TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+26.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

COVID-19-ով վարակված և բուժված հիվանդները կարող են նորից հիվանդանալ

23:06 18.06.2020

Կորոնավիրուսի երկարամյա հակամարմինները գործնականում բացակայում են Չինաստանի Ուհան քաղաքում հիվանդանոցային աշխատողների շրջանում: Այս մասին ասված է medRxiv էլեկտրոնային գիտական ​​գրադարանում հրապարակված ուսումնասիրության մեջ: «Այդ պատճառով մենք հավատում ենք, որ SARS-CoV-2- ով վարակվելուց հետո մարդիկ, ամենայն հավանականությամբ, հակված չեն ունենալու երկարատև հակամարմիններ այս վիրուսի դեմ», – ասվում է հրապարակման մեջ: Հակամարմիններն արյան սպիտակուցներ են, դրանք չեզոքացնում […]

̰
ԱՀԿ-ն հայտնել է, որ եվրոպական երկրները պետք է պատրաստ լինեն կորոնավիրուսի վերադարձին

22:54 18.06.2020

Ըստ ԱՀԿ-ի՝ մի շարք երկրներում, ինչպիսին են Հյուսիսային Մակեդոնիան, Հայաստանը, Ադրբեջանը, Ուզբեկստանը և Իսրայելը, դիտվում է վարակվածների թվի աճ։

̰
Հունիսի 18-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք

21:15 18.06.2020

Հունիսի 18-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք, ևս 51 հոգի առողջացել է։ Այս մասին հաղորդում են Գեղարքունիքի մարզպետարանից։ Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Վերին Գետաշեն, Վարսեր, Վարդաձոր, Չկալովկա, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն, Գավառ, Կարմիրգյուղ, Նորատուս, Ճամբարակ, Սարուխան, […]

̰
Արտահիվանդանոցային պայմաններում «թոքաբորբ» ախտորոշմամբ պացիենտների  վարումը իրականացվում է ԱԱՊ հաստատությունների կողմից

20:00 18.06.2020

COVID-19 հաստատված պացիենտների և նրանց հետ սերտ շփվածների բժշկական օգնությունն և սպասարկումն իրականացվում է Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատությունների կողմից` առողջապահության նախարարի հրամանով հաստատված կարգի համաձայն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Արտահիվանդանոցային պայմաններում «թոքաբորբ» ախտորոշմամբ պացիենտների  վարումը իրականացվում է ԱԱՊ հաստատությունների կողմից` ըստ առողջապահության նախարարի հրամանով հաստատած արտահիվանդանոցային թոքաբորբերի վարման կլինիկական ուղեցույցի: Ամենօրյա հեռախոսազանգերի միջոցով […]

̰
«Ռոստովում» կորոնավիրուսով առաջին վարակվածը եղել է Բայրամյանը

19:54 18.06.2020

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ «Ռոստովի» 6 ֆուտբոլիստների COVID-19-ի թեստերի պատասխանը դրական է եղել, այդ թվում՝ կիսապաշտպան Խորեն Բայրամյանի։ Ավելի ուշ պարզ է դարձել, որ Բայրամյանը եղել է թիմում կորոնավիրուսով վարակված առաջին ֆուտբոլիստը: Միայն Բայրամյանն է ունեցել հիվանդության ախտանիշներ. բոլոր 6 ֆուտբոլիստներից միայն նրա մոտ է ջերմությունը բարձր եղել: Հավանական է, որ ֆուտբոլիստը վարակվել է ծնողներին […]

̰
Ուժեղացված ստուգայց Արտաշատում․ ամենամտահոգիչ խախտումներն ատամնաբուժարաններում են

18:50 18.06.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցներն այսօր ուժեղացված ստուգայցեր են անցկացրել Արտաշատ քաղաքում։ «Խոշորացույցի» տակ են առնվել մի շարք արտադրական ձեռնարկություններ, այդ թվում՝ «Արարատ» հանքային ջրերի գործարանը, առևտրի և սպասարկման օբյեկտներ, դեղատներ, ստոմատոլոգիական կենտրոններ, գեղեցկության սրահներ։ ԱԱՏՄ դիտարկումները փաստել են, որ ամենամտահոգիչ խախտումներն այս քաղաքում առնչվում են ատամնաբուժական կլինիկաներին․ մանրէազերծող նյութերի, […]

̰
Գյումրեցի մահացած կնոջ ամուսինը պարզաբանել է, թե ինչու են հրաժարվել Covid 19-ի թեստավորումից

18:29 18.06.2020

Գյումրիում հունիսի 15-ին երկկողմանի թոքաբորբով ու կորոնավիրուսի դրական հաստատումով մահացած գյումրեցի 66-ամյա կնոջ ամուսինը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել, թե ինչու են  կնոջը մինչև «Գյումրի» բժշկական կենտրոն տեղափոխելը հրաժարվել Կարմի խաչի պոլիկլինիկայի իրենց ընտանեկան բժշկուհու առաջարկած Covid-19-ի թեստավորումից։ Մահացած կնոջ ամուսինը՝ տեր Եզնիկ քահանա Գալստյանը, մեր թղթակցին ասել է, թե կինը վստահություն չի […]

̰
6000 դիմակ ու 3 շնչառական սարք. վիրահայերի օգնությունը շուտով Հայաստան կհասնի

17:05 18.06.2020

«Մեկ դիմակ՝ մեկ կյանք» դրամահավաքն այս փուլում կարելի է ավարտված համարել. հունիսի 7-16-ը 4740 լարի է հավաքվել, հայտնում է «Ալիք մեդիան»: Հանգանակված գումարով  բժշկական եռաշերտ  6000 դիմակ է գնվել: Եվս 3 շարժական շնչառական սարք է ձեռք բերվել բելգիահայ համայնքի աջակցությամբ: 1000 դիմակ էլ տրամադրվել է Վրաստանում գործող «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպության կողմից: Ձեռք բերված ողջ […]

̰
Պեկինում հետաձգել են միջքաղաքային ավտոբուսային փոխադրումները

16:15 18.06.2020

Չինաստանի մայրաքաղաքի խոշորագույն մեծածախ շուկայում COVID-19 նոր բռնկման պատճառով հունիսի 19-ից Պեկինի իշխանություններն արգելել են միջքաղաքային ավտոբուսային ուղևորափոխադրումները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է քաղաքային տրանսպորտի հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Ժուն Ցզյունը: Իր հերթին, Չինաստանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի առաջատար համաճարակաբան Ու Ցզունյուն հաղորդել է, որ Պեկինի մեծածախ շուկայում COVID-19-ի բռնկման համաճարակաբանական հետաքննությունը տվել է […]

̰
Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում շահագործման հանձնվեց լիովին վերազինված և հիմնանորոգված շտապօգնության ընդունարանի և էմերջենսի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը

16:00 18.06.2020

Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում շահագործման հանձնվեց լիովին վերազինված և հիմնանորոգված շտապօգնության ընդունարանի և էմերջենսի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ «Այսօր խորհրդականիս և մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պատասխանատուների հետ աշխատանքային այցով եղա Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում, որտեղ մասնակցեցի շտապօգնության ընդունարանի և էմերջենսի անհետաձգելի բուժօգնության նոր, […]

̰
Վրաստանում կորոնավիրուսի բոլոր նոր դեպքերը բերովի են

15:55 18.06.2020

«Անցած 24 ժամվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի հինգ նոր դեպք, և բոլորն էլ բերովի են»,- լրագրողներին ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան: Ըստ նրա՝ հինգ դեպքից չորսը կապված է բեռնափոխադրողների հետ, ովքեր իրականացնում են  միջազգային բեռնափոխադրումներ: Վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից ութ հիվանդ է բուժվել: «Ներկայումս, այսպես կոչված, COVID կենտրոններում 140 […]

̰
Վրաստանի առողջապահության նախարարը ներկայացրել է ռոբոտ Պեպերին

15:40 18.06.2020

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն 2019թ. աշխատանքի վերաբերյալ իր զեկույցի շնորհանդեսին ներկայացել է ռոբոտ Պեպերին, որը ներկաներին ողջունել է վրացերենով: «Այսօր մենք ունենք մի քանի անակնկալ, և առաջինը իմ օգնական Պեպերն է, որը նախօրեին ժամանել է  Վրաստան Ֆրանսիայից: Նա վերջերս է սկսել ուսումնասիրել վրացերենը: Պեպերը ապագայում կօգնի մեզ հաղթահարել COVID-19-ը»,- ասել է Տիկարաձեն: Անցած տարի […]

̰
Իրանում վերջին մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է 2.596-ով

15:13 18.06.2020

Իրանում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Իրանում կորոնավիրուսի հունիսի 18-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ. ?Վարակակիրների թիվն ավելացել է 2.596-ով Ընդհանուր՝ 197.647 ?Մահացածների թիվն ավելացել է 87-ով Ընդհանուր՝ 9.272 ?Ծանր վիճակում է գտնվում 2.795 անձ ?Ապաքինվածների թիվն ավելացել է 2.179-ով Ընդհանուր՝ 156.991 ?Մինչ այժմ թեստավորվել է 1.344.599 անձ

̰
ԱՀԿ-ն հայտնել է Հայաստանում, Ադրբեջանում, Ուզբեկստանում, Իսրայելում կորոնավիրուսի դեպքերի աճի մասին

14:18 18.06.2020

Բազմաթիվ երկրներում COVID-19-ի համաճարակը նախկինի պես մնում է ակտիվ փուլում։

̰
Կտորից դիմակները չեն կարող փոխարինել բժշկական եռաշետ դիմակներին. Արսեն Թորոսյան

12:47 18.06.2020

Արսեն Թորոսյանը նշեց, որ տնային պայմաններում պատրաստված կտորից դիմակներ կրելը թույլատրվել է՝ հաշվի առնելով ֆինանսական դժվարությունները, սակայն կտորից դիմակները, ըստ նախարարի, երբեք չեն կարող փոխարինել բժշկական եռաշետ դիմակներին։ Նա նկատեց, որ վերջին շրջանում , ոչ թե ֆինանսական դժվարություններն են պատճառը, որ մարդիկ կտորից դիմակներ են կրում, այլ մոդայիկ երևալը։ «Մոդայիկ է դարձել կտորե դիմակներ կրելը։ […]

̰
444 հոգի ունենք ծանր վիճակում, 131-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում. Արսեն Թորոսյան

12:27 18.06.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս մեկ անգամ կարևորեց հանրային վայրերում, բակերում դիմակ կրելը, ինչպես նաև միջոցառումներ, սգո և հարսանյաց արարողություններ անցկացնելիս պարետատան կանոններին հետևելը։ Ապա անդրադարձավ այսօրվա նոր դեպքերին։ «Առավոտյան ժ. 09։00-ի դրությամբ 143 հոգի կարիք ունի հոսպիտալացվելու, որից 25-ը գտնվում է տանը, որոնցից 9-ը՝ թեթև, 16-ը՝ միջին ծանրության են։ Բարեբախտաբար, թթվածնի կարիք ունեցող […]

̰
Քաղաքացիներն առաջիկայում մեկ դիմակը 60 դրամով ձեռք բերելու հնարավորություն կունենան․ Փաշինյան

12:00 18.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում կարևոր համարեց արձանագրել այն, որ շուկայում տեղի է ունեցել դիմակների էական գնանկում, և Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կանխատեսում է, որ այդ գնանկումը կշարունակվի, և առաջիկայում քաղաքացիները հնարավորություն կունենան դիմակներ ձեռք բերել 60-70 դրամով։ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց պաշտպանիչ միջոցների կարևորությունը և արդյունավետությունը։  «Դիմակները պաշտպանում են ոչ միայն […]

̰
Հիմնական խնդիրը շարունակում է մնալ կորոնավիրուսի համաճարակը․ Փաշինյան

11:52 18.06.2020

ՀՀ կառավարության նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնարկեց կորոնավիրուսի թեմային անդրադառնալով։ Նա նշեց, որ ընթացիկ շրջանի հիմնական խնդիրը շարունակում է մնալ կորոնավիրուսի համաճարակը։ «Երեկ մենք կրկին 665 նոր դեպք ենք հայտնաբերել և մեզ չի հաջողվում թվերը իջեցնել։ Մենք գիտենք դրա պատճառը։ Պատճառը հետևյալն է՝ հակահամաճարակային կանոնները համատարած կերպով չեն պահպանվում։ Ստիպված ենք ավելի ու ավելի կոշտ […]

̰
ՀՀ-ում արձանագրվել է մահվան 7 դեպք․ 746 պացիենտ առողջացել է

10:54 18.06.2020

Հունիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18698 դեպք, որոնցից 7560-ն` առողջացած, 309-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 7-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10728 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 89992 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 665 նոր դեպք և 746 առողջացած, հայտնում է ՀՀ հիվանդությունների վերահսկման […]

̰
Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք, զանգվածաբար շարունակում ենք դիմակ չկրել․ Փաշինյան

09:09 18.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է թարմ տվյալներ կորոնավիրուսով վարակվածների մասին․ «Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Զանգվածաբար շարունակում ենք դիմակ չկրել: Ի՞նչն ենք սխալ անում, որ մեր սիրելի հայրենակիցները այսպիսի քամահրանքով են վերաբերվում իրենք իրենց և իրենց շրջապատի առողջությանը: Մի՞թե Քաղաքացու հետ երկխոսությամբ ձևավորված մեր կառավարությունը հարկադրանքի լեզվով պիտի խոսի Քաղաքացու հետ՝ […]

̰
Հայկական Ռոբին ռոբոտը հայտնվել է Forbes-ի ուշադրության կենտրոնում

22:17 17.06.2020

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ հայկական Ռոբին ռոբոտը հայտնվել է «Ֆորբս» ամսագրի ուշադրության կենտրոնում։ «Ռոբինը 2020 տարվա սկզբին արժանացել էր ՀՀ ԲՏԱ նախարարության նորարարական դրամաշնորհին և հաղթել է ուղեգիր դեպի համաշխարհային ձեռներեցության դպրոցներից Դրեյփերի համալսարան։ Ռոբինը օգնում է երեխաներին հաղթահարել վախը հիվանդանոցներից՝ կորոնավիրուսի այս ծանր շրջանում»,- […]

̰
Հունիսի 17 դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք

20:10 17.06.2020

Հունիսի 17 դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք, ևս 22 հոգի առողջացել է։ Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ Արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի թիվը 6 է։ Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Սեւան, […]

̰
Հայաստանում հունիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսի թեստ է հանձնել 55 հազար 849 մարդ

19:13 17.06.2020

Հայաստանի Հանրապետությունում հունիսի 12-ի դրությամբ՝ կորոնավիրուսի թեստ հանձնած քաղաքացիների թիվը 55 հազար 849 է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գուրգեն Բաղդասարյանի հարցին: «Ուրբաթ օրվա դրությամբ՝ 55849 մարդ է թեստավորվել: Ընդհանուր առմամբ ավելի շատ թեստ է արվել, քանի որ լինում են […]

̰
ՀՀ նախագահը հանդիպել է «Էրեբունի» ԲԿ գլխավոր տնօրենի հետ

17:26 17.06.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի հետ: Զրուցակիցները քննարկել են համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակը, դրա կանխարգելման հնարավորություններն ու հաղթահարման ուղիները:

̰
Ուղղաթիռով Գորիսից Երևան է տեղափոխվել երկրորդ հարկից ընկած 5-ամյա փոքրիկ

16:53 17.06.2020

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հունիսի 17-ին սանիտարական ուղղաթիռով Գորիսից Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 5-ամյա երեխա, որը երկրորդ հարկից ընկել է ցած։ «Երեխան նախ՝ տեղափոխվել է Գորիսի ԲԿ, որտեղ ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այստեղ նա վիրահատվել է, որից հետո տեղափոխվել է մայրաքաղաք։ Ունի համակցված վնասվածքներ, […]

̰
Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները, իրավիճակը, սակայն, մնում է շատ լարված․ Թորոսյան

14:14 17.06.2020

Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները: Չնայած մեծ բացարձակ թվերին վերջին 10 օրերի համաճարակաբանական միտումները ավելի դրական են, քան կանխատեսված էր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Աճի տեմպի նվազման նման միտումների պատճառը կարող է լինել միայն մեր վարքագիծը, հակահամաճարակային պարզ կանոնների պահպանումը: Իրավիճակը, սակայն մնում է […]

̰
Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1123 քաղաքացի

13:27 17.06.2020

Հունիսի 17-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 63 հիվանդ է բուժվում, 52-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին հաղորդում են Շիրակի մարզպետարանից։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 224 բնակիչ։ Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1123 քաղաքացի, նրանցից 201-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ […]

̰
Հայաստանում կանցկացվեն պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիկ հետազոտություններ

12:54 17.06.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել և կից գրել. «ՊԷՏ/ԿՏ 17.06.2020թ. Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը սկսել է իր աշխատանքները և ընդունում է պացիենտների պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիկ հետազոտության համար: ՊԷՏ/ԿՏ հետազոտությունը ցուցված է հիմնականում քաղցկեղ ունեցող պացիենտներին: Այս հետազոտությունը նախկինում չի եղել Հայաստանում և մեր քաղաքացիները ստիպված են եղել դրա համար մեկնել արտերկիր: Դրա […]

̰
Ունենք կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք, 243 պացիենտ առողջացել է

10:53 17.06.2020

Հունիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18033 դեպք, որոնցից 6814-ն` առողջացած, 302-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 9-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10818 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 87600 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 544 նոր դեպք և 243 առողջացած, հայտնում է ՀՀ հիվանդությունների վերահսկման […]

̰
Կորոնավիրուսի բուժման գործում գիտական բեկում է գրանցվել․ ԱՀԿ

09:00 17.06.2020

COVID-19-ի բուժման համար Մեծ Բրիտանիայում դեքսամետազոնի ստերոիդի կլինիկական փորձարկումները դարձել են գիտական բեկում։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարահյին կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։ Օքսֆորդում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ հակաբորբոքային դեղամիջոց դեքսամետազոնը նվազեցնում է թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված հիանդների մահվան ռիսկը 35 տոկոսով, իսկ թթվածին ստացող հիվանդների մոտ՝ 20 տոկոսով։ RIA Novosti-ի […]

̰
BACK_TO_TOP