TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

̰
100 նոր վարակված՝ նշանակում է 15 վարակակիր հիվանդանոցում, մահվան 2 դեպք. ֆրանսիացի բժիշկ

19:07 22.06.2020

Կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու համար մեր երկիր ժամանած Ֆրանսիայի բժշկական թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը մասնակցել է պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցին: «Մեծ պատիվ էր հյուրընկալվել Հայաստանում ու աջակցել Հայաստանի կորոնավիրուսի դեմ պայքարում: Մենք երջանիկ էինք՝ հնարավորության սահմաններում կարողանալով օգնել ձեր երկրին: Ինձ ուղեկցող տասը բուժաշխատողները ծագումով հայ չէին, բայց կարծում եմ՝ բոլորը հայեցի […]

̰
ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի համավարակի ակտիվացման պատճառը

18:51 22.06.2020

Համաշխարհային SARS-CoV-2 կորոնավիրուսի համավարակի հետ կապված խնդիրների քաղաքականացումը ավելի է խորացրել դրա պատճառած վնասը: Այդ մասին ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը: Այս մասին հայտնում է Reuters-ը: Այդ մասին նա հայտարարել է առողջապահության հարցերին նվիրված համաշխարհային առցանց գագաթնաժողովի ժամանակ, որը կազմակերպել էին Դուբայի իշխանությունները: Հունիսի 19-ին ԱՀԿ ղեկավարը աշխարհին նախազգուշացրել […]

̰
Ունենք բավականին կայուն վիճակ, բայց չկա ոչ մի երաշխիք, որ այս կայունությունը կպահպանվի. Փաշինյան

18:41 22.06.2020

Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ծանր. թեև առկա է բավականին կայուն իրավիճակ, սակայն խնդիրն այն է, որ ոչ մի երաշխիք չկա, որ այս կայունությունը կպահպանվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում: «Նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը ՀՀ-ում, ցավոք, շարունակում է մնալ ծանր: […]

̰
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակիցները պարգևատրվել են հուշամեդալներով

16:57 22.06.2020

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանն այսօրվա գործակարգավարական խորհրդակցությանը շնորհավորել է ներկաներին Բուժաշխատողի օրվա առթիվ: Խորհրդակցության օրակարգում ՀՀ առողջապահության նախարարության կողմից Բուժաշխատողի օրվա առթիվ սահմանված պարգևների հանձնման արարողությունն էր: Նոր կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարում և առողջապահական համակարգի արտակարգ իրավիճակում անձնվեր ծառայության ու իրականացրած պատասխանատու աշխատանքի համար առողջապահության […]

̰
ԱՀԿ-ն արձանագրել է 24 ժամում կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ

12:29 22.06.2020

Արձանագրված դեպքերի թվով ամենամեծ բաժինը Բրազիլիայինն է, որտեղ վերջին մեկ օրում ավելի քան 50.000 մարդ է վարակվել կորոնավիրուսով։

̰
Մահացած պացիենտներից ամենաերիտասարդը եղել է 53 տարեկան, ամենատարեցը՝ 85

11:14 22.06.2020

Հունիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20588 դեպք, որոնցից 9131-ն` առողջացած, 360-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10980 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 96843 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 320 նոր դեպք և 129 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]

̰
Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 320 նոր դեպք և 129 առողջացած

10:48 22.06.2020

Հունիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20588 դեպք, որոնցից 9131-ն` առողջացած, 360-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 10-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10980 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 96843 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 320 նոր դեպք և 129 առողջացած։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան […]

̰
Երեկ Մոսկվա-Երևան հատուկ չարտերային չվերթով Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը

10:33 22.06.2020

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ երեկ Մոսկվա-Երևան հատուկ չարտերային չվերթով Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարում։ Առողջապահության նախարարության նախաձեռնությանն արձագանքել է ռուսաստանցի շուրջ 50 բժիշկ։ Ըստ սահմանված հաջորդականության՝ նրանք առանձին մասնագիտական խմբերով կժամանեն Հայաստան։ Հաջորդ խմբի ժամանումը նախատեսվում է հուլիսի սկզբին։ Չվերթով Հայաստան են տեղափոխվել առողջապահության նախարարությանը նվիրաբերված բժշկական […]

̰
Կորոնավիրուսը օրգանիզմ է մտնում քթի լորձաթաղանթի միջոցով. գիտնականները պարզել են վարակման մեխանիզմը. Frankfurter Rundschau

23:57 21.06.2020

COVID-19-ի համաճարակը շարունակվում է: Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 9 միլիոնի սահմանագծին: Վիրուսը չի նվազեցնում իր ակտիվությունն ու ագրեսիվությունը: Չինաստանը նախազգուշացնում է երկրորդ ալիքի լուրջ սպառնալիքների մասին: Ամեն օր գիտնականները կորոնավիրուսի մասին նոր բան են պարզում: Առավել արդիական հարցերից մեկն այն է, թե ինչպե՞ս է այդ վիրուսը ներթափանցում մարդու օրգանիզմ: Դրա պատասխանը թույլ […]

̰
Եվս մեկ նվեր մեր պատանի երաժիշտներից. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

23:41 21.06.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի տեսանյութով  և կից գրել․ «Եվս մեկ նվեր մեր պատանի երաժիշտներից։ Սուսերով պար. Արամ Խաչատրյան»։ Հիշեցնենք, որ այսօր Բուժաշխատողների օրն է։ Արսեն Թորոսյանն ավելի վաղ բուժաշխատողներին նվիրված տեսահոլովակ էր հրապարակել։

̰
Բժիշկը նկարագրել է կորոնավիրուսի ազդեցությունը մարդու բոլոր օրգանների վրա. Московский комсомолец

22:30 21.06.2020

Ռուս բժիշկ-թերապևտ Վասիլի Կուպրեյչիկը նկարագրել է կորոնավիրուսային վարակի ազդեցությունը մարդու բոլոր օրգանների վրա: Այս մասին գրում է Московский комсомолец-ը: Ըստ բժշկի խոսքերի՝ հիվանդությունն արյան մակարդման խանգարումների և բորբոքմանը օրգանիզմի հիպերիմունային պատասխանի սիմբիոզ է, և այդպիսի գործընթացը չի կարող կատարվել մեկուսացված. փոփոխություններ են արձանագրվում ամբողջ օրգանիզմում: Կուպրեյչիկը նշել է, որ Ավստրիայում oրգանիզմի գրեթե ամբողջական ուսումնասիրություն է […]

̰
Երեխաներն ավելի լավ են տանում կորոնավիրուսը, քանի որ նրանք հաճախ են հիվանդանում. Daily Mail

22:17 21.06.2020

Գիտնականները կարծում են, որ երեխաները ավելի լավ են հաղթահարում կորոնավիրուսը, քանի որ նրանց օրգանիզմը «սովոր է» պայքարել վիրուսների դեմ: Փոքր տարիքում մրսածությունը հաճախակի երևույթ է: Սա նշանակում է, որ T բջիջներն ավելի լավ են պատրաստված կորոնավիրուսների դեմ պայքարին: Ի վերջո, COVID-19- ը կորոնավիրուսի ձևերից մեկն է, մյուսները տարածված են աշխարհում, և երեխաները հաճախ վարակվում են […]

̰
Տեսախաղերը գնահատվել են որպես բուժական միջոց

21:52 21.06.2020

Ամերիկայում առաջին անգամ տեսախաղերը գնահատվել են որպես  բուժական  միջոց, հաղորդում է Ամերիկայի Սննդի և դեղամիջոցների  որակի  վերահսկողության վարչությունը: Մասնագետները դրական են գնահատել EndeavorRX խաղային համակարգերի ազդեցությունը 8-12 տարեկան հիշողության պակաս ունեցող և հիպերակտիվ երեխաների վրա: Կլինիկական փորձարկումները, որոնք տևել են 7 տարի, կատարվել են 600 երեխաների վրա, որոնք ունեցել են վերոնշյալ ախտանշանները: Փորձարկումները ցույց են […]

̰
Բրիտանիայի գիտնականները սկսում են COVID-19-ի կլինիկական փորձարկումները մարդկանց վրա

21:30 21.06.2020

Բրիտանիայի գիտնականները սկսում են COVID-19 – ի կլինիկական փորձարկումները մարդկանց վրա, հաղորդում է Լոնդոնի արքայական քոլեջի մամուլի ծառայությունը: Հետազոտության համար ներգրավել են 300 կամավորների՝ 18-70 տարեկան: Նրանց կներարկեն պատվաստանյութի 2 չափաբաժին: Եթե նրանց իմունային համակարգը դրական արձագանքի՝ կներգրավեն ևս 6.000 կամավորի: Գիտնականները տեղեկացրել են, որ պատվաստանյութը կորոնավիրուսի թույլ տարբերակը չէ, այլ կազմված է դրա գենետիկ […]

̰
Գիտնականները բացատրել են դատարկ ստամոքսին մեկ բաժակ ջուր խմելու օգտակարությունը

20:53 21.06.2020

Գերմանացի գիտնականները փորձարկել են դատարկ ստամոքսին մի բաժակ ջրի օգտակարության տեսությունը: Առավոտյան ըմպած հասարակ ջուրը առողջության համար ունի օգտակար է, բարելավում է արտաքին տեսքը և երիտասարդացնում: Տեսությունը հաստատելու կամ հերքելու համար փորձ է անցկացրել: Կամավորներին հրավիրել են և խնդրել խմել ջուրը առավոտյան՝ սննդի հիմնական ընդունումից առաջ: Կամավորների մաշկն ավելի հարթ է դարձել, գումարած դրան՝ բարելավվել […]

̰
Չինաստանից ժամանած 3 մեծ թթվածին արտադրող կայանները մեծացնելու են 3 բժշկական կենտրոնների կենտրոնացված թթվածին արտադրելու հզորությունները. Ն. Փաշինյան

20:34 21.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել: «Չինաստանից ժամանած մեր բեռնատար ինքնաթիռով նաև մատակարարվեցին 3 մեծ թթվածին արտադրող կայաններ, որոնք մեծացնելու են հետևյալ 3 բժշկական կենտրոնների կենտրոնացված թթվածին արտադրելու հզորությունները. Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն, Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղ: Մատակարարման փուլում են նաև Սուրբ Գրիգոր […]

̰
Չինաստանից ժամանած 500 թթվածնային խտացուցիչները բաշխվելու են կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված և կասկածելի դեպքերով զբաղվող բուժհաստատություններին. Փաշինյան

20:15 21.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել և գրառում կատարել: «Այսօր Չինաստանից ժամանած մեր բեռնատար ինքնաթիռով ստացանք 500 թթվածնային խտացուցիչներ, որոնք բաշխվելու են կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված և կասկածելի դեպքերով զբաղվող բուժհաստատություններին, ինչը թույլ կտա էականորեն բարելավել թթածնակախյալ պացիենտների բուժօգնությունը, նրանց հոսպիտալացումը իրականացնել ավելի արագ և նաև կանխարգելել այդպիսի պացիենտների առողջական վիճակի բարդացումը: […]

̰
Ֆրանսիայից Հայաստան է ժամանելու բժիշկների երկրորդ խումբը

19:37 21.06.2020

Մոտ օրերս Ֆրանսիայից Հայաստան կժամանի բժիշկների երկրորդ խումբը, որը կղեկավարի հայտնի ֆրանսահայ բժիշկ Լորան Փափազյանը: Խմբում ներգրավված կլինի ևս մեկ ֆրանսիահայ բժիշկ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Ֆրանսիացի բժիշկների առաջին խումբը Հայաստան է ժամանել հունիսի 14-ին Մարսել-Երևան հատուկ չվերթով: «Համավարակի դեմ պայքարում սա օտարերկրացի մասնագետների ներգրավման առաջին նմանատիպ նախաձեռնությունն էր: Արձագանքելով […]

̰
Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը. ՀՀ պարետ

19:08 21.06.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջի գրառմամբ տեղեկացնում է , որ հունիսի 20-ին պարետատան կազմակերպած չորրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը, ներառյալ՝ Թթվածնի մատակարարման կայաններ ու կոնցենտրատորներ Թոքերի արհեստական օդափոխության սարքեր Մաքուր օդի մատակարարման անհատական սարքեր Բժշկական պաշտպանիչ դիմակներ և արտահագուստ Նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշման թեստեր Զարկերակային օքսիմետրեր […]

̰
Այսօր դուք առաջնագծում եք. ԲԴԽ նախագահը շնորհավորել է բուժաշխատողներին

18:46 21.06.2020

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը շնորհավորական ուղերձ է հղել բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ։ «Սիրելի բուժաշխատողներ, Շնորհավորում եմ Ձեր մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Տոնական այս օրը ևս մեկ անգամ առիթ է՝ ձեզ գնահատանքի և շնորհակալության խոսքեր ուղղելու համար: Համավարակի այս ճգնաժամային պահին վերստին արժևորվեց բուժաշխատողի դերն ու նշանակությունը. ձեր բարձր պատասխանատվության, սրտացավ ու հոգատար […]

̰
Բժիշկը նկարագրել է՝ ինչպես է ջուրը նպաստում ծխելուց հրաժարվելուն

17:54 21.06.2020

Սովորական խմելու ջրի օգտագործումը ծխելուց հրաժարվելու ամենահեշտ և էժան մեթոդներից է, կարծում է հանրության առողջության ռուսական ասոցիացիայի նախագահ, Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր Անդրեյ Դյոմինը: Նախևառաջ, ձեռքում եղած շիշը հնարավորություն չի տա մարդուն ծխախոտ ծխել: Դյոմինը նշել է, որ ծխելը գործողություն է, որի մեջ ներգրավվում են ձեռքերը: Երկրորդը՝ օրգանիզմում հավելյալ ջուրը կարող է նախկին […]

̰
Եթե թոքաբորբ եք ունեցել, անհրաժեշտ է հետևել սննդակարգին. РИА Новости

17:10 21.06.2020

Բժիշկ-սրտաբան, թերապևտ Սվետլանա Զուբայիլովան կորոնավիրուսային վարակի հետ կապված թոքաբորբ տարածներին կոչ է անում ուշադրություն դարձնել առանձին ապրանքների, գրում է РИА Новости-ն: Դրանք կօգնեն արագ վերականգնվելուն: Մասնավորապես իմունիտետի ամրապնդման համար անհրաժեշտ է ամեն օր ստանալ սպիտակուց, վիտամիններ և հանքանյութեր, որոնք կարևոր դեր են խաղում բջջային փոխանակման հարցում: Սննդակարգում պետք է լինի ոչ յուղոտ տավարի միս, ոչխարի […]

̰
Հնդկաստանի վարչապետը հայտարարել է, որ յոգան օգնում է պայքարել կորոնավիրուսի դեմ

15:18 21.06.2020

Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդին ասել է, որ յոգան օգնում է կորոնավիրուսի դեմ պայքարում, գրում է The Times of India- ն: «Աշխարհում շատ հիվանդներ օգտագործում են յոգայի մեթոդներ՝ իրենց շնչառական և իմունային համակարգն ուժեղացնելու համար: Յոգան նրանց առողջություն ձեռք բերելու հնարավորություն է տալիս», – ասել է Մոդին՝ յոգայի միջազգային օրվա կապակցությամբ դիմելով ազգին: Վարչապետը շեշտել է, […]

̰
Շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով արևշատություն ու համբերություն ձեզ ու ձեր ընտանիքներին. Ֆելիքս Ցոլակյանը՝ բուժաշխատողներին

14:22 21.06.2020

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ: «Հարգելի՛ հայրենակիցներ, հունիսի 21-ը նշվում է որպես բուժաշխատողի օր, ինչի կապակցությամբ ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել մեր բժիշկներին, բուժքույրերին ու մայրապետներին, ուժային կառույցների բուժծառայությունների ու հատկապես ԱԻՆ Փրկարար ծառայության բժիշկներին ու բուժակներին՝ մաղթելով ուժ ու եռանդ այս ոչ հեշտ օրերին: Հարգելի՛ բուժաշխատողներ, այսօր Դուք […]

̰
Սա պատերազմ է, որը կարող ենք հաղթել, եթե միավորենք բոլորիս ջանքերը. Ֆրանսիայից ժամանած բժիշկներն իրենց փորձն են ներկայացնում հայ մասնագետներին

14:15 21.06.2020

Սա պատերազմ է, որը կարող ենք հաղթել, եթե միավորենք բոլորիս ջանքերը. ՀՀ կառավարության տեղադրած տեսանյութում Ֆրանսիայից ժամանած բժիշկներն իրենց փորձն են ներկայացնում հայ մասնագետներին։

̰
Մեծ մարդկային շնորհակալություն բոլոր բուժաշխատողներին. Շիրակի մարզպետը շնորհավորել է

13:49 21.06.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ուղերձ է հղել բուժաշխատողներին՝ մասնագիտական օրվա կապակցությամբ: «Մեծ մարդկային շնորհակալություն բոլոր բուժաշխատողներին»,-գրել է նա:

̰
Այս երգը նվիրում եմ մեր բոլոր բուժաշխատողներին՝ մասնագիտական տոնի առթիվ և կրկին շնորհավորում բոլոր նրանց. Արսեն Թորոսյան

13:41 21.06.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում երգ է նվիրել բուժաշխատողներին: «Այս երգը նվիրում եմ մեր բոլոր բուժաշխատողներին՝ մասնագիտական տոնի առթիվ և կրկին շնորհավորում բոլոր նրանց»,-գրել է նա:

̰
Առանձնահատուկ շնորհակալություն այն բուժաշխատողներին, որոնք  լծված են համավարակի դեմ պայքարին. Գնել Սանոսյան

13:00 21.06.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է բուժաշխատողներին: «Հարգարժան բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ. ձեր գիտելիքների, դրանք նպատակին ծառայեցնելու, հմտությունների դրսևորման և հետևողականության շնորհիվ հազարավոր մարդիկ բուժվում, ապաքինվում և նոր կյանք են ձեռք բերում՝ վայելելով առողջ լինելու հաճույքն ու բերկրանքը։ Ձեր ուշադրությունը, հոգատարությունն և մարդասիրական վերաբերմունքը, ձեր յուրաքանչյուր հուսադրող խոսքը ստիպում է, […]

̰
Ֆրանսիայի բժշկական թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը քնել է հիվանդանոցի միջանցքում

12:28 21.06.2020

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Սևակ Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ֆրանսիայի բժշկական թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնի լուսանկարը: «Երեկ գնացինք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, քնել էր միջանցքում»,-լուսանկարին կից գրել է նա:

̰
BACK_TO_TOP