12:21 25.09.2020
ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է «Վարֆարին Օրիոն 5մգ»-ի շրջանառությունը դադարեցնելու մասին։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից «Վարֆարին Օրիոն 5մգ» պլաստիկ կոնտեյներում N30 (արտադրող՝ Օրիոն Քորպորեյշն,Ֆինլանդիա) դեղի մատակարարներին տրվել կարգադրագրեր՝ – 1877105, – 1877106, – 1877107, – 1902440, – 1832003 սերիաների շրջանառությունը դադարեցնելու և հետկանչ իրականացնելու վերաբերյալ։ Հետկանչի գործընթացի հիմքոում ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Է. […]
11:53 25.09.2020
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի միջգերատեսչական աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում հայտարարվել է, որ առողջապահության նախարարությունը ՄԱԿ-ի ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման և վերահսկման միջգերատեսչական աշխատանքային խմբի 2020 թվականի մրցանակակիր է: Մրցանակի տրամադրման հարցում հաշվի են առնվել Հայաստանի նվաճումները ՈՎՀ դեմ պայքարում, այդ թվում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցության, ծխախոտի ծխի վնասակար հետևանքների նվազեցմանն ու […]
11:04 25.09.2020
Սեպտեմբերի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 48643 դեպք, որոնցից 43401-ն` առողջացած, 947-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4002 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 276077 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3842 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 392 նոր դեպք: Ունենք 135 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]
09:31 25.09.2020
Որոշ երկրներ, գիտական քննարկման փոխարեն, ծավալում են աննախադեպ մասշտաբների պատվիրված արշավ ընդդեմ ռուսական հակակորոնավիրուսային պատվաստանյութի: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Դաշնային խորհրդում կայացած կլոր սեղանի ժամանակ (թեմա՝ «Պանդեմիայից հետո․ տեղեկատվական պատերազմները ժամանակակից աշխարհում։ Եզրակացություններ Ռուսաստանի համար»)։ «Տեղի է ուեցել մեր բժշկական հաջողությունների կտրուկ բացասական լուսաբանում, այդ թվում` կորոնավիրուսի […]
00:01 25.09.2020
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղը մասնակցել է կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ Պոլիմերային շղթայական ռեակցիա (ՊՇՌ) հետազոտության մեթոդով SARS-Cov-2-ի հայտնաբերման Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպված որակի արտաքին գնահատման ծրագրին, որին մասնակցել է 185 երկրների թվով 255 լաբորատորիա։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Բոլոր երկրներում հետազոտվել է ԱՀԿ-ի կողմից ներկայացված […]
18:35 24.09.2020
«Առողջացած մարդու մոտ կորոնավիրուսը հետքեր է թողնում լյարդի, երիկամների և միզասեռական համակարգի վրա»: Այս մասին վրացական «Палитраньюс» ՀԸ-ի եթերում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հանձնաժողովի վրացի ներկայացուցիչ, Նորվեգիայի Թագավորության առողջապահության նախարարության ավագ խորհրդական Զազա Ծերեթելին: Միևնույն ժամանակ նա ասել է, որ պատվաստանյութի առկայությունը դեռ չի նշանակում, որ վիրուսի տարածման վտանգ այլևս չկա: Պատվաստանյութը, ըստ […]
18:24 24.09.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է իր վերահսկողական աշխատանքները նաև կարանտինի շրջանում՝ դիտարկելով սանիտարահամաճարակային կանոնների պահպանումը մի շարք ոլորտներում։ Ներկայումս դիտարկումների համար, սակայն, արդեն հիմք են ընդունվում ոչ թե պարետի որոշումները, ինչպես արտակարգ դրության շրջանում էր, այլ ՀՀ առողջապահության նախարարի N 17 նորմատիվ հրամանով սահմանված կանոններն ու նորմերը։ ՀՀ ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի […]
18:06 24.09.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերսկսել է կորոնավիրուսի դեմ տարվող աշխատանքների շրջանակներում իրականացվող ստուգայցերը սննդի շղթայի օպերատորների մոտ՝ հանրային սննդի կետերում, իրացման ցանցում և սննդամթերքի արտադրություններում: Ստուգայցերն ամբողջ հանրապետությունում են, իսկ մայրաքաղաքում տեսուչների դիտարկումների թիրախում այսօր Դավթաշեն վարչական շրջանի տնտեսվարողներն էին: Խախտում հայտնաբերվել է միայն մեկ ռեստորանային համալիրում, որտեղ թերի են եղել ջերմաչափման մատյանի գրառումները, […]
14:40 24.09.2020
Ռուսաստանի դեղատներում COVID-19-ի բուժման համար «Ավիֆավիր» դեղամիջոցը կարժենա մոտ 8000 ռուբլի, ասել է Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը: «Մենք դիտավորյալ մի փոքր հետաձգեցինք մեր մուտքը դեղատներ, որպեսզի ավելի մատչելի գին ապահովենք»,- ասել է նա մամուլի ասուլիսում: Բացի դրանից՝ հավելել է Դմիտրիևը, հետագայում «Ավիֆավիրի» գինը կարող է իջնել: Հնարավոր է նաև, որ այն ներառվի […]
12:59 24.09.2020
«Խստագույն կանոններով, կարգապահությամբ, բայց ոչ սահմանափակումներով և տնտեսության կանգով, մենք պետք է կանխենք վիրուսի տարածումը»,-այսօրվա կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան: Նրա հայտարարությամբ՝ երբ որոշվել է երկրում արտակարգ դրություն սահմանելու հարցը, հաշվի են առնվել երկրի առկա ռեսուրսներն ու առողջապահական համակարգի վիճակը, որը թույլ էր՝ համեմատած շատ զարգացած երկրների հետ: Թեև, ըստ վարչապետի, այս […]
11:37 24.09.2020
Սեպտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 48251 դեպք, որոնցից 43266-ն` առողջացած, 945-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3748 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 272235 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3913 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 374 նոր դեպք: Ունենք 240 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]
10:59 24.09.2020
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 374-ով, ապաքինվել է ևս 240 մարդ։ Արձանագրվել է մահվան 3 դեպք։ Նախորդ օրը կատարվել է 3913 թեստավորում, որից 3539-ը՝ բացասական արդյունքով։ Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն անփոփոխ է՝ 292։ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ ընդհանուր դեպքերի թիվը 48251 է, առողջացածներինը՝ 43266, մահվան […]
10:44 24.09.2020
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ 100-ից ավել բուժաշխատողներ ու գերատեսչությունների ներկայացուցիչներ պարգևատրվել են շնորհակալագրերով` Հայաստանում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման և բուժման գործում ցուցաբերած նվիրման և բարեխիղճ աշխատանքի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նրանք ներկայացնում են «Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը, Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը, «Արտաշատի […]
10:38 24.09.2020
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամանով հաստատվել են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնները, որոնք սահմանում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը ներկայացվող պահանջները և նախատեսված են հանրապետության տարածքում գործող բոլոր հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող […]
10:27 24.09.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իրականացնում է առցանց հետազոտություն, որի նպատակն է որոշել հասարակության կողմից ալկոհոլի օգտագործման չափաբաժինների փոփոխության միտումները համավարակի պայմաններում: «Մասնակցությունն այս հետազոտությանը կպահանջի 5-10 րոպե: Առողջապահության նախարարությունն ակնկալում է Ձեր մասնակցությունն այս կարճ, բայց և կարևոր հետազոտությանը, քանի որ տրամադրելով կարծիքներ՝ Դուք կարող եք նպաստել ալկոհոլի օգտագործման ուղղությամբ գլոբալ քաղաքականության մշակմանը: Ձեր կարծիքը շատ […]
21:45 23.09.2020
Առողջապահության նախարարը նոր հրաման է ստորագրել, որը վերաբերում է նոր կորոնավիրուսի, այսպես ասած, ռիսկային գոտում հայտնվածներին: Մանրամասները՝ տեսանյութում:
20:57 23.09.2020
Բաթումի ծննդատանը կորոնավիրուսով վարակված կնոջը կեսարյան հատում են արել: Այս մասին հայտնել է Վրաստանի Հանրային հեռուստաընկերոթյունը: «Մենք ավարտեցինք կեսարյան հատումը: Երկուսն էլ իրենց լավ են զգում: Երեխային պետք է տեղափոխենք ինֆեկցիոն բաժանմունք: Օրվա ընթացքում նորածինը կթեստավորվի: Այս փուլում հայտնի չէ, թե արդյոք նա ունի կորոնավիրուս, թե` ոչ: Առայժմ մայրն ու երեխան մեկուսացված կլինեն», -լրագրողներին ասել […]
20:50 23.09.2020
Արդյոք կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի ավելացումը խոսում է երկրորդ ալիքի մասին, թե կխուսափի Հայաստանն այդ երկրորդ ալիքից: Հեռանկարի տաղավարում Արամ Աբրահամյանը զրուցել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
16:03 23.09.2020
Ամերիկայի Միացյալ Նահանգներում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչության տեղեկատվության համաձայն՝ Լոս Անջելեսի «Chevy Chase» վիրաբուժության կենտրոնին փոխանցել Արցախի Հանրապետության կողմից ուղարկված՝ Արցախում արտադրված բժշկական նշանակության պարագաներ։ Այս մասին տեղեկացրին Արցախի ԱԳՆ-ից։ Վիրաբուժության կենտրոնի գլխավոր կառավարիչ Րաֆֆի Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանին, կառավարությանը և բոլոր նրանց, ովքեր աջակցել են կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնության իրականացմանը: Միևնույն […]
15:59 23.09.2020
Ռուսաստանը շուտով կգրանցի կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստանյութը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սենատորների հետ հանդիպմանը: «Ի դեպ, շուտով կգրանցվի կորոնավիրուսի դեմ երկրորդ հակավիրուսային պատվաստանյութը»,- ասել է Պուտինը: Ինչպես նշվում է, Պուտինի դուստրն առաջիններից էր, որը փորձարկել է կորոնավիրուսի դեմ առաջին ռուսական պատվաստանյութը: Ամեն ինչ լավ է անցել: Երկրի ղեկավարը նաև շեշտել է, […]
12:43 23.09.2020
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հոկտեմբերի 4-ից աստիճանաբար վերսկսում են ընդունել ուխտագնացներին։ Ուխտը դեպի մուսուլմանական աշխարհի սրբավայրեր դադարեցված էր մարտից՝ COVID-19 համաճարակի պատճառով: Այս մասին հայտնում է Le Figaro-ն ՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարության հայտարարությունը: Առաջին փուլում ուխտավորների օրական քանակը կսահմանափակվի 6000-ով։ Այդ թվաքանակում ներառված են նաև տեղացիները։ Իսկ նոյեմբերի 1-ից այցելուների թիվը նախատեսվում է […]
11:19 23.09.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունով (COVID-19) հիվանդի հետ անմիջական շփված (կոնտակտավոր), համաճարակային գոտի մուտք գործող եւ դուրս եկող, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տեսակետից անբարենպաստ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձանց նկատմամբ օբսերվացիայի կազմակերպման կարգը։ Հրամանում, մասնավորապես, ասվում է. «Կորոնավիրուսային հիվանդությունով (COVID-19) հիվանդի հետ անմիջական շփված (կոնտակտավոր), համաճարակային գոտի մուտք գործող եվ […]
11:02 23.09.2020
Սեպտեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47877 դեպք, որոնցից 43026-ն` առողջացած, 942-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3617 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 268322 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2256 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 210 նոր դեպք: Ունենք 350 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում […]
10:55 23.09.2020
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 210-ով, ապաքինվել է ևս 350 մարդ։ Արձանագրվել է մահվան 4 դեպք։ Նախորդ օրը կատարվել է 2256 թեստավորում, որից 2046-ը՝ բացասական արդյունքով։ Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն ավելացել է 4-ով՝ հասնելով 292-ի։ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ ընդհանուր դեպքերի թիվը 47877 է, առողջացածներինը՝ […]
23:00 22.09.2020
Դենգե տենդով հիվանդացած մարդիկ կարող են որոշակի իմունիտետ ունենալ COVID-19- ի նկատմամբ: Այս մասին հայտնում է Reuters- ը՝ վկայակոչելով ամերիկյան Դյուկի համալսարանի պրոֆեսոր Միգել Նիկոլելիսի կողմից դեռևս չհրապարակված ուսումնասիրությունը: Այսպիսով, ամերիկացի գիտնականին հաջողվել է պարզել, որ այն շրջաններում, որտեղ նախկինում մոլեգնել է այդ տիպի տենդը, կորոնավիրուսի տարածումը շատ ավելի դանդաղ տեմպերով է եղել: Եթե հաստատվի […]
22:54 22.09.2020
Հոկտեմբերի սկզբին Վրաստանը կստանա 135.000 չափաբաժին գրիպի պատվաստանյութ, այսօր ճեպազրույցում ասաց Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Նրա հայտարարությամբ՝ Վրաստանը ձեռք է բերել ֆրանսիական արտադրության պատվաստանյութ: Հիվանդությունների վերահսկման կենտրոնն աշխատում է ավելի շատ պատվաստանյութեր ձեռք բերելու ուղղությամբ: Այն կառաքվի առաջին շաբաթվա ընթացքում: Առաջին խմբաքանակը նախատեսված է ռիսկային խմբերի` հղի կանանց, տարեցների, երեխաների և քրոնիկ […]
21:42 22.09.2020
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նաև հեռախոսազրույց է ունեցել Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովայի հետ: Կողմերը քննարկել են կորոնավիրուսային համավարակի հետ կապված համաճարակաբանական իրադրության և այդ ուղղությամբ երկրների փոխգործակցության հարցեր: Նախարարը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին COVID-19 դեմ պայքարում նյութատեխնիկական ու մասնագիտական նշանակալի օգնության, ինչպես […]
20:30 22.09.2020
Այսօր Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էռլոնի հետ: Բարձր գնահատելով Չինաստանի ժողովրդի, կառավարության և դեսպանության օժանդակությունը Հայաստանի առողջապահության բնագավառի զարգացման գործին` նախարարը երախտագիտություն է հայտնել դեսպանին, շեշտելով նրա անձնական ջանքերը` աջակցության ու փոխգործակցության ծրագրերի իրագործման ուղղությամբ: Արսեն […]
20:15 22.09.2020
Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի թունավորման գործի հետաքննությունը գտնվում է գերմանական իրավապահ մարմինների իրավասության սահմաններից դուրս և նրանք չեն կարող քրեական գործ հարուցել այս փաստի առթիվ: Այս մասին հայտնում է «Süddeutsche Zeitung»-ը: Քանի որ դա ռազմական հանցագործություն չէ, Գերմանիան չի կարող միջազգային քրեական օրենսգրքի համաձայն դիմել համընդհանուր իրավասությանը: «Նավալնիի թունավորումը տեղի է ունեցել Ռուսաստանում. սա […]
17:58 22.09.2020
Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է վեց ամիս ժամկետով COVID-19-ի դեմ պայքարին ուղղված նոր սահմանափակող միջոցների ներդրման մասին: Համաձայն ՏԱՍՍ-ի՝ համապատասխան հայտարարությունն արվել է Թագավորության խորհրդարանում ելույթի ժամանակ: Ըստ Ջոնսոնի՝ խոսքը դեռ ազգային կարանտինի վերադառնալու մասին չէ, որը երկրում գործում էր այս տարվա գարնանը: Միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատությունները կշարունակեն աշխատել, բացի դրանից՝ անհրաժեշտություն չկա […]