00:00 20.08.2020
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը Վրաստանը համարել է օրինակելի երկիր ոչ միայն կորոնավիրուսի դեմ պայքարում, այլև հեպատիտ C-ի: Այդ մասին նա հայտարարել է Ժնևում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Մայիսուրաձեի հետ հանդիպումից հետո: Տեղեկությունը տարածել է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը: Անցյալ տարի Վրաստանն առաջին անգամ ստացավ օրինակելի երկրի կարգավիճակ, որը հաջողությամբ իրականացրեց հեպատիտ C- ի դեմ […]
21:50 19.08.2020
«Էրեբունի» ԲԿ-ում հեռացվել է գիգանտ չափի կիստա՝ 20 լիտր հեղուկով: Այս մասին գրված է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում։ «22-ամյա աղջիկը «Էրեբունի» ԲԿ է դիմել՝ գանգատվելով որովայնի չափերի մեծացումից: Ծննդատան գինեկոլոգիայի բաժանմունքի բժիշկ Շաքե Խաչատրյանի բուժզննումից հետո կատարվել են փոքր կոնքի և որովայնի ուլտրաձայնային հետազոտություն, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, ինչպես նաև ձվարանի քաղցկեղի օնկոմարկերների քննություն: Ախտորոշվել է աջ ձվարանի […]
18:24 19.08.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ օգոստոսի 19-ին տեղի է ունեցել պարետատանհերթական նիստը: Հանրապետությունում տիրող նոր կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ներկայացրել է ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը։ Վերջինս, մասնավորապես, նշել է, որ նախօրեին մայրաքաղաքի հանրային սննդի օբյեկտներից մեկում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ, և այժմ իրականացվում են համապատասխան քայլեր վարակակիրների […]
17:25 19.08.2020
«Տավուշի գյուղերից մեկում 58-ամյա տղամարդը փայտով ծեծել է 6-ամյա և 4-ամյա թոռներին: Նա ձերբակալվել է, երեխաները հոսպիտալացվել են»,- տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում: Նա նաև նշել է, որ 6-ամյա երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում։ Վիճակը ծայրահեղ ծանր է, ունի բազում վնասվածքներ, անգիտակից է, միացված է արհեստական շնչառության […]
17:03 19.08.2020
Oգոստոսի 19-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ, հերթական մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։Վարչական շրջաններում իրականացված այսօրվա դիտարկման արդյունքում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։Այսօր ևս կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներում և ավտոբուսներում հայտնաբերվել են սահմանված քանակից ավելի […]
16:35 19.08.2020
ՀՀ պարետի նոր որոշմամբ սահմանվել են անվտանգության նոր, և որոշ դեպքերում վերանայված կանոններ` արտակարգ դրության շրջանում գործելու թույլատվություն ունեցող ոլորտների համար։ Այդ մասին մանրամասներ են ներկայացվել ԱԱՏՄ ֆեյսբուքյան էջում: Այսպես, սկսել են գործել նաև գրադարանները, թանգարանները, ոչ ֆորմալ և շարունակական կրթությունը մի շարք ուղղություններով, մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները, որոնցում սահմանված անվտանգության […]
16:14 19.08.2020
Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն ամփոփել է Covid-19 համավարակի դեմ պայքարում իրականացրած աշխատանքները: Ինչպես նշվում է ծառայության ֆեյսբուքյան էջում, դեռևս մարտ ամսից ապահովվեց բուժանձնակազմի անվտանգությունը` անհատական պաշտպանիչ միջոցների և ախտահանիչ նյութերի տրամադրման իմաստով: Վերապրոֆիլավորվեցին հատուկ բրիգադներ Covid-19-ով հաստատված պացիենտների տեղափոխման ու սպասարկման համար: Հունիսի սկզբին, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճի միտմանը զուգընթաց, աճեցին 1-03 ծառայությանը տրվող կանչերի քանակը […]
13:28 19.08.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Աշխարհում որևէ երեխա և երիտասարդ չպետք է մնա մենակ իր հիվանդության հետ։ Սարսափելի է, երբ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող անձինք մնում են մենակ իրենց խնդրի հետ՝ առանց օգնության՝ լինի դա ֆինանսական, թե հոգեբանական։ «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամն աջակցում է քաղցկեղ և արյան […]
12:33 19.08.2020
Ամփոփվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի աշխատանքները: Նշվում է, որ ըստ առողջապահության նախարարի 1239-Ա հրամանի՝ կենտրոնը հիմնականում սպասարկել է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների: COVID-19-ով վարակված առաջին պացիենտը կենտրոն է ընդունվել ապրիլի 8-ին։ Հիվանդության տարածվածության ֆոնին հիմնանորոգվել է բժշկական կենտրոնի ևս մեկ մասնաշենք, որտեղ մեկ ամսվա ընթացքում ծավալվել է 100 մահճակալային ֆոնդով […]
10:53 19.08.2020
Օգոստոսի 19-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42056 դեպք, որոնցից 35226-ն` առողջացած, 833-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ 1-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5748 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 188567 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1906 թեստավորում, որից 1696-ը՝ բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման […]
23:03 18.08.2020
Կուրսկի մերձակայքում գտնվող Գորշեչնի քաղաքում աղիքի վիրահատությունից հետո «մահացած» տարեց կնոջն ուղարկել են դիահերձարան: Հաջորդ առավոտյան դիահերձարանի աշխատակիցները կնոջը գտել են գիտակից վիճակում: Այդ մասին հայտնել է «Կուրսկիե Իզվեստիա» թերթը: «Աղիքի վրա հայտնաբերել էին չարորակ ուռուցք և մետաստազներ: Աղիների աշխատանքը վերականգնել էին, սակայն վիրահատությունից հետո կինը կլինիկական մահ էր տարել … այդ պատճառով նրան ուղարկել […]
17:07 18.08.2020
ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ն ամփոփել է COVID-19-ի դեմ պայքարում կատարված աշխատանքները: Կորոնավիրուսային հիվանդության դիմակայման աշխատանքները սկսել են դեռևս 2020 թվականի հունվարից, երբ դեպքերն ակտիվ արձանագրվում էին միայն Չինաստանում: Մանրամասները ներկայացնում են կենտրոնից: «Աշխատանքների վաղ մեկնարկը պայմանավորված էր կորոնավիրուսային հիվանդության նոր լինելով և տարածվելու միտումով, որը կարող էր բերել հանրային առողջապահական ոլորտում […]
11:45 18.08.2020
Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4748 դեպք: Այս մասին Telegram-ի ալիքում հայտնում է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով ՌԴ օպերատիվ շտաբը։ Եվս 6527 հիվանդ ապաքինվել է, 132-ը՝ մահացել: Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է վարակի 932 493 դեպք, առողջացել է 74 628 մարդ, մահացել՝ 15 872-ը:
10:57 18.08.2020
Օգոստոսի 18-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41846 դեպք, որոնցից 34982-ն` առողջացած, 832-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ 8-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5787 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 186661 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1067 թեստավորում, որից 922-ը՝ բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման […]
18:07 17.08.2020
Oգոստոսի 17-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում։ Վերահսկողական աշխատանքների շրջանակում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։ Կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում վաղ առավոտից դիտարկվել են շուրջ վեց տասնյակ տրանսպորտային միջոցներ: Հայտնաբերվել են կրկին […]
18:02 17.08.2020
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները կրկնայցեր են իրականացրել Երևան քաղաքի մի քանի խոշոր առևտրի կենտրոններում: Էական խախտումներ չեն արձանագրվել. գրեթե բոլոր տնտեսավարողների մոտ փակցված են եղել դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, առկա են եղել սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, փակ աղբամանները, ախտահանող նյութերը, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկման […]
17:55 17.08.2020
Նոր կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով օգոստոսի 17-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների հետ համատեղ խստացված ստուգայցեր են կատարել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի զբոսաշրջային վայրերում։ Դիտարկումների ընթացքում խախտումներ չեն արձանագրվել, պահպանվել են պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության կանոնները, սակայն գրանցվել են անձանց միջև սոցիալական հեռավորություն չպահպանելու եզակի դեպքեր։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ […]
13:46 17.08.2020
Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4 892 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 927 745-ի: Այդ մասին հաղորդել է վիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը: Տվյալների համաձայն՝ Ռուսաստանում օգոստոսի 11-ին գրանցվել է աշխարհում առաջին պատվաստանյութը՝ COVID-19-ի դեմ: Դեղամիջոցը կարող է քաղաքացիական շրջանառության մեջ դրվել գրանցումից հետո՝ երրորդ փուլի հետազոտություններից մեկ ամիս անց: […]
13:20 17.08.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հիմնանորոգվել և շահագործման է հանձնվել միջազգային չափանիշներին համապատասխան հատուկ վտանգավոր վարակների ժամանակ դիահերձումները կազմակերպելու համար նախատեսված Հայաստանի Հանրապետությունում առաջին դիահերձարանը: ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» Կոտայքի մարզային բաժնի դիահերձարանի շենքն այժմ հագեցված է ժամանակակից սարքավորումներով։ Այն բաղկացած է երկու առանձին դիասրահից` համապատասխանաբար երեք և մեկ սեկցիոն սեղաններով, որոնցից մեկը […]
11:34 17.08.2020
Օգոստոսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41701 դեպք, որոնցից 34655-ն` առողջացած, 824-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5978 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 185594 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 38 նոր դեպք և 71 առողջացած։ Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]
10:59 17.08.2020
Օգոստոսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41701 դեպք, որոնցից 34655-ն` առողջացած, 824-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ 6-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5978 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 185594 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 284 թեստավորում, որից 246-ը՝ բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման […]
10:08 17.08.2020
Պատվաստանյութն արտադրվելու է Զելենոգրադի «Բիննոֆարմ» դեղագործական գործարանում, որը մտնում է «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական ընկերության մեջ:
09:49 17.08.2020
Անցած մեկ օրվա ընթացքում աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 267 հազար նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքում: Համաճարակի սկսվելուց ի վեր աշխարհում ավելի քան 21 միլիոն մարդու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Վերջին մեկ օրվա ընթացքում Կովիդ -19-ից ամբողջ աշխարհում մահացել է 5985 մարդ: Մինչ օրս աշխարհում կորոնավիրուսային վարակի […]
23:54 16.08.2020
Բժիշկ-սննդաբան Նատալյա Կրուգլովան բացահայտել է ընթրիքի համար արգելված ուտելիքների ցուցակը: Նրա խոսքերը մեջբերում է РИА Новости-ն: Ինչպես նշել է մասնագետը, երեկոյան ժամերին հարկավոր է հրաժարվել սննդից, որն անտեղի ծանրաբեռնում է մարսողական համակարգը, մասնավորապես՝ մսից, քաղցրավենիքից ու թխվածքից: «Միսը՝ խոզի, տավարի, ոչխարի, մարսելու համար անհրաժեշտ է չորսից հինգ ժամ: Այս սնունդը ծանր է, դա թույլ չի […]
23:36 16.08.2020
Գիտնականները կապ են գտել ռեզուս-գործոնի և կորոնավիրուսով վարակվելու միջև, հայտնում է Известия-ն: Այսպիսով, Բարսելոնայի (Իսպանիա) և Կամպինասի համալսարանի (Բրազիլիա) մասնագետները վերլուծել են կորոնավիրուսի տարածման ցուցիչները 126 երկրներում և պարզել, որ վարակվածների թվի աճը բնորոշ է այն պետություններին, որտեղ ապրում են ամենամեծ թվով բացասական ռեզուս-գործոն ունեցող մարդիկ: Մասնավորապես, կորոնավիրուսի «պայթյունավտանգ» բռնկումներ են գրանցվել այնպիսի երկրներում, ինչպիսիք […]
23:15 16.08.2020
Կորոնավիրուսը կարող էր ադապտացվել մարդկանց դեռևս 2012-ին, գրում է The Sun-ը՝ վկայակոչելով վարակաբան Ջոնաթան Լաթեմին և կենսաբան Էլիսոն Ուիլսոնին: Հետազոտողները վերլուծել են Չինաստանի Յունան նահանգում 2 շաբաթ հանքը չղջիկների կղանքից մաքրող հանքափորների բուժող բժշկի գրառումները։ Վարակվածների մոտ կորոնավիրուսի ախտանշաններ են եղել. թոքաբորբ, չոր հազ, վերջույթների ցավ և բարձր ջերմություն: Բժիշկները հիվանդներին թոքերի արհեստական օդափոխության սարքերի […]
22:59 16.08.2020
Սերգեյ Ագապկինը Россия 1 հեռուստաալիքի եթերում ասել է, որ կարելի է նիհարել առանց որևէ սննդակարգի կամ ֆիզիկական վարժության: О самом главном հաղորդաշարի ստուդիայում մասնագետը խոստովանել է, որ ինքը երբեք չէր հավատա նման պնդումներին, եթե անձամբ չուսումնասիրեր հետազոտության արդյունքները, որոնց մասնակցել էր մի քանի հազար մարդ: Նա նշել է, որ փորձի բոլոր մասնակիցները բաժանվել են երկու […]
22:25 16.08.2020
Նիհարել ցանկացող շատ մարդիկ հավատում են, որ չուտելը կօգնի նրանց, սակայն դա սխալ պատկերացում է: Այս մասին progorod79.ru պորտալին տված հարցազրույցում ասել է սննդաբան Անաստասիա Չորնիխը: Ըստ նրա՝ սոված մնալիս նյութափոխանակության գործընթացը դանդաղում է. սթրեսի պատճառով օրգանիզմն անցնում է էներգիայի պահպանման ռեժիմի: Հետագայում քաշի կորուստը տեղի է ունենում ոչ թե ճարպի, այլ մկանային զանգվածի և […]
21:59 16.08.2020
Ինչպե՞ս վարվել հիշողության խանգարումների հետ, և ի՞նչը կարող է օգնել դանդաղեցնելու ուղեղի ծերացումը. այս հարցերին պատասխանել է բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը Россия 1 հեռուստաալիքի եթերում: Նրա խոսքով՝ ուղեղի խանգարումները կապված են ոչ միայն տարիքի հետ: Մենք բոլորս ապրում ենք մշտական սթրեսի պայմաններում և չենք կարողանում պատշաճ կերպով արձագանքել դրան: Մարդիկ չեն կարող առանձնացնել կարևորը անկարևորից և […]