20:42 29.07.2020
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում սանիտարա-վարակաբանական իրավիճակի հարցով օնլայն խորհրդակցություն է անցկացրել: Նա ասել է, որ մայիսի համեմատությամբ՝ Ռուսաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը գրեթե 2 անգամ նվազել է: Սակայն, ըստ ՌԴ ղեկավարի, իրավիճակը շարունակում է բարդ մնալ:
«Իրավիճակը շարունակում է բարդ մնալ և կարող է ընթանալ ցանկացած ուղղությամբ: Այդ պատճառով հանգստանալու, զգոնությունը թուլացնելու և բժիշկների խորհուրդները մոռանալու պատճառ չկա»,- նշել է Պուտինը:
ՌԴ նախագահն ասել է, որ հարկավոր է ամեն կերպ խուսափել Ռուսաստանում կորոնավիրուսով պայմանավորված նոր սահմանափակումներից, և դա հարկավոր է անել պրոֆիլակտիկ, կանխարգելող միջոցառումների հաշվին:
Պուտինը նաև դրական է գնահատել ՌԴ առողջապահական համակարգի աշխատանքը կորոնավիրուսի համավարակի ժամանակ:
Խորհրդակցության ժամանակ ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել է, որ Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը կարող է գրանցվել օգոստոսին, իսկ դրա արտադրությունը կսկսվի սեպտեմբերին:
Պատվաստանյութը մշակող Գամալեայի անվան կենտրոնն ակնկալում է մեծածավալ փորձարկումներ սկսել օգոստոսին:
Պուտինը նշել է, որ պատվաստանյութի նկատմամբ հիմնական պահանջը դրա ապացուցված արդյունավետությունն է և անվտանգությունը:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...