11:40 21.06.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: «Այսօր բուժաշխատողի օրն է, սակայն նրանց մեծ մասն այն կանցկացնի պացիենտի կողքին, պացիենտի հետ: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` երկիրը «պատերազմի» մեջ է, իսկ բուժաշխատողներն` առաջնագծում: Այն առօրյան, որն անցկացնում և ապրում է բուժանձնակազմը` ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտն է, վերջինիս կյանքի […]
11:18 21.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել բուժաշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ: «Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ կորոնավիրուսի դեմ պայքարի առաջամարտիկի աշխատանքը պատվով կատարելու համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը որևէ միջոց չի խնայում և չի խնայի առողջապահական համակարգի կարողություններն ավելացնելու ու հզորացնելու, ձեզ համար անհրաժեշտ աշխատանքային բոլոր պայմաններն ու հնարավորությունները ստեղծելու համար»,-նշված […]
10:59 21.06.2020
ՌԴ կենսաբժշկական հարցերի ինստիտուտի հետազոտող, իմունային համակարգի ֆիզիոլոգիայի լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Պոնոմարյովը պատմել է, թե ինչպես վերականգնել իմունիտետը: Այդ մասին հայտնում է РИА Новости- ն: Նա նշել է, որ իմունիտետը կարող էր ընկնել COVID-19-ի համավարակի ժամանակ: Սակայն, նրա խոսքով, ճիշտ սնունդը և ռեժիմին հետևելը կօգնի վերականգնել այն: Բացի այդ, բժիշկը հավելել է, որխախտված իմունիտետ ունեցող […]
10:50 21.06.2020
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի կապակցությամբ: «Թանկագի՛ն բուժաշխատողներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ բուժաշխատողի մասնագիտական տոնի կապակցությամբ: Այսօր՝ այս հիշարժան օրը, դուք տոնում եք յուրահատուկ պայմաններում: Ամբողջ աշխարհում տարածված նոր կորոնավիրուսային համավարակի պատճառով դուք նորից հայտնվել եք առաջնագծում, ինչպես տասնամյակներ առաջ՝ Արցախյան պատերազմի ծանր ու դժվարին տարիներին: Եվ այսօր դուք նորից ստիպված […]
23:57 20.06.2020
Հայտնի հեռուստաբժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը խոսել է հիվանդությունների մասին, որոնք կարող են հանգեցնել տեսողության կորստի: Նա բացատրել է, որ ցանցաթաղանթը առավել ինտենսիվորեն է մատակարարվում արյունով՝ համեմատած այլ օրգանների հետ: Հետևաբար, եթե մարդը տառապում է սիրտ-անոթային հիվանդություններով, ապա որոշ դեպքերում դա կարող է հանգեցնել տեսողության վատացման, իսկ երբեմն նաև տեսողության կորստի: «Ամենատարածված հիվանդությունները, որոնք բացասաբար են անդրադառնում […]
23:44 20.06.2020
Քաղցկեղի դեմ պայքարի համար օգտագործվում են բուժման տարբեր մեթոդներ: Միևնույն ժամանակ, գիտնականներն ավելի հաճախ են դիմում հակամարմիններին՝ մեր իմունային համակարգի հիմնական զենքին: Միևնույն ժամանակ, մոնոկլոնալ հակամարմինները առավել հեռանկարային հակաքաղցկեղային միջոց են: Նման հակամարմինների ձեռքբերումը ժամանակակից կենսատեխնոլոգիայի կարևորագույն խնդիրներից մեկն է: Հետևաբար, ամբողջ աշխարհի գիտնականները հետաքրքրված են Նոր Զելանդիայի հետազոտողների հայտարարությամբ, որոնք նշել են, որ նրանք […]
23:26 20.06.2020
Բերքլիում Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ երիտասարդացման էֆեկտի համար բավական է արյան պլազման նոսրացնել ֆիզիոլոգիական լուծույթի և ալբումինի խառնուրդով, այլ ոչ թե ավելացնել երիտասարդ մկների արյան պլազման: Նոր հայտնագործության մասին հաղորդվում է Aging ամսագրում հրապարակված հոդվածում: Հետազոտողները պարզել են, որ ուժեղ երիտասարդացման համար ծեր մկների արյան պլազմայի կեսը պետք է փոխարինվի լուծույթով, որտեղ ալբումինը […]
22:57 20.06.2020
Չինաստանից գիտնականները կարողացել են հաշվարկել հիվանդի իմունիտետի ցուցանիշը, ինչը ցույց է տալիս, թե ինչպիսին է հիվանդի՝ վերակենդանացման բաժանմունքում մահանալու հավանականությունը: Հաշվարկներում Սուչժոուի համալսարանի առաջին դուստր հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի բժիշկները ներառել են հիվանդների շրջանում մահացությունը նրանց բժշկական հաստատությունում լինելուց հետո 28 օրվա ընթացքում: Դիտարկված հիվանդների 50,5% -ը մահացել է, իսկ վերապրածները արյան մեջ ավելի մեծ քանակությամբ […]
19:12 20.06.2020
Ուկրաինայում ծնողներն իրենց նորածին երեխային անվանակոչել են Զելենսկի: Այդ մասին հայտնում է «112 Украина» հեռուսաալիքը: Հայտնի է, որ երեխան ծնվել է 2020թ. մայիսին: Այլ մանրամասներ հայտնի չեն: Նշվել է, որ Ուկրաինայում վերջին շրջանում ամենատարածված անուններն են Մատվեյը, Ալեքսանդրը, Մաքսիմը, Աննան, Սոֆյան, Պոլինան:
18:23 20.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ շրջում էր Էրեբունի վարչական շրջանում՝ պաշտպանիչ դիմակներ բաժանելով քաղաքացիներին: Նա հորդորում էր դիմակ կրել, քանի որ կորոնավիրուսի դեմ պայքարում դիմակ կրելը կարևորագույն նախապայման է: Վարչապետը քաղաքացիներին հորդորում էր նաև դիմակը ճիշտ ձևով կրել։
17:04 20.06.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ հակահամաճարակային ծառայությունը համալրվում է խիստ անհրաժեշտ տրանսպորտային միջոցներով, որոնք կմեծացնեն Երևանում և մարզերում իրականացվող միջոցառումների որակն ու արագությունը։ «Այս պահին մատակարարվել է 6 ամենագնաց («ՈՒԱԶ Պատրիոտ» և «Շևրոլե Նիվա») և 5 շտապօգնության մեքենա («Ֆորդ»), իսկ մոտակա 2 ամսում կմատակարարվի նաև 20 ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա՝ […]
16:16 20.06.2020
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել են ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի, փոխդեսպան Նիդա Դալմանտայտեի, Լիտվայի առողջապահության նախարարության պատվիրակության ղեկավար Մարիուս Չիուրլիոնիսի և ռազմական բժիշկ Վալդաս Մեշկաուսկասի հետ: Կողմերը քննարկել են Լիտվայից Հայաստան ժամանած մասնագետների հետ համատեղ աշխատանքները: Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ասել է, որ սա իրենց […]
16:07 20.06.2020
Շուկայում այսօր ախտահանիչ նյութերի մեծ տեսականի կա։ Արդյո՞ք վերահսկվում է, որ ամեն բան ծառայի իր նպատակին, արդյո՞ք սպառողը վստահ է իր գնած ապրանքի օգտակարության ու այն կիրառելու դեպքում իր առողջությունը չվնասելու հարցում։ Մանրամասները՝ տեսանյութում։
16:02 20.06.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի գործընկերության շրջանակում վերջինս նվիրաբերել է համակարգչային տեխնիկա և սարքավորումներ, որոնք համալրել են տեսչական մարմնի տեխնիկական բազան։ Համակարգչային տեխնիկան տեղադրվել է ՀՀ ԱԱՏՄ Զվարթնոց բժշկասանիտարական հսկիչ կետում` սահուն կազմակերպելու ՀՀ սահմանին ԱԱՏՄ նոր գործառույթի իրականացումը։ Վերջինի շրջանակում ԱԱՏՄ համալրված թիմը երկիր մուտք գործող անձանց […]
13:50 20.06.2020
ԱՀԿ-ն ԵՄ աջակցությամբ իրականացրեց առողջապահական ոլորտի կազմակերպությունների հերթական հանդիպումը՝ նվիրված ԱԱՊ օղակում Կովիդ 19-ի արձագանքման քաղաքականությանը և ԱՀԿ համապատասխան ուղեցույցներին։ Թեման հատկապես կարևոր էր, քանի որ Հայաստանում ԱԱՊ օղակը սկսել է էական դերակատարում ունենալ Կովիդ-19-ի արձագանքման հարցում։ Հանդիպումը նաև պահանջված էր ոլորտի կազմակերպությունների կողմից, քանի որ վերջիններս մեծապես աջակցում են ԱԱՊ օղակին քաղաքային և գյուղական վայրերում։ Հանդիպումը […]
13:30 20.06.2020
Իտալիայի առողջապահության ոլորտի մասնագետները հայտարարել են, որ նոր տեսակի կորոնավիրուսը Իտալիայում հայտնվել է դեռևս անցած տարվա դեկտեմբերին: Այս մասին հայտնել է BBC-ն: Իտալիայի առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետները ասել են, որ Միլանի և Թուրինի ջրերում դեռ դեկտեմբերի 18-ին հայտնաբերվել են կորոնավիրուսի գենետիկ հետքեր, մինչդեռ կորոնավիրուսի առաջին դեպքը Իտալիայում գրանցվել էր փետրվարի կեսերին: Այս հանգամանքն ավելի է […]
13:20 20.06.2020
Վաղը մեր երկրում կնշվի Բուժաշխատողի օրը: Այս կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքում» գրառում է արել: «Եկեք միահամուռ կերպով բոլորս բարձրաձայն շնորհակալություն հայտնենք մեր երկրի մոտ 40.000 բուժաշխատողներին` բժիշկներին, բուժքույրերին և բուժեղբայրներին, մայրապետերին, մանկաբարձուհիներին, տնտեսական ու վարչական բոլոր աշխատողներին: Դա նրանց ուժ կտա շարունակել պայքարել այս նոր, ինչպես նաև հին առողջապահական մարտահրավերների դեմ»,- մասնավորապես […]
12:13 20.06.2020
ԱՄՆ պետքարտուղարությունը շարունակում է ջանքեր գործադրել COVID-19-ի դեմ գլոբալ պայքարում: ԱՄՆ-ի կողմից օգնություն ստացած հարյուրից ավել երկրների շարքում են Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը: Միացյալ Նահանգերը Հայաստանին է տրամադրել 2,7 միլիոն դոլար կորոնավիրուսի համավարակին հակազդելու նպատակով, նշում է COVID-19-ի դեմ ԱՄՆ գլոբալ ջանքերի մասին պետքարտուղարության մամլո հաղոդագրությունը: Հաղորդագրությունը ներկայացնում է «Ամերիկայի ձայնը» : Հայաստանին տրամադրվող այդ […]
10:57 20.06.2020
Հունիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19708 դեպք, որոնցից 8854-ն` առողջացած, 332-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 13-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10409 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 93786 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 551 նոր դեպք և 588 առողջացած, հայտնում է ՀՀ հիվանդությունների վերահսկման […]
09:46 20.06.2020
Սերբական ավիաընկերության երկու ինքնաթիռներով Հայաստան է տեղափոխվել արհեստական շնչառության 10 սարք, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500 հազար վիրահատական և 100 հազար շնչառական դիմակ, 25 հազար պաշտպանիչ ակնոց, 25 հազար բժշկական պաշտպանիչ հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
23:18 19.06.2020
Աշխարհը մտել է SARS-CoV-2 կորոնավիրուսի համավարակի վտանգավոր փուլ։ Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը։ ԱՀԿ ղեկավարը հիշեցրել է, որ վարակը շարունակում է տարածվել մեծ արագությամբ․ հունիսի 18-ին ԱՀԿ-ում նոր տեղեկություններ են ստացվել COVID-19-ով վարակված ավելի քան 150 հազար նոր դեպքի […]
19:16 19.06.2020
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման և առողջ մարդկանց շրջանում վարակման ռիսկի նվազեցման նպատակով պետք է կիրառել պաշտպանիչ դիմակներ: Դրանք կարող են լինել չափորոշիչներին համապատասխան արտադրված բժշկական դիմակներ կամ, վերջիններս ձեռք բերելու անհնարինության դեպքում՝ որպես այլընտրանք, կտորե, ինքնաշեն դիմակներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից: Ցանկացած դիմակ պետք է պատշաճ կրել` արդյունավետությունն ապահովելու և վարակի տարածումը կանխելու համար: […]
16:24 19.06.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել՝ կապված ահազանգի հետ, որի համաձայն՝ քաղաքացիները ձեռք են բերում դեքսամեթազոն դեղամիջոցը՝ առանց բժշկի նշանակման և ցուցման: «Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներն անդրադարձել են Բրիտանիայում անցկացված կլինիկական հետազոտությունների նախնական արդյունքներին, ըստ որի` դեքսամեթազոն դեղամիջոցով բուժումը կարող է փրկել COVID-19-ով ծանր հիվանդների կյանքը: Հաջորդիվ, նախարարությունը ստացել է մի շարք ահազանգեր, որ քաղաքացիները […]
13:33 19.06.2020
Հունիսի 19-ի ժամը 11։30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում, 59-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 225 բնակիչ։ Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1103 քաղաքացի, նրանցից 216-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ […]
13:02 19.06.2020
Ուսումնասիրելով Պեկինի մեծածախ շուկայից վերցված կորոնավիրուսի նմուշները՝ գիտնականները պարզել են, որ դրանք ավելի «ծեր են», քան այն շտամները, որոնք տարածվում են Եվրոպայում: Այս մասին հայտարարել է չինացի համաճարակաբան Լյու Ցզյունը. նա այդ մասին գրել է ՉԺՀ պետական վերահսկողական հանձնաժողովի կայքում տեղադրված հոդվածում: Վերլուծության ընթացքում մասնագետները պարզել են, թե որ վիրուսն է ունեցել ամենաշատ մուտացիաները: Որքան […]
12:07 19.06.2020
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մայիսի 15-ի ժամանակավոր առաջարկությունների՝ կորոնավիուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի միջոցառումների շրջանակում խորհուրդ չի տրվում իրականացնել մակերեսների կամ փակ տարածքների մշակում մանրակաթիլային ցողման, ինչպես նաև աէրոզոլային ախտահանման (ցողման) միջոցներով։ Համաձայն որոշ ուսումնասիրությունների՝ մանրակաթիլային ցողումը՝ որպես ախտահանման հիմնական միջոց, արդյունավետ չէ, քանի որ այն չի ապահովում ցողումից դուրս մնացած հատվածների ախտահանումը։ Բացի այդ, […]
11:15 19.06.2020
Հունիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19157 դեպք, որոնցից 8266-ն` առողջացած, 319-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10462 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 91943 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 459 նոր դեպք և 706 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]
10:52 19.06.2020
Հունիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19157 դեպք, որոնցից 8266-ն` առողջացած, 319-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 10-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10462 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 91943 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 459 նոր դեպք և 706 առողջացած, հայտնում է ՀՀ հիվանդությունների վերահսկման […]
10:34 19.06.2020
Հունիսի 19-ին Լիտվայի Շիաուլյայ քաղաքի օդանավակայանում տեղի ունեցավ Լիտվայի կառավարության կողմից Հայաստան ուղարկվող բուժանձնակազմի և բժշկական օգնության ճանապարհման արարողությունը։ 8 բուժաշխատողից ու 3 մասնագետից բացի, Հայաստան է ուղարկվելու նաև կորոնավիրուսի 30 000 հատ տեստ և 60 000 օրինակ փորձանմուշի տարա, ինչպես նաև լիտվական արտադրության 20 000 հատ օդափոխիչի զտիչ (ֆիլտր)։ Կայացած մամուլի ասուլիսի ընթացքում մեկնաբանություններով […]
09:15 19.06.2020
Աշխարհում մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել 8,583,838 մարդ։ Ապաքինվել է 4,532,547 պացիենտ, մահացել ՝456,428-ը։ Այս մասին են վկայում Worldometer-ի տվյալները։ Ներկայում աշխարհում կա մոտ 3․6 մլն ակտիվ դեպք։ Վարակակիրների և մահվան դեպքերի թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը։ Այնտեղ մինչ օրս վարակվել է 2,263,651 մարդ, մահացել՝ 120,688-ը։ Վարակակիրների թվով երկրորդ տեղում Բրազիլիան է (983,359), այնուհետև՝ […]