TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+26.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Սա նվազագույնն է, որ կարող ենք անել. դոնորները սպասում են արյուն հանձնելու իրենց հերթին

16:46 28.09.2020

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում քաղաքացիները շարունակում են կամավոր կերպով արյուն հանձնել: SHANTNEWS.am-ի խումբը աշխատել է տեղում, զրուցել կամավորների հետ: Նրանք նշել են, որ ցանկանում են ամուր պահել հայ զինվորների թիկունքը և դիտարկում են այս քայլը որպես աջակցության մի եղանակ: Ասում են՝ արյուն հանձնելը նվազագույնն է, որ կարող են անել: Ի դեպ՝ արյուն հանձնելու առաջնային բացասական […]

̰
Արսեն Թորոսյանն Արցախում է

15:30 28.09.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեկնել է Արցախի Հանրապետություն` տեղում ծանոթանալու հակառակորդի կողմից իրականացված ռազմական գործողություններից տուժածների առողջական վիճակին, տրամադրվող բժշկական օգնությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Այցի ընթացքում Արսեն Թորոսյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին, առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանին: Այնուհետև նախարարն այցելել է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց, ծանոթացել հոսպիտալացվածների առողջական […]

̰
Բացահայտվել է կորոնավիրուսային համավարակի իրական ազդեցությունը Երկրի վրա

12:00 28.09.2020

Գերմանիայի Կարլսրուհեի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները բացահայտել են կորոնավիրուսային համավարակի իրական ազդեցությունը Երկրի կլիմայի վրա: Պարզվել է, որ համավարակի պատճառով ածխածնի արտանետումների նվազումը դեռ չի ազդել մթնոլորտում ածխաթթու գազի կոնցենտրացիայի վրա: Remote Sensing ամսագրում հրապարակված ուսումնասիրությունն ամփոփված է Phys.org- ի մամուլի հաղորդագրության մեջ: Հետազոտողները վերլուծել են մթնոլորտի տարբեր շերտերում գազի պարունակության վերաբերյալ տվյալները, որոնք ստացվել են […]

̰
ԱԱՏՄ-ն տվել է «ՈՒնիֆլեքս-Դուալ» և «Բարալգին-ՈՒնի» դեղերի որոշ սերիաների հետկանչի կարգադրագիր

11:41 28.09.2020

ՀՀ-ում դադարեցվում է «ՈՒնիֆլեքս-Դուալ» ներարկման լուծույթ (արտադրող՝ Եվրոմեդիքակ, Վրաստան), սերիա` 030120, պիտանելիության ժամկետ՝ 01.02.2023թ. եւ «Բարալգին-ՈՒնի» ներարկման լուծույթ (արտադրող՝ Բիոպոլուս, Վրաստան) սերիա 030520 պիտ. ժամկետ՝ 01.06.2025թ դեղերի շրջանառությունը։ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել է դրանց հետկանչի կարգադրագիր։ Դեղերի հետկանչի ավարտից հետո դեղի ոչնչացումը պետք է իրականացվի «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ […]

̰
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք, 6 մահ

11:05 28.09.2020

Սեպտեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 49574 դեպք, որոնցից 43665-ն` առողջացած, 957-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4657 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 286161 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1935 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 174 նոր դեպք: Ունենք 52 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]

̰
Ո՞ր կենտրոններում կարող են արյունատվություն կատարել մարզերում բնակվողները

10:23 28.09.2020

Առողջապահության նախարարության պրոֆ. Յոլյանի անվան Արյունաբանության կենտրոնը հայտնում է, որ մարզերում բնակվողները արյունատվություն կարող են կատարել հետևյալ կենտրոններում. Արմավիրի մարզային ԱՓԿ` ք. Արմավիր, Մ. Հերացու 10, հեռ. 0237-2-06-72 Լոռու մարզային ԱՓԿ՝ ք. Վանաձոր, Գ. Նժդեհի 2/42 հեռ. 0322- 4-30-53 Գյումրիի ԱՓԿ՝ ք. Գյումրի, Մազմանյան 3ա, հեռ. 0312-5-93-15 Սյունիքի մարզային ԱՓԿ՝ ք. Գորիս, Օրբելյանների 5, հեռ. […]

̰
Ստեղծված իրավիճակում առավել քան կարևոր է հակահամաճարակային կանոնների պահպանումը․ ԱՆ

08:15 28.09.2020

Ստեղծված իրավիճակում առավել քան կարևոր է հակահամաճարակային կանոնների պահպանումը, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Ցավոք, մեր երկիրը դեռևս շարունակում է գտնվել նաև կորոնավիրուսային հիվանդության դեմ պատերազմում: Համաճարակի ընթացքում, և հիմա էլ ավելի կարևոր է մեր քաղաքացիների առողջությունն ու մարտունակությունը: Հորդորում ենք բոլոր իրավիճակներում լինել առավել քան զգոն և ուշադիր, պահել հակահամաճարակային կանոնները, այն է` շարունակել […]

̰
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվում է պլանային կարգով ԲԿ-ներ դիմած պացիենտների ընդունումը

00:14 28.09.2020

Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվում է պլանային կարգով ԲԿ-ներ դիմած պացիենտների ընդունումը․ «Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի թիվ 1370-Ա որոշման հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետը` Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությամբ պայմանավորված բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու նպատակով առողջապահության նախարար Արսեն […]

̰
Ցավոք, ամբողջ ընտանիքով վարակվել ենք կորոնավիրուսով և ինքնամեկուսացած ենք. Արամ Սարգսյան

22:31 27.09.2020

Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ընտանիքի հետ վարակվել է կորոնավիրուսով: «Ցավոք, ամբողջ ընտանիքով վարակվել ենք կորոնավիրուսով և ինքնամեկուսացած ենք՝ հնարավորություն չունենալով առանց մարդկանց առողջությունը վտանգելու տնից դուրս գալ: Ցավում եմ, որ չեմ կարող միանալ ընկերներիս ոչ թե իմ առողջությունը խնայելու, այլ նրանց չվարակելու համար: Նաև ներողություն եմ խնդրում, որ չեմ […]

̰
Հայաստանի տարբեր բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 18 տուժած

22:13 27.09.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով տարբեր ուղղություններով աշխատանքներ են տարվում: Առողջապահության համակարգի մարդկային և տեխնիկական ռեսուրսները ծառայում են մարտական գործողությունների արդյունքում տուժածների բժշկական օգնությունն ու սպասարկումն ապահովելու համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Սեպտեմբերի 27-ի ժամը 21:00-ի դրությամբ Արցախի Հանրապետությունից Հայաստանի տարբեր բժշկական կազմակերպություններ են տեղափոխվել 18 տուժած, որից 7-ը` քաղաքացիական անձ, իսկ 11-ը` […]

̰
Արյունաբանական կենտրոնի մոտ կուտակումներից խուսափելու համար առաջարկվում է գրանցվել

21:02 27.09.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնում արյունատվության կոչին արագ արձագանքելու համար: «Կարևոր է յուրաքանչյուրիդ աջակցությունը` արյան անհրաժեշտ պահուստային քանակն ապահովելուն ուղղված: Ողջունելով այս հարցում ձեր պատրաստակամությունը` խնդրում ենք վաղվանից «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» մոտենալուց առաջ նախապես գրանցվելու համար զանգահարել 010-28-38-23 և 010-28-38-11 հեռախոսահամարներով` մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով: Նշենք, որ այս պահին էլ արյունատվությունը շարունակվում […]

̰
Սիրելի բուժաշխատողներ, հիմա արդեն պայքարելու ենք 2 ճակատով. Արսեն Թորոսյանի ուղերձը

16:00 27.09.2020

Առողջապահության նախարարությունը հրապարակել է նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը; «Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, այսօր վաղ առավոտից լսեցինք բոթը, որ շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը հարձակում է գործել Արցախի վրա՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Տարին սկսել էինք Կորոնավիրուսային հիվանդության համավարակին դիմակայելու […]

̰
Արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով կոչ ենք անում կամավոր դոնորության. ԱՆ

15:36 27.09.2020

Հարգելի հայրենակիցներ, առողջապահության նախարարությունը հայցում է ձեր աջակցությունը: Արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով կոչ ենք անում կամավոր դոնորության: Արյուն ունենալու համար անհրաժեշտ է, որ բոլորս գիտակցենք` միայն մեր հանձնած արյան շնորհիվ հնարավոր կլինի փրկել մարդկանց կյանքեր: Արցախում տեղի ունեցող իրադարձություններին հետևելով` ձեզնից շատերը մոտենում են տարբեր բժշկական կազմակերպություններ` արյունատվության համար: Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք […]

̰
Ոլորտին վերաբերող բոլոր առաջարկներն ու մտահղացումները պետք է համաձայնեցնել առողջապահության նախարարության հետ․ԱՆ

14:17 27.09.2020

Առողջապահության նախարարությունը ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ կոչով դիմել է առողջապահական հաստատությունների ղեկավարներին․ «Կոչով դիմում ենք բժշկական կազմակերպությունների տնօրեններին, մարզային առողջապահության վարչությունների ու բաժինների ղեկավարներին, անհատներին, բոլոր նրանց ովքեր ինքնակամ, առանց առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելու, որոշում են կայացնում Արցախին բժշկական օգնություն ցուցաբերելու համար քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: Տեղեկացնում ենք, որ Հայաստանի առողջապահության համակարգը բերվել է բարձր պատրաստության, նախարարությունը […]

̰
Խնդրում ենք անհապաղ կերպով մեզ ընդգրկել ռազմաբժշկական համակարգի աշխատանքների մեջ. Հայկական բժշկական ասոցիացիա

13:18 27.09.2020

Հայկական բժշկական ասոցիացիան հայտարարություն է տարածել. «ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին ԱՀ Առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանին Արցախի Հանրապետության դեմ թշնամու կողմից սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակում Հայկակական Բժշկական Ասոցիացիան իր պարտքն է համարում իր գործուն աջակցությունն ապահովել մեր զինված ուժերին ու խաղաղ […]

̰
Հայտնի է, թե որ պտուղն է պայքարում մազաթափության դեմ

22:46 26.09.2020

Նոր Զելանդիայից սննդաբան Ռայան Ռամանը նշել է այն մշակաբույսերը, որոնք օգնում են պայքարել մազաթափության դեմ: Այս մասին գրում է Daily Express- ը: Փորձագետը պնդում է, որ մազաթափության դեպքում օգտակար է ավոկադո ուտել: Այս պտուղները հարուստ են վիտամին E- ով. դա պաշտպանում է գլխամաշկը վնասումից և օքսիդատիվ սթրեսից: Ըստ Ռամանի՝ մեկ ավոկադոն պարունակում է վիտամին E- […]

̰
Նախատեսվում է գնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շուրջ 600 հազար դեղաչափ՝ ռիսկի խմբերի շուրջ 300 հազար անձի համար. ԱՆ

14:01 26.09.2020

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վերահսկման և, հետևաբար, համաճարակային իրավիճակի բարելավման նպատակով կարևորվում է COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերումը: Այս նպատակով բանակցություններ են վարվում բոլոր հնարավոր կողմերի, մասնավորապես` պատվաստանյութ արտադրողների և միջազգային գործընկերների հետ: Այդ մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից: Նշվում է, որ ներկայում COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման համար առանձնահատուկ հնարավորություն է ընձեռվել: Ստեղծվել է միասնական […]

̰
Մեկ օրվա ընթացքում Մոսկվայում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 1 792 նոր դեպք

13:05 26.09.2020

Մեկ օրվա ընթացքում Մոսկվայում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 1 792 նոր դեպք: Հունիսի 8-ից ի վեր սա առավելագույն ցուցանիշն է: Այս մասին հայտնել են COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբից: Այսպես, Մոսկվայում վարակակիրների թվի օրական աճը կազմել է 0,6%: Միաժամանակ 24 ժամվա ընթացքում հիվանդանոցներից դուրս է գրվել 1 123 մարդ, 17  պացիենտ մահացել է: Աճել է […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 429 նոր դեպք, 175 առողջացում

11:04 26.09.2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 49072 դեպք, որոնցից 43576-ն` առողջացած, 948-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 1-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4253 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 280366 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4289 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 429 նոր դեպք: Ունենք 175 առողջացած: Մահվան դեպքի վերաբերյալ […]

̰
Սելենա Գոմեսն առաջին անգամ ցուցադրել է հսկայական սպին

23:57 25.09.2020

Ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսը նկարահանվել է լողազգեստով և առաջին անգամ ցուցադրել է իր հսկայական սպին: Նիհարած երգչուհին իր հետևորդների համար անկեղծ լուսանկար է տարածել Instagram- ում: Կադրերում երգչուհին կեցվածք է ընդունել կապույտ լողազգեստով: Նա բարձրացրել է ձեռքերը վերև և ոտքը մի կողմ տարել: Աստղի ազդրի ներսի կողմից բիկինիի հատվածի մոտ մեծ սպի է երևացել: Աստղն […]

̰
Իսպանիայում ֆրանսիացի ռեժիսորին դուրս են հանել սեփական ֆիլմի պրեմիերայից

23:20 25.09.2020

Ֆրանսիացի ռեժիսոր Էժեն Գրինը հեռացվել է իր իսկ «Atarrabi et Mikelats» ֆիլմի պրեմիերայից՝ դեմքին պաշտպանիչ դիմակ կրելուց հրաժարվելու համար: Դեպքը տեղի է ունեցել Սան Սեբաստյանի կինոփառատոնում: Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գրինին զրկել են  նաև հավատարմագրումից: Միջոցառումից առաջ փառատոնը ընդունել է կանոններ, համաձայն որոնց, մասնավորապես, մասնակիցները և հյուրերը պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ՝ կապված […]

̰
ԱՀԿ-ում խորհուրդ են տվել պանդեմիայի ժամանակ վիտամինները չչարաշահել

21:53 25.09.2020

ՌԴ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը խորհուրդ է տվել չչարաշահել վիտամինները պանդեմիայի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը: «Պետք է շատ զգույշ լինել վիտամինների շատ բարձր չափաբաժիններ ընդունելուց։ Ես միշտ խորհուրդ եմ տալիս խորհրդակցել բժշկի հետ, վիտամինների բարձր քանակը կարող է առաջացնել տարբեր անբարենպաստ դրսևրորումներ»,- ասաց Վույնովիչը: Նա դրա փոխարեն կոչ է արել օգտագործել մրգեր […]

̰
Մադրիդում կարող է երկրորդ լոքդաունը հայտարարվել

19:16 25.09.2020

Իսպանիայի կառավարությունն առաջարկել է երկրորդ լոքդաունը մտցնել Մադրիդում: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Սալվադոր Իլլան: Նա իսպանական բոլոր քաղաքներին՝ այդ թվում` Մադրիդին, խորհուրդ է տվել փակվել, եթե կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 100 000 բնակչի հաշվով հասնի 500-ի: Նա նաև կոչ է արել փակել ամբողջ մայրաքաղաքը` COVID-19-ով վարակման դեպքերի մի քանի շաբաթ շարունակվող կտրուկ […]

̰
ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել

17:37 25.09.2020

ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին լուրը հաստատեց մասնաճյուղի մամուլի պատասխանատու Լենա Հովհաննիսյանը։  SHANTNEWS.am-ին մասնաճյուղի մամուլի պատասխանատուն հայտնեց, որ Կարեն Պետրոսյանը Covid-19-ի թեստ է հանձնել սեպտեմբերի 21-ին, հաջորդ օրն արդեն  դրական պատասխան է ստացել։ Կարեն Պետրոսյանն այժմ գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում, նրա մոտ բժիշկները թոքաբորբ են […]

̰
Ախտահանման աշխատանքներն Արցախում պարբերական բնույթ են կրում

17:15 25.09.2020

Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները: Այդ մասին հայտնում են Արցախ տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Ասկերանի շրջանային բաժնի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել Խնածախ, Դաշուշեն համայնքների հաստատված օջախներում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել […]

̰
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց

16:56 25.09.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց։ Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացել է կառույցի գործունեությանը, նրան ներկայացվել է, թե շինարարական, վերակառուցման, լաբորատորիաներով հագեցման ինչ աշխատանքներ են տարվում, քննարկվել են հաստատության` ուսանողական հատվածին վերաբերող հարցերը, այդ թվում՝ համավարակի […]

̰
Աջարիայում կսահմանափակվի քաղաքային ու միջքաղաքային տրանսպորտի երթևեկությունը

16:26 25.09.2020

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Մարինա Էնդելաձեի խոսքերով՝ Վրաստանում կորոնավիրուսի ամենաշատ հաստատված դեպքերը հայտնաբերվել են Աջարիայում` 165 դեպք: Այդ մասին տեղեկացնում է interpressnews.ge-ն: «Այժմ մենք ունենք մինչև 3 հազար ակտիվ դեպք. միայն 17-ն է ծայրահեղ ծանր, մնացածի վիճակը ծանր է, միջին ծանրության և բավարար: Աջարիան առաջատարն է մարզերում` 165 դեպք»,- ասել է Էնդելաձեն: Վրաստանի […]

̰
ՌԴ-ում COVID-19-ի դեմ դեղամիջոցները ներառվելու են կենսական նշանակության դեղերի ցանկում

16:21 25.09.2020

Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ասել է, որ մի շարք դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են COVID-19-ի բուժման ընթացքում, շուտով կներառվեն կենսական նշանակություն ունեցող և կարևորագույն դեղամիջոցների ցուցակում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: «Հաջորդ շաբաթվա ընթացքում հանձնաժողովի որոշումը կլինի: Դրանք արդեն ներառված են մեթոդական ուղեցույցների մեջ»,- ասել է նախարարը: Նրա խոսքերով՝ համավարակի ընթացքում կարգավորման նոր կանոնները հնարավորություն են […]

̰
Նավալնին շնորհակալություն է հայտնել օդաչուներին և Օմսկի բժիշկներին

15:02 25.09.2020

Բլոգեր Ալեքսեյ Նավալնին շնորհակալություն է հայտնել օդաչուներին և Օմսկի բժիշկներին, որոնք նրան անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել: Այս մասին Նա գրել է Instagram-ի իր էջում։ Նա երախտագիտություն է հայտնել «անհայտ բարի ընկերներին», այդ թվում՝ օդաչուներին, որոնք արագ վայրէջք են կատարել՝ չնայած օդանավակայանի «ականազերծման» մասին հաղորդագրություններին: «Օդանավակայանի բուժծառայության աշխատակիցները և նրանց հետևից եկած ռեանիմոբիլը․․․ անմիջապես հստակ ասացին` […]

̰
Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը հոսպիտալացվել է

14:00 25.09.2020

Սեպտեմբերի 25-ի առավոտյան Նորվեգիայի 83-ամյա թագավոր Հարալդ V-ը շտապ տեղափոխվել է Օսլոյի ազգային հիվանդանոց: Թագավորական արքունիքը հայտնում է, որ միապետը գտնվում է հիվանդության արձակուրդում, և, ըստ արձանագրության, թագաժառանգ արքայազն Հոկոնը նշանակվել է Նորվեգիայի ռեգենտ: «Այսօր Պետխորհուրդը կգլխավորի թագաժառանգ-ռեգենտը»,- ասվում է Թագավորական արքունիքի հրապարակված հաղորդագրության մեջ: Հոսպիտալացումը տեղի է ունեցել 24 ժամից էլ պակաս այն բանից […]

̰
BACK_TO_TOP