TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+24.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1174 նոր դեպք, 25 մահ

11:02 17.12.2020

Դեկտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 151392 դեպք, որոնցից 129990-ն` առողջացած, 2581-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18179 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 558446 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3537 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1174 նոր դեպք: Ունենք 1296 առողջացած և մահվան 25 դեպք: […]

̰
Մոլորակի բնակչության քառորդ մասի համար կարող է առաջանալ COVID-19-ի դեմ պատվաստանյութի դեֆիցիտ

09:31 17.12.2020

Երկրագնդի բնակչության գրեթե քառորդ մասի համար կարող է առաջանալ COVID-19- ի դեմ պատվաստանյութի դեֆիցիտ, գրում է ՌԻԱ Նովոստին: Այս եզրակացությունն արել են ԱՄՆ-ի և Չինաստանի մի խումբ գիտնականներ: Նրանց կարծիքով՝ դա պայմանավորված է սահմանափակ արտադրական կարողություններով, նյութատեխնիկական ապահովման բարդ խնդիրներով և աղքատ երկրներում պատվաստանյութեր գնելու համար միջոցների բացակայությամբ: Գիտնականների գնահատմամբ՝ այսօր 3,7 միլիարդ մարդ կամ […]

̰
Պատերազմում վիրավորում ստացած  զինծառայողները վերականգնողական բուժում են ստանում   Գյումրիի  վերականգնողական կենտրոնում

20:57 16.12.2020

Արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինծառայողները մի քանի  բարդ  վիրահատություններից հետո բուժումը շարունակում են Գյումրիի վերականգնողական կենտրոնում:Այս պահին վերականգնողական  բուժում են ստանում  50-ից ավելի  զինվորականներ: Կենտրոնում մասնագիտական  խմբերը  մերսումների, թերապևտիկ վարժությունների ու մարզասարքերի միջոցով  հիմնականում վերականգնում  են  վերջույթների ֆունկցիոնալ խանգարումները, նյարդային համակարգի բնականոն գործունեությունն ու ողնաշարային  հատվածների ոսկրային խախտումները: 26 ամյա Տիգրանի  ձախ ոտքից  բեկորները դեռ  […]

̰
Մանե Թանդիլյանն այցելել է Նորքի տուն-ինտերնատ, որտեղ ներկայումս գտնվում են Ստեփանակերտի տուն-ինտերնատից տեղափոխված տարեցները

17:24 16.12.2020

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ՀՀ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, այցելել է Նորքի տուն-ինտերնատ, որտեղ ներկայումս գտնվում են Ստեփանակերտի տուն-ինտերնատից տեղափոխված տարեցները։ Մ. Թանդիլյանն անձամբ շփվել է նրանց հետ, հետաքրքրվել կարիքներով, ընդգծել, որ Արցախի սոցիալական գերատեսչությունը, համագործակցելով հայաստանյան համապատասխան կառույցների հետ՝ նրանց կշարունակի պահել պետական հոգածության և խնամքի […]

̰
ԱՄՆ կարգավորող մարմինը հայտարարել է Նուբար Աֆեյանի Moderna պատվաստանյութի անվտանգ լինելու մասին

14:50 16.12.2020

Moderna-ի կորոնավիրուսային պատվաստանյութի անվտանգությունը մտահոգություններ չի առաջացնում: Նման հայտարարություն է արել ԱՄՆ Առողջապահության և սոցիալական ծառայություններին (FDA) առընթեր Սննդամթերքի և դեղամիջոցների վարչությունը, որը լիցենզավորում է դեղամիջոցները ԱՄՆ-ում դրանց հետագա օգտագործման համար: Նախկինում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ Moderna-ն հայտարարել է, որ իր կորոնավիրուսային պատվաստանյութի արդյունավետությունը գերազանցում է 94%-ը՝ նշելով, որ 30 350 մարդ մասնակցել է դեղամիջոցի […]

̰
Իրանական կողմի հետ քննարկվել է դեղերի և բժշկական սարքերի միասնական արտադրություն սկսելու հարցը

12:03 16.12.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին և դեսպանության տնտեսական հարցերով փորձագետ Սեյեդ Ռեզա Նուրաիին: Բարձր գնահատելով 2 երկրների դարավոր բարեկամությունն ու երկարամյա համագործակցությունը` կողմերը նոր առաջարկներ են արել Հայաստանի և Իրանի առողջապահական ոլորտներում գործունեություն ծավալելու առնչությամբ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել փորձի փոխանակման նպատակով […]

̰
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 1098-ով․ գրանցվել է մահվան 27 դեպք

11:04 16.12.2020

Դեկտեմբերի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 150218 դեպք, որոնցից 128694-ն` առողջացած, 2556-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18331 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 554909 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3272 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1098 նոր դեպք: Ունենք 1242 առողջացած և մահվան 27 դեպք: […]

̰
Ավստրալիայում նշում են, որ առաջին սերնդի պատվաստանյութերը չեն դադարեցնի համավարակը

21:35 15.12.2020

Առաջին սերնդի պատվաստանյութը ի վիճակի չէ կանխելու կորոնավիրուսի տարածումը, ասվում է Ավստրալիայի Առողջապահության և բժշկական գիտությունների ակադեմիայի (AAHMS) հրապարակած զեկույցում: «Նոր ապացույցները վկայում են այն մասին, որ փորձարկումներում «առաջին սերնդի» պատվաստանյութերը, ամենայն հավանականությամբ, արդյունավետ կլինեն SARS-CoV-2-ի հետ կապված հիվանդությունների կանխարգելման գործում, բայց դրանք դժվար թե կանխեն վիրուսով վարակվելը: Սա նշանակում է, որ պատվաստանյութերի առաջին սերունդն […]

̰
2021-ի վերջին ԱՀԿ-ն կստանա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 2 մլրդ դեղաչափ

17:48 15.12.2020

 «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2021 թվականի վերջին կստանա  COVID-19-ի 2 մլրդ դեղաչափ»,- հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի խորհրդական Բրյուս Էյլվարդը: «Այս պահին մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ մինչև 2021 թվականի վերջը ստանանք 2 մլրդ դեղաչափ, գուցե ավելին, գուցե՝ ավելի շուտ»,- ասել է նա: Էյլվարդը նշել է, թե առայժմ հայտնի չէ, որն է ավելի արդյունավետ և […]

̰
Կապան ԲԿ-ն համալրվել է համակարգչային տոմոգրաֆիայի ախտորոշման նոր սարքավորմամբ

16:41 15.12.2020

Կապան ԲԿ-ն համալրվել է համակարգչային տոմոգրաֆիայի ախտորոշման նոր սարքավորմամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը. «Սիրելի՛ սյունեցիներ, օրերս ՀՀ առողջապահության նախարարության, Սյունիքի մարզպետարանի և Կապանի բժշկական կենտրոնի համատեղ ջանքերով Կապան ԲԿ-ն համալրվել է համակարգչային տոմոգրաֆիայի ախտորոշման նոր սարքավորմամբ, որը ներկայիս համավարակի պայմաններում հույժ անհրաժեշտ սարքավորում է բուժհաստատության համար: Տեղեկացնում […]

̰
Կորոնավիրուսով հիվանդ մայրերի երեխաները հիմնականում ծնվում են առանց վարակի

15:00 15.12.2020

Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ասել է, որ կորոնավիրուսով հիվանդ մայրերի երեխաները սովորաբար լույս աշխարհ են գալիս առանց վարակի: Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»: «Մենք տեսնում ենք, որ հիվանդ մայրերից ծնված երեխաները, որպես կանոն, չեն տառապում կորոնավիրուսով»,- ասել է նա: Առողջապահության նախարարության ղեկավարը նշել է, որ մեծ մասամբ բնությունը պաշտպանում է երեխային, ուստի վիրուսի […]

̰
Նուբար Աֆեյանի Moderna պատվաստանյութի տվյալները կիբերհարձակումների ժամանակ գողացել են

13:50 15.12.2020

Դեկտեմբերի 9-ին դեղամիջոցների եվրոպական գործակալության վրա հաքերային հարձակման հետևանքով չարագործները հասանելիություն են ստացել Moderna պատվաստանյութերի մասին փաստաթղթերին: Այս մասին հայտնում է Reuters-ը։ COVID-19-ի պատվաստանյութերի մշակող ընկերություն Moderna Inc.-ը հայտնել է, որ դեկտեմբերի 9-ին կիբերհարձակումների ժամանակ հաքերները հասանելիություն են ստացել իրենց պատվաստանյութերի մասին ֆայլերին։ Նշվում է, որ դեղամիջոցների եվրոպական գործակալությունը զբաղվում է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ստուգմամբ, […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 438 նոր դեպք, 26 մահ

11:03 15.12.2020

Դեկտեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 149120 դեպք, որոնցից 127452-ն` առողջացած, 2529-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18513 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 551637 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1905 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 438 նոր դեպք: Ունենք 1486 առողջացած և 26 մահվան դեպք: […]

̰
Մեծ Բրիտանիայում հայտնաբերել են COVID-19-ի նոր՝ մուտացված տարբերակ

22:08 14.12.2020

COVID-19-ի նոր մուտացիայի հայտնաբերմանն անդրադարձել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

̰
Խորհուրդ ծնողներին՝ անմիզապահություն․ այս և այլ թեմաների շուրջ՝ «Բուժ ինֆո»-ի նոր եթերաշրջանում

21:17 14.12.2020

«Շանթ» ՀԸ «Բուժ ինֆո» հաղորդաշարը հայտնում է նոր եթերաշրջանի մեկնարկի մասին: Տեղեկություններ, վերլուծություններ ու մանրամասներ նախ այս թեմաների վերաբերյալ են լինելու. Բժշկի մոտ՝ թոքի քաղցկեղ Խորհուրդ ծնողներին՝ անմիզապահություն Գեղեցկության գաղտնիքներ՝ օնիխոմիկոզ Ֆիթնես՝ նստատեղի մկաններ Համեղ և առողջարար՝ ուռուցքային խնդիրներ ունեցող հիվանդների սննդակարգ Առաջին օգնություն՝ 0-1 տարեկան երեխաների սիրտ թոքային վերակենդանացում: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
ՀՀ-ում գտնվող ԱՀ բնակիչների բուժսպասարկումն անվճար է

21:11 14.12.2020

ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբից տեղեկացնում են, որ ՀՀ-ում ժամանակավորապես բնակություն հաստատած ԱՀ բնակիչները բժշկական հետազոտման, ախտորոշման, բուժման նշանակման և վիրահատական միջամտության համար կարող են ըստ բնակության վայրի՝ դիմել համապատասխան պոլիկլինիկաներ՝ անվճար սպասարկման համար։ «Վիրահատության համար պոլիկլինիկաների միջոցուվ կուղեգրվեք համապատասխան բուժհաստատություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։

̰
Արցախի առողջապահության նախարարը ընդունել է «Կորսիկա-Հայաստան բարեկամության կոմիտե»-ի պատվիրակությանը

16:15 14.12.2020

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է «Կորսիկա-Հայաստան բարեկամության կոմիտե»-ի պատվիրակությանը` նախագահ, ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատում Կորսիկայի ներկայացուցիչ Ալեքսանդր Սանթերյանի գլխավորությամբ: Արարատ Օհանջանյանը շնորհակալություն է հայտնել Ալեքսանդր Սանթերյանին ԱՀ առողջապահության համակարգին՝ որպես աջակցություն դեղորայք և բժշկական պարագաներ տրամադրելու համար, կարևորելով բարեգործական ծրագրերի նշանակությունը: Ալեքսանդր Սանթերյանը պատրաստակամություն է հայտնել հետայսու զարգացնել համագործակցության ծրագրերը անմիջապես […]

̰
Կորոնավիրուսային հիվանդության պատճառով Երևանում հղի կին է մահացել

13:07 14.12.2020

Կորոնավիրուսի հետևանքով Երևանի հիվանդանոցներից մեկում հղի կին է մահացել: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նշեց, որ մայրական մահացության դեպքն արձանագրել են դեկտեմբերի 13-ին: «Քառասնամյա կինն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, թոքաբորբ, ինչպես նաև մի շարք ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Պրոգրեսիվող շնչական անբավարարության պատճառով դեկտեմբերի 2-ին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Այդ ընթացքում […]

̰
Շտապբուժօգնության բոլոր ենթակայանները հիմնանորոգված են. Երևանի քաղաքապետարան

12:36 14.12.2020

Երևանի քաղաքապետարանն անդրադարձել է շտապօգնության ենթակայանների նորոգման խնդրին։ «Տարեսկզբից՝ պատերազմ համավարակի դեմ, տարեվերջին՝ ագրեսիվ հարևանների: «Շտապբուժօգնության» բրիգադներն այս ամբողջ ընթացքում իրենց աշխատանքով պայքարի առաջնագծում էին: Ամեն օր վտանգներով լի հարյուրավոր կիլոմետր ճանապարհ՝ հանուն ևս մեկ հերոսի փրկության: Խաղաղ պայմաններում 1-03 Երևանի շտապբուժօգնության ծառայությունն օրվա ընթացքում 1200-1400 կանչ է սպասարկում: Քաղաքի ամենատարբեր հատվածներից ստացվող զանգերին շուտ […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 357 նոր դեպք, 17 մահ

11:02 14.12.2020

Դեկտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 148682 դեպք, որոնցից 125966-ն` առողջացած, 2503-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19595 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 549732 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1373 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 357 նոր դեպք: Ունենք 797 առողջացած և 17 մահվան դեպք: […]

̰
Գիտնականները նշել են տավարի մսի պատրաստման ամենաառողջ եղանակը

21:44 13.12.2020

Չինացի գիտնականները պարզել են, որ տավարի մսի սպիտակուցը մարդու օրգանիզմը շատ ավելի լավ է կլանում, եթե միսը եփվում է վակուումում, համեմատած ավանդական շոգեխաշման և տապակման հետ: Հետազոտությունը հրապարակված է Journal of Agricultural and Food Chemistry- ում: Եփած մսի մեջ նրանք ուսումնասիրել են սպիտակուցի օքսիդացման երկու կարևոր նշաններ և պարզել, որ տապակած միսն ամենաօքսիդացվածն է, որին […]

̰
Դիետոլոգը նշել է նիհարելու համար լավագույն մթերքները

20:06 13.12.2020

Ավստրալացի դիետոլոգ Լին Ուորդը խոսել է նիհարելուն նպաստող իր սիրելի մթերքների մասին։ Նա նշել է, որ ճարպի արդյունավետ այրումն ապահովվում է ոչ թե խիստ սննդակարգի պահպանման, այլ ավելի շուտ հավասարակշռված սննդակարգի և կալորիաների փոքր դեֆիցիտի հաշվին: Լին Ուորդի խոսքով՝ ճաշը կամ ընթրիքը պետք է ներառեն բանջարեղենի և աղցանի կես ափսե, ցածր յուղայնությամբ սպիտակուց՝ ափսեի քառորդ […]

̰
Հայտնի են ուղեղի ծերացումը դանդաղեցնող մթերքները

19:49 13.12.2020

Պանրի և կարմիր գինու օգտագործումը կարող է դանդաղեցնել ուղեղի ծերացումը և կանխել դեմենցիայի զարգացումը: Սրա վերաբերյալ Այովայի համալսարանի գիտնականների հետազոտությունը փոխանցում է Express-ը։ Մասնագետների եզրակացությունները հիմնված են 46-ից մինչեւ 77 տարեկան 1 787 մարդու սննդակարգի վերլուծության վրա: Կամավորներին առաջարկվել է լրացնել հարցաթերթիկ, որում առաջարկվել է նշել այն մթերքներն ու խմիչքները, որոնց նախապատվություն են տալիս։ Պարզվել […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երկրներին կոչ է արել արտակարգ դրություն հայտարարել կլիմայի ոլորտում

18:09 13.12.2020

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երկրներին կոչ է արել արտակարգ դրություն հայտարարել կլիմայի ոլորտում: Հակառակ դեպքում, արդեն այս հարյուրամյակում մարդկությունը կարող է բախվել եղանակի ավելի քան երեք աստիճանով աղետալի տաքացման հետ, ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել աշխարհի առաջնորդներին հայտարարել կլիմայի արտակարգ իրավիճակ իրենց երկրներում, քանի դեռ չի հաջողվել հասնել […]

̰
Գիտնականները մշակել են շոկոլադի և կեքսերի բաղադրատոմսեր՝ առողջության և երկարակեցության համար

16:42 13.12.2020

Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական ​​համալսարանի գիտնականները մշակել են քաղցրավենիքի բաղադրատոմսեր, որոնք կօգնեն պահպանել առողջությունը,  աշխատունակությունն ու աշխուժությունը: «Ճիշտ» հրուշակեղենի շարքում են շոկոլադը, կեքսը, վաֆլին և մեղրաբլիթը՝ ավելացված սննդային արժեքով: Այս մասին հայտնում են համալսարանի մամուլի ծառայությունից: Մասնագետները նշում են, որ մշակված հրուշակեղենը ոչ միայն համեղ է, այլև առողջարար. դրանք օգնում են օրգանիզմին պաշտպանվել ագրեսիվ ազատ […]

̰
Ճապոնիայի արևմուտքում հայտնաբերվել է թռչնագրիպի նոր օջախ

11:36 13.12.2020

Ճապոնիայի Շիգա պրեֆեկտուրայում գրանցվել է թռչնագրիպի բռնկում՝ ենթադրյալ բարձր պաթոգենիզմով, հայտնում է Kyodo- ն: Սա արդեն տասներորդ պրեֆեկտուրան է Ճապոնիայում, որտեղ թռչուններին թռչնագրիպի պատճառով կոչնչացնեն: Նոյեմբերի սկզբից, երբ հայտնաբերվել են առաջին դեպքերը, Ճապոնիայում ոչնչացվել է 2 միլիոն հավ, ինչն առավելագույն թիվն է մեկ սեզոնի համար: Մինչ օրս թռչնագրիպի բռնկումներ են հայտնաբերվել Կագավա, Ֆուկուոկա, Հյոգո, Միյաձակի, […]

̰
Պարզվել է, թե որ մթերքն է կյանքը 25 տոկոսով երկարացնում

22:07 12.12.2020

Գիտնականները հայտնաբերել են, որ այդ նյութը կարող է արգելափակել լյարդի վնասված բջիջների տարածումը՝ այսպիսով կանխելու լյարդի ֆիբրոզը:

̰
Գյումրիի երեք բուժհաստատություններ միավորվում են «Գյումրի» բժշկական կենտրոնին

21:00 12.12.2020

Բուժհաստատությունների միավորման վերաբերյալ որոշումը երեք բուժհաստատությունների տարբեր  բաժանմունքների համար տարբեր է, բայց ընդհանուր առմամբ երեք հիվանդանոցները մնալու են իրենց շենքերում, բայց կազմելու են «Գյումրի» բժշկական կենտրոնի մաս։ Խոսքը Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերի, Գյումրիի ծննդատան  և Գյումրիի պաթոլոգաանատոմիական լաբորատորիայի մասին է։  Միայն երկու հիվանդանոցների համար միավորվելու պատճառները  շենքային ոչ բարվոք պայմաններն են, բուժսարքավորումների պակասը։ Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերը […]

̰
Այսօր առողջապահության համընդհանուր հասանելիության համաշխարհային օրն է

16:16 12.12.2020

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված հռչակագրի համաձայն` դեկտեմբերի 12-ը նշվում է որպես Առողջապահության համընդհանուր հասանելիության համաշխարհային օր` կոչ անելով բոլոր երկրներին նպաստել առողջապահական ծառայությունների մատչելիության բարելավմանը. այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: «Օրվա խորհուրդն է որակյալ բժշկական ծառայությունները հասանելի դարձնել անկախ սոցիալական կարգավիճակից բնակչության բոլոր խավերի համար` ներառելով հիվանդությունների կանխարգելումը, ախտորոշումը, ինչպես […]

̰
Աշխարհում կտրուկ աճել է կորոնավիրուսից մահացությունը

13:47 12.12.2020

Վերջին 6 շաբաթվա ընթացքում կորոնավիրուսից մահացությունն աճել է 60%-ով, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը: «Վերջին 6 ամիսների ընթացքում ամենշաբաթյա մահվան դեպքերի թիվն աճել է շուրջ 60%-ով. հիվանդացության ու մահվան դեպքերի մեծ մասը գրանցվում է Եվրոպայում և Ամերիկայում»,-ասել է նա: ԱՀԿ ղեկավարը կոչ է արել արձակուրդային շրջանում չթուլացնել զգոնությունը: «Տոնակատարությունը շատ արագ […]

̰
BACK_TO_TOP