18:55 29.11.2020
Սինգապուրում նորածին երեխայի մոտ հայտնաբերվել են Covid-19 հակամարմիններ: Ըստ Reuters- ի՝ նորածնի մայրը կորոնավիրուսով հիվանդացել է մարտին՝ հղիության ընթացքում: Նա ունեցել է Covid-19-ի թեթև ձև և ավելի քան երկու շաբաթ անց է կացրել հիվանդանոցում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հայտարարել են, որ դեռ հաստատված չէ՝ հղիության ընթացքում «Կովիդ -19» -ը փոխանցվո՞ւմ է պտղին է, թե`ոչ: Reuters-ի փոխանցմամբ […]
16:28 29.11.2020
Մեծ Բրիտանիայի ազգային առողջապահական ծառայության մասնագետները խոսել են այն մասին, թե ինչպես կարելի է տարբերակել սրտի կաթվածը խուճապային հարձակման ախտանշաններից: Այս մասին նոյեմբերի 26-ին հայտնել է «Էքսպրես» թերթը: Նշվում է, որ խուճապային հարձակումը մեծ վտանգ չի ներկայացնում մարդու առողջության համար, ինչը չի կարելի ասել սրտի կաթվածի մասին, որը կարող է դառնալ ճակատագրական: Անհաղթահարելի վախի զգացողությունը […]
15:21 29.11.2020
Այն մարդը, որը հիվանդ է եղել կորոնավիրուսի ծանր տարբերակով, կարող է վերականգնել թոքերը հատուկ մերսման միջոցով, ռադիո Sputik-ին ասել է Ռուսաստանի վաստակավոր բժիշկ, նյարդաբան-վերտեբրոլոգ, մանուալ թերապևտ, ռեֆլեքսոթերապևտ Անդրեյ Կաբիչկինը: Մերսման հատուկ տեսակները, առաջին հերթին, օգնում են բարձրացնել արյան մեջ թթվածնի տոկոսը: Դա շատ կարևոր է կորոնավիրուս տարած հիվանդների վերականգնման գործում, ասում է Անդրեյ Կաբիչկինը: Նրա […]
12:51 29.11.2020
«Մենք հասկանում ենք համավարակից հոգնածությունը, որը մարդիկ զգում են: Դա հոգեկան և ֆիզիկական վնաս է հասցնում բոլորին, և ոչ ոք չի ցանկանում ավելի շատ այսպես կոչված լոքդաուններ: Բայց եթե ուզում ենք խուսափել դրանցից, մենք բոլորս պետք է մեր դերը կատարենք և չենք կարող հանձնվել: Մենք չպետք է հանձնվենք»,-ԱՀԿ-ի տեղադրած տեսանյութում ասում է ԱՀԿ ղեկավար Թեդրոս […]
12:03 29.11.2020
Արևելյան ռազմական շրջանի հատուկ նշանակության բժշկական ջոկատի առաջին ստորաբաժանումները ժամանել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ՝ տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար, հայտնում է ՌԴ ՊՆ-ը: Ավտոշարասյունը շարժվել է Երևանից Ստեփանակերտ: Ավելի վաղ Խաբարովսկ քաղաքի օդանավակայաններից Իլ -76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով ռազմական բժիշկները տեղափոխվել էին Երևան: Շարասյունի տեղաշարժն ուղեկցվել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի և ռազմական ոստիկանության ստորաբաժանումների […]
11:02 29.11.2020
Նոյեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 134768 դեպք, որոնցից 107364-ն` առողջացած, 2142-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24724 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 509029 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3064 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1174 նոր դեպք: Ունենք 885 առողջացած և 21 մահվան դեպք: […]
23:40 28.11.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Եվրոպային կոչ է արել չթուլացնել կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները: Կազմակերպության մասնագետները նշել են, որ կորոնավիրուսի տարածումը հաջողվել է զսպել՝ շնորհիվ վերջին շաբաթների սահմանափակումների, սակայն Եվրոպան շարունակում է մնալ համաճարակի էպիկենտրոն, ու այսօր գլխավոր խնդիրը երրորդ ալիքից խուսափելն է: Բանն այն է, որ եվրոպական որոշ երկրներ սուրբծննդյան տոներին ընդառաջ սկսել են թուլացնել կարանտինային […]
14:14 28.11.2020
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։ Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում […]
12:45 28.11.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է Ֆրանսիայից Հայաստան ժամանած հումանիտար օգնության ընդունման արարողությանը, որին ներկա են գտնվել նաև Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուան, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը, Ֆրանսիայի կողմից Հայաստանի համար բարի կամքի դեսպան Յուրի Ջորկաեֆը և այլ հյուրեր։ Նշենք, որ սա Ֆրանսիայի կողմից մարդասիրական […]
11:02 28.11.2020
Նոյեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 133594 դեպք, որոնցից 106479-ն` առողջացած, 2121-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24459 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 505965թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3358 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1248 նոր դեպք: Ունենք 1330 առողջացած և մահվան 31 դեպք: Նախորդ […]
10:19 28.11.2020
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է Միացյալ Թագավորությունից Հայաստան ժամանած Շտապ բուժօգնության թիմի անդամներին և քննարկել Հայաստանում նրանց գործունեության վերաբերյալ բժշկական, ինչպես նաև կազմակերպչական հարցեր: Նշենք, որ թիմն այցելել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հրավերով և Հայաստանում կմնա 5 շաբաթ: Առաքելությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը կառավարելու և […]
21:17 27.11.2020
Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի Գավառ, Աբովյան և Հրազդան քաղաքների հիվանդանոցներում, ատամնաբուժարաններում, վարսավիրանոցներում և մանրամեծածախ առևտրի կետերում ստուգայցի ընթացքում մտահոգիչ խախտումներ են նկատել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի մասնագետները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱՏՄ-ից։ ԱԱՏՄ տեսուչներն արձանագրել են, որ բժշկական հաստատություններում խախտումներ են եղել՝ կապված վտանգավոր թափոնների անվտանգ գործածության և մանրէազերծման աշխատանքների հետ։ […]
16:44 27.11.2020
Աֆրիկայի երկրների միայն մեկ երրորդն է պատրաստ կորոնավիրուսի պատվաստումների արշավին: Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ն: «Լոգիստիկայի և ֆինանսավորման հետ կապված հիմնարար խնդիրներ կան, և դա պահանջում է միջազգային համերաշխություն»,- ասել է ԱՀԿ-ի Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Մաչիդիսո Մոետին: Այս պահին նպատակ կա պատվաստել աֆրիկացիների 3%-ին՝ մինչև 2021 թվականի մարտ ամիսը, իսկ 20%-ին՝ մինչև 2021 թվականի վերջ: […]
15:09 27.11.2020
Կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը նոր տիպի կորոնավիրուսն է: COVID-19-ը դարձել է մեր ժամանակների մարտահրավերը` ազդելով կյանքի շատ ոլորտների վրա թե՛ անհատական, թե՛ սոցիալական մակարդակներում: Զգալի է նրա ազդեցությունը համաշխարհային տնտեսության, ինչպես նաև հոգեբանական ոլորտի վրա: Խոսելով հանրային առողջության ոլորտի մասին` հարկ է նշել հակաբիոտիկային ռեզիստենտականությունը (ՀՌ)` որպես COVID-19-ի բացասական հետևանք: Հակաբիոտիկները […]
13:48 27.11.2020
Ֆլորիդայի համալսարանի Սննդաբանության ամբիոնի դոցենտ Քրիստինա Պալասիոսը խոսել է այն մասին, թե որ վիտամիններն ու հանքանյութերն են առավել արդյունավետ իմունիտետի ամրապնդման համար: Առաջին հերթին նա մատնանշել է C վիտամինի կարևորությունը, որն անհրաժեշտ է լեյկոցիտների համար, որոնք օգնում են վարակների դեմ պայքարելիս: Մասնագետը խորհուրդ է տվել ուտել նարինջ, գրեյպֆրուտ, ելակ, լոլիկ և լոռամիրգ: Մասնագետն այնուհետև հիշեցրել […]
13:40 27.11.2020
COVID-19-ի դեմ պայքարող Спутник V անունով պատվաստանյութի ավելի քան 100 մլն դեղաչափ է արտադրելու ռուսական դեղագործական ընկերություններից մեկը Հնդկաստանում, հաղորդում է Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը: Ռուսական և հնդկական ընկերություններն աշխարհում առաջին գրանցված պատվաստանյութը կսկսեն համատեղ արտադրել 2021 թվականի սկզբում: Ռուսական ընկերության գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևն ասել է, որ կարծում է, համատեղ արտադրությունը կապահովի Հնդկաստանի բնակչությանն […]
11:03 27.11.2020
Նոյեմբերի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 132346 դեպք, որոնցից 105149-ն` առողջացած, 2090-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24580 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 502607 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3656 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1476 նոր դեպք: Ունենք 2094 առողջացած և մահվան 22 դեպք: […]
23:29 26.11.2020
Օրգանիզմում վիտամին D- ի պակասը կարելի է նկատել ոսկորների նկատելի փափկության և գիշերային ցավերի միջոցով: Այս մասին հայտնում է Express թերթը՝ հղում անելով բրիտանացի բժիշկներին: Նշվում է, որ վաղ փուլերում դեֆիցիտը սովորաբար զարգանում է առանց ախտանշանների և կարող է հայտնաբերվել միայն ռենտգենյան ճառագայթների կամ ախտորոշիչ հետազոտությունների միջոցով: Վիտամին D-ի պակասության նշաններն են կոնքի, գոտկատեղի ցածր, […]
17:00 26.11.2020
ԱՀԿ-ի, ՀՀ առողջապահության նախարարության, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ Միացյալ Թագավորությունից Հայաստան են ժամանել հինգ բուժաշխատողներ, որոնք կաջակցեն հայ բժիշկներին՝ վերահսկելու COVID-19-ով ծանր հիվանդների բուժման գործընթացը: Այս մասին տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից։ Մանրամասները՝ այստեղ։
16:55 26.11.2020
Կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, մարդուն է անցել միջանկյալ կենդանու կամ դրանց մի քանի տեսակների միջոցով, որոնց հիվանդությունը կարող էր հարմարվել: Համապատասխան տեղեկատվությունը տարածել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության լաբորատորիայի փորձագետ Ֆրենկ Քոնինգսը Twitter-ում ԱՀԿ-ի պաշտոնական էջում հարցուպատասխանի ընթացքում, հայտնում է РИА Новости-ն: Ըստ Քոնինգսի՝ SARS-CoV-2 վիրուսը ուղղակիորեն չղջիկից ստանալու վարկածը քիչ հավանական է: Փորձագետը նշել է, որ […]
13:11 26.11.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 30 «Տոյոտա Լենդ քրաուզեր» մակնիշի շտապօգնության ամենագնաց մեքենա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: «Ամենագնաց շտապօգնության մեքենաները ձեռք են բերվել շտապօգնության ավտոպարկը թարմացնելու նպատակով: Դրանք բերվել են Արաբական Միացյալ Էմիրություններից՝ Դուբայից»,- նշեց Նիկողոսյանը: ԱՆ մամուլի խոսնակը շեշտեց, որ մեքենաները համալրված են բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: […]
11:03 26.11.2020
Նոյեմբերի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 130870 դեպք, որոնցից 103055-ն` առողջացած, 2068-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25228 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 498951 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4383 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1785 նոր դեպք: Ունենք 2142 առողջացած և 28 մահվան դեպք: […]
16:54 25.11.2020
Լավագույններին՝ լավագույնը։ Հատուկ յուրահատուկ մարդկանց համար՝ մեր հերոս զինվորների, նրանք կունենան իրենց ու միայն իրենց հիվանդանոցը՝ Վետերանների հոսպիտալ։ Այս մասին գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «Շինարարական աշխատանքներն արդեն սկսում ենք․․․ Աստված օգնական մեզ»,- գրել է նա։
16:05 25.11.2020
18-ամյա ժամկետային ծառայող Ժոռա Թարզյանը երկու ամսվա զինծառայող է եղել, երբ սկսել է պատերազմը։ «Բանակ գնալու օրերն իմ համար ահավոր սպասված են եղել, միշտ ուզել եմ՝ գան այդ օրերը, որովհետև շատ էի ուզում գնայի բանակ»,- ասել է Ժոռան։ «Դիրքը փոխելու ժամանակ, երբ արկերը պայթեցին, չեմ գիտակցել՝ ինչ է կատարվել, ու երբ որոշ չափի ինքնազգացողությունս բարելավվեց, […]
12:49 25.11.2020
Ռուսաստանի ռազմական բժիշկները Խաբարովսկից մեկնել են Լեռնային Ղարաբաղ՝ տեղի բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի բժշկական աջակցության կազմակերպման և տեղի բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու համար Արևելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ջոկատի ուժերն ու միջոցները տեղափոխվում են Լեռնային Ղարաբաղ», – ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ բժշկական […]
12:23 25.11.2020
Նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության վերլուծության արդյունքում պարզվել է, որ վերջին տասնօրյակում հիվանդացության ցուցանիշն առավել բարձր է եղել Երևան քաղաքում և Կոտայքի մարզում: Մասնավորպես այն գերազանցել է հանրապետական ցուցանիշը համապատասխանաբար Երևան քաղաքում՝ 1.5, իսկ Կոտայքի մարզում՝ 1.1 անգամ: Կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը, մասնավորապես` Երևան քաղաքի և Կոտայքի մարզի բնակիչներին բարձրացնել […]
11:52 25.11.2020
Չեխիայի Հանրապետության կողմից մարդասիրական օգնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն է նվիրաբերվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի համար անձնական հիգիենայի պարագաներ, մասնավորապես` 100000 բժշկական դիմակ և 43000 ձեռնոց: Բժշկական պարագաները կհամալրեն կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բուժհաստատությունների եղած պաշարները և կապահովեն վարակի նվազեցման ռիսկայնությունը:
11:03 25.11.2020
Նոյեմբերի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 129085 դեպք, որոնցից 100913-ն` առողջացած, 2040-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25619 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 494568 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4198 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1563 նոր դեպք: Ունենք 1969 առողջացած և մահվան 38 դեպք: […]
15:34 24.11.2020
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրականացնում է ուսումնասիրություն դեղերի շրջանառության ոլորտում։ Ուսումնասիրության նպատակն է դեղերի շուկայում արդյունավետ մրցակցային միջավայրի ձևավորումը շուկայում առկա մրցակցային խնդիրների վերհանման և դրանց օպերատիվ ու օպտիմալ լուծման ուղիների բացահայտման միջոցով։ «Խնդրում ենք մասնակցել հարցմանը, որն ուղղված է սպառողների կարծիքի ուսումնասիրմանը և հնարավորության դեպքում աջակցել հարցաթերթի տարածմանը: Ձեր ակտիվ մասնակցությամբ […]
15:14 24.11.2020
2020 թվականի մարտի 26-ից մեկնարկել է «Վաղ փուլի/I-III/ դրական «Her2/Neu» կրծքագեղձի քաղցկեղի տրաստուզումաբ դեղով բուժման ծրագիրը, որի շահառուների թիվը Հայաստանի Հանրապետության ուռուցքաբանական ծառայության լիցենզավորում ունեցող բժշկական կենտրոններում կազմել է 107: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ներկայումս ծրագրի շրջանակներում բուժում է ստանում 132 պացիենտ: Վերջիններս ստանում են միջազգային ուղեցույցներին համապատասխան բուժում, և այս ծրագրի շնորհիվ […]