17:25 02.10.2020
Մելբուռնի Սուրբ Վինսենթի հիվանդանոցի բժիշկ-ռեանիմատոլոգ Բարրի Դիքսոնը կարծում է, որ կորոնավիրուսով հիվանդ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մոտ կարող են բարդություններ առաջանալ տարիքի ու քաշի պատճառով, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Նրա խոսքերով՝ այն փաստը, որ Թրամփի մոտ հիվանդությունը դեռևս անցնում է առանց խնդիրների, չի նշանակում, որ հետագայում ավելի լուրջ ախտանշաններ չեն հայտնվի:
«Սովորաբար առաջին շաբաթվա ընթացքում մարդկանց մոտ ախտանշանները շատ աննշան են, գրեթե միշտ այդպես է։ Իսկ երկրորդ շաբաթում մարդկանց մոտ սովորաբար կամ ի հայտ է գալիս թոքաբորբ, կամ՝ ոչ»,- ասել է նա:
Կամբերայի հիվանդանոցի վարակիչ հիվանդությունների գծով պրոֆեսոր Փիթեր Քոլինիոնը նույնպես նշել է, որ քաղաքական գործչի վիճակը, ամենայն հավանականությամբ, հինգից մինչև յոթ օրում կվատթարանա:
Մինչդեռ, Թրամփն առաջին համաշխարհային առաջնորդը չէ, որ հիվանդանում է կորոնավիրուսով: Մասնավորապես, ավելի վաղ COVID-19 է տարել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն, Հոնդուրասի նախագահ Խուան Օռլանդո Էռնանդեսը:
Բացի դրանից՝ կորոնավիրուսային վարակ է նաև ախտորոշվել Մոնակոյի իշխանի, Գվատեմալայի նախագահ Ալեխանդրո Ջամատեի, Բոլիվիայի ժամանակավոր նախագահ Ժանին Անիեսի մոտ:
Ինչպես արդեն հայտնել ենք, ԱՄՆ նախագահը և նրա կինը վարակվել են կորոնավիրուսով։
14:46 03.07.2025
Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀուլիսի 3-ին՝ ժամը 14:10-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
14:38 03.07.2025
ԱԺ-ն ընդունեց ՀԷՑ-ին վերաբերող նախագիծըԱզգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նախագիծ, որով նախատեսվում է պետությանը լծակներ տալ՝ միջամտելու ՀԷՑ-ի կառավարմանը: Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ նախորդ օրը բավականին երկար քննարկում է տեղի ունեցել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Կառավարության եւ Վլադիմիր Վարդանյանի ներկայացված առաջարկությունների հիման վրա օրենսդրական փաթեթը լրամշակվել է երկու նոր օրենքների նախագծերով: «Սնանկության մասին» օրենքում […] ...
14:34 03.07.2025
Հայաստանի Հանրապետությունը հայտնել է ՇՀԿ անդամ դառնալու ցանկությունԿիսելով Շանհայի համագործակցության կազմակերպության հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ տարածքային ամբողջականությունը, ուժի չկիրառումը և սահմանների անձեռնմխելիությունը՝ Հայաստանի Հանրապետությունը հայտնել է ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ ...
14:33 03.07.2025
Ալկարասի երկրորդ հաղթանակը․ «Ուիմբլդոն»«Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի նախորդ երկու տարիների չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս է եկել երրորդ փուլ։ Իսպանացին երկրորդ փուլում 6-1, 6-4, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի 733-րդ ռակետ Օլիվեր Թարվեթին (Մեծ Բրիտանիա)։ ...
14:26 03.07.2025
Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունըԱնհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության՝ ամսական 300.000 դրամ, տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2025թ. հուլիս ամիսը ներառյալ: Ըստ հիմնավորման՝ հունիսի 17-ի դրությամբ կա անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտ չունեցող թվով 21 անհայտ կորած համարվող զինծառայող: ...
14:17 03.07.2025
Կամավոր ատեստավորման գործընթացը կիրականացվի ավելի կանոնակարգված, պարզ ու թափանցիկԿառավարությունն ընդունել է որոշում՝ ուսուցչի կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման և իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները կարգավորելու նպատակով: Արդյունքում՝ կամավոր ատեստավորման գործընթացը կիրականացվի ավելի կանոնակարգված, պարզ ու թափանցիկ: Մասնավորապես՝ առաջարկվող փոփոխությամբ կազմակերպվող առաջիկա ատեստավորմանը դասավանդած այլ առարկայից կրկին դիմելու և ատեստավորումը հաղթահարելու դեպքում հավելավճար կհաշվարկվի նախկին կարգավորումներին համապատասխան՝ առանց կրկնակի հավելավճարի սահմանման: Ատեստավորումը չհաղթահարած ուսուցչի […] ...