12:37 21.05.2020
Լուրեր կան, որ կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ՝ աշխարհում մոլեգնում է կավասակի հիվանդությունը: Հայաստանում կա՞ն արդյոք նման դեպքեր: Այսօր այս հարցն ուղղվեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:
Նախարարը նշեց՝ այդ հիվանդության բուժման համար բավական թանկարժեք դեղորայք է օգտագործվում, դրա պաշարներ են գնել՝ մոտավորապես կանխատեսումներով, թե եթե այդ հիվանդությունը մեր երկրում լինի, քանի երեխա հիվանդ կլինի:
«Ապահովված ենք այդ դեղորայքով, եթե այդպիսի դեպքեր լինեն, սակայն այդպիսի դեպքեր չկան»,- ասաց նախարարը:
Թորոսյանը նշեց՝ Նյու Յորքի, Ֆրանսիայի և Իտալիայի վիճակագրական տվյալները հավելյալ զգոնության պահանջ են դնում երեխաների նկատմամբ, թեպետ երեխաները շատ թեթև են տանում դեպքերը: Նա նաև վիճակագրական տվյալներ ներկայացրեց. երեկվա դրությամբ հաստատված 270 մինչև 18 տարեկան քաղաքացի կա, որոնցից ընդամենը երկու երեխա ունի թոքաբորբ և շատ թեթև, այսինքն՝ որևէ ծանր կամ կյանքին սպառնացող վտանգի վիճակ չկա:
«Այսինքն՝ այն ընդհանուր մոտեցումը, որ երեխաները թեթև են տանում, սեփական փորձով տեսնում ենք, սակայն դա չի նշանակում, որ երեխային պետք է անհարկի վտանգենք: Եթե փակ տարածք, խանութ կամ սպասարկման վայր ենք գնում, անհրաժեշտ է, որ երեխաներն էլ դիմակ կրեն. խոսքը կրծքի երեխաների մասին չէ, արդեն քայլող, հասկացող երեխաներին այդ վարքականոնը պետք է սովորեցնել: Նաև ունենք 23 հղի, որ հաստատված դրական ախտորոշում ունեն, նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում»,- ասաց նա:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...