10:50 24.08.2020
Օգոստոսի 24-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42825 դեպք, որոնցից 36049-ն` առողջացած, 854-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 2-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5666 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 195574 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 380 թեստավորում, որից 347-ը՝ բացասական, հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ […]
22:15 23.08.2020
Մասնագետների կարծիքով, առողջապահական մարմինները պետք է մտահոգվեն ապագա համավարակով և քայլեր ձեռնարկեն:
21:26 23.08.2020
ժամանակակից սմարթֆոնները վերլուծելով քայլվածքը կարող են ցույց տալ՝ արդյո՞ք տերը հարբած է, թե սթափ: Դա ապացուցել են Սթենֆորդի համալսարանի գիտնականները: Փորձարկման համար գիտնական Բրայան Սուֆֆոլետտոն ընտրել է 21-43 տարեկան 22 կամավորի, հյուրասիրել նրանց օղիով կոկտեյլ, որից հետո նրանց գոտկատեղին ամրացրել է սմարթֆոնն ու խնդրել որպեսի կամավորները մեկ ժամվա ընթացքում 10 անգամ հետ ու առաջ քայլեն, […]
20:38 23.08.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությամբ դիմակներ պետք է կրեն 12 տարեկանից բարձր երեխաները: Դեռ քիչ բան է հայտնի այն մասին, թե ինչպես է վիրուսը փոխանցվում երեխաներին, սակայն փաստեր կան, որ դեռահասներն իրենք կարող են վարակել ուրիշներին այնպես, ինչպես մեծահասակների դեպքում է: ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս 12 տարեկանից բարձր երեխաներին դիմակներ կրել վիրուսի ակտիվ տարածման գոտիներում, երբ […]
00:31 23.08.2020
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 4 ամսական երեխա է մահացել։ ԲԿ-ից պարզաբանում են տարածել․ ««Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն լուռ ցավում է յուրաքանչյուր մահացած երեխայի համար, սակայն այս դեպքում հարկ ենք համարում արձագանքել մի դեպքի մանրամասներին ու տալ մեկնաբանություններ: Օգոստոսի 19-ի գիշերը Սիսիանի հիվանդանոցից «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն են կապվել ու տեղեկացրել, որ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է […]
16:35 22.08.2020
Շաբաթ օրը Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում շարունակվել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ համատեղ մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթները, տեղեկացնում է ՀՀ կառավարությունը: Վերահսկողական աշխատանքների շրջանակում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։ Նախորդ օրերի հետ համամատած, այսօր կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում վաղ առավոտից իրականացված դիտարկումների արդյունքում արձանագրվել […]
13:48 22.08.2020
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 23 միլիոն 130 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալները փոխանցում է Արմենպրեսս-ը՝ նշելով, որ մահացածների թիվն անցել է 803 հազարը: Ապաքինվել է ավելի քան 15 միլիոն 722 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 5 միլիոն 796 հազար 727 հաստատված դեպք կա: Այստեղ […]
13:13 22.08.2020
Նախօրեին Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակված 4921 նոր հիվանդ: Այդ մասին հայտարարել են Վիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից, տեղեկացնում է Известия-ն: «Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4921 նոր դեպք՝ 83 շրջանում: Հիվանդների 25,2 տոկոսը հիվանդության կլինիկական դրսևորում չի ունեցել: Արձանագրվել է մահվան 121 դեպք: Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում ամբողջությամբ առողջացել է 6147 […]
11:42 22.08.2020
Բրազիլիայում Covid-19-ի զոհերի թիվը գերազանցել է 113 հազարը: Տեղեկատվությունը տարածում է «Guardian» հրատարակությունը` հիմք ընդունելով Բրազիլիայի առողջապահության նախարարության տվյալները: Վերջին մեկ օրվա ընթացքում երկրում գրանցվել է վարակի 30355 նոր դեպք, մահացել է 1054 պացիենտ։ Համաճարակի սկսվելուց ի վեր Բրազիլիայում վարակվել է 3 532330 մարդ: Բրազիլիան աշխարհում վիրուսի տարածվածությամբ երկրորդն է։
10:56 22.08.2020
Օգոստոսի 22-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42616 դեպք, որոնցից 35907-ն` առողջացած, 850-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ 8-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5605 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 193693 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1494 թեստավորում, որից 1355-ը՝ բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման […]
18:51 21.08.2020
ՀՀ կրթության տեսչական մարմինը այսօր խստացված վերահսկողություն է իրականացրել Արաբկիր վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Տեսչական մարմնի ծառայողների շրջայցին է միացել նաև Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, որը տեղում փաստել է, որ առկա է խախտումների նվազման դինամիկա: Մինչ օրս Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվել է 900 մշտադիտարկում Երևանում գործող համայնքային և ոչ պետական մանկապարտեզներում: […]
18:37 21.08.2020
Արտակարգ դրության պայմաններում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված խախտումների դեպքերով պայմանավորված` տեսչական մարմինը կասեցման առաջարկություններ է ներկայացրել ՀՀ պարետին՝ մայրաքաղաքի թվով երեք երթուղու ութ տրանսպոտային միջոցի ժամանակավոր կասցնելու համար։ Արդյունքում՝ օգոստոսի 21-ին, ՀՀ պարետի որոշմամբ, 24 ժամով կասեցվել են կանոնավոր […]
18:24 21.08.2020
Մայրաքաղաքում այսօր 24 ժամով արգելվել է մարզասրահի և հագուստի սրահի գործունեությունը՝ ՀՀ ԱԱՏՄ աշխատակիցների նախորդ օրերին իրականացված ստուգայցերի ժամանակ արձանագրված խախտումների հիմքով և պարետի որոշմամբ։ Այս տնտեսավարողների մոտ տեսուչներն արձանագրել էին պարետի կողմից սահմանված մի շարք նորմերի խախտումներ: Տեսչական մարմնի կողմից մայրաքաղաքում և հանրապետության ողջ տարածքում զուգահեռ իրականացվել են նաև անակնկալ ստուգայցեր, որոնց ընթացքում հիմնականում […]
17:49 21.08.2020
Չնայած վնասակար սովորությունների դեմ պայքարում գործադրվող ջանքերին՝ որոշ սովորություններ դեռ մեծ ազդեցություն ունեն հանրային առողջության վրա, ուստի, այդ ջանքերն առավել արդյունավետ դարձնելու համար նոր ուղիներ գտնելու և կանխարգելիչ բժշկությունը զարգացնելու անհրաժեշտություն կա։ Հենց այս խնդիրներին լուծում տալու համար BIL:Armenia-ի կողմից կազմակերպված գիտաժողովի շրջանակներում հավաքվել էին Հայաստանից, Մեծ Բրիտանիայից, Իսրայելից, Ղազախստանից, Ռուսաստանից և Ուկրաինայից առաջատար մասնագետներ։ […]
16:54 21.08.2020
Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 45մ² մակերեսով 4 վրան նվիրաբերել է առողջապահության նախարարությանը: Այդ մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ նշելով, որ նմանօրինակ վրանների հերթական խմբաքանակ ստացել է նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Վրանները դաշտային պայմաններում կարող են օգտագործվել որպես հոսպիտալ, բուժկետ, կացարան, աշխատանքային սենյակ, խոհանոց, կամ այլ անհրաժեշտ […]
14:36 21.08.2020
Օմսկում հոսպիտալացված ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ենթադրյալ դիագնոզի մասին հայտնել են նրա կնոջը՝ Յուլիային, ու եղբորը: Այդ մասին պատմել է Օմսկի շտապօգնության թիվ 1 հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն, հայտնում է РИА Новости-ն: Նրա խոսքերով՝ վիճակն ու բարդացումն ամբողջությամբ տեղավորվում են հաստատված ախտորոշման շրջանակներում, որի մասին, ինչպես նա է նշել, չի կարող բարձրաձայնել լրագրողների մոտ: […]
14:04 21.08.2020
Բժիշկ և հեռուստահաղորդավար Սերգեյ Ագապկինը նշել է այն միջոցները, որոնք կբարձրացնեն զարկերակային ճնշումն առանց դեղերի: Նա նախ շեշտել է, որ ճնշման տատանման խնդիրներ ունեցողները պետք է ավելի շատ ջուր խմեն օրվա ընթացքում: «Հաշվեք՝ որքան ջուր եք խմում օրվա ընթացքում, ավելացրեք դա մեկուկես անգամ»,- խորհուրդ է տվել բժիշկը: Բացի դրանից՝ զարկերակային ցածր ճնշում ունեցողները պետք է […]
13:35 21.08.2020
Մասնագետները ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի օրգանիզմում հայտնաբերել են շրջակա միջավայրի համար վտանգավոր նյութեր: Այդ մասին հաղորդել է իրավաբան Իվան Ժդանովը: Նա այդ տեղեկությունը հայտնել է լրագրողներին՝ հղում անելով ճանապարհային ոստիկանության աշխատակցին: Այդ վարկածը պաշտոնապես հաստատված չէ: «Մենք մոտեցանք ճանապարհային ոստիկանին՝ ի՞նչ նյութ: Նա ասում է՝ դա գաղտնի հետաքննություն է, մենք չենք կարող ասել, բայց այդ […]
10:52 21.08.2020
Օգոստոսի 21-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42477 դեպք, որոնցից 35693-ն` առողջացած, 842-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ 6-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5689 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 192199 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1639 թեստավորում, որից 1481-ը՝ բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման […]
08:04 21.08.2020
Օմսկի շրջանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Ալեքսեյ Նավալնիի վիճակը շարունակում է մնալ ծանր: Ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակի վերաբերյալ ընդլայնված խորհրդակցության նպատակով մի քանի բժիշկներ Մոսկվայից ուղևորվում են Օմսկ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Բժիշկները դեռ վերջնական ախտորոշում չեն արել Նավալնիի համար: Այնուամենայնիվ, նրանք արդեն բացառել են գլխուղեղի, սրտի կաթվածները և վարակները, […]
19:21 20.08.2020
Տավուշի մարզում նախօրեին իր 2 թոռներին ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալված 58-ամյա քաղաքացու մյուս 5 թոռները նախնական սուր էկզոգեն թունավորում ախտորոշմամբ ևս տեղափոխվել են Երևան՝ «Մուրացան» բժշկական կենտրոն։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ «Իսկ ծանր վիճակում գտնվող մյուս երկու երեխաները շարունակում են մնալ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Փոքրիկներից […]
16:31 20.08.2020
Արցախի Հանրապետության զբոսաշրջության ոլորտում նոր կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարությունը նոր նախաձեռնություն է ներկայացրել: Այսպես, 2020թ. օգոստոսի 17-ին, կառավարության որոշման համաձայն, ընդունվել է նախարարության կողմից իրականացվող օժանդակության 2-րդ ծրագիրը: Ծրագրի շահառուներ են հանդիսանում ԱՀ-ում հաշվառված հյուրանոցները, իջևանատները, զբոսաշրջային տները, զբոսաշրջային օպերատորները և (կամ) գործակալները, որոնք 2020 թվականի հունվարի 1-ից մինչև […]
16:04 20.08.2020
Հայաստանի ոստիկանության բուժվարչության հոսպիտալը մարտի 19-ից ներգրավվել է նոր կորոնավիրուսով վարակված պացիենտներին բժշկական օգնություն ցուցաբերելու աշխատանքներում: Այդ մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ առ այսօր հոսպիտալ է ընդունվել Covid-19-ով վարակված 2227 պացիենտ, դուրս է գրվել 2166-ը, որոնցից 2073-ը առողջացումով և լավացումով, իսկ 70-ը տեղափոխվել է` բազմապրոֆիլային հիվանդանոցում հետագա բուժումը շարունակելու անհրաժեշտությամբ պայմանավորված: […]
13:09 20.08.2020
Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի կողմնակի բարդությունները ներառում են ներարկման հատվածում տեղային ռեակցիաներ և մարմնի ջերմաստիճանի մի փոքր բարձրացում: Այս մասին Gazeta-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Վլադիմիր Չուլանովը: «Ամենատարածվածը տեղային ռեակցիաներն են: Ներարկման հատվածում կարող է առաջանալ կարմրություն կամ ցավ: Նշվում է նաև ջերմաստիճանի բարձրացումը, ինչը բնորոշ է բազմաթիվ պատվաստանյութերի: Սովորաբար […]
12:33 20.08.2020
Անցած 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4 785 նոր դեպք: Այս մասին տեղեկացրել են վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից ի վեր Ռուսաստանում գրանցվել է 942 106 դեպք: Դրանցից 755 513 հիվանդ բուժվել է, և 16 099 մարդ մահացել է: Անցած օրը Ռուսաստանում COVID-19- ից բուժվելուց հետո 6090 հիվանդ դուրս […]
11:54 20.08.2020
Պեկինի բնակիչներին հունվարից ի վեր առաջին անգամ թույլատրվեց դրսում գտնվել առանց պաշտպանիչ դիմակի: Այս մասին ասված է Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի մայրաքաղաքի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: «Միևնույն ժամանակ, երբ դուք կարճ հեռավորության վրա եք, գտնվում եք այն մարդկանց շրջանում, ովքեր ընկերներ և հարազատներ չեն, դեռ պետք է դիմակ կրել։ Բացի դրանից, մարզադաշտերում և մարզադահլիճներում դիմակ կրելը […]
11:36 20.08.2020
Տավուշի գյուղերից մեկում 58-ամյա տղամարդու կողմից ծեծված երեխաներից երկրորդը նույնպես տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Փոքրիկը 4 տարեկան է, որոշ չափով գիտակցություն ունի, նրա մոտ առկա է գանգային արյունազեղում, ներկա պահին կատարվում է բժշկական զննություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ Իսկ 6-ամյա երեխայի վիճակը շարունակում […]
10:55 20.08.2020
Օգոստոսի 20-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42319 դեպք, որոնցից 35476-ն` առողջացած, 836-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ 3-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5756 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 190560 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1993 թեստավորում, որից 1730-ը՝ բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման […]
08:50 20.08.2020
«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնն» արդեն հինգ ամիս է՝ վերապրոֆիլավորվել է որպես նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոն: 20.03.2020թ.-ից մինչ օրս սպասարկվել է շուրջ 1800 պացիենտ, այդ թվում 273 բուժում են ստացել վերակենդանացման բաժանմունքում և ունեցել են հիվանդության ծանր և/կամ ծայրահեղ ծանր ընթացք: Շուրջ 150 նոր աշխատատեղերի ստեղծում: 28.05.2020թ. գործարկվել է «Հատուկ խնամքի» բաժանմունքը, որը […]