15:48 03.12.2020
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան արտահերթ նստաշրջան կանցկացնի դեկտեմբերի 3-4-ին կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի կայքի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ արտասահմանյան առաջնորդների ելույթները տեղի կունենան ինտերակտիվ ռեժիմով: Հանդիպման ընթացքում քաղաքական գործիչները կքննարկեն կորոնավիրուսային համավարակի արձագանքման մեխանիզմները: «COVID-19-ի համավարակը դարձել է ոչ միայն ամենամեծ առողջապահական ճգնաժամը ՄԱԿ-ի ստեղծումից ի վեր բոլոր 75 տարիների ընթացքում, […]
11:03 03.12.2020
Դեկտեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 138508 դեպք, որոնցից 113228-ն` առողջացած, 2254-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22448 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 519445 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3453 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1277 նոր դեպք: Ունենք 1433 առողջացած և մահվան 26 դեպք: […]
10:39 03.12.2020
ՄԱԿ-ում Գլխավոր վեհաժողովի հատուկ նիստի ժամանակ Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունն ու ՌԴ առողջապահության նախարարությունը դեկտեմբերի 2-ին անցկացրել են կորոնավիրուսի պատվաստանյութի՝ «Спутник V»-ի շնորհանդես։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Միջոցառմանը մասնակիցները քննարկել են դեղամիջոցի փորձարկումը, դրա արժեքը, ապագա արտադրական ծավալները և օտարերկրյա գործընկերների հետ համագործակցությունը: ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հայտարարությամբ՝ պատվաստանյութի փորձարկումներին մասնակցել է ավելի […]
22:35 02.12.2020
Մասնագետները նկարագրել են, թե ինչպես տանը գտնվելը կարող է ազդել ձեր արտաքինի վրա, հայտնում է Allure- ը: Փակ տարածքում չոր և կեղտոտ օդը կարող է վնասել մաշկի որակը, կարծում է Նյու Յորքից մաշկաբան Ռայան Թըրները: Բացի այդ, առանց բնակարանից դուրս գալու մնալը կարող է հանգեցնել մաշկի պաշտպանության խախտման, էկզեմայի սրացման, որն ուղեկցվում է կարմրությամբ և […]
20:30 02.12.2020
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր Վանաձորում ստուգայց են իրականացրել պետական մի շարք հիմնարկներում։ Դիտարկվել են Վանաձորի Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը, զբաղվածության տարածքային կենտրոնը, վիճակագրական կոմիտեն, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Վանաձորի տարածքային կենտրոնը, սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժինը, սոցիալական ապահովագրության պետական ծառայության տարածքային բաժինը։ Տեսչականի աշխատակիցները, ընդհանուր […]
16:52 02.12.2020
2020 թվականի նոյեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 197 երեխա՝ 107 տղա և 90 աղջիկ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից, 108 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 34-ը՝ Գավառի, 24-ը՝ Սևանի բժշկական կենտրոններում, 23-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում, 8-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ 2019 թվականի նոյեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 211 […]
16:45 02.12.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը կոչ է արել դիմակներ կրել ոչ միայն փակ տարածքներում, այլև բաց տարածքներում: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Ինչպես բացատրել է պաշտոնյան, առանց բավարար օդափոխության վայրերում անպայման անհրաժեշտ է պաշտպանիչ դիմակներ կրել, անկախ նրանից՝ հնարավո՞ր է այնտեղ պահպանել սոցիալական հեռավորությունը, թե՞ ոչ։ Դիմակներ խորհուրդ է տրվում մշտապես կրել բոլոր հասարակական […]
15:34 02.12.2020
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «ՄԻԱՎ-ից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» և «Քրեական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը: Կառավարության կողմից առաջարկվող որոշ փոփոխություններ անընդունելի են եղել հանձնաժողովի իմքայլական անդամների համար, նշել են, որ առաջարկներով հանդես կգան, այնուամենայնիվ, այն դրական եզրակացություն է ստացել: Մանրամասները՝ տեսանյութում:
14:29 02.12.2020
«Վրաստանի Միջգերատեսչական համակարգող խորհրդի երկամսյա ծրագրի շրջանակներում, այսօրվանից, երկու ամսվա ընթացքում՝ մինչև փետրվարի 1-ը, ամբողջ երկրի մասշտաբով կիրականացվի ինտենսիվ թեստավորման ծրագիրը»,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան հայտարարել է համակարգող խորհրդի նիստից հետո, կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ: Նրա խոսքերով՝ դա նշանակում է, որ միայն պետությունն օրական կանի մոտ […]
14:06 02.12.2020
COVID-19 համավարակի պայմաններում հակաբիոտիկների ոչ պատշաճ նշանակումը և չարաշահումը կարող է վատթարացնել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը` ունենալով աղետալի հետևանքներ գլոբալ մակարդակով: Այսօր կփորձենք հասկանալ` ի՞նչ է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հակաբիոտիկները 20-րդ դարի «հրաշք» հայտնագործություններից են, սակայն այսօր համարվում են ժամանակակից աշխարհի ամենամեծ «չարիքներից» մեկը: Այս ծայրահեղ փոփոխության հիմքերը […]
13:52 02.12.2020
G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա Հռոմում 2021-ի հոկտեմբերի 30-31-ը։ Այս մասին հայտնել է Իտալիայի վարչապետ Ժուզեպպե Կոնտեն՝ G20-ի Իտալիայի նախագահության մեկնարկի կապակցությամբ իր տեսաուղերձում, որը տեղադրվել էր նրա Twitter-ում: Ըստ Կոնտեի՝ Իտալիայի նախագահության հիմնական թեմաները կլինեն երեք «P» ՝ անձինք, մոլորակ, բարեկեցություն: «Այս երեք բևեռային աստղերը մեզ առաջնորդելու են առաջնորդների վերջին գագաթնաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի […]
11:02 02.12.2020
Դեկտեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 137231 դեպք, որոնցից 111795-ն` առողջացած, 2228-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22641 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 515992 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3375 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1264 նոր դեպք: Ունենք 1430 առողջացած և մահվան 35 դեպք: […]
23:38 01.12.2020
Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: ՄԱԿ-ի ՄԻԱՎ /ՁԻԱՀ-ի (UNAIDS) Միացյալ ծրագրի Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում հատուկ խորհրդական Միշել Կազաչկինի հայտարարությամբъ ՄԻԱՎ-ով վարակված շուրջ 1,7 միլիոն մարդ այժմ գտնվում է Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, այդ թվի 85%-ը ՝ Ռուսաստանում: Կազաչկինը նշել է նաև, որ վերջին 10-15 տարիների ընթացքում աշխարհում ՄԻԱՎ-ից մահվան […]
21:49 01.12.2020
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հերթական ճեպազրույցի ժամանակ հայտնել է՝ որ տարածքներն են մաքրվել պայթյունավտանգ առարկաներից: «Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողների կողմից իրականացվել է պայթյունավտանգ առարկաների մաքրում Ստեփանակերտի Զորգի փողոցում, Շուշի- Լիսագոր ուղղությամբ էլեկտրալարերի և գազատարի երկայնքով: Մեկ օրում մաքրվել է ավելի քան 5 հա տարածք, 2կմ ճանապարհ: Հայտնաբերվել է 109 պայթյունավտանգ առարկա, […]
16:11 01.12.2020
Ֆիլիպինների իշխանությունները կգնեն COVID-19-ի դեմ չորս ընկերությունների պատվաստանյութեր, այդ թվում՝ ռուսաստանյան «Սպուտնիկ V»-ն: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահի մամուլի քարտուղար Հարրի Ռոքեն, որի խոսքերը մեջբերում է CNN Philippines հեռուստաալիքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ռոքեի խոսքերով՝ որը վկայակոչում է պատվաստման ծրագրի համակարգող Կառլիտո Գալվեսից ստացած տեղեկատվությունը, բացի ռուսաստանյան պատվաստանյութից, Ֆիլիպինները կգնեն չինական Sinovac ընկերության, ամերիկյան Pfizer-ի […]
15:59 01.12.2020
ՀՀ առողջապահության նախարարությունից հիշեցնում են, թե ինչպես է պետք կրել բժշկական դիմակը: Դրե՛ք դիմակ, պաշտպանեք Ձեզ և Ձեր մտերիմներին #COVID19 վարակից:
15:49 01.12.2020
Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որը 1988 թվականից ի վեր նշվում է ամբողջ աշխարհում: Այս տարի օրվա խորհուրդն է` «Գլոբալ համերաշխություն. դիմացկուն ծառայություններ», ինչն այսօր առավել քան արդիական է հնչում: Միայն համընդհանուր պատասխանատվության և համերաշխության մթնոլորտում բոլորի` պետական, հասարակական, միջազգային կազմակերպությունների ջանքերի համախմբման ճանապարհով հնարավոր կլինի դիմակայել այսօրվա մարտահրավերներին` հաղթահարել կորոնավիրուսային վարակը, հայտնաբերել, […]
12:45 01.12.2020
2021 թ.-ին ամբողջ աշխարհում 235 միլիոն մարդ սննդի և այլ մարդասիրական օգնության կարիք կունենա: Այս մասին գրում է Associated Press- ը ՝ հղում անելով ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակին (OCHA): Այսպիսով, մարդասիրական օգնությունը անհրաժեշտ կլինի Երկրի յուրաքանչյուր 33-րդ բնակչին: Այս տարի, ինչպես հետևում է ՄԱԿ-ի զեկույցից, նման աջակցության կարիք ուներ յուրաքանչյուր 45-րդ բնակիչը: Օգնության կարիք […]
11:03 01.12.2020
Դեկտեմբերի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 135967 դեպք, որոնցից 110365-ն` առողջացած, 2193-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22850 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 512617 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2490 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 843 նոր դեպք: Ունենք 1923 առողջացած և մահվան 29 դեպք: […]
23:46 30.11.2020
Բրիտանացի տրիխոլոգ Ֆիլիպ Քինգսլին հայտնել է, որ մազերի բնականոն աճի համար օրգանիզմում հաճախ պակասում է B12 վիտամինը: Այդ մասին գրել է «Էքսպրես» թերթը: Նա ասում է, որ B12- ն նպաստում է նյարդային համակարգի աշխատանքին, կարևոր դեր ունի ԴՆԹ-ի արտադրության մեջ և օգնում է պահպանել արյան կարմիր բջիջները՝ թույլ տալով նրանց թթվածին մատակարարել հյուսվածքներին, ներառյալ մազերին: […]
22:46 30.11.2020
Ալերգոլոգ-իմունոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Անատոլի Բալան նշել է այն պատճառները, որոնց պատճառով մարդը ձգտում է շոկոլադ ուտել: Նրա խոսքերը մեջբերում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը: Առաջին հերթին, ըստ Բալայի, շոկոլադ ուտելու ցանկությունը վկայում է օրգանիզմում որոշակի նյութերի պակասի մասին, որոնք հանդես են գալիս որպես հակադեպրեսանտներ: Բժիշկը նաև նշել է, որ մարդը կարող է անգիտակցաբար ցանկանալ՝ ուղեղի […]
17:08 30.11.2020
Կամբոջայում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի առաջին 14 դեպքերը: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Հոնգ Սենը, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը: Նշենք, որ սրանք երկրում կորոնավիրուսային վարակի առաջին դեպքերն են, ավելի վաղ թագավորությունում գրանցվել էին միայն, այսպես կոչված, վարակի ներմուծված դեպքեր: «Կամբոջայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը հայտնաբերվել են երկրի մայրաքաղաք Պնոմպենում և հյուսիսարևմտյան Սիեմ Ռեյպ նահանգում: […]
16:30 30.11.2020
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանում մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները: «Պատվաստումը լավագույն կանխարգելումն է: Պաշտպանեք Ձեզ և Ձեր շրջապատը»:
16:00 30.11.2020
Շրի Լանկայի բանտերից մեկի կալանավորները, որը գտնվում է Կոլոմբո խոշորագույն քաղաքի ծայրամասում, խռովություն են սկսել այն բանից հետո, երբ հաստատության վարչակազմը հրաժարվել է կատարել կորոնավիրուսի թեստավորման նրանց խնդրանքը և վարակի դեմ պայքարի այլ միջոցառումներ, հայտնում է Associated Press-ը: Գործակալությունը, վկայակոչելով տեղի ոստիկանության ներկայացուցիչ Աջիթ Ռոհանային, հաղորդել է, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 29-ին, Կոլոմբոյից […]
11:00 30.11.2020
Նոյեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 135124 դեպք, որոնցից 108442-ն` առողջացած, 2164-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 23976 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 510127 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1098 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 356 նոր դեպք: Ունենք 1078 առողջացած և 22 մահվան դեպք: […]
22:00 29.11.2020
«Օրգանիզմի կողմից արտադրվող հակամարմինները կրոնավիրուսային վարակից միակ հնարավոր պաշտպանները չեն»: Այդ մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ Սեչենի բժշկական մակաբույծաբանության, արևադարձային և վարակիչ հիվանդությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Լուկաշևը: «Մենք ունենք բջջային իմունիտետ, որոնք կարող են ճանաչել վիրուսի բազմացումը առողջ բջիջում», – բացատրել է նա: Ըստ նրա՝ այդպիսի բջիջներն ունակ են կանխել հիվանդության […]
21:27 29.11.2020
«Թոքերի վնասվելը կորոնավիրուսի առանց ախտանշանների ընթացքի դեպքում կարելի է հայտնաբերել միայն համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով»: Այս մասին URA.RU- ին ասել է Մոսկվայի պետական համալսարանի վիրուսաբանության ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր, գիտնական Ալեքսեյ Ագրանովսկին: Նա հավելել է, որ մեղմ և առանց ախտանշանների հիվանդների համար հոսպիտալացում չպետք է պահանջվի, քանի որ դրա կարիքը չկա. առավել ևս, որ դա […]
21:09 29.11.2020
Մաքս Պլանկի ծերացման կենսաբանության ինստիտուտի գիտնականները պարզել են, որ մուտացիայի ենթարկված սեստրին սպիտակուցը կարող է ազդել կյանքի տևողության վրա: Հետազոտության արդյունքները հրապարակվել են phys.org պորտալում: Հայտնի է, որ սննդային սահմանափակումները մեծացնում են շատ կենդանիների կյանքի տևողությունը և կարող են բարելավել մարդու առողջությունը: Միևնույն ժամանակ, սննդի որոշակի բաղադրիչների, հատկապես որոշ սպիտակուցների և ամինաթթուների օգտագործման սահմանափակումն օրգանիզմի […]
19:31 29.11.2020
Սոմնոլոգ Ելենա Ցարևան «Ռադիո 1»-ի եթերում պատմել է, թե ինչպես կարելի է զարթուցիչի օգնությամբ նորմալ արթնանալ: Մասնագետը նշել է, որ կարևոր է պահպանել ռեժիմը և թե աշխատանքային, թե հանգստյան օրերին նույն ժամին վեր կենալ: «Ազդանշանը պետք է լինի նույն ժամին: Քանի որ եթե այն տարբեր ժամերի լինի, ապա կարող եք մտնել քնի խորը փուլ և […]
19:26 29.11.2020
Անգլիայի Հյուսիսային Յորքշիրի թռչնաբուծարանում թռչնագրիպի բռնկում գրանցվելուց հետո բրիտանական իշխանությունները որոշում են կայացրել ոչնչացնել 10,5 հազար հնդկահավի: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, կիրակի օրը հայտարարել է Միացյալ Թագավորության շրջակա միջավայրի, սննդի և գյուղատնտեսության զարգացման նախարարությունը: «H5N8 թռչնագրիպի շտամը հայտնաբերվել է նոյեմբերի 28-ին՝ Նորթալերտոնի մերձակայքում գտնվող հնդկահավերի ֆերմայում: Բոլոր 10,500 թռչունները կոչնչացվեն՝ վիրուսի տարածումը կասեցնելու նպատակով», – […]