22:45 03.10.2020
Արցախի Հանրապետության սահմաններում ծավալված պատերազմական գործողությունների առաջին օրվանից զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության բոլոր օղակները բերվել են մարտական պատրաստականության աստիճանի, համալրվել նախատեսված բժշկական անձնակազմով:
14:03 03.10.2020
Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ Հայաստանում և Արցախում ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 2-ից` ժամը 14:00-ից, գործում են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ, մասնավորապես՝ Հայաստան-Արցախ անխափան հաղորդակցությունն ապահովելու և ճանապարհները բեռնաթափելու նպատակով սահմանափակվում է անձանց և փոխադրամիջոցների ելքը Հայաստանից դեպի Արցախ՝ բացառությամբ Պաշտպանության բանակի և Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների: Առողջապահության նախարարությունը […]
11:05 03.10.2020
Հոկտեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 51925 դեպք, որոնցից 44583-ն` առողջացած, 972-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6068 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 303707 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3483 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 543 նոր դեպք: Ունենք 177 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]
10:59 03.10.2020
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Արյան բանկն աշխատելու է այսօր և վաղը` առավոտյան ժամը 9:00-ից մինչև 15:00-ն: «Հարգելի հայրենակիցներ, կրկին ակնկալում ենք Ձեր աջակցությունը՝ արյան անհրաժեշտ խմբաքանակի ապահովման համար: Խնդրում ենք մոտենալ անձնագրով»,-նշված է հայտարարության մեջ: Եթե դուք որոշել եք նվիրել ձեր արյունը, ապա պետք է` լինեք չափահաս՝ 18 տարեկանը լրացած, լինեք առնվազն 53 […]
09:54 03.10.2020
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի կորոնավիրուսի թեստի պատասխանը եղել է բացասական։ Այս մասին քաղաքական գործիչը գրել է Twitter-ի իր էջում: «Ես ուրախ եմ տեղեկացնել, որ COVID- ի իմ թեստի պատասխանը բացասական է: Շնորհակալ եմ բոլորին մտահոգության համար: Հուսով եմ՝ սա կլինի հիշեցում` կրեք դիմակ, պահպանեք հեռավորություն և հաճախ լվացեք ձեռքերը», -գրել է նա։ Հիշեցնենք, […]
22:33 02.10.2020
«Պետք է արձանագրենք, որ զինվորների բեկորային վնասվածքները խոսում են հակառակորդի կողմից ոչ ադեկվատ ռազմական ուժի, զինատեսակների ոչ ընտրողաբար կիրառման մասին, ինչը հումանիտար նորմերի խախտում է: Երեկ տեսա այն բեկորը, որ հանվեց այս դեպքերը անաչառ լուսաբանելու եկած լրագրողի մարմնից: Խոսքը «Լը Մոնդի» լրագրողի մասին է: Այդ բեկորը զանգվածային ոչնչացման զենքի կտոր էր, դրա հետևանքով լրագրողի վնասվածքը […]
22:07 02.10.2020
Առողջապահության նախարարության առաջարկով` կառավարության որոշմամբ նոր կարգ է սահմանվել, ըստ որի` Հայաստանում կամ Արցախում հայտարարված արտակարգ իրավիճակներում կամ ռազմական կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց հիվանդանոցային և ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով: Նշենք, որ վերջիններս օգտվում են անվճար հիվանդանոցային բուժօգնությունից, այդ թվում՝ նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական […]
17:25 02.10.2020
Մելբուռնի Սուրբ Վինսենթի հիվանդանոցի բժիշկ-ռեանիմատոլոգ Բարրի Դիքսոնը կարծում է, որ կորոնավիրուսով հիվանդ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մոտ կարող են բարդություններ առաջանալ տարիքի ու քաշի պատճառով, հայտնում է «Ինտերֆաքսը»։ Նրա խոսքերով՝ այն փաստը, որ Թրամփի մոտ հիվանդությունը դեռևս անցնում է առանց խնդիրների, չի նշանակում, որ հետագայում ավելի լուրջ ախտանշաններ չեն հայտնվի: «Սովորաբար առաջին շաբաթվա ընթացքում մարդկանց […]
17:00 02.10.2020
Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորված հայորդին հիվանդանոցում ամուսնության առաջարկություն է արել իր սիրելիին: Տեսանյութը հրապարակել է «Աստղիկ» ԲԿ-ն: «Այն պահը, երբ հայ քաջորդին ամուսնության առաջարկ է անում սիրելիին հենց հիվանդանոցում: Հաղթելու ենք»,- գրված է հրապարակման մեջ:
16:43 02.10.2020
СOVID-19-ով վարակվածների մոտ հակամարմինները սկսում են վերանալ վարակվելուց մոտ երեք ամիս անց: Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Blood» ամսագրում: Հետազոտության ընթացքում ամեն շաբաթ 15 կամավորներից արյուն են վերցրել: Հակամարմինների քանակը սկսել է նվազել կորոնավիրուսով վարակվելուց 88 օր անց: Նշենք, որ դեռ ամռանը կատարված հետազոտության համաձայն՝ այն մարդիկ, որոնց մոտ ասպիմպտոմ և թեթև ձևով էր ընթացել կորոնավիրուսը, […]
15:43 02.10.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Սիսիանի զինվորական հոսպիտալ և Սիսիանի բժշկական կենտրոն` Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում տուժած վիրավորների բժշկական օգնության կազմակերպման հարցերին տեղում ծանոթանալու, խնդիրները պարզելու և լուծելու: Նախարարը նաև զրուցել է վիրավոր զինվորների հետ, նրանց մաղթել առողջություն և շեշտել, որ հաղթելու ենք։ Միաժամանակ, հստակեցվել են վիրավորներին բուժօգնություն ցույց տվող կազմակերպությունների կարիքները, հատկապես բժշկական […]
11:12 02.10.2020
Հոկտեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 51382 դեպք, որոնցից 44406-ն` առողջացած, 966-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5709 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 300224 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3897 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 532 նոր դեպք: Ունենք 187 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]
20:39 01.10.2020
Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում տուժած վիրավորների բուժօգնությանն առնչվող կազմակերպչական հարցերը համակարգելու, աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կրկին մեկնել է Սյունիք և Արցախ:Տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նախարարն այցելել է Գորիսի բժշկական կենտրոն, որտեղից շտապօգնության մեքենաների և սանիտարական ավիացիայի միջոցով, կամավոր, արհեստավարժ բժշկական բրիգադների կողմից աննախադեպ արագությամբ իրականացվում են վիրավորների առաջին բուժօգնությունն […]
16:11 01.10.2020
Սևանի բժշկական կենտրոնը ֆեյսբուքյան գրառմամբ իրազեկում է. «Սիրելի՛ հայրենակիցներ Հաշվի առնելով մեր հայրենիքում տիրող իրավիճակը՝ հայտնում ենք, որ ԼՂՀ-ից կամ ՀՀ այլ մարզերից ու քաղաքներից պատերազմական գործողությունների հետևանքով մեր տարածաշրջանում ժամանակավոր ապաստանած մեր հայրենակիցները անհրաժեշտության դեպքում կարող են դիմել Սևանի բժշկական կենտրոն և ստանալ բուժսպասարկում»:
11:08 01.10.2020
Հոկտեմբերի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 50850 դեպք, որոնցից 44219-ն` առողջացած, 963-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5370 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 296327 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4134 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 491 նոր դեպք: Ունենք 218 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]
09:04 01.10.2020
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են․ «Սիրելի’ հայրենակիցներ, այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում Արցախն է: Հայ ժողովուրդը մտքով և գործով սատարում է իր եղբայրներին, պայքարում հանուն ապագայի: Առերևույթ մյուս խնդիրները մղվում են հետին պլան: Սակայն պետք չէ անտարբերության մատնել դեռևս աշխարհում, այդ թվում` Հայաստանում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը: Համավարակը չի նահանջել, ավելին` Հայաստանի ողջ տարածքում վերջին […]
16:58 30.09.2020
Շտապբուժօգնության ծառայության մեր բուժաշխատողներն իսկական հերոսներ են, որոնք պատվով պահում են իրենց վստահված դիրքը։ Նրանք պատերազմական այս օրերին առանց դադարի Արցախից Երևան ու Հայաստանի այլ քաղաքներ առաջին անհապաղ բուժօգնություն են հասցնում թշնամու ագրեսիայից տուժած մեր քույրերին ու եղբայրներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու կից տեսանյութ հրապարակել։
16:34 30.09.2020
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ` Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցները ամբուլատոր բժշկական օգնության և ծննդօգնության անհրաժեշտության դեպքում կարող են դիմել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկա և ծննդատուն, որտեղ անվճար կսպասարկվեն և կօգտվեն ծառայություններից: Պոլիկլինիկայի հասցեն է` Գյուրջյան 8: Մանկական բաժանմունք կարող եք զանգահարել 010 կամ 011 63-58-21 […]
11:03 30.09.2020
Սեպտեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 50359 դեպք, որոնցից 44001-ն` առողջացած, 959-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5102 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 292193 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3146 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 458 նոր դեպք: Ունենք 152 առողջացած: Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության […]
01:08 30.09.2020
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակում երկու օր է` մի քանի տասնյակ կամավոր բժիշկ և կրտսեր բժշկական աշխատող, առողջապահության նախարարության հետ համագործակցելով, կազմում են բրիգադներ և իրականացնում Արցախի Հանրապետությունից ու սահմանամերձ տարածքներից վիրավորների տարհանումը դեպի Հայաստանի մասնագիտացված կենտրոններ: Կամավորների անձնվեր աշխատանքը շարունակվում է: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
16:17 29.09.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստանձնել է կամավորաբար հավաքվող և Արցախ ուղարկվող դեղերի վերահսկողությունը։ Մշտական հերթապահություն է սահմանվել պետական հավաքատեղիներում հավաքված դեղերի ժամկետների, պահպանման և կիրառության հսկողության նկատմամբ։ Այդ մասին տեղեկացնում են տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում: «Մեկ անգամ ևս խնդրում ենք բոլոր նմանօրինակ նախաձեռնություններն իրականացնել պետական համապատասխան մարմինների հետ համատեղ` խիստ համակարգված և համաձայնեցված՝ […]
11:06 29.09.2020
Սեպտեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 49901 դեպք, որոնցից 43849-ն` առողջացած, 958-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4798 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 289047 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2886 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 327 նոր դեպք: Ունենք 184 առողջացած: Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության […]
09:06 29.09.2020
Ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 1 միլիոնը (1 000 555)։ Այս մասին են վկայում Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալները։ Մահվան դեպքերի թվով առաջատարն ԱՄՆ-ն է (205 հազար), երկրորդ տեղում Բրազիլիան է (142 հազար), երրորդում՝ Հնդկաստանը (95,5 հազար)։ Աշխարհում մինչ օրս ի հայտ բերված դեպքերի թիվը հասել է 33 273 720-ի։ Առաջատարներն են ԱՄՆ-ը (7,1 մլն), Հնդկաստանը […]
23:10 28.09.2020
Օքսֆորդի համալսարանի ասպիրանտ Հիրա Ջավայդն ուռուցքաբանության գծով ատենախոսության առցանց պաշտպանության ժամանակ ցուցադրել է ձեռնածուի հմտություններ: Այդպես նա բացատրել է, թե ինչ է ԴՆԹ-ի մեթիլացումը. մոլեկուլի փոփոխություն՝ առանց ԴՆԹ-ի նուկլեոտիդային հաջորդականությունը փոխելու, գրում է Metro- ն: 24-ամյա Ջավայդն ասել է, որ ձեռնածություն սովորել է մոտ յոթ տարի առաջ, իսկ հետո հրաժարվել է իր հոբբիից: Վերջերս նա […]
21:15 28.09.2020
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում քաղաքացիները շարունակում են կամավոր կերպով արյուն հանձնել: SHANTNEWS-ի նկարահանող խումբն այսօր այնտեղ էր: Կամավորները նշել են, որ ցանկանում են ամուր պահել հայ զինվորների թիկունքը և դիտարկում են այս քայլը որպես աջակցության մի եղանակ: Մանրամասները՝ տեսանյութում։
20:18 28.09.2020
Արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտերի հետևանքով հայկական կողմի վիրավորների թիվը մոտ 120 է։ Վիրավորների մեծ մասն առաջին բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել է շարք։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Այն մարդկանց, որոնց խորքային կամ մասնագիտացված բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել, տեղափոխվել են հիմնականում Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ ու հոսպիտալներ, այնտեղ են շարունակում բուժումները»,- […]
20:12 28.09.2020
ՀՀ ԱՆ-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են վիրավոր զինծառայողներին տեղափոխում։ «Որևէ վիրավոր չի մնում առանց բուժօգնության»,- այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
16:53 28.09.2020
Այսօր ՊԲ կայքում հրապարակված զոհերի մասին տեղեկատվության մեջ տեղի է ունեցել սխալ: Զինծառայող Հարութ Սաղաթելի Գևորգյանը չի զոհվել, նա վիրավորում է ստացել: Այդ մասին տեղեկացնում են Պաշտպանության բանակի ֆեյսբուքյան էջում՝ ընդգծելով. «Հայցում ենք զինծառայող Գևորգյանի հարազատների ներողամտությունը և մաղթում շուտափույթ ապաքինում»: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3718672291498447&id=373037329395310
16:46 28.09.2020
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում քաղաքացիները շարունակում են կամավոր կերպով արյուն հանձնել: SHANTNEWS.am-ի խումբը աշխատել է տեղում, զրուցել կամավորների հետ: Նրանք նշել են, որ ցանկանում են ամուր պահել հայ զինվորների թիկունքը և դիտարկում են այս քայլը որպես աջակցության մի եղանակ: Ասում են՝ արյուն հանձնելը նվազագույնն է, որ կարող են անել: Ի դեպ՝ արյուն հանձնելու առաջնային բացասական […]