15:55 22.09.2020
Վերջին շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել են COVID-19-ի ռեկորդային թվով նոր վարակակիրներ՝ գրեթե 2 միլիոն հիվանդ: Միևնույն ժամանակ, դեպքերի աճը տեղի է ունենում մահացության մակարդակի նվազման ֆոնին: Այս մասին նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցում: Այսպիսով, սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում աշխարհում հայտնաբերվել է COVID-19 1 998 897 դեպք, ինչը 6 %-ով ավելի է, քան մեկ […]
13:24 22.09.2020
Մինչև 22 տարեկան տարիքային խմբի հաշվառված ինսուլինակախյալ երեխաների և երիտասարդների կյանքի որակը բարձրացնելու, ինչպես նաև բուժման արդյունավետությունը և նրանց առողջական վիճակը բարելավելու նպատակով «Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակներում, 2015-2019 թվականների ընթացքում, ՀՀ առողջապահության նախարարության և «Էլայ Լիլի» ամերիկյան դեղագործական կազմակերպության միջև կնքվել է պայմանագիր, որի շրջանակներում վերոնշյալ տարիքային խմբին անվճար տրամադրվում են ինսուլինային անալոգներ: Այս […]
13:00 22.09.2020
Բրիտանիայում 17 օրական երեխան խեղդվել է կաթից, որի պատճառով նրա սիրտը կանգ է առել: Բժշկական միջամտությունից հետո այն ևս երկու անգամ չի աշխատել, բայց երեխային հաջողվել է ողջ մնալ: Այդ մասին հայտնում է The Sun թերթը: Նշվում է, որ կաթը նորածնի թոքերում է հայտնվել, երբ նա շշով խմելիս է եղել: Տղան սկսել է դժվարությամբ շնչել: […]
12:31 22.09.2020
Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 6215 դեպք: Այս մասին հայտնում է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով օպերատիվ շտաբը։ Նոր դեպքերի մեծ մասը բաժին է ընկել Մոսկվային (980) և Սանկտ Պետերբուրգին (211): Մեկ օրվա ընթացքում ամբողջովին ապաքինվել է 5976 մարդ, գրանցվել է 160 մահ: Մինչ օրս Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 115 810 դեպք: Ամբողջ […]
12:27 22.09.2020
Մեկ օրում անցկացված 112.942 թեստի արդյունքում Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսի 1․743 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.202 դեպք: Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, Թուրքիայում Covid-19-ից մահացել է 68 մարդ։ Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում։ Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 268.435 մարդ, իսկ 1.491 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման […]
11:40 22.09.2020
Հայաստանի անկախության տոնակատարությունների շրջանակներում կայացել է ՀՀ վարչապետի «Մեր ժամանակի հերոսը» երկրորդ մրցանակաբաշխությունը: Հերոսներ են դարձել հասարակ քաղաքացիները, որոնք քաջություն են ունեցել սեփական նախաձեռնությամբ փոխելու իրենց ու շրջապատի մարդկանց կյանքը։ Վարչապետի կողմից բարձր գնահատականի արժանանալով` նրանք պետք է նաև օրինակ լինեն մյուսների համար։ Այս տարի կազմակերպիչները սահմանել էին նաև երկու հավելյալ մրցանակ՝ պայմանավորված կորոնավիրուսային հիվանդության […]
10:56 22.09.2020
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 115-ով, ապաքինվել է ևս 39 մարդ։ Արձանագրվել է մահվան 2 դեպք։ Պացիենտները եղել են 83 տարեկան կին և 69 տարեկան տղամարդ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրը կատարվել է 825 թեստավորում, որից 710-ը՝ բացասական արդյունքով։ Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն ավելացել է 1-ով՝ հասնելով […]
23:10 21.09.2020
Ռուս սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Կովալկովը նիհարել ցանկացողների համար բացահայտել է կաթնամթերքի վտանգները: Սննդի վերաբերյալ խորհուրդները տեղադրված են նրա Instagram-օգտահաշվում: Կովալկովի խոսքով՝ նիհարել ցանկացող մարդիկ հատուկ ուշադրություն են դարձնում սննդի բաղադրությանը, դրա մեջ սպիտակուցներին, ճարպերին և ածխաջրերին, կալորիաների պարունակությանը և հարաբերակցությանը: «Ինչ-որ մեկն առաջնորդվում է սննդի գլիկեմիկ ինդեքսով», – ասել է նա: «Բայց այնպիսի […]
20:15 21.09.2020
«Նախքան նրանց թույլ կտային ինձ Գերմանիա տանել, նրանք հանեցին իմ բոլոր հագուստները և ինձ ամբողջովին մերկ ուղարկեցին», – գրում է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին՝ ընդգծելով, որ իր մարմնի վրա հայտնաբերվել է Новичок և հագուստը շատ կարևոր իրեղեն ապացույց է: «Պարտադիր 30 օրվա նախաքննական ստուգումների ժամկետը լրացել է: Ես պահանջում եմ, որ իմ հագուստը կոկիկ փաթեթավորվի […]
18:02 21.09.2020
Առողջապահական համակարգն արել է առավելագույնը՝ նման ցուցանիշներ ցույց տալու համար: Այսօր լրագրողների հետ զրուցում անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին՝ նման տեսակետ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա ընդգծեց, որ առողջապահության ոլորտի մասով պայքարը միանշանակ հաջողված է: Թորոսյանը միաժամանակ նաև նկատեց. «Դա միայն մեր ոլորտի խնդիրը չէ, այլև ամբողջ ազգաբնակչության»: Հարցին, թե արձակուրդից վերադառնալո՞ւ է աշխատանքի՝ […]
16:37 21.09.2020
Ճապոնիայում հաստատվել է երկարակյացների թվի ռեկորդ: Այնտեղ 100 և ավելի տարեկան 80000 մարդ կա: Այդ մասին տեղեկացնում են երկրի առողջապահության նախարարությունից: Այս տարվա ընթացքում 41.8 հազար ճապոնացի նշելու է 100-ամյակը: Ընդ որում՝ այդպիսի մարդկանց թիվն ավելացել է 9.1 հազարով: 100 տարեկան 80450 հոգուց 70975 -ը կանայք են: 1963 թվականին, երբ ընդունվեց տարեցների սոցիալական ապահովության մասին […]
15:51 21.09.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)-ի կողմից ձևավորված COVID-19-ի ավանդական բժշկության տարածաշրջանային փորձագիտական հանձնաժողովը, Աֆրիկայի՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը և Սոցիալական հարցերի Աֆրիկյան միության հանձնաժողովը հավանություն է տվել COVID-19-ի դեմ բուսաբուժության երրորդ փուլի կլինիկական փորձարկումների արձանագրությանը, ինչպես նաև կանոնադրությունը և տեխնիկական հանձնարարականները բուսաբուժության կլինիկական փորձարկումների համար տվյալների մոնիտորինգի և անվտանգության հանձնաժողովի ստեղծման համար, հայտնում է ԱՀԿ-ի […]
11:05 21.09.2020
Սեպտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47552 դեպք, որոնցից 42637-ն` առողջացած, 936-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3692 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 265241 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1633 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք: Ունենք 29 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության […]
10:57 21.09.2020
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 121-ով, ապաքինվել է ևս 29 մարդ։ Արձանագրվել է մահվան 6 դեպք։ Նախորդ օրը կատարվել է 1633 թեստավորում, որից 1512-ը՝ բացասական արդյունքով։ Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն անփոփոխ է՝ 287։ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ ընդհանուր դեպքերի թիվը 47552 է, առողջացածներինը՝ 42637, մահվան […]
23:57 20.09.2020
Հայտնի է, որ ֆիզիկական ակտիվությունը դրականորեն է ազդում առհասարակ առողջության և մասնավորապես ուղեղի վիճակի վրա: Ըստ The Daily Mail- ի՝ դրական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ չէ ժամեր ծախսել մարզանքների վրա: Նույնիսկ օրական երկու րոպե վարժությունը կարող է բավարար լինել ուղեղի առողջությունն ու հիշողությունը բարելավելու համար: Հետազոտողները պարզել են, որ ցանկացած վարժություն, նույնիսկ կարճ զբոսանքն օգտակար […]
22:45 20.09.2020
Սննդաբան Ռոսա Մարիա Էսպինոսան թվարկել է սննդամթերքներ, որոնք համարվում են առողջ, բայց խանգարում են քաշի կորստին: Նրա խոսքերը մեջբերում է Clarin հրատարակությունը: Էսպինոսան ասել է, որ հաճախորդները հաճախ որոշ սննդամթերքներ առողջ ու ցածր կալորիականությամբ են համարում, բայց դա ճիշտ չէ: «Նախաճաշի հացահատիկային փաթիլների տուփերից շատերի վրա պատկերված է բարեկազմ կնոջ ուրվագիծ, և մարդիկ հաճախ ենթադրում […]
22:40 20.09.2020
Կորոնավիրուսի համավարակը լավագույն դեպքում կավարտվի 2022 թվականին։ Նման ժամկետ է կանխատեսել Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Բայց եթե հաջողվի գլոբալ մոտեցում կիրառել, 2021 թվականի ընթացքում մենք կկարողանանք նվազեցնել վիրուսի տարածման ցուցանիշները։ Փառք Աստծո, պատվաստանյութերի մշակման տեխնոլոգիաներն արդեն կան, ֆինանսավորումը կա, իսկ ընկերություններն առանձնացրել են իրենց լավագույն մասնագետներին։ Դրա համար էլ […]
18:10 20.09.2020
Մենք հաճախ ենք լսում, որ քաղցրը վնասակար է , փչացնում է ատամները, նպաստում է ճարպակալմանն ու շաքարային դիաբետի զարգացմանը, արյան մեջ բարձրացնում է գլյուկոզայի չափաբաժինը։Իսկ ի՞նչ է իրականում գլյուկոզան, ինչո՞վ է տարբերվում, ասենք, ֆրուկտոզայից,սախարոզայից ու լակտոզայից։ Ինչպե՞ս գլուխ հանել այս ամենից, եթե հատկապես ֆրուկտոզայով քաղցրավենիք վաճառում են դիաբետով հիվանդների համար նախատեսված հատուկ բաժիններում։ Արդյո՞ք դա […]
16:55 20.09.2020
ՀՀ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 19-ի երեկոյան նկատվել են սննդային թունավորման դեպքեր (հարցականով), որի վերաբերյալ բուժկենտրոնն անմիջապես տեղեկացրել է պատկան մարմիններին։ Թունավորման ախտանշաններ են ունեցել բուժանձնակազմի որոշ անդամներ և մի քանի պացիենտ։ Այժմ նրանց վիճակը գնահատվում է բավարար։ Այս պահին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, Սննդի […]
10:20 20.09.2020
Պարացետամոլը աշխարհում ամենատարածված ցավազրկողներից մեկն է։ Բայց Օհայոյի համալսարանի գիտնականների խումբը Բոլդուին Ուզի գլխավորությամբ պարզել է, որ պարացետամոլը, բացի ցավազրկելուց, նաև զրկում է կարեկցանցի զգացումից ու ստիպում գնալ չարդարացված ռիսկի։ Դեղի ակտիվ նյութը ացետամինոֆենն է, որը բթացնում է կարեկցանքի զգացումը, թույլ չի տալիս նկատել, որ ինչ որ մեկին վիրավորեցինք կամ ցավ պատճառեցինք։ Ինչ վերաբերում է […]
23:03 19.09.2020
Առողջության կառավարման կլինիկայի ռուս սննդաբան Նատալյա Պուգաչովան նշել է մթերքները, որոնք կարող են օգնել նիհարելիս: Նրա խոսքերը մեջբերում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը: Ըստ Պուգաչովայի՝ նիհարել ցանկացողներին անհրաժեշտ է բավարար քանակությամբ բանջարեղեն ուտել: Բջջանյութի շնորհիվ այդ մթերքները լցնում են ստամոքսը և առաջացնում կուշտ լինելու զգացողություն: Բացի այդ, բանջարեղեններն ունեն ցածր կալորիականություն, հարուստ են առողջության համար օգտակար […]
21:27 19.09.2020
Մոսկվայի թիվ 71 քաղաքային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում նշել է մահը հետաձգելու միջոցը: Նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ «Նովոստին» Նրա խոսքերով ՝ մարդիկ կկարողանան երկարացնել կյանքը, եթե ավելի քիչ վախենան։ «Ահա լուրջ փաստ, որ դուք կարող եք հետաձգել մահը. վիճակագրությունը ցույց է տալիս, որ Իսրայելում, որտեղ Զատիկն […]
14:36 19.09.2020
Ղազախստանի հյուսիսում՝ յոթ քաղաքում, գրանցվել է տնային թռչունների անկում։ Պատճառը թռչնագրիպն է: Այս մասին հայտնում է երկրի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։ Գերատեսչության տվյալներով ՝ սեպտեմբերի 9-16-ը Ռուսաստանի հետ սահմանակից Հյուսիս-Ղազախական մարզի յոթ շրջանում գրանցվել են տարբեր տեսակի ընտանի թռչունների անկման դեպքեր: «Ազգային ռեֆերենտ կենտրոնը պարզել է, որ միջադեպի պատճառը թռչունների բարձր պաթոգեն գրիպն է եղել»,-նշվում […]
13:49 19.09.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ռոչեսթեր քաղաքում, որտեղ բողոքի ակցիաներ են, ոստիկանությունը տեղեկացրել էր հրաձգության և մի քանի զոհի մասին։ Ամերիկյան Ռոչեսթերում կրակոցների զոհ է դարձել 2 մարդ, 14-ը վիրավորվել է: Այս մասին հայտնում է «13WHAM»-ը: Նշվում է, որ միջադեպի զոհ են դարձել 18-22 տարեկան տղամարդ ու կին: Դեպքը տեղի է […]
13:33 19.09.2020
Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 6065 նոր դեպք: Այս մասին հայտնել է երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը: COVID-19 արձանագրվել է Ռուսաստանի 84 շրջանում: Ամենամեծ թվով դեպքերը գրանցվել են Մոսկվայում (825), հետո Սանկտ Պետերբուրգում(212) և Ռոստովի շրջանում(180): Նշվում է նաև, որ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից լիարժեք ապաքինվել է 5255 մարդ, մահացել՝ […]
13:24 19.09.2020
Անցած մեկ օրում աշխարհում կորոնավիրուսով հիվանդացածների ռեկորդային թիվ է արձանագրվել: Worldometers կայքի տվյալների համաձայն ՝ սեպտեմբերի 18-ին COVID-19 են հայտնաբերել 314 097 մարդու մոտ: Ընդ որում՝ հիվանդացության 51 000 դեպք գրանցվել է Եվրոպայի երկրներում։ Առաջատարներն են Ֆրանսիան, Ռուսաստանը, Իսպանիան, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան։ Համաշխարհային հակառեյտինգում Ուկրաինան 15-րդ տեղում է ։ Համաճարակի սկզբից աշխարհում գրանցվել է […]
13:09 19.09.2020
Գերմանական լաբորատորիայի մասնագետները հայտնաբերել են այն նյութը, որով հնարավոր է՝ թունավորվել է Ալեքսեյ Նավալնին: Այդ մասին գրում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշին։ «Ալեքսեյի անձնական իրերը, ծանրոցները ուղարկվել են նրա հետ՝ բժշկական ինքնաթիռով։ Դա է պատճառը, որ ոչ մի բանի վրա, բացի շշերից, հետքեր չեն գտնվել,- ասել է Յարմիշը։ Շշի վրա հայտնաբերված […]
12:47 19.09.2020
Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերը շարունակում են աճ գրանցել։ Հիվանդության 187 նոր դեպքից 116-ը կապված է Աջարիայի հետ, 30-ը՝ Թբիլիսիի, 15-ը՝ Իմերեթիի, 11-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիի, 4-ը՝ Գուրիայի, երեքը՝ Կախեթիի շրջանի հետ: Այս մասին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան։ «Այսօրվա տվյալներով՝ ունենք 3306 վարակակիր»,- հայտարարել է Մարինա Էզուգբայան՝ հավելելով, որ մեկ օրում Վրաստանում […]
12:19 19.09.2020
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է երկրում կորոնավիրուսային համաճարակի երկրորդ ալիքի մեկնարկի մասին։ Այս մասին հայտնում է The Independent-ը: «Հիմա մենք կանգնած ենք երկրորդ ալիքի առջև … Ես վախենում եմ, որ դա միանգամայն անխուսափելի է։ Մենք դրան բախվելու ենք մեր երկրում», – ասել է վարչապետը: Նա ավելացրել է, որ COVID-19-ով վարակման դեպքերի նոր ալիք […]