23:16 17.07.2020
Վրաստանում 10 ամսական երեխայի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Խոսքը Թելավիի շրջանի Քարաջալա գյուղի 10 ամսական երեխայի մասին է, որն այժմ գտնվում է Մանկական ինֆեկցիոն հիվանդությունների հիվանդանոցի բժիշկների վերահսկղության ներքո: Կորոնավիրուսին բնորոշ ախտանիշերի պատճառով Թելավիի մանկական կլինիկայի բժիշկները որոշել էին թեստավորել երեխային: Թեստը դրական պատասխան էր տվել: Արդեն մի քանի օր է, ինչ Վրաստանի համաճարակաբանները անհաջող […]
20:33 17.07.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Ավշարի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Արուս Գևորգյանը մահացել է։ Նա ևս մեկ անգամ հորդորել է չկորցնել զգոնությունը, պահպանել պարետատան կողմից սահմանված կանոնները, կրել դիմակ։ «Խոր ցավով տեղեկացա Ավշարի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Արուս Գևորգյանի մահվան մասին, ով երկար տարիներ աշխատել է նաև […]
18:15 17.07.2020
Առողջապահության ազգային ինստիտուտի, «Բժշկական կամավոր միություն ընդդեմ ԿՈՎԻԴ-19» ՀԿ-ի և «Հայկական բժշկական ալյանսի» համատեղ ջանքերով ստեղծվել է նոր տեղեկատվական հարթակ՝ http://www.covidprotocols.am/ կայքը: Կայքում զետեղված է Հարվարդի Brigham and Women’s hospital-ի մշակած ուղեցույցի հայերեն թարգմանությունը՝ «Կովիդի» կլինիկական ընթացքից մինչև նեղ մասնագիտական ոլորտներ՝ սրտաբանություն, նյարդաբանություն, գաստրոէնտերոլոգիա, վիրաբուժություն և այլն: Կայքում նաև ներկայացված են Հայաստանի բժշկական միությունների և ասոցիացիաների […]
15:14 17.07.2020
Օրեր առաջ Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու հետևանքով ընկել է ժայռից ու ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից: «Նրա մոտ առկա էր համակցված վնասվածքներ, գանգուղեղային վնասվածք, թոքերի սալջարդ։ Միացված է եղել արհեստական շնչառության սարք։ Արդեն այսօր աղջկա մոտ կա դրական դինամիկա, գիտակցությունը կայուն է, վերակենդանացման բաժանմունքից […]
14:20 17.07.2020
«Կարմրուկի, կարմրախտի, խոզուկի երկրորդ դեղաչափի պատվաստումները նվազել են 22 տոկոսով: Սա բացատրում ենք նրանով, որ ազգային օրացույցով դա կատարվում է 6 տարեկանների շրջանում, իսկ ծնողները դա թողնում են օգոստոսին, մինչ դպրոց հաճախելը: Ակնկալում ենք, որ օգոստոսին ԿԿԽ-2 պատվաստումների քանակը կավելանա»,- ասել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման […]
13:45 17.07.2020
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ այլ հիվանդությունների դեմ պատվաստումների գործընթացը նկատելիորեն նվազել է մոտ 27 տոկոսով, ինչը առողջապահության ոլորտի համար բարենպաստ չէ, տեղեկացրել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Իրավիճակը շտկելու համար նախարարությունը ձեռնարկել է բուժհաստատություններում համաճարակաբանական ֆիլտրի գործարկում: «Դա նշանակում է, որ եթե բուժհաստատություններն […]
11:07 17.07.2020
Հուլիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 34001 դեպք, որոնցից 22492-ն` առողջացած, 620-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10692 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 143114 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 442 նոր դեպք և 561 առողջացած։ Մահվան 13 դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները […]
10:56 17.07.2020
Հուլիսի 17-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 34001 դեպք, որոնցից 22492-ն` առողջացած, 620-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 13-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10692 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 143114 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1704 թեստավորում, որից 1262-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում է ՀՀ Հիվանդությունների վերահսկման և […]
23:36 16.07.2020
Նիդերլանդացի գիտնականները վտանգավոր հակամարմիններ են գտել այն մարդկանց արյան մեջ, որոնք ծանր են տարել կորոնավիրուսային հիվանդությունը: Հետազոտողները նշել են, որ այդ հակամարմինները չեն ճնշում վիրուսը, այլ հակառակը՝ առաջացնում են ծանր բորբոքում: Այս բացահայտումից հետո կորոնավիրուսային հիվանդության բուժման մեթոդը COVID-19-ով հիվանդացած և ապաքինված մարդկանց արյան պլազմային փոխներարկման միջոցով կարող է լինել ոչ անվտանգ: Հետազոտողները պարզել են, […]
23:12 16.07.2020
Ֆրանսիայում բժիշկները նկարագրել են առաջին դեպքը, երբ չծնված երեխան վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով մոր արգանդում: Այս մասին հայտնել է Nature Communications-ը: 23-ամյա հղի կինը, որի անունը չի նշվում, հիվանդանոց է տեղափոխվել մարտի 24-ին՝ հղիության վերջին եռամսյակում: Կինը բողոքում էր ուժեղ հազից և 38,6 աստիճան ջերմությունից: Նրա COVID-19-ի թեստի արդյունք դրական էր: Մարտի 27-ին կեսարյան […]
22:59 16.07.2020
Ֆրանսիայում հաջորդ շաբաթվանից փակ տարածքներում դիմակ կրելը կդառնա պարտադիր: Այս մասին հայտարարել է կառավարության ղեկավար Ժան Կաստեկսը, փոխանցում է RIA Novosti լրատվական գործակալությունը: Մինչ օրս դիմակներ կրելը պարտադիր է եղել միայն հասարակական տրանսպորտում: Երեքշաբթի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր կորոնավիրուսային համաճարակի վերադարձի որոշ նշանների մասին և կոչ էր արել օգոստոսի 1-ից հանրային վայրերում դիմակներ […]
19:59 16.07.2020
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է բուժհաստատությունների օպտիմալացման մասին կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծ, որով նախատեսվում է ճառագայթային բուժումը կենտրոնացնել մայրաքաղաքի համապատասխան բուժհաստատությունում: Ըստ այդմ՝ նախատեսված է Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսերի վերակազմակերպում: Նախարարությունն առաջարկում է փակել ճառագայթային բաժանմունքը և 12 մահճակալով նոր բաժանմունք բացել Գյումրի բժշկական կենտրոնում, այսինքն՝ ուռուցքաբանական դիսպանսերը միանալու է Գյումրի կենտրոնին: Որպես հիմնավորում, նախարարությունը […]
17:13 16.07.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ այսօր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը։ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, […]
13:01 16.07.2020
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Գյումրիում՝ 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից ընկած 6 տարեկան երեխան սկզբում տեղափոխվել է Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, այնուհետև ռեանիմոբիլով տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: «Ունի համակցված վնասվածքներ, գանգի թաղի կոտրվածք, ներուղեղային արյունահոսություն, կրծքավանդակի սալջարդ, ողերի կոմպրեսիոն կոտրվածքներ, որովայնի սալջարդ […]
12:10 16.07.2020
«Ստիպված եմ ցավով արձանագրել, որ մեր երկրում շարունակում են գրանցվել կորոնավիրուսի նոր դեպքեր: Երեկ գրանցվել է 554 դեպք 2190 թեսթերի ընդհանուր թվից: Ես ուզում եմ մեր համաքաղաքացիներին կոչ անել պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, պարբերաբար ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն: Վերջին շաբաթվա ընթացքում առողջապահական համակարգի լարվածությունը որոշակի թուլացել է, և մենք վերլուծում ենք, որ […]
11:31 16.07.2020
Հուլիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 33559 դեպք, որոնցից 21931-ն` առողջացած, 607-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10832 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 141410 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 554 նոր դեպք և 583 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]
10:53 16.07.2020
Հուլիսի 16-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 33559 դեպք, որոնցից 21931-ն` առողջացած, 607-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 15-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10832 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 141410 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 2190 թեստավորում, որից 1636-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում է ՀՀ Հիվանդությունների վերահսկման և […]
19:46 15.07.2020
Որո՞նք են կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված թոքաբորբի կամ այլ կերպ ասած ատիպիկ թոքաբորբի ախտանշանները, ե՞րբ է անհրաժեշտ դիմել բժշկի և ի՞նչ զարգացումներ կարող է ունենալ ատիպիկ թոքաբորբը: Այս հարցերի պատասխանները կարող եք գտնել ՀՀ առողջապահության նախարարության տարածած տեսանյութում:
18:10 15.07.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին և Իտալիայից Հայաստան ժամանած բժիշկների թիմի ղեկավար Մարիո Ռավիոլոյին: Հիշեցնենք, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում աջակցություն ցուցաբերելու համար հունիսի 27-ին Իտալիայից Հայաստան էր ժամանել 11 բուժաշխատողից կազմված մարդասիրական առաքելությունը: Խումբն իր հետ բերել էր նաև առաքելության իրականացման համար անհրաժեշտ պարագաներ: […]
18:02 15.07.2020
Այսօր՝ հուլիսի 15-ին, Գյումրիի Մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոց է տեղափոխվել 6 տարեկան երեխա գանգուղեղային ծանր վնասվածքներով: Այս մասին հայտնում է SHANTNTES.am-ի թղթակիցը: Մեր թղթակցին հիվանդանոցի տնօրենը հայտնել է, որ երեխան ընկել է 8-րդ զինվորական թաղամասի բնակելի շենքի, 4-րդ հարկից: Երեխայի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: «Երեխան ընդունվել է գանգուղեղային ծանր վնասվածքով, առանց […]
17:46 15.07.2020
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 15-ին հյուրընկալել է Հայաստանում Լիտվայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։ Հանդիպմանը դեսպանն Աննա Հակոբյանին է փոխանցել Լիտվայի առաջին տիկին Դիանա Նաուսեդիենեյի ջերմ ողջույնները, ինչպես նաև COVID-19-ով ախտորոշված հայ երեխաներին Լիտվայի առաջին տիկնոջ նվիրաբերած […]
14:56 15.07.2020
«Մոդերնա» ընկերության՝ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների արդյունքում պատվաստանյութն առաջացրել է իմունային պատասխան՝ SARS-CoV-2-ի դեմ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ընկերության կայքից: Պատվաստանյութի կլինիկական փորձարկման փուլերում 18-ից 55 տարեկան 45 առողջ անձինք 28 օր ընդմիջումով երկու պատվաստում են ստացել՝ 25 մկգ, 100 մկգ և 250 մկգ դեղաչափերով: Նախնական դեղաչափերի մասնակիցներից ստացված արդյունքները վերահաստատել են, որ […]
11:05 15.07.2020
Հուլիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 33005 դեպք, որոնցից 21348-ն` առողջացած, 592-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10876 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 139220 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 515 նոր դեպք և 619 առողջացած։ Մահվան դեպքերի Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են […]
10:54 15.07.2020
Հուլիսի 15-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 33005 դեպք, որոնցից 21348-ն` առողջացած, 592-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 11-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10876 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 139220 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 2418 թեստավորում, որից 1903-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում է ՀՀ Հիվանդությունների վերահսկման և […]
23:55 14.07.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կրկին ահազանգում է. տեսանելի ապագայում աշխարհը չի կարող վերադառնալ նորմալ կյանքին: Կազմակերպության պնդմամբ՝ կորոնավիրուսային համաճարակի հետ կապված վիճակը վատթարանում է: Կազմակերպության գլխավոր տնօրենի խոսքով՝ շատ երկրներ սխալ ուղղությամբ են շարժվում, նոր դեպքերի թիվը շարունակում է աճել այնտեղ, որտեղ ապացուցված հակազդեցության միջոցները կամ չեն սահմանվել կամ էլ դրանց չեն հետևել: «Եթե պետությունները պարզ […]
23:40 14.07.2020
Աբխազիայի օպերատիվ շտաբը հայտարարել է, որ հանրապետության տարածքում չկան կորոնավիրուսի վարակակիրներ: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: «Հուլիսի 14-ին մնացած երկու հիվանդները դուրս են գրվել Գուդաուտայի կենտրոնական շրջանային հիվանդանոցից»,- ասվում է հայտարարության մեջ: Քաղաքացիների թեստերի պատասխանները վկայում է այն մասին, որ երկրի բնակիչներից ոչ մեկի մոտ չի հաստատվել COVID-19: Ընդհանուր առմամբ Աբխազիայում մինչ այժմ գրանցվել է […]
23:30 14.07.2020
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կան նշաններ, որ կորոնավիրուսը վերադառնում է Ֆրանսիա: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: «Կան նշաններ, որ երկրում նորից սկսվում է կորոնավիրուսի տարածումը»,- ասել է Մակրոնը: Նախագահի խոսքերով, սակայն, այս անգամ Ֆրանսիան պատրաստ է վարակի դեմ պայքարին: Երկիրն ունի անհատական պաշտպանության և դեղորայքային միջոցների պաշարներ: «Մենք շատ բան սովորեցինք համաճարակի […]