Տղան լողափին գանձեր էր որոնում, բայց գտել է պրոթեզ և այն վերադարձրել տիրոջը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+27.09 oC

Տղան լողափին գանձեր էր որոնում, բայց գտել է պրոթեզ և այն վերադարձրել տիրոջը

19:57 23.05.2020

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչը սերֆինգով զբաղվելիս կորցրել է ոտքի պրոթեզը, և այն կրկին գտնվել է մի քանի շաբաթ անց երիտասարդ գանձ որսորդի շնորհիվ: Այդ մասին հայտնում է New York Post- ը:

Քարթեր Հեսի ոտքը 2012-ին անդամահատվել է Աֆղանստանում ծառայության ժամանակ ստացած վնասվածքի պատճառով: Տղամարդը ձեռք էր բերել տիտանից պրոթեզը 3 հազար դոլարով: Ապրիլին Հեսը սերֆինգով է զբաղվել Սենթ Էնդրյուս բեյի ջրերում: Մեծ ալիքը հարվածել է նրան և ոտքից պոկել պրոթեզը: Հաջորդ երկու օրը Հեսն այն որոնել է ափին, բայց չի կարողացել գտնել: «Ես շատ ավելի մեծ ալիքների պայմաններում եմ սերֆինգով զբաղվել, բայց պրոթեզը երբեք չէր պոկվում»,- ասել է նա:

Սեբաստիան Մորիսը գտել է պրոթեզը, երբ նա հոր հետ մետաղի դետեկտորով գանձեր էր փնտրում:

Դեռահասը առցանց արշավ է նախաձեռնել`պրոթեզի սեփականատիրոջը գտնելու համար, և Հեսի ընկերներն այդ գրառումն ուղարկել են նրան: Հեսը կապվել է Սեբաստյանի ընտանիքի հետ: Նրանք հանդիպել են, և տղան ետ է վերադարձրել պրոթեզը Հեսին, իսկ վերջինս Մորիսների ընտանիքին ճաշ է հյուրասիրել:

«Նա զարմանալի, հիանալի երիտասարդ է: Շատ տղաներ, հատկապես գանձեր որոնողները, այդպիսի բան գտնելով, կհամարեին իրենց նվաճումը, բայց նա գիտակցել է, որ պրոթեզը կարող է կարևոր լինել ինչ-որ մեկի համար, և ինչ-որ մեկը դրա կարիքն ունի»,- ասել է Հեսը: Նա նախատեսում է կրկին սերֆինգով զբաղվել և հնարավոր է, որ Սեբաստյանի հետ ստորջրյա լողով զբաղվի, եթե հայրը թույլ տա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:18 09.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 10-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ամերիկյան, Ծխախոտագործների, Հանրապետության, Արգիշտի, Չարենցի փողոցների, Արշակունյաց, Բաղրամյան, Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենան

12:10 09.07.2025

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: «Այսօր Աբու Դաբիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ»,- նշված է գրառման մեջ: Հուլիսի 10-ին, […] ...

CNN-ը պնդում է, որ Հեգսեթը դադարեցրել է Կիևին մատակարարումները առանց Սպիտակ տան հաստատման

12:05 09.07.2025

CNN-ը պնդում է, որ Հեգսեթը դադարեցրել է Կիևին մատակարարումները առանց Սպիտակ տան հաստատման

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չի տեղեկացրել Սպիտակ տանը անցյալ շաբաթ Ուկրաինային որոշակի տեսակի զենքի մատակարարումները դադարեցնելու որոշման մասին, հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով մի շարք աղբյուրների։ Նրանք նշել են, որ սա «իրարանցում է առաջացրել վարչակազմի ներսում, քանի որ այն փորձում է հասկանալ, թե ինչու է կիրառվել կասեցումը և ինչպես բացատրել դա Կոնգրեսին և […] ...

SHANTNEWS

12:00 09.07.2025

SHANTNEWS

Միացյալ Նահանգները հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ Ռուբիո

11:57 09.07.2025

Միացյալ Նահանգները հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ Ռուբիո

Միացյալ Նահանգները հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք դադարեցրել ենք պատերազմը Հնդկաստանի ու Պակիստանի միջև։ Խաղաղության համաձայնագիր է ստորագրվել Ռուանդայի ու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև, ինչպես նաև 12-օրյա պատերազմն ավարտվել է ամերիկյան գործողությամբ․ Միացյալ Նահանգները աշխարհի միակ երկիրն է, որ կարող […] ...

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը վճռական է Գազայում պատերազմի իր նպատակներին հասնելու հարցում

11:49 09.07.2025

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը վճռական է Գազայում պատերազմի իր նպատակներին հասնելու հարցում

Իսրայելը վճռականորեն տրամադրված է հասնել Գազայի հատվածում պատերազմի բոլոր նպատակներին, այդ թվում՝ պատանդների ազատ արձակմանը և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման ներուժի ոչնչացմանը: Այս հայտարարությունն արել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո: «Մենք (իսրայելցիները) վճռականորեն տրամադրված ենք հասնել մեր բոլոր նպատակներին՝ ազատ արձակել մեր բոլոր առևանգվածներին՝ թե՛ կենդանի, թե՛ […] ...

BACK_TO_TOP