17:28 18.11.2020
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-20-ը հայտարարվել է շաքարային դիաբետով (ՇԴ) հիվանդների կուրության և տեսողության խանգարումների կանխարգելման շաբաթ: «Դիաբետը դատավճիռ չէ, այն կանխարգելվող և բուժվող հիվանդություն է: 1991 թվականից Դիաբետի միջազգային ֆեդերացիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ նոյեմբերի 14-ն աշխարհում նշվում է որպես Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր: Այս տարի ԱՀԿ եվրոպական […]
15:29 18.11.2020
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր առավոտյան ևս մեկ վիրահատության է ենթարկվել: «Քիչ առաջ վիրահատությունը բարեհաջող ավարտվել է»,- այս մասին հայտնեցին ԱԺ լրատվական ծառայությունից:
11:02 18.11.2020
Նոյեմբերի 18-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 120459 դեպք, որոնցից 80069-ն` առողջացած, 1839-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 38082 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 472190 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4109 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1589 նոր դեպք: Ունենք 1726 առողջացած և մահվան 28 դեպք: […]
23:12 17.11.2020
Անցած երկուսուկես ամիսների ընթացքում Առողջապահության ազգային ինստիտուտը շարունակել է հիմնական գործառույթների իրականացումը` առանցքում ունենալով տվյալ ժամանակահատվածի հրամայականը, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Ամիսներ շարունակ, ԱԱԻ-ը իրականացնում է մի շարք միջոցառումներ, որոնք միտված են աջակցելու կորոնավիրուսային համավարակի դեմ իրականացվող պայքարին: Մասնավորապես՝ իրականացվող դասընթացների շրջանակներում տրամադրվում են գիտելիքներ և հմտություններ նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման, նմուշառման տեխնիկայի, […]
19:21 17.11.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանին: Քննարկվել են Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիների պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման վերաբերյալ մի շարք հարցեր: Նախարար Արսեն Թորոսյանը վստահեցրել է, որ արցախցիները Հայաստանում կստանան որակյալ և պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում: Առաջիկայում կսահմանվեն մեխանիզմներ, որով կամրագրվի […]
15:22 17.11.2020
Լոռու մարզում այսօրվա դրությամբ Covid-19-ով վարակվածության ընդհանուր դեպքերի թիվը 5918 է, մահվան դեպքերը՝ 66-ն են, առողջացել է 4518 քաղաքացի, բուժում է ստանում 1334 հիվանդ: Այս մասին տեղեկացրին Լոռու մարզպետարանից։ «Հարգելի՛ լոռեցիներ, ևս մեկ անգամ կոչ ենք անում խստագույնս հետևել հակահամաճարակային կանոններին. կորոնավիրուսային հիվանդության՝ օր օրի ավելացող ցուցանիշները մեծացնում են առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը: Կրկին խնդրում և […]
11:00 17.11.2020
Նոյեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 118870 դեպք, որոնցից 78343-ն` առողջացած, 1811-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 38253 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 468081 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2530 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 984 նոր դեպք: Ունենք 2478 առողջացած և մահվան 23 դեպք: […]
23:57 16.11.2020
Միացյալ Նահանգներում բժիշկներին հաջողվել է փրկել տղամարդուն սրտի կանգից 45 րոպե անց, հայտնում է РИА Новости-ն։ Մայքլ Կնապինսկին անհետացել է լեռներում արշավի ժամանակ: Փրկարարները նրան անգիտակից վիճակում գտել են միայն հաջորդ օրը և տեղափոխել հիվանդանոց: Այնտեղ նրա սիրտը 45 րոպեով կանգ է առել: Բժիշկները տղամարդուն արհեստական շնչառություն են տվել և կարողացել են կյանքի կոչել: Կնապինսկին […]
23:24 16.11.2020
Եվրոպայում և ԱՄՆ-ում առողջապահական համակարգերը հյուծվել են կորոնավիրուսի տարածման պատճառով, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: «Այս պահին մենք խիստ մտահոգված ենք մի շարք երկրներում COVID-19-ի դեպքերի բռնկմամբ։ Հատկապես Եվրոպայում և ԱՄՆ-ի տարածաշրջաններում։ Աշխատակիցները և առողջապահական համակարգերը մոտեցել են կոլապսի կետին»,- ընդգծել է նա։ Միևնույն ժամանակ, Գեբրեյեսուսի խոսքով, այժմ ոգևորիչ նորություններ […]
11:02 16.11.2020
Նոյեմբերի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 117886 դեպք, որոնցից 75865-ն` առողջացած, 1788-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 39779 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 465551 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1550 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 549 նոր դեպք: Ունենք 881 առողջացած և մահվան 25 դեպք: […]
18:22 15.11.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով տուժած զինվորներին բուժօգնություն ցուցաբերելու համար արտասահմանից Հայաստանի Հանրապետություն ժամանած և այժմ այստեղ գտնվող հայ և օտարազգի բուժաշխատողների մի խմբի հետ։ Նրանք պատերազմի ամբողջ ընթացքում եղել են Հայաստանի տարբեր մարզերում գտնվող բժշկական կենտրոններում և օգնել իրենց գործընկերներին միահամուռ ուժերով պայքարել զինվորների կյանքը փրկելու համար։ Նախարարը […]
11:06 15.11.2020
Նոյեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 117337 դեպք, որոնցից 74984-ն` առողջացած, 1763-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40140 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 464001 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3395 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1482 նոր դեպք: Ունենք 879 առողջացած և 25 մահվան դեպք: […]
19:43 14.11.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։Նա կառավարության ղեկավարին է ներկայացրել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ու զեկուցել պատերազմի հետևանքով վիրավորված զինծառայողների բուժօգնության կազմակերպման ընթացքը: «Պարոն Թորոսյան, այսօր Ձեզ հրավիրել եմ, որպեսզի հասկանանք կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև պատերազմում վիրավորված զինծառայողների հետ կապված խնդիրները, տեսնենք՝ ինչ անելիքներ, դժվարություններ, հարցեր ունենք այս փուլում, […]
16:20 14.11.2020
Սննդաբան Իննա Զաիկինան խոսել է ամեն օր վարսակի շիլա ուտելու վտանգների մասին: Նրա խոսքով՝ հացահատիկի, ընդեղենի և ընկույզների ամենօրյա օգտագործման պատճառով օրգանիզմում մի շարք միկրոտարրեր կարող են պակասել: «Դա պայմանավորված է ֆիտատների՝ երկաթի, ցինկի, մագնեզիումի, կալցիումի՝ կատիոններ կապելու ունակությամբ, և դրանք վատ են յուրացվում օրգանիզմի կողմից: Ֆիտաթթուն առկա է նաև վարսակի ալյուրում», – բացատրել է […]
10:58 14.11.2020
Նոյեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 115855 դեպք, որոնցից 74105-ն` առողջացած, 1738-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 39564 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 460606 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3697 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1472 նոր դեպք: Ունենք 1989 առողջացած և մահվան 41 դեպք: […]
21:15 13.11.2020
Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի հիվանդանոց ընդունված կնոջ գլխուղեղի խոշոր ուռուցքը հեռացվել է. այն տեղակայված էր խոսքի գոտու հարևանությամբ. վիրահատության ընթացքում կնոջ գիտակցությունը պահպանվել է, և նա խոսել է բժիշկների հետ, հայտնել են Մոսկվայի մարզի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից: Ըստ գերատեսչության տվյալների՝ հիվանդը հիվանդանոց է գնացել թենիսի գնդակի չափ բարորակ ներուղեղային ուռուցքով, որը տեղակայված է խոսքի […]
18:17 13.11.2020
Նոր կորոնավիրուսի դեմ «Sputnik V» ռուսական պատվաստանյութը Հնդկաստան է ուղարկվել փորձարկման, հայտնում է «Asian Age» թերթը: Հնդկաստանում կանցկացվեն պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երկրորդ և երրորդ փուլերը, որոնց արդյունքների հիման վրա՝ որոշում կկայացվի երկրի բնակչության պատվաստման վերաբերյալ: Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է ավելի քան 52,5 միլիոն դեպք, առողջացել է ավելի քան 36,5 միլիոն, […]
14:44 13.11.2020
Առողջապահության նախարարությունում (ԱՆ) կայացել է գործակարգավարական խորհրդակցություն` ԱՆ ենթակայության բժշկական կազմակերպությունների տնօրենների և ԱՆ առանձնացված ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Արսեն Թորոսյանը խոսել է պատերազմական գործողությունների հետևանքով վիրավոր զինծառայողների բուժման գործընթացի, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված առկա իրավիճակի և անելիքների վերաբերյալ: Նախարարն անձնակազմին, հատկապես հիվանդանոցների տնօրեններին հորդորել է պատշաճ շարունակել առողջապահական համակարգի առջև դրված աշխատանքները, […]
12:35 13.11.2020
SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը խոստովանել է, որ մեկ օրվա ընթացքում անցել է կորոնավիրուսային վարակի չորս թեստ, երկուսի արդյունքը բացասական է, երկուսինը՝ դրական: Այս մասին նա հայտարարել է իր թվիթերյան էջում: «Ինչ-որ անհեթեթ բան է տեղի ունենում: Այսօր չորս անգամ թեստավորվել եմ: Երկու թեստերի արդյունքները բացասական են եկել, երկուսինը`դրական», – գրել է գործարարը: Նա նշել […]
11:03 13.11.2020
Նոյեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 114383 դեպք, որոնցից 72116-ն` առողջացած, 1697-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40130 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 456909 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3876 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1703 նոր դեպք: Ունենք 1986 առողջացած և մահվան 29 դեպք: […]
16:49 12.11.2020
Ռուս բուժաշխատողը COVID-19-ով է վարակվել Спутник V պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում: Այս մասին ասել է Կոմերովոյի շրջանի առողջապահության փոխնախարար Ելենա Զելենինան: Հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Մեզ մոտ արձանագրվել է նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ երկբաղադրիչ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստանալուց հետո բուժաշխատողի վարակման մեկ դեպք: Բայց հիվանդությունը գրանցվել է պատվաստումից հետո 5-6-րդ օրը, […]
16:22 12.11.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2009 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ հայտարարել է Թոքաբորբի դեմ պայքարի և կանխարգելման գլոբալ պլանի մասին՝ նպատակ ունենալով իմունականխարգելման ցուցանիշների բարձրացման արդյունքում հնարավորինս նվազեցնել թոքաբորբերից մահացության ցուցանիշները: Աշխարհում տարեկան 450 միլիոն մարդ հիվանդանում է թոքաբորբով, որից մահվան ելքով ավարտվում է 7 միլիոնը` մինչև 5 տարեկան երեխաների մոտ` կազմելով ավելի քան 1,4 մլն: […]
11:02 12.11.2020
Նոյեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 112680 դեպք, որոնցից 70130-ն` առողջացած, 1668-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40452 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 453033 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4583 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2132 նոր դեպք: Ունենք 1794 առողջացած և մահվան 32 դեպք: […]
17:10 11.11.2020
Արյան բանկ Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հաղորդագրություն է տարածել. «Սիրելի հայրենակիցներ, բազմաթիվ վիրավոր զինվորներ այժմ ապաքինման փուլում են և Ձեր արյունատվության կարիքն ունեն: Անհրաժեշտ է գիտակցել, որ անկախ ստեղծված իրավիճակից, անկախ մեր բոլորի տրամադրությունից՝ պետք է շարունակել նույն եռանդով ու պատրաստակամությամբ ներկայանալ արյունատվության. Ձեր արյունը կյանքեր է փրկում: Անհրաժեշտ ու կարևոր են արյան […]
15:42 11.11.2020
Սաուդյան Արաբիայի Աբդուլլահ թագավորի անվան Գիտության և տեխնոլոգիայի համալսարանի գիտնականները ստեղծել են կորոնավիրուսի ամոնաճշգրիտ 3D-պատկերը, հայտնում է «Ռիա Նովոստին»: Ինչպես հաղորդվում է հաստատության կայքէջում, մոդելը մշակելու համար օգտագործվել են մանրադիտակով արված լուսանկարներ: Գիտնականների խոսքերով՝ իրենց մշակումը ցույց է տալիս ժամանակակից SARS-CoV-2 վիրուսի կառուցվածքն ատոմների մակարդակում և պարունակում է դետալներ, որոնք նախկինում հնարավոր չէր տեսնել: Գիտնականները […]
15:20 11.11.2020
ՌԴ Ալթայի երկրամասում ռուսական «Սպուտնիկ Վ» պատվաստանյութով պատվաստված երեք բժիշկների մոտ հայտնաբերել են կորոնավիրուս: Հավանական է՝ բժիշկները COVID-19-ի հարուցչին հանդիպել են, երբ դեռ իրենց մոտ չի հասցրել ձևավորվել դիմադրողականություն: Այս մասին հաղորդում է տարածաշրջանի մամուլի և զանգվածային հաղորդակցության վարչությունը, փոխանցում է ТАСС-ը: «Ալթայի երկրամասում 42 բժիշկներից, որոնք առաջինն են պատվաստվել կորոնավիրուսային համավարակի դեմ, 3-ը վարակվել […]
12:39 11.11.2020
Կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն է գրանցվել խաղաղօվկիանոսյան Վանուատու հանրապետությունում: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն։ Նշվում է, որ վիրուսը հայտնաբերվել է 23-ամյա տեղացի տղամարդու մոտ։ Նոյեմբերի 4-ին նա հայրենիք է վերադարձել ԱՄՆ-ից, ժամանելուն պես մեկուսացել է: Կորոնավիրուսը պացիենտի մոտ հայտնաբերել են թեստավորման ժամանակ՝ մեկուսացման 5-րդ օրը։ Հիվանդությունը երիտասարդի մոտ ընթանում է առանց ախտանշանների: Ընդհանուր առմամբ […]
11:13 11.11.2020
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2970 նոր դեպք: Տվյալները թարմացվել են կառավարության stopcov.ge կայքում: Անցած օրվա ընթացքում հանրապետությունում ապաքինվել է ևս 2,348 հիվանդ: 24 ժամվա ընթացքում մահացել է 22 հիվանդ: Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 63 650 դեպք։ 521 պացիենտ մահացել է։
11:02 11.11.2020
Նոյեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 110548 դեպք, որոնցից 68336-ն` առողջացած, 1636-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40157 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 448450 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4226 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1861 նոր դեպք: Ունենք 1501 առողջացած և 27 մահվան դեպք: […]