16:58 21.12.2020
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դեկտեմբերի 21-ին կորոնավիրուսի կառավարական հանձնաժողովի նիստում հանդես է եկել մարդատար չվերթների համար հրեական պետության երկինքն անհապաղ լիովին փակելու իր առաջարկությունը պաշտպանելու՝ նախարարներին ուղղված կոչով, ինչպես դա արվել է 2020 թվականի մարտին համավարակի սկզբին՝ վիրուսի նոր տիպի տարածման սպառնալիքի պատճառով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Ես կորոնավիրուսի հանձնաժողովի նիստ եմ գումարել մեկ նպատակով, և […]
15:56 21.12.2020
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային փորձագետի կողմից ավարտվել են վարակի հսկողության կարողությունների գնահատումը բժշկական կենտրոններում։ Աշխատանքները մեկնարկել էին Լոռու մարզի Վանաձորի բժշկական կենտրոնից և շարունակաբար իրականացվել են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ում, «Արմենիա» ԲԿ-ում և Աբովյանի բժշկական կենտրոնում։ ԱՀԿ փորձագետի կողմից բարձր է գնահատվել վարակի հսկողության և կանխարգելման […]
15:04 21.12.2020
Գամալեայի անվան ազգային հետազոտական կենտրոնը, AstraZeneca անգլո-շվեդական դեղագործական ընկերությունը, Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամը և «Ռ-Ֆարմ»-ը համագործակցության հուշագիր են ընդունել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: «Գործընկերության նման տրամադրվածությունն այսօր կարող է գիտական ուժերի, տեխնոլոգիաների միավորման, ընդհանուր նպատակի համար ներդրումների լավ, համոզիչ օրինակ ծառայել՝ մոլորակի վրա միլիոնավոր մարդկանց կյանքը, առողջությունը և անվտանգությունը պաշտպանելու համար»,- ասել է Վլադիմիր Պուտինը՝ […]
11:01 21.12.2020
Դեկտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 154065 դեպք, որոնցից 133176-ն` առողջացած, 2656-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17579 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 567755 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1009 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 240 նոր դեպք: Ունենք 644 առողջացած և մահվան 26 դեպք: […]
23:57 20.12.2020
Բժիշկների համոզմամբ` սեռական հարաբերությունը բարձրացնում է տրամադրությունը, ամրացնում իմունային համակարգը, նվազեցնում զարկերակային արյան ճնշումը և բարելավում սրտի աշխատանքը, գրում է The Times of India-ն: Հետազոտողներն ուսումնասիրել են 65 տարեկան 1120 տամարդու և կնոջ: Պարզվել է, որ կանոնավոր սեռական հարաբերություն ունենալը նվազեցնում է սրտի հետ կապված խնդիրների առաջացումը: Ակտիվ սեռական կյանքը նաև ավելացնում է օրգանիզմի դիմադրողականությունը […]
23:51 20.12.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Եվրոպական երկրներին կոչ է անում խստացնել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները ՝ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր շտամի հայտնվելու պատճառով, հաղորդում է Deutsche Welle-ն: «Ամբողջ Եվրոպայում, որտեղ փոխանցումը ինտենսիվ է և լայն տարածում ունի, երկրներին անհրաժեշտ է կրկնապատկել իրենց մոտեցումները վերահսկողության և վարակման կանխարգելման հարցում», – հայտարարել է ԱՀԿ-ի եվրոպական ներկայացուցչության խոսնակը: ԱՀԿ-ի տվյալներով՝ […]
23:33 20.12.2020
Ռուս սննդաբան Եվգենի Արզամաստևը նշել է այն մթերքները, որոնք շամպայն խմելիս արգելված են: Ըստ նրա` փրփրուն գինու հետ չի կարելի ուտել մասկարպոնեով, սերուցքային կարագով ու մայոնեզով ուտեստներ: Ալկոհոլի հետ նման սնունդը կարող է սրել պանկրեատիտը, առաջացնել ծանրությունը, սրտխառնոց ու վքնածություն: Միսը, հատկապես ճարպոտ խոզի միսը, նույնպես անհամատեղելի է այս ալկոհոլային ըմպելիքի հետ: Հաջորդ օրը, նշում […]
22:57 20.12.2020
Ամեն օր ավոկադո ուտելը կարող է էապես բարելավել ձեր ստամոքս-աղիքային համակարգը, պարզել է Իլինոյսի համալսարանը: Ինչպես նշել է Eurek Alert-ը, ավոկադոն բջջանյութի և չհագեցած ճարպերի արժեքավոր աղբյուր է, որոնք օգտակար են սրտանոթային համակարգի համար: Միջին չափի ավոկադոն պարունակում է մոտ 12 գրամ բջջանյութ, ինչը գրեթե լիովին համապատասխանում է սննդաբանների կողմից ցուցվող օրական 28-ից 34 գրամ […]
22:45 20.12.2020
Բժիշկները պարզել են, որ 4 աստիճանաթռիչքը 40-45 վայրկյանում բարձրացողների մոտ առաջիկա տասը տարիների ընթացքում մահացության հավանականությունը նվազում է 10 %-ով
22:33 20.12.2020
Բրոկոլին հարուստ է B9 (ֆոլաթթու), C վիտամիններով և բետա-կարոտինով, ինչպես նաև մանրաթելերով, որոնք կարևոր են աղիների աշխատանքի համար:
17:38 20.12.2020
Ռուսաստանից և Ֆրանսիայից մի խումբ գիտնականներ եկել են այն եզրակացության, որ Hafnia alvei աղիքային բակտերիաների վրա հիմնված պրոբիոտիկը կարող է օգնել ավելորդ քաշ ունեցող մարդկանց անվտանգ նիհարելուն: Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ հղում կատարելով Ֆրանսիայի Ռուանի համալսարանի գիտնականների նոր ուսումնասիրությանը: Հետազոտության հեղինակ, Ռուանի համալսարանի պրոֆեսոր Սերգեյ Ֆետիսովը նշել է, որ Hafnia alvei մանրէները և […]
13:23 20.12.2020
Հազը կարող է առաջանալ տարբեր պատճառներով, այդ թվում ՝ ալերգիայից, մրսածությունից կամ գրիպից: Այնուամենայնիվ, Քովիդ 19-ով վարակված հիվանդի հազը կարող է ունենալ տարբերիչ նշաններ: Ամենից հաճախ քովիդային հազը բնութագրվում է որպես չոր հազ: Այն չի ուղեկցվում խորխարտադրությամբ: Միևնույն ժամանակ, չկա կոկորդի քերոց, որը հաճախ խոսում է ալերգիայի մասին, չկա նաև խռպոտություն: Սակայն չոր հազը կարող […]
11:56 20.12.2020
Մասսաչուսեթսի համալսարանի և Կալիֆոռնիայի բապտիստական համալսարանի նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ օգտագործված դիմակ կրելը կարող է ավելի քիչ արդյունավետ լինել կորոնավիրուսից պաշտպանվելու համար, քան ընդհանրապես չկրելը, գրում է The Daily Mail-ը: Փորձարկվել են եռաշերտ վիրաբուժական դիմակները: Պարզվել է, որ նոր դիմակները կարող են զտել կորոնավիրուս պարունակող հեղուկի ամենափոքր կաթիլների գրեթե երեք քառորդը: Բայց մեկից […]
22:12 19.12.2020
Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տեսակն ավելի արագ է տարածվում: Այս մասին ասվում է Անգլիայի գլխավոր բժիշկ, պրոֆեսոր Քրիս Ուիթիի հայտարարության մեջ: Անգլիայի հարավ-արևելքում ավելացել է վարակակիների թիվը, նոր և զարգացող շնչառական վիրուսային սպառնալիքների վերաբերյալ խորհրդատվական կոմիտեն բնակիչներին խորհուրդ է տվել ավելի զգույշ լինել: «Մենք նախազգուշացրել ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և շարունակում ենք վերլուծել առկա […]
19:45 19.12.2020
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ է պատրաստում՝ ուղղված համաքաղաքացիներին՝ կապված երկրում նոր տեսակի COVID-19- ի տարածման հետ։ Այս շաբաթվա սկզբին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոկը հայտնել է , որ հետազոտողները երկրում հայտնաբերել են COVID-19 նոր ձև, որն, ըստ մասնագետների, տարածվում է շատ ավելի արագ, քան նախորդը:Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։ Բրիտանիայի առողջապահության […]
11:04 19.12.2020
Դեկտեմբերի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 153173 դեպք, որոնցից 131931-ն` առողջացած, 2616-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17976 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 564183 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3170 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 920 նոր դեպք: Ունենք 718 առողջացած և մահվան 20 դեպք: […]
19:18 18.12.2020
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր հանդիպել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ՝ քննարկելու հետպատերազմական շրջանում առողջապահության ոլորտում Հայաստան-Սփյուռք համագործակցությունը: «Ի թիվս սարքավորումների տեսքով շարունակական հումանիտար օգնության՝ անդրադարձ կատարվեց նաև պրոթեզավորման, վերականգնողական և հոգեբանական բժշկության սփյուռքահայ մասնագետների հետ աշխատանքին, որոնք փորձ ունեն աշխատել հետպատերազմական տրավմաների հետ: Հանդիպման […]
19:06 18.12.2020
Կոտայքի մարզի մանկապարտեզներն ու դպրոցները Covid-անվտանգության կանոններն ընդհանուր առմամբ պահպանում են առանց թերացումների. սա են փաստում ԱԱՏՄ ստուգայցերը։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի մասնագետների դիտարկման տիրույթում եղել են նաև Գեղարքունիքի մարզպետարանն ու Գավառի դատարանը։ Արձանագրվել են որոշ թերություններ. մարզպետարանում, մասնավորապես, ջերմաչափումը երկուսի փոխարեն օրական մեկ անգամ է իրականացվել: Ստուգայցեր են ընթացել նաև […]
17:42 18.12.2020
Covid-անվտանգության կանոնների վերահսկողական և իրազեկման աշխատանքները այսօր իրականացվել են Վանաձորի և Լոռու մարզերի դպրոցներում, բանկերում, առևտրի կենտրոններում, «Հայփոստի» բաժանմունքում։ ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչները տնտեսավարողների մոտ դիտարկել են ախտահանիչ նյութերի առկայությունը, դրանց պարունակությունն ու մակնշումը։ Ստուգվել է տարածքների ախտահանման գործընթացը, օգտագործված դիմակների համար նախատեսված փակ աղբամանների առկայությունը, գրանցամատյանների լրացման ճիշտ ձևաչափի պահպանումը։ Ստուգայցի ժամանակ որոշակի […]
17:08 18.12.2020
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը և առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ընդունել են Միացյալ Թագավորությունից ժամանած Շտապ բուժօգնության թիմի ղեկավար Անդի Կլարկին, բժիշկներ Փոլ Ռենսոմին, Ռեֆեկա Ինգլիսին, Պատրիսիա Մաքքրեդիին, ինչպես նաև ԱՀԿ ներկայացուցիչ Նունե Դոլյանին: Թիմը Հայաստան է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հովանու ներքո` աջակցելու մեր երկրում կորոնավիրուսային հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր […]
14:21 18.12.2020
Հայազգի գիտնական, գործարար և բարերար Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը ստիպված է եղել ոչնչացնել կորոնավիրուսի պատվաստանյութի 400 հազար դեղաչափ` արտադրության ժամանակ առաջացած խնդրի պատճառով: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պատվաստանյութերի գծով խորհրդական Մոնսեֆ Սլաուիին։ Նշվում է, որ «ֆիլտրման» հետ կապված խնդիրն առաջացել է արտադրության վերջին փուլերում: Ընկերության […]
13:25 18.12.2020
2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում 2020թ. փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի մի շարք կարևոր դրույթներ: ՀՀ առողջապահությունը տեղեկացնում է, որ, մասնավորապես. • ուժի մեջ է մտնում ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների հրապարակային ցուցադրման արգելքը վաճառասրահներում […]
12:22 18.12.2020
Միայն ԵՊԲՀ-ում սովորում են Հայաստանում սովորող օտարերկրացի ուսանողների 41%-ը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «Եվ այսպես, Հայաստանում գործում է 68 բուհ (56 բուհ, 12 մասնաճյուղ)։ 4295 օտարերկրացիներ ուսանողներ սովորում են 68 բարձրագույն հաստատություններում։ Եվ 68 հաստատություններից միայն ԵՊԲՀ-ում սովորում է 1761 օտարերկրացի ուսանող (կլինիկական օրդինատորները ներառված չեն այս թվի մեջ), այսինքն […]
11:01 18.12.2020
Դեկտեմբերի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 152253 դեպք, որոնցից 131213-ն` առողջացած, 2596-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17796 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 561013 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2567 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 861 նոր դեպք: Ունենք 1223 առողջացած և 15 մահվան դեպք: […]
18:10 17.12.2020
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են ստուգայցերը հանրապետության դպրոցներում և մանկապարտեզներում: Մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նշված հաստատություններում ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի մասնագետների դիտարկումները կոպիտ խախտումներ չեն արձանագրել: Դպրոցների բուժքույրերը հիմնականում նշանակված են որպես կորոնավիրուսի տարածման կանխարգելման պատասխանատու և հետևում են ընթացիկ աշխատանքներին։ Դպրոցների մեծ մասն ապահովված է անհրաժեշտ քանակով ախտահանիչներով, դիմակներով: ԱԱՏՄ համաճարակաբանները, […]
16:33 17.12.2020
Իրանի կողմից տրամադրվող մարդասիրական բեռն արդեն Հայաստանում է, ինչի մասին հայտնել էր Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ. այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Կորոնավիրուսային հիվանդության համավարակի (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին նվիրաբերվել է 5 անուն բժշկական սարք, այդ թվում՝ պուլսօքսիմետրեր, ախտահանման լուծույթներ, […]
12:33 17.12.2020
BioNTech և Pfizer ընկերությունների մշակած կորոնավիրուսային պատվաստանյութի առաջին դեղաչափը ստանալուց հետո ԱՄՆ-ում մեկ այլ բուժաշխատողի ինքնազգացողություն է վատացել։ Դեպքը գրանցվել է Ալյասկայում, հաղորդում է The New York Times- ը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ երեքշաբթի այդ նահանգի մեկ այլ բժշկի մոտ պատվաստումից հետո ուժեղ ալերգիա է սկսվել: Նոր դեպքն արձանագրվել է նույն կլինիկայում։ Ներարկումից 10 […]