11:31 17.05.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ռուսաստանյան ներկայացուցչությունում նշել են, որ մահացության մակարդակը գնահատելը շատ հիվանդությունների դեպքում բարդ խնդիր է, և կորոնավիրուսը բացառություն չէ: Այս մասին հայտնում է РБК-ն: Նշվում է, որ COVID-19- ից ընդհանուր մահացության վերջնական գնահատման համար անհրաժեշտ են ավելի շատ հետազոտություններ գլոբալ մասշտաբով մահացությունների վերաբերյալ: «Ընդհանուր առմամբ, մահացության մակարդակի գնահատումը շատ հիվանդությունների դեպքում բարդ […]
21:49 16.05.2020
Բաթումի լողափերն ու բուլվարն այսօր մարդաշատ են եղել, ոմանք անգամ համարձակվել են լողալ։ Վարակաբան, «Մեդալֆ» կլինիկայի մենեջեր Լևան Անթաձեի խոսքերով ՝ ծովում լողալը մարդկանց համար վտանգ չի ներկայացնում: Աջարիայի առողջապահության նախարար Զաալ Միքելաձեն հայտարարել է, որ ծովի ջուրը վտանգավոր չէ կորոնավիրուսի տարածման տեսանկյունից: «Ծովում լողալն անվտանգ է, սա արդեն բազմիցս ասվել է: Բայց խորհուրդ է […]
21:30 16.05.2020
Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ տարիքի հետ մարդկանց մոտ միկրո ՌՆԹ-ների թիվը նվազում է: Դա ուղղակիորեն ազդում է օրգանիզմի՝ վիրուսների դեմ պայքարելու ունակության վրա՝ մեծապես նվազեցնելով դրա պաշտպանությունը: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Aging and Disease ամսագրում: Միկրո ՌՆԹ- ները կարևոր դեր են խաղում մարդու՝ վիրուսներին արձագանքելու կարողության մեջ: Երբ վիրուսը օրգանիզմ է մտնում, նրանք ֆիքսում […]
20:52 16.05.2020
Ամբողջ Հնդկաստանի բժշկական գիտությունների ինստիտուտի հետազոտողները վերլուծել են էպիզոդիկ միգրենով 114 հիվանդների վիճակը: Հիվանդներին բաժանել են երկու խմբի, հայտնում է The New York Times- ը: Առաջին խումբը ստացել է ստանդարտ թերապիա, իսկ երկրորդը՝ ավանդական բուժում և յոգա: Յոգայի դասընթացը ներառել է շնչառական վարժություններ, լարվածության թուլացման տեխնիկա և տարբեր ասանաներ (յոգայի դիրքեր): Հիվանդներն ուսումնասիրել են ծրագիրը՝ […]
20:30 16.05.2020
Էստոնացիները տառապում են «այլ» կորոնավիրուսից: Այսպիսի եզրակացության են եկել Տարտուի համալսարանի գիտնականները: Նրանք հայտնաբերել են չինական վիրուսի ութ մուտացիա, որոնց նմուշները ստացվել են տարվա սկզբին: Այդ մուտացիաներից վեցը հայտնաբերվել են եվրոպական այլ երկրներում վարակվածների մոտ: Եվ երկու մուտացիա հայտնաբերվել է միայն Էստոնիայի բնակիչների շրջանում: Տարտուի համալսարանի բիոինֆորմատիկայի մասնագետ Աար Աբրոյը ERR ռադիոկայանի եթերում ասել է, […]
18:00 16.05.2020
Օհայոյի համալսարանի մասնագետները պարզել են, որ հագեցած ճարպով սննդի մեկ չափաբաժինը նվազեցնում է ուշադրությունը: Այս մասին հայտնում է EurekAlert.-ը: Գիտնականներն ուսումնասիրություն են անցկացրել 51 կնոջ շրջանում: Սկզբում գնահատել են նրանց կենտրոնացվածությունը: Հետո կամավորներին բաժանել են երկու խմբի: Նրանց տվել են բարձր ու ցածր յուղայնությամբ սնունդ: Սնվելուց հինգ ժամ անց կանայք կրկին անցել են նույն թեստը: […]
17:03 16.05.2020
ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նորքի տուն ինտերնատում բնակվող ավելի քան 40 մեր ավագ սերնդի ներկայացուցիչների, ինչպես նաև անձնակազմից մի քանիսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն: Սա իհարկե հիվանդության տարածման շատ վտանգավոր օջախ է` հաշվի առնելով պացիենտների տարիքը և ուղեկցող քրոնիկական հիվանդությունները: Արդեն 2 օր է տեղում աշխատում են […]
17:00 16.05.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը և դեղամիջոցը կհայտնվեն մինչև տարեվերջ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: «Նպատակն է, որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման փուլը, այնուհետև սկսել դրա արտադրությունը և բաշխումը: Կցանկանայինք տեսնել՝ արդյո՞ք կարող ենք անել դա մինչև տարվա վերջ: Կարծում եմ, կունենանք […]
16:00 16.05.2020
Երևանի կենդանաբանական այգին իր ֆեյսբուքյան էջով տեղեկացնում է, որ իր գործունեությունը կվերսկսվի մայիսի 18-ից: «Հարգելի՛ քաղաքացիներ, Մայիսի 18-ից Երևանի կենդանաբանական այգին կվերսկսի իր աշխատանքը։ Արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված՝ կենդանաբանական այգի անձանց մուտքը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով։ Մուտքի մոտ առկա կլինեն բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ։ Կիրականացվի տարածք մուտք գործող […]
15:16 16.05.2020
Բրազիլիայում հրաժարական է ներկայացրել երկրի առողջապահության նախարար Նելսոն Թեյչը: Վերջինս այս պաշտոնին նշանակվել էր գրեթե մեկ ամիս առաջ, այն բանից հետո, երբ երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուն պաշտոնից հեռացրել էր նախորդ նախարարին կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում ունեցած տարաձայնությունների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Նախարար Թեյչը չի նշել իր հրաժարականի պատճառները, սակայն, ըստ երևույթին, […]
14:33 16.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսի ժամանակ անդրադարձավ հարցին՝ արդյո՞ք Հայաստանում վերահսկելի է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: Վարչապետը պատասխանեց. «Իրավիճակի վերահսկելիություն ասելիս ի՞նչ նկատի ունեք. 2027 ընդհանուր հիվանդների թիվ ունենք երեկվա վիճակագրությամբ, սա մեծ և համարյա սարսափելի թիվ է, բայց երբ մտնում ենք դետալների մեջ, արձանագրում են՝ 1895-ը նույնիսկ ջերմություն չունի, այս հիվանդների մեջ […]
14:26 16.05.2020
«Համաճարակի մեկնարկից ի վեր ամբողջ աշխարհի գիտելիքները վիրուսի, դրա դեմ պայքարի մեթոդների ու արդյունավետության վերաբերյալ անընդհատ փոխվում են: Դա վերաբերում է ամբողջ աշխարհին, մի պահ բոլորը ոգևորված էին մալարիայի դեմ օգտագործվող դեղամիջոցով: Ճգնաժամը ճգնաժամ է նրանով, որ պարամետրերը ժամանակ առ ժամանակ փոխվում են»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցմանը, թե նախապես […]
11:03 16.05.2020
Մայիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4283 դեպք, որոնցից 1791-ն` առողջացած, 55-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2415 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 39005 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 239 նոր դեպք և 125 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]
11:01 16.05.2020
Մայիսի 16-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4044 դեպք, որոնցից 1791-ն` առողջացած, 55-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 3-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2415 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 39005 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 239 նոր դեպք և 125 առողջացած։
23:06 15.05.2020
COVID-19-ի մեղմ ախտանշաններով հիվանդներին սպասարկելու համար Տոկիոյում ներգրավվել են ռոբոտներ, РИА Новости -ին ասել է Տոկիոյի քաղաքապետարանի ծրագրերի աուդիտի բաժնի ղեկավար Մասատակա Ցուջին: Ապրիլից ի վեր մեղմ ախտանշաններով կորոնավիրուսով հիվանդներին սկսել են տեղավորվել Ճապոնիայի մայրաքաղաքի հյուրանոցներում: Սրա շնորհիվ հիվանդանոցները չեն ծանրաբեռնվում և, միևնույն ժամանակ, բացառվում է հարևանների և ընտանիքի անդամների կրկին վարակման վտանգը: «Կորոնավիրուսով մարդիկ, […]
22:59 15.05.2020
Visual Science ընկերությունը ստեղծել է SARS-CoV-2-ի ամենաճշգրիտ 3D մոդելը: Մոդելի հեղինակները պնդում են, որ տվյալ պահին դա ամենահավաստի տարբերակն է: Մասնագետները նշել են, որ վառ գույներով ընդգծված են սպիտակուցները, մոխրագույնով՝ այն, ինչ վիրուսը ձեռք է բերում տիրոջ բջիջներից: «Այսկերպ, մենք ընդգծում ենք վիրուսների մակաբուծային և ոչ ինքնուրույն տեսակը»,- բացատրել են մոդելի հեղինակները:
22:33 15.05.2020
Բժիշկները հայտնաբերել են խորհրդավոր բորբոքային համախտանիշի յոթ հիմնական ախտանշանները, որոնք կապված են կորոնավիրուսի հետ: Այդ մասին գրում է Daily Mirror- ը: Իր դրսևորումներով նոր համախտանիշը նման է Կավասակի հիվանդությանը կամ վարակային թունավոր շոկին: Այնուամենայնիվ, դրա հիմնական ախտանշաններն են ջերմությունը, որը տևում է ավելի քան հինգ օր, ցան, պարանոցի ավշային հանգույցների մեծացում, աչքերի, ձեռքերի և ոտքերի […]
22:20 15.05.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ չի տալիս օգտագործել ուլտրամանուշակագույն լամպեր COVID-19-ի բուժման համար, քանի որ մաշկը կարող է վնասվել, РИА Новости-ի փոխանցմամբ, Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մարգարեթ Հարրիսը: «Մենք դեռ չենք որոշել՝ ինչը կարող է այս վիրուսը սպանել, բայց մենք որոշել ենք, որ այն բավական կայուն է և կարող է երկար ժամանակ ապրել: […]
19:01 15.05.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մոսկվայում այսօրվանից սկսում են զանգվածաբար թեստավորել բնակիչներին՝ ստուգելու կորոնավիրուսի հակամարմինների առկայությունը: Ընտրությունը պետք է կատարվի պատահական սկզբունքով, տարիքային տարբեր խմբերից: Դրա մասին հրավերը պետք է ուղարկվի էլեկտրոնային փոստով կամ sms հաղորդագրությամբ: Թեմայի շուրջ է զրույցը բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում:
18:02 15.05.2020
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին պարետատան կազմակերպած երրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը, ներառյալ՝ Բժշկական պաշտպանիչ դիմակներ, արտահագուստ, ձեռնոցներ և ակնոցներ Դեղամիջոցներ և լաբորատոր հումք կորոնավիրուսի ախտորոշման թեստեր պատրաստելու համար Ախտահանման սարքեր ու միջոցներ Մոնիտորներ, մաքուր օդի մատակարարման սարքեր Արհեստական շնչառության և թթվածնի […]
16:47 15.05.2020
Կորոնավիրուսային հիվանդությունից մեկ միլիոն բնակչին ընկնող մահվան դեպքերի թվով Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրների շարքում Հայաստանն այս պահին զբաղեցնում է 35-րդ տեղը (մեկ միլիոն բնակչի հաշվով` 18 մահ): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: «Մեզ հաջորդում են Ռուսաստանը (մեկ միլիոն […]
14:12 15.05.2020
«Հիմա հիվանդության այնպիսի փուլ է, որ հիվանդությունը հիվանդանոցներից դուրս է եկել փողոցներ. այն դրսում է ապրում: Եվ եթե մենք չպահպանենք կանոնները, եթե մենք չփորձենք փոխել մեր կենսակերպը, մեր վարքագիծը, վարվելակերպը, ապա այս հիվանդության դեմ երկար ենք պայքարելու»։ Լիլիթ Մուսեյան, բժիշկ-ռեանիմատոլոգ, Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար […]
14:10 15.05.2020
Նյու Յորքի իշխանությունները մայիսի 15-ից որոշ շրջաններում մեղմացրել են կարանտինային միջոցառումները: Համապատասխան հրամանը մայիսի 14-ին հրապարակել է նահանգապետ Էնդրյու Կուոմոն: Ինքնամեկուսացման ռեժիմից դուրս գալ կսկսեն Ռոչեստեր և Սիրակյուս քաղաքները, որոնցում ապրում է, համապատասխանաբար, 210 հազար և 150 հազար մարդ, ինչպես նաև հարավային շրջանները` Փենսիլվանիա նահանգի սահմանին: Այստեղ աշխատանքները կվերսկսեն շինարարական ընկերությունները և արդյունաբերական ձեռնարկությունները: Մնացած […]
13:48 15.05.2020
ՀՀ պարետի որոշմամբ սահմանվել են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, ներառյալ՝ առողջության առաջնային պահպանման և ստոմատոլոգիական ծառայություն մատուցող կազմակերպություններում, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ներհիվանդանոցային վարակման կանխարգելման անվտանգության միջոցները: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, ներառյալ՝ առողջության առաջնային պահպանման և ստոմատոլոգիական ծառայություն մատուցող կազմակերպություններում (այսուհետ` բժշկական կազմակերպություն), կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ներհիվանդանոցային վարակման կանխարգելման նպատակով իրականացվում են […]
13:04 15.05.2020
Եվրոպայի առանձին երկրներ պատրաստվում են հայտարարել կորոնավիրուսային պանդեմիայի հաղթահարման մասին: Առաջին երկիրը, որը լուծել է խնդիրը՝ Սլովենիան է: Մանրամասները՝ տեսանյութում:
11:59 15.05.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այս տեսանյութը բացատրում է, թե ինչպես է տեղի ունենում կորոնավիրուսի ՊՇՌ թեստավորումը: Այն բազմաբաղադրիչ, բարդ և երկարատև գործընթաց է, որ պահանջում է բժշկական անձնակազմի բարձր պատրաստվածություն, ժամանակակից լաբորատոր սարքեր, նմուշառման պարագաներ, թեստեր և լոգիստիկ ալգորիթմ: Մենք մինչ օրս կատարել ենք ավելի քան 37.000 նման հետազոտություն»:
11:07 15.05.2020
Մայիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4044 դեպք, որոնցից 1666-ն` առողջացած, 52-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2304 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 37476 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 184 նոր դեպք և 94 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]
23:27 14.05.2020
Բրիտանացի գիտնականները Anglia Ruskin University-ից կարծում են, որ սուրճի ամենօրյա օգտագործումը կարող է օգտակար լինել առողջության համար: Կանայք, որոնք օրական խմում են երկու-երեք բաժակ սուրճ, ավելի քիչ քանակությամբ ճարպ ունեն մարմնում, քան նրանք, որոնք ավելի քիչ են սուրճ օգտագործում կամ ընդհանրապես անտեսում են այդ ըմպելիքը, հայտնում է Daily Mail-ը: Մասնագետները նկատում են, որ սուրճը պարունակում […]
22:37 14.05.2020
Չինաստանը կարող է պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ չորս կոնգրեսականների և երկու կազմակերպությունների նկատմամբ՝ ԱՄՆ Սենատ Պեկինի նկատմամբ սահմանափակիչ միջոցներ կիրառելու մասին օրինագիծ բերելու պատճառով, գրում է Global Times-ը: Ինչպես հայտնի է, ԱՄՆ Սենատում ՉԺՀ-ի դեմ պատժամիջոցներ նախատեսող օրինագիծ է մտցվել, եթե երկիրը «չհամագործակցի և լիարժեք զեկույց չտրամադրի այն դեպքերի վերաբերյալ, որոնք հանգեցրել են կորոնավիրուսի բռնկմանը»: Միսսուրի […]