14:37 26.08.2020
Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում բացահայտվել է COVID-19-ի 4676 նոր դեպք: Այդ մասին հաղորդում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից: Դեպքերի ամենամեծ թիվն արձանագրվել է Մոսկվայում՝ 640, Սանկտ Պետերբուրգում՝ 181: Արձանագրվել է մահվան ելքով 115 դեպք: Մեկ օրվա ընթացքում Մոսկվայում առողջացել է 6 403 մարդ: Ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 970 865 դեպք՝ 85 […]
14:23 26.08.2020
Կրեմլը համբերատար վերաբերմունք է դրսևորում ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թունավորման մասին ձևակերպումներին, բայց այս փուլում կտրականապես համաձայն չէ դրանց հետ: Այսպես է արձագանքել մեղադրանքներին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքերը մեջբերում է РИА Новости-ն: Պեսկովը նշել է, որ Մոսկվան նույնպես շահագրգռված է` պարզելու կատարվածի պատճառները, բայց «մինչ այժմ մենք դա չենք կարող անել»: «Նա […]
12:49 26.08.2020
Երեկ ողջ օրը լծված եմ եղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականի մասին լուրերը հերքելով: Բայց, արի ու տես, որ լրատվամիջոցների որոշ շրջանակ չի հանգստանում և մեկը մյուսի հետևից ավելի «կատարելագործված» ստեր է տարածում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։ «Նախ սկսենք այնտեղից, որ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում շարունակում […]
11:10 26.08.2020
Օգոստոսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43067 դեպք, որոնցից 36726-ն` առողջացած, 861-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5216 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 198569 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 131 նոր դեպք և 251 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]
10:55 26.08.2020
Օգոստոսի 26-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43067 դեպք, որոնցից 36726-ն` առողջացած, 861-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 3-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5216 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 198569 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1696 թեստավորում, որից 1565-ը՝ բացասական, հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ […]
10:40 26.08.2020
Զեյթունում տեղի ունեցած պայթյունի վայր է այցելել նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ծանոթացել իրավիճակին: Այս պահին բուժօգնությանն առնչվող հարցերը տեղում համակարգում է նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում հերթապահում է շտապօգնության 3 մեքենա և անհրաժեշտության դեպքում տեղում օգնություն ցույց տալիս […]
09:49 26.08.2020
Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 քաղացի հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Տուժողներից մեկը կին է, նախնական տվյալներով ունի անրակոսկրի և քթոսկրի կոտրվածքներ, մարմնի և դեմքի քերծվածքներ: Այժմ գտնվում է հետազոտման փուլում և բժիշկներն […]
00:05 26.08.2020
Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը գրանցել է փոշու տեսքով պատվաստանյութ COVID-19-ի դեմ, որը մշակվել է համաճարակաբանության և մանրէաբանության Gamaleya հետազոտական կենտրոնի կողմից: Այս մասին РИА Новости- ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից: Կամավորների կլինիկական փորձարկումների արդյունքները ցույց են տվել պատվաստանյութի արդյունավետությունն ու անվտանգությունը: Կլինիկական փորձարկումները տեղի են ունեցել 2020-ի ամռանը Սեչենովի անվան Մոսկվայի պետական բժշկական համալսարանում: Հիշեցնենք, […]
23:44 25.08.2020
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մոտ 6 ամիս հետո հնարավոր է լքի պաշտոնը կորոնավիրուսից հետո առաջացած առողջական խնդիրների պատճառով։ Այդ մասին գրում է The Times–ը՝ հղում անելով վարչապետի խորհրդականի ազգականին։ The Times–ի փոխանցմամբ՝ Ջոնսոնի խորհրդական Դոմինիկ Կամինգսի աները պատմել է, որ վարչապետը մինչև օրս տառապում է կորոնավիրուսի հետևանքով առաջացած խնդիրների պատճառով և մտադիր է 2021-ի […]
22:53 25.08.2020
Շիրակի մարզում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 39 դեպք։ Ամենավերջին մահացածը կրտսեր բուժաշխատող է՝ ծնված 1960 թվականին։ Նա մահացել է մայրաքաղաքում, սա առաջին դեպքն է, որ վիրուսից Շիրակի մարզի բուժաշխատող է մահանում։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանը։ Վարակի օջախն աշխատավայրը չի եղել․ աշխատավայրում […]
22:14 25.08.2020
Գիտնականները քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, որ կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժումը ապաքինվածների արյան պլազմայով առաջընթաց է: ԱՀԿ-ն նշել է, որ նման բուժման արդյունավետությունը դեռևս հաստատված չէ, և գիտնականներին անհրաժեշտ են ավելի շատ տվյալներ, հայտնում է Associated Press- ը: ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սումիա Սվամինատանի խոսքով՝ ներկայումս «դրա արդյունավետության ցուցանիշները շատ ցածր են»: […]
18:03 25.08.2020
Երևանի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում օգոստոսի 25-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ շարունակել են իրականացնել ուժեղացված վերահսկողություն հանրային տրանսպորտի անվտանգ գործունեության նկատմամբ։ Մասնավորապես՝ Արցախի փողոցի և Աբովյանի պուրակի հարակից տարածքներում իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում հայտնաբերվել են առջևի նստատեղին ուղևորի առկայությամբ փոխադրման […]
18:00 25.08.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր ևս մայրաքաղաքում և մարզերում շարունակել է մշտադիտարկման լայնածավալ աշխատանքները։ ԱԱՏՄ աշխատանքային խմբերի դիտարկման տիրույթում են եղել խոշոր բժշկական կազմակերպություններ, կարի և պահածոների արտադրամասեր, ատամնաբուժական կաբինետներ, դեղատներ, գեղեցկության սրահներ, խոշոր սուպերմարկետների մասնաճյուղեր, մանրամեծածախ առևտրի կետեր։ Արձանագրվել են մի շարք խախտումներ, որոնց վերաբերյալ կազմված արձանագրությունները կուղարկվեն պարետատուն։ Տեսչական մարմնի կողմից […]
15:58 25.08.2020
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը մի քանի ամիս գտնվում է կոմայի մեջ: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախկին նախագահ Կիմ Դե Չժունի օգնական Չան Սոն Մինը: Ըստ նրա՝ «Կիմ Չեն Ընը կոմայի մեջ է, բայց մահացած չէ»: Նրա՝ հանրության առջև հայտնվելու վերջին բոլոր ձայնագրությունները մոնտաժված են: Կիմ Չեն Ինի որոշ պարտականություններ փոխանցվել են […]
15:08 25.08.2020
Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի վիճակի վերաբերյալ ռուս և գերմանացի բժիշկների վերլուծությունը նույնն է, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքերով՝ ցածր խոլինեսթերազի փաստը հաստատվել էր ռուս բժիշկների կողմից առաջին ժամերին Օմսկի հիվանդանոցներից մեկում, իսկ ատրոպինը, որն այժմ քննարկվում և օգտագործվում է գերմանացի մասնագետների կողմից, սկսել են կիրառել հիվանդի՝ վերակենդանացման բաժանմունքում գտնվելու առաջին […]
14:38 25.08.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Թորոսյանը կմեկնի արձակուրդ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային […]
13:30 25.08.2020
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն 2020 թվականի մարտից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև […]
12:49 25.08.2020
Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 4-ամյա երեխայի առողջական վիճակում դրական դինամիկա է նկատվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: «4-ամյա փոքրիկը առաջին օրերի համեմատ այժմ մի փոքր ավելի լավ է, դրական դինամիկա կա, իսկ 6-ամյա երեխայի առողջական վիճակը նույնն է. շարունակում է ծայրահեղ ծանր մնալ»,- նշեց Դերձյանը: Նույն ընտանիքի մյուս 5 երեխան […]
10:51 25.08.2020
Օգոստոսի 25-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42936 դեպք, որոնցից 36475-ն` առողջացած, 858-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 4-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5343 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 196873 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1299 թեստավորում, որից 1188-ը՝ բացասական, հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ […]
22:24 24.08.2020
Սենթ Լուիսում Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները ստեղծել են պատվաստանյութ SARS-CoV-2 վիրուսի դեմ: Այն կարելի է ընդունել քթի միջով: Մկների վրա դեղամիջոցի փորձարկումը ցույց է տվել, որ այն ավելի արդյունավետ է վարակի կանխարգելման համար, քան սովորական ներարկումները: Այս մասին հաղորդվում է Cell ամսագրում հրապարակված հոդվածում: Հետազոտողները պարզել են, որ պատվաստանյութը քթի մեջ մտցնելն առաջացնում է […]
21:39 24.08.2020
Երեկ երեկոյան Խեվսուրեթի էքսկուրսիայից վերադարձող զբոսաշրջիկներ տեղափոխող միկրոավտոբուսի վթարի հետևանքով ողջ մնացած երեք կին ուղևորների վիճակը ծայրահեղ ծանր է: Կանայք Թբիլիսիի Համալսարանական կլինիկայում են։ Այսօր նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է եղել: Շտապ վիրահատել են: «Երեք կանայք էլ ծայրահեղ ծանր վիճակում են: Այս պահին կենսական բոլոր ցուցանիշները պահպանվում են դեղորայքի միջոցով: 3-ի մոտ էլ կա […]
21:11 24.08.2020
ԱՀԿ ղեկավարը երեկ հայտարարեց, որ աշխարհը կկարողանա հաղթահարել նոր կորոնավիրուսի վարակը երկու տարվա ընթացքում: Այս ընթացքում աշխարհի մի քանի երկրներ փորձում են առաջինը լինել պատվաստանյութի ստեղծման գործում: Մինչ այդ, դեռևս բացառված չէ բռնկման երկրորդ ալիքը: Այս և այլ հարցերի մասին «Հորիզոնի» տաղավարում զրույց Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
17:41 24.08.2020
Այսօր՝ օգոստոսի 24-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում և մի շարք այլ համայնքներում: Խախտումներ են արձանագրվել շինանյութի և բենզինի մանրածախ առևտրի կետերում, որտեղ բացակայել են դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, փակ աղբամանները և ջերմաչափման գրանցամատյանները: Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: Տեսչական […]
17:33 24.08.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի «Ֆեյսբուքի» անձնական և պաշտոնական էջերն ապաակտիվացված են: Այդ փաստի ֆոնին լուր տարածվեց, թե նախարարը հրաժարական է ներկայացրել: Սակայն ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հերքեց Թորոսյանի հրաժարականի մասին լուրը. «Նման բան չկա, ապատեղեկատվություն է»,- ասաց Գևորգյանը:
16:09 24.08.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ օգոստոսի 24-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Նոր Նորք և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում՝ ՀՀ պարետի որոշմամբ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Մասնավորապես, Նոր Նորքի 1-ին զանգվածում և Ծովակալ […]
16:00 24.08.2020
«Աստղիկ» բժշկական կենտրոնը Իսրայելից սերմեր չի ներկրում: «Աստղիկ» ԲԿ-ն հայտարարություն է տարածել․ «Այսօր Մարինա Խաչատրյան անունով օգտատերը 9 հարց է ուղղել «Աստղիկ» ԲԿ տնօրենին՝ հիմք ընդունելով բուժկենտրոնի կայքում առկա տեղեկատվությունն այն մասին, որ կենտրոնի վերարտադրողական բժշկության հայ-իսրայելական բաժանմունքը ղեկավարում է Իսրայելի առաջատար կլինիկաներից մեկի՝ Շեբայի պրոֆեսոր Ռաուլ Օրվիետոն։ Եվ տարակուսելի տրամաբանությամբ խնդիր է բարձրաձայնվում, թե […]
14:38 24.08.2020
Ամերիկյան հայտնի հեռուստահաղորդավար Լարրի Քինգի հինգ երեխաներից երկուսը մահացել են վերջին մի քանի շաբաթների ընթացքում: Մահացել է Քինգի 65-ամյա որդին՝ Էնդին, իսկ անցյալ հինգշաբթի 51-ամյա Չայա Քինգը պարտվել է թոքերի քաղցկեղի դեմ մահացու պայքարում: Էնդին որդեգրված է եղել: Նրա մահվան պատճառները դեռևս չեն հաղորդվում: Անցյալ տարի հեռուստահաղորդավարն ինքն էլ էր մահվան շեմին ծանրագույն կաթվածի պատճառով: […]
13:53 24.08.2020
Միչիգանի ամերիկյան համալսարանի գիտնականներին առաջին անգամ հաջողվել է լաբորատորիայում ցողունային բջիջներից մարդու փոքրիկ սիրտ ստեղծել: Այս մասին հայտնում է bioRxiv պորտալը: Կենսաբանները համապատասխան արձանագրություն են մշակել սրտի աճեցման համար: Ձևավորված օրգանը նման է մարդու սաղմի իրական սրտին, կանոնավոր կծկվում է և ունի սրտի բջիջների և դրա կառուցվածքի բոլոր հիմնական տեսակները: Այս հայտնագործությունը շատ կարևոր է […]