TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+24.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Սերտացել է կառավարություն-գիտական հանրույթ կապը. Տիգրան Ավինյան

13:12 21.05.2020

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում սերտացել է կառավարություն-գիտական հանրույթ կապը: «Մեր գիտական ներուժի շնորհիվ ախտորոշման թեստերի արտադրությունը Հայաստանում այս առումով ամենակարևոր ձեռքբերումներից է»,- ասված է Ավինյանի գրառման մեջ, որին նաև տեսանյութ է կցված:

̰
Որոշ մասնագիտությունների գծով կադրերի խնդիր միշտ եղել է. Թորոսյան

13:10 21.05.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց կադրերի խնդրի մասին: Նա նշեց՝ նման խնդիր կա, որոշակի մասնագիտությունների գծով միշտ եղել է, ապա մասնավորեցրեց՝ խոսքը հատկապես ռեանիմատոլոգների մասին է: «Նրանց դիֆիցիտը եղել է նաև մինչ հիվանդությունը, մտածում ենք մոբիլիզացնել առկա ռեսուրսները, նաև այնպես անել, որ արժանավայել հանգիստ ունենան, քանի որ պարզապես կհյուծվեն. դա […]

̰
Արցախի ԱՆ-ը ձեռք է բերել 4 շարժական ռենտգեն համակարգեր

12:50 21.05.2020

ԱՀ առողջապահության նախարարությունը պետական միջոցներով ձեռք է բերել 4 շարժական ռենտգեն համակարգ՝ թվային ռադիոգրաֆիկ համակարգով: «Շարժական ռենտգեն համակարգը Jade թվային AcquiDR ռադիոգրաֆիկ համակարգով հանդիսանում է լավագույն լուծում ռենտգենոգրաֆիաներ իրականացնելու համար բժշկական կենտրոնի ցանկացած բաժանմունքում։ Հաշվի առնելով ներկա համաճարակային իրավիճակը՝ այն շատ կարևոր է պացիենտների հոսքն արագ կառավարելու համար։ Համակարգը ցանկության դեպքում կարելի է համապատասխան մեքենայով […]

̰
Եթե փակ տարածք կամ խանութ ենք գնում, անհրաժեշտ է, որ երեխաներն էլ դիմակ կրեն. Արսեն Թորոսյան

12:37 21.05.2020

Լուրեր կան, որ կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ՝ աշխարհում մոլեգնում է կավասակի հիվանդությունը: Հայաստանում կա՞ն արդյոք նման դեպքեր: Այսօր այս հարցն ուղղվեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Նախարարը նշեց՝ այդ հիվանդության բուժման համար բավական թանկարժեք դեղորայք է օգտագործվում, դրա պաշարներ են գնել՝ մոտավորապես կանխատեսումներով, թե եթե այդ հիվանդությունը մեր երկրում լինի, քանի երեխա հիվանդ կլինի: «Ապահովված ենք […]

̰
Վաղվանից թեթև կամ ասիմպտոմ պացիենտներին տուն կուղարկենք. Արսեն Թորոսյան

12:08 21.05.2020

«Վաղվանից հյուրանոցներում կամ հիվանդանոցներում գտնվող թեթև կամ առանց սիմպտոմների պացիենտներին կուղարկենք տուն, որ շարունակեն իրենց փաստացի ինքնամեկուսացումը տանը, բայց բժիշկների հսկողության տակ: Հիվանդանոցային բուժօգնության կարիք չունեցող քաղաքացիները չեն հոսպիտալացվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Կանխելով հարցը՝ ինչո՞ւ է այս գործընթացն էլի տևում օրեր, նախարարը պատասխանեց՝ այդ ամենը պետք է կազմակերպել: […]

̰
Նախարարը չի բացառում՝ դիմակներ կրելը կարող է 1-2 տարի պարտադիր լինել

11:55 21.05.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին այսօր հարց ուղղվեց՝ որքա՞ն ժամանակ է պարտադիր լինելու դիմակների կրումը: Նախարարը նշեց՝ դիմակների կրումը փակ տարածքներում և հատուկ տնտեսվարողների մոտ պարտադիր է լինելու այնքան, որքան անհրաժեշտ է իրականացնել հակահամաճարակային միջոցառում, որն անհրաժեշտ է վիրուսի տարածումը կանխելու համար: «Ես չեմ բացառում, որ դա կարող է լինել 1-2 տարի, դա չի նշանակում, […]

̰
Ունենք 162 առողջացած, 3 մահ․ ԱՆ

10:39 21.05.2020

Մայիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, որոնցից 2581-ն` առողջացած, 70-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 45822 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 335 նոր դեպք և 162 առողջացած։ Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]

̰
ԱՀԿ-ն հայտնել է 1 օրում աշխարհում կորոնավիրուսի դեպքերի աննախադեպ մեծ թվի մասին

10:12 21.05.2020

Այդ դեպքերի գրեթե 2 երրորդը բաժին է ընկնում ընդամենը չորս երկրի:

̰
Տուլայի բուժքույրը թափանցիկ պաշտպանիչ հագուստով ու բիկինիով է ներկայացել աշխատանքի

23:59 20.05.2020

Տուլայում բուժքույրը՝ շոգից դրդված, ներկայացել է աշխատանքի պաշտպանիչ հագուստով, որի տակից լողազգեստ է երևում: Այս մասին հայտնում է Тульские новости-ն: Միջադեպը տեղի է ունեցել Տուլայի շրջանային հիվանդանոցում: Բույժքույրը որոշել է բիկինի հագնել և չի մտածել, որ պաշտպանիչ հագուստն այդքան թափանցիկ է: Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ բուժքրոջը նկատողություն են արել և բացատրական աշխատանք տարել բուժանձնակազմի […]

̰
Աշխարհի ոչ բոլոր երկրները ունեն սեփական ՊՇՌ տեստեր արտադրելու հնարավորություն․ Թորոսյան

23:01 20.05.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է ՀՀ կառավարության տեսանյութով և կից գրել․ «Աշխարհի ոչ բոլոր երկրները ունեն սեփական ՊՇՌ տեստեր արտադրելու հնարավորություն»։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը շուտով կսկսի կորոնավիրուսն ախտորոշող թեստերի արտադրությունը։

̰
Դեյվիդ Նաբարոն հանրային առողջապահության միջազգային մակարդակի մասնագետ է, Եկեք լսենք, թե ինչ է նա ասում․ Թորոսյան

21:42 20.05.2020

Դեյվիդ Նաբարոն հանրային առողջապահության միջազգային մակարդակի մասնագետ է: Նա օգնում է ԱՀԿ-ին պայքարել կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ ամբողջ աշխարհում: Եկեք լսենք, թե ինչ է նա ասում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ու կից տեսանյութ հրապարակել։   https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/695160804584219/

̰
Ոչ ոք չի կարող ճշգրիտ կանխատեսում անել՝ կապված կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ. Գամկրելիձե

21:30 20.05.2020

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն օնլայն ասուլիսում հայտարարել է, որ շատերն են խոսում կորոնավիրուսի երկրորդ, երրորդ, անգամ չորրորդ ալիքի մասին: Ըստ նրա՝ Եվրոպայի կտրվածքով նման ենթադրություն է արել անգամ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի տնօրեն Անդրեա Ամոնը: Սակայն, ըստ Գամկրելիձեի, խնդրի շուրջ ճշգրիտ կանխատեսում, Աստծուց բացի, չի կարղ անել և ոչ […]

̰
Բրազիլիան՝ կորոնավիրուսի նոր օջախ. վերջին տեղեկությունները Սան Պաուլոյից

19:13 20.05.2020

Ի տարբերություն Հարավային Ամերիկայի մյուս երկրների՝ կորոնավիրուսը շարունակում է մոլեգնել Բրազիլիայում: Թեմայի շուրջ է զրույցը  «Շանթ» ՀԸ մեկնաբան Սագօ Արեանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ժամանակն է, որ մտածենք կորոնավիրուսի դեմ մեր պայքարի և գործողությունների մեջ որոշակի սրբագրումներ անելու մասին. Փաշինյան

19:01 20.05.2020

Մեր հիմնական խնդիրը շարունակում է մնալ սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում և կորոնավիրուսի տարածումը վերցնել խստագույն հսկողության տակ: Այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեսանյութ հրապարակելով իր ֆեյսբուքյան էջից: «Վերջին շրջանում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի տարածման տեմպերը դարձել են խիստ անհանգստացնող և կարծում եմ՝ ժամանակն է, որ մտածենք կորոնավիրուսի դեմ մեր պայքարի և […]

̰
ԱՄԷ-ն հայտնում է կորոնավիրուսը լազերների միջոցով հայտնաբերելու արագ մեթոդի մշակման մասին

18:46 20.05.2020

Աբու Դաբիի ֆոնդային բորսայում ցուցակված International Holdings ընկերության (IHC) բժշկական հետազոտական մասնաճյուղ համարվող «Quaint Liz» լաբորատորիան մայիսի 20-ին հայտարարել է կորոնավիրուսի հայտնաբերման նոր մեթոդ մշակելու մասին, որը հնարավորություն կտա վայրկյանների ընթացքում արագորեն խմբային ստուգումներ անցկացնել՝ աննախադեպ կերպով ընդլայնելով հետազոտությունների  քանակը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունից։ «Նոր տեխնոլոգիայի կիրառումը կբարձրացնի Արաբական Միացյալ […]

̰
Պահպանե՛ք կանոնները, եղե՛ք պաշտպանված. Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել

16:13 20.05.2020

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել, որում կոչ է արվում պահպանել կանոնները: «Պահպանե՛ք կանոնները, եղե՛ք պաշտպանված»,- գրել է Ավինյանը:

̰
Վրաստանի առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 30.000 էքսպրես թեստ

15:15 20.05.2020

Համաշխարհային բանկի կորոնավիրուսի հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրի շրջանակներում Վրաստանի առողջապահության նախարարությունը ձեռք է բերել արագ թեստեր: Գործակալության տվյալներով՝ 30.000 հակամարմինների թեստերի մատակարարը Չինաստանի կառավարության կողմից արտոնագրված ընկերություն է, որն այդ թեստերը մատակարարում է եվրոպական երկրներին և Ամերիկայի Միացյալ Նահանգներին: «Այս արագ թեստերը լիցենզավորված են Չինաստանի կառավարության կողմից: Մեր արտադրանքն անցել է բազմաթիվ ստուգումներ […]

̰
Ասում եք՝ թող կառավարությունը որոշի բուժհաստատության պրոֆիլը պահպանե՞լ, թե՞ ոչ. ԱԺ-ում քննարկվում է որոշ բուժհաստատությունների մասնավորեցման նախագիծը

13:34 20.05.2020

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «Գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրերի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություն կատարել օրենքի 8-րդ հոդվածում: Այն սահմանում է մասնավորեցման ենթակա առողջապահական ընկերությունների հիմնական ուղղության պահպանման պարտադիր պահանջ: Նախագծով առաջարկվում է այդ պահանջը հանել և ընկերությունների հիմնական ուղղության պահպանման և դրա ժամկետների սահմանման լիազորությունները […]

̰
Հոգեբուժական ծառայությունները հոգեբուժական օգնություն կիրականացնեն պայմանագրի շրջանակում

13:24 20.05.2020

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստի ընթացքում քննարկել է «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցեր: Վերջինիս քննարկման ժամանակ  ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ […]

̰
Մոսկվայում ռեկորդային թվով մարդիկ են ապաքինվել կորոնավիրուսից

13:21 20.05.2020

Վերջին օրերին կորոնավիրուսից ռեկորդային՝ 5440 մարդ է ապաքինվել Մոսկվայում: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 36 հազար: Այս մասին հայտարարել է Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան: «Մոսկվայում ապաքինվածների թիվն արագորեն ավելանում է»,- ասել է նա: Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր, որ մայրաքաղաքը խուսափել է կորոնավիրուսի համաճարակի ամենասարսափելի սցենարից: Նրա խոսքերով՝ քաղաքային իշխանությունները մայիսի կեսին սպասում […]

̰
Կոտայքի մարզում կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք է հաստատվել

13:14 20.05.2020

Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: «Մայիսի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 507 հաստատված դեպքեր, որից առողջացել են 229 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 10 է: Առո՛ղջ եղեք»,- գրել է նա:

̰
Ազգային ժողովի շենքում իրականացվել է արտահերթ ախտահանում

12:55 20.05.2020

Համավարակի հնարավոր ռիսկերը չեզոքացնելու նպատակով այսօր ՀՀ Ազգային ժողովի շենքում իրականացվել է արտահերթ ախտահանում, որի անհրաժեշտությունն առաջացել էր նաև նախորդ օրը տեղի ունեցած բազմաթիվ միջոցառումների և աշխատանքային քննարկումների հանգամանքով։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը: https://www.facebook.com/Tgalstyan2100/posts/2923415017741547

̰
Կոչ ենք անում չգնալ օդանավակայան. Ոստիկանության կոչը

12:15 20.05.2020

Ոստիկանությունը կոչով դիմել է ազգաբնակչությանը՝ հորդորելով քաղաքացիներին չգնալ օդանավակայան: «Արտերկրից Հայաստան ժամանող ինքնաթիռների վայրէջքի ժամերին որոշ քաղաքացիներ շտապում են օդանավակայան՝ դիմավորելու իրենց հարազատներին։ Հիշեցնենք, որ արտերկրից Հայաստան ժամանած քաղաքացիները ավտոբուսներով ուղեկցվում են մեկուսացման վայրեր։ Այսինքն՝ հարազատներին դիմավորելու հնարավորություն և անհրաժեշտություն չկա։ Մարդկանց կուտակումներից զերծ մնալու և առողջության անվտանգության նկատառումներից ելնելով` կոչ ենք անում չգնալ օդանավակայան»,- […]

̰
Մահացած պացիենտները եղել են 65, 68 և 78 տարեկան․ ԱՆ

11:10 20.05.2020

Մայիսի 20-ի ժամը 11:00-ի դրությամբч հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5271 դեպք, որոնցից 2419-ն` առողջացած, 67-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2758 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 44071 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 230 նոր դեպք և 255 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ), […]

̰
ՀՀ-ում գրանցվել է վարակման 230 նոր դեպք․ ունենք 255 առողջացած, 3 մահ

11:05 20.05.2020

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5271 դեպք, որոնցից 2419-ն` առողջացած, 67-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 3-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2758 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 44071 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 230 նոր դեպք […]

̰
«Վատագույնն առջևում է»․ հայտնի է COVID-19 համավարակի նոր էպիկենտրոնը․ Der Spiegel

23:59 19.05.2020

Լատինական Ամերիկայում կորոնավիրուսի տարածման տագնապալի վիճակագրությունը վկայում է այն մասին, որ տարածաշրջանը կարող է դառնալ համավարակի նոր օջախ։ ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Der Spiegel-ը։ «Բժիշկներ առանց սահմանների» բրազիլական բաժանմունքի ղեկավար Անա դե Լեմոսն ընդգծել է, որ վերջին շաբաթների ընթացքում լատինաամերիկյան երկրներում գրանցվել է հիվանդացության և մահացության ռեկորդային ցուցանիշ։ Նյութի հեղինակ Ալեքսանդր Սարովիչի […]

̰
Գիտնականները հաստատել են երեխաների մոտ COVID-ի կապը խորհրդավոր համախտանիշի հետ. Корреспондент

23:44 19.05.2020

Երեխաների մոտ նոր խորհրդավոր բորբոքային համախտանիշը կապված է կորոնավիրուսի հետ, ինչի մասին են վկայում ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալները: Այդ մասին հայտնում է Корреспондент-ը. Մասնագետները դա հաստատել են՝ կատարելով լրացուցիչ հետազոտություններ: «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հաստատել է COVID-19- ի հետ կապը: Մենք ենթադրեցինք դա, բայց կատարվել է հետազոտություն այն 100 տոկոսով հաստատելու […]

̰
Իսրայելում դադարեցրել են դիմակների կրումը դպրոցներում և փողոցներում՝ շոգերի պատճառով

21:59 19.05.2020

Իսրայելի առողջապահության նախարարության ղեկավար Յուլի Էդելշտեյնը չեղյալ է հայտարարել փողոցներում և դպրոցներում դիմակ կրելու պարտադիր պահանջը` անոմալ տապի պատճառով: Այս մասին նա գրել է Twitter- ի իր էջում: Ըստ նրա՝ պետք է լրջորեն միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսից պաշտպանվելու համար, բայց ջերմությունը նույնպես կարող է վտանգավոր լինել: «Փորձագետների առաջարկությունների հիման վրա ես առողջապահության նախարարության գլխավոր տնօրենին հանձնարարեցի […]

̰
Թեթև ախտանշաններով հիվանդները կվերադառնան տուն․ Թորոսյանը դիմել է բուժաշխատողներին

15:00 19.05.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առողջության առաջնային պահպանման համակարգի հարգելի գործընկերներ Քաղաքային պոլիկլինիկաների, գյուղական ամբուլատորիաների և առողջության կենտրոնների հարգելի բուժաշխատողներ Մի քանի օրից կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով մեր հարյուրավոր քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ կամ ունեն շատ թեթև՝ մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում […]

̰
Ավստրիայում դիմակներ կրելը պարտադիր դարձնելուց 2 շաբաթ հետո վարակվողների օրական քանակը նվազել է 90%-ով

13:20 19.05.2020

ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ավստրիայում դիմակներ կրելը պարտադիր դարձնելուց 2 շաբաթ հետո վարակվողների օրական քանակը նվազել է 90%-ով»:

̰
BACK_TO_TOP