18:07 28.07.2020
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» և մի ընկերության միջև 2015 թվականի փետրվարի 1-ին և 2016 թվականի մարտի 1-ին կնքվել են համապատասխանաբար՝ 7 միլիոն 200 և 7 միլիոն 420 հազար դրամ արժողությամբ «Անվտանգության և պահպանության ծառայությունների մատուցման» ու «Հիվանդանոցային օժանդակ ծառայության, դռնապահ-հիվանդապահի ծառայությունների մատուցման» պետական գնման պայմանագրեր, որոնց շրջանակներում «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելով, պատշաճ կերպով չեն ստուգել իրականացված ծառայությունների համապատասխանությունը` տեխնիկական բնութագրերին, ինչպես և չեն պահպանել դրանց հանձնման-ընդունման կարգի պահանջները, որպիսի պայմաններում կապալառու կազմակերպության աշխատակիցների կողմից փաստացի չեն մատուցվել պայմանագրերի տեխնիկական բնութագրերով նախատեսված ծառայությունները, սակայն վճարումներն իրականացվել են ամբողջ ծավալով, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 14 միլիոն 620 հազար դրամի վնաս:
Բացի դրանից՝ 2016 թվականի հունիսին հիշյալ կենտրոնի նախկին տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, այլ անձի օժանդակությամբ կազմակերպել է կենտրոնի հաշվեկշռում գտնվող «Սուզուկի» մակնիշի երկու ավտոմեքենայի համար՝ իբրև տեխնիկական հագեցվածության պարագաների գնման գործընթաց, որի շրջանակներում իրենց հետ համագործակցած անհատ ձեռնարկատիրոջ օժանդակությամբ, վերջինիս կողմից կազմվել և երկկողմանի հաստատվել են բովանդակությամբ կեղծ պաշտոնական փաստաթղթեր, ինչի հիման վրա, «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» հաշվեհամարից նշված անհատ ձեռնարկատիրոջը փոխանցվել և յուրացման եղանակով հափշտակվել է խոշոր չափերի` ընդհանուր 950 հազար դրամ գումար:
Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...