության 13%-ի մոտ  գրանցվել է ճարպակալում: 5-19 տարեկան երեխաների շրջանում […]

̰
Ռուս ռազմական բժիշկները մեկ օրում բժշկական օգնություն են ցուցաբերել Ասկերանի շրջանի ավելի քան 20 հիվանդի. ՌԴ ՊՆ

13:56 11.12.2020

Ռուսաստանի բժշկական ջոկատը մեկ օրում Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Աստղաշեն բնակավայրում օգնություն է ցուցաբերել ավելի քան 20 հիվանդի, հայտնում է ՌԴ պաշպանության նախարարությունը: Ռուս խաղաղապահները հատուկ նշանակության բժշկական ջոկատի կազմից Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերում արտագնա աշխատանքի համար բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ են ստեղծել: Բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադների կազմում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաև հեռավոր գյուղերում […]

̰
Պատերազմի ընթացքում անհետ կորած անձանց ընտանիքի անդամների բուժօգնությունը կկազմակերպվի պետպատվերի շրջանակում

12:42 11.12.2020

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 18-ին հրապարակված «ճանապարհային քարտեզի» իրականացման շրջանակում ընդունվել է որոշում, որի համաձայն՝ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած անձանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, երեխա, քույր, եղբայր) բժշկական օգնությունը կկազմակերպվի պետական պատվերի շրջանակներում: Այսինքն բուժօգնության բոլոր ծախսերը կհոգա առողջապահության նախարարությունը։ Ծառայությունից […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1077 նոր դեպք, 29 մահ

11:02 11.12.2020

Դեկտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 146317 դեպք, որոնցից 123474-ն` առողջացած, 2445-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19785 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 542394 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3057 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1077 նոր դեպք: Ունենք 1592 առողջացած և մահվան 29 դեպք: […]

̰
ԱՀԿ-ից պատմել են, թե ինչպես է փոխվել կյանքի տևողությունը 20 տարվա ընթացքում

21:08 10.12.2020

Անցած 20 տարիների ընթացքում մարդկային կյանքի տևողությունը միջինում աճել է 6 տարով, միաժամանակ ոչ վարակիչ հիվանդություններից մահացությունը զգալիորեն աճել է,  մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀԿ գլխավոր տնօրենի օգնական Սամիրա Ասման՝ մեկնաբանելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի հրապարակումը 2000-ից մինչև 2019-ը մահվան հիմնական պատճառների մասին: «Մարդիկ ամբողջ աշխարհում սկսել են ավելի երկար ապրել: 2019-ին մարդիկ 6 […]

̰
ԴՆԹ հետազոտություններն արագացնելու համար պետությունը ձեռք է բերում երկրորդ սարքավորումը

19:25 10.12.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայումս ձեռք է բերում դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ։ Այս  մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում  հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Նիկողոսյանն ասել է, որ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնն» ունի գենետիկական անալիզատոր (սեքվենատոր) Applied Biosystem 3500 Applied Biosystem 3500 միջազգային չափանիշներին համապատասխան գենետիկական վերլուծիչ համակարգ, որն այս պահին […]

̰
Սրտաբանության ինստիտուտը համալրվել է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր սարքավորումներով

17:55 10.12.2020

Երևանի քաղաքապետարանի ենթակայության Լ. Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտը թթվածին արտադրող նոր սարքավորումներ ու բժշկական պարագաներ է ստացել: Այն Ֆրանսիայի կառավարության աջակցությունն է Հայաստանին:

̰
ԱՆ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում է

16:09 10.12.2020

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն` մասնակցելու ՌԴ Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության Դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) կողմից նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) և այլ վարակիչ հիվանդությունների դեմ հակազդման հարցերով միջազգային գիտագործնական համաժողովին, որին մասնակցում են շուրջ 200 պատվիրակ` 22 երկրից: Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող համաժողովին ներկա ԱՀԿ և […]

̰
Արսեն Թորոսյաննը հանդիպել է Ժորժ Քեփենեկյանի և Քելիլ Այթուի հետ

14:49 10.12.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Ֆրանսիայի Լիոնի «Մերիո» հիմնադրամի բժիշկ-ուրոլոգ Գևորգ (Ժորժ) Քեփենեկյանի և «Մերիո» հիմնադրամի Մոր և մանկան առողջության պահպանման ծրագրի պատասխանատու Քելիլ Այթուի հետ: Քննարկվել են Ֆրանսիայի կողմից շարունակաբար Հայաստանին աջակցող ծրագրերը` թե՛ կորոնավիրուսային հիվանդության համավարակի հաղթահարման, թե՛ պատերազմի հետևանքով զինվորների բուժօգնության կազմակերպման առումով: Խոսելով ամռան ընթացքում Covid-19-ի դեմ պայքարում Ֆրանսիայից Հայաստան […]

̰
Մյունխենի անվտանգության համաժողովը համավարակի պատճառով անորոշ ժամանակով հետաձգվել է

12:47 10.12.2020

Մյունխենի անվտանգության համաժողովը, որը պետք է տեղի ունենար 2021 թվականի փետրվարի 19-21-ը, կորոնավիրուսի համավարակի պատճառով անորոշ ժամանակով հետաձգվել է: Այս մասին հայտնել է ֆորումի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը։ Նա հավելել է, որ համաժողովի անցկացման նոր ամսաթիվ դեռևս սահմանված չէ։ Հավանաբար, այն կանցկացվի ապրիլի վերջից ոչ շուտ։ Այն պետք է դառնար առաջին լայնածավալ միջազգային միջոցառումը, որին ակնկալվում […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1174 նոր դեպք, 23 մահ

11:01 10.12.2020

Դեկտեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 145240 դեպք, որոնցից 121882-ն` առողջացած, 2416-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20336 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 539337 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3504 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1174 նոր դեպք: Ունենք 1350 առողջացած և մահվան 23 դեպք: […]

̰
Միզուղիների հատուկ անալիզը 100% ճշտությամբ հայտնաբերում է միզապարկի քաղցկեղը

23:57 09.12.2020

Միզուղիների հատուկ անալիզը 100% ճշտությամբ հայտնաբերում է միզապարկի քաղցկեղը։ Ինչպես նշում է The Daily Mail- ը, սա հեղուկի բիոպսիա է, որը կարող է փոխարինել մեզի մեջ արյան հայտնաբերման ստանդարտ անալիզին: Մեզում արյունն այս հիվանդության ախտանշաններից մեկն է, բայց դեպքերի 98% -ի ժամանակ քաղցկեղ հետագայում չի հայտնաբերվում: Նոր URO17 մեզի անալիզը թույլ է տալիս բացառել քաղցկեղը […]

̰
Գիտնականները պարզել են, թե ինչպես է COVID-19- ն ազդում աչքերի վրա

23:30 09.12.2020

Բրիտանացի գիտնականները աչքերի բորբոքման և կորոնավիրուսային վարակի միջև կապ են հայտնաբերել: Նրանք կարծում են, որ աչքի ցավը պետք է ճանաչվի որպես վաղ COVID-19- ի նշանակալի ախտանշաններից մեկը: Սա COVID-19- ի աչքերում դրսևորվելուն նվիրված առաջին ուսումնասիրությունն է: Դրա արդյունքները հրապարակված են BMJ Open Ophthalmology ամսագրում: Հետազոտողները հարցում են անցկացրել հաստատված COVID-19 ունեցող հիվանդների շրջանում և կազմել […]

̰
ԱՀԿ-ի գրասենյակն իրականացրել է Հայաստանում կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիայի գնահատում

16:38 09.12.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային գրասենյակն ամենամյա հավատարմագրման (ակրեդիտացիա) գործընթացի շրջանակներում իրականացրել է Հայաստանում կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիայի գնահատում: ​Գնահատման արդյունքների հիման վրա որոշվել է առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն»-ի կազմում գործող կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիային շնորհել ամբողջական հավատարմագրում՝ 2021 թվականի համար, ինչը նշանակում է, […]

̰
Ռուսաստանը կորոնավիրուսի թեստային համակարգեր է մատակարարել 45 երկրներ

14:12 09.12.2020

Ռուսաստանը COVID-19-ի արդեն ավելի քան 1,3 մլն թեստային համակարգեր է մատակարարել աշխարհի 45 երկրներ, հայտարարել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան: «Արդեն մատակարարվել է ավելի քան 1,3 մլն աշխարհի 45 երկրներ»,- ասել է Պոպովան նոր կորոնավիրուսային վարակի և այլ վարակիչ հիվանդությունների հակազդման հարցերին նվիրված խորհրդաժողովում:

̰
Իրանում կորոնավիրուսի դեմ տեղական պատվաստանյութը սկսել են մարդկանց վրա փորձարկել

13:36 09.12.2020

Իրանը հայտարարել է կորոնավիրուսի դեմ տեղական պատվաստանյութի մարդկանց վրա փորձարկումներ սկսելու մասին: Իրանի Իսլամական Հանրապետության Պարենի և դեղորայքի վերահսկողության կազմակերպության ներկայացուցիչ Քիյանուշ Ջահանփուրի խոսքերը փոխանցում է Fars գործակալությունը: «Մարդկանց վրա փորձարկումների առաջին փուլում պատվաստանյութը ներարկելու համար բավականաչափ կամավորներ կային, և, այդ պատճառով, ոչ մի հանրային կանչ չի կատարվել»,- ասել է նա։ Նրա խոսքերով՝ պատվաստանյութի փորձարկումը […]

̰
Ռուս ռազմական բժիշկները մեկ օրում օգնություն են ցուցաբերել ԼՂ-ի 39 բնակչի

12:58 09.12.2020

Մեկ օրում ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի 39 բնակչի, այդ թվում՝ 5 երեխայի: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Բուժաշխատողները լրացուցիչ բժշկական կետեր են տեղակայել Ստեփանակերտում, Խոջալուում և Լաչինի միջանցքում գտնվող ռուս խաղաղապահների դիտակետում:

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1138 նոր դեպք, 21 մահ

11:02 09.12.2020

Դեկտեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 144066 դեպք, որոնցից 120532-ն` առողջացած, 2393-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20540 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 535833 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3306 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1138 նոր դեպք: Ունենք 1385 առողջացած և մահվան 21 դեպք: […]

̰
Մեծ Բրիտանիայում մեկնարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները․ աշխարհի մի շարք երկրներում էլ  խստացվում են կարանտինային կանոնները

21:47 08.12.2020

Մեծ Բրիտանիայում մեկնարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները: Աշխարհի մի շարք երկրներում էլ ավելացել են կորոնավիրուսի նոր դեպքերը, ինչ ստիպել է այդ երկրների իշխանություններին ավելի խստացնել կարանտինային սահմանափակումները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Covid-անվտանգության կանոնների պահպանման դիտարկումներ դպրոցներում և մանկապարտեզներում․ ԱԱՏՄ

18:40 08.12.2020

Covid-անվտանգության կանոնները դպրոցներում պահպանվում են միջին և միջինից բարձր մակարդակով․ ԱԱՏՄ լայնածավալ ստուգայցերը հանրակրթական ուսումնական հաստատություններում առանձնակի կոպիտ խախտումներ չեն արձանագրում։ Ավագ դպրոցում «առկա» ուսուցման վերսկսմանը զուգահեռ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական թիմերի ակտիվ ստուգայցերը դպրոցներում շարունակվում են։ Մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում՝ Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ, նույնիսկ կրկնակի ստուգայցեր են իրականացվել։ Դիտարկումները ցույց […]

̰
Պեսկովը խոստովանել է, որ երբ COVID-19- ով հիվանդ է եղել, մտածել է կտակ գրելու մասին

15:55 08.12.2020

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ իր մոտ մտքեր են ծագել կտակ գրելու մասին, քանի դեռ հիվանդ էր COVID-19-ով: «Նման մտքեր կային»,- Նաիլի Ասկերզադեի «Վտանգավոր վիրուս։ Առաջին տարին» ֆիլմի համար հարցազրույցի ժամանակ ասել է Կրեմլի խոսնակը: «Հիվանդությունից առաջացած զգացողությունները շատ տարօրինակ են ընդհանուր առմամբ»,- հավելել է նա: Հիշեցնենք, որ Պեսկովի և նրա […]

̰
ԱՀԿ-ի մասնագետները միացել են Հնդկաստանում անհայտ հիվանդության ուսումնասիրությանը

15:38 08.12.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետները Հնդկաստանի Անդհրա Փրադեշ նահանգի իշխանություններին օգնում են անհայտ հիվանդության ուսումնասիրության գործում, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է կազմակերպության ներկայացուցիչը: Ավելի վաղ Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հայտնել էր երկրի հարավի Անդհրա Փրադեշ նահանգի Էլուրու քաղաքում անհայտ հիվանդության դեպքերի հետաքննության համար հատուկ խումբ ստեղծելու մասին: «ԱՀԿ-ի հակահամաճարակային տեսչության երկու բուժաշխատող աջակցություն են ցուցաբերում նահանգի առողջապահության […]

̰
Դեկտեմբերի 14-ից մինչև հունվարի 18-ը Ադրբեջանում ներդրվում է խստացված կարանտինային ռեժիմ

15:13 08.12.2020

Ադրբեջանի իշխանությունները որոշում են կայացրել դեկտեմբերի 14-ից մինչև 2021 թվականի հունվարի 18-ը ամբողջ երկրում խստացված կարանտինային ռեժիմ ներդնելու մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտնել է հանրապետության նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբը: «Հաշվի առնելով վերջին ամիսներին Ադրբեջանում կորոնավիրուսային վարակի բարձր մակարդակը, վիրուսի տարածումը կանխելու համար, որոշվել է խստացնել կարանտինային միջոցառումները երկրի տարածքում: Նախարարների կաբինետի որոշման համաձայն՝ 2020 թ. […]

̰
Կրեմլն անդրադարձել է Պուտինի առողջական խնդիրների վերաբերյալ պնդումներին

14:38 08.12.2020

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Վլադիմիր Պուտինի հետ կապված առողջական խնդիրների վերաբերյալ պնդումներն անվանել է բացարձակ անհեթեթություն. նա նշել է, որ այդ տեղեկատվությունը տարածողները գոնե կարող էին հարցնել, իսկ Կրեմլը կպատասխաներ: «Ինչ վերաբերում է առողջությանը, դա բացարձակ անհեթեթություն է: Այստեղ, հավանաբար, պարկեշտություն ընդհանրապես չկա: Դե, գոնե հարցնեին, մենք կպատասխանեինք»,- ասել է Պեսկովը: Նա […]

̰
BACK_TO_TOP