22:15 14.05.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում խոսել է արտակարգ դրության պայմաններում որոշակի կանոնների պահպանման անհրաժեշտության ու այդ կանոնները չպահպանելու դեպքում նախատեսվող պատիժների մասին: Թորոսյանը հիշեցրել է, որ կորոնավիրուսի վարակման թվի աճին զուգահեռ պետք է անցնեն տնային բուժման այն դեպքերում, երբ հիվանդները չեն ունենա ցայտուն արտահայտված ախտանշաններ: Նրանք պետք է ինքնամեկուսանան տներում և պատասխանատվությամբ վերաբերվեն իրավիճակին: […]
21:30 14.05.2020
Կատուները COVID-19-ով հիվանդանում են առանց ախտանշանների, բայց սերտ շփման դեպքում կարող են վարակել մարդկանց կամ մյուս կատուներին: Նման եզրահանգման են եկել Վիսկոնսի և Տոկիոյի համալսարանների գիտնականները: Այս մասին հայտնում է Stat-ը: «Ուշադրության տակ ենք առել վիրուսի քանակը, որը մենք գտել ենք կատուների քթում: Այսպես, եկել ենք այն եզրակացության, որ մարդիկ հնարավորություն ունեն վարակվելու: Կարծում եմ՝ […]
21:06 14.05.2020
Ստացվել են թեստավորված ևս 33 փորձանմուշի հետազոտության արդյունքները: Դրանք բոլորն էլ բացասական են, այսինքն, թեստավորված քաղաքացիների մոտ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը չի հաստատվել: Բոլոր 33-ն էլ նախօրեին հաստատված օջախի կոնտակտավոր անձինք են։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։
19:43 14.05.2020
Մեր բոլորի վարքագծի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերին կից գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/2586334504965098/
19:30 14.05.2020
Մեծ Բրիտանիայի իշխանությունները հաստատել են շվեյցարական՝ կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների թեստը, որը ցույց է տալիս, թե արդյոք անձը նախկինում հիվանդ է եղել, և արդյոք իմունիտետ ունի՞ կրկնակի վարակման դեմ, հայտնում է BBC News-ը: Խոսքը շվեյցարական դեղագործական Roche ընկերության կողմից առաջարկվող թեստի մասին է: Մեծ Բրիտանիայում ասում են, որ դա «առաջին թեստն է, որն ունի լուրջ ներուժ»: […]
14:39 14.05.2020
Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը խոսել է քրեակատարողական հիմնարկներին առնչվող կարգավորումների մասին: Այսպես, մեկ անձի կողմից մեկ շաբաթվա ընթացքում մեկ հանձնուք կթույլատրվի փոխանցել դատապարտյալին: Բադասյանի խոսքերով՝ քրեակատարողական ծառայողների շրջանում գրանցվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր, սակայն կորոնավիրուսով վարակված դատապարտյալ կամ կալանավորված անձ չկա: «Այս իրավիճակը դժվար թե երկար […]
13:51 14.05.2020
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը: «ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 13-ին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքները եղել են բացասական: Նախարարությունում կան հաստատված դեպքեր, ուստի, անվտանգության նկատառումներից ելնելով, նախարար Պապիկյանը և նախարարության այլ աշխատակիցներ ցուցում են […]
13:02 14.05.2020
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության մամուլի կենտրոնում պարզաբանել է, թե ինչու է երկրում երկարաձգվում արտակարգ դրությունը: Նա նշել է՝ այն գործիքակազմը, որ անհրաժեշտ է վարակի դեմ արդյունավետ պայքար մղելու համար, միայն հնարավոր է արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում: Իսկ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ներկայացրել է, թե վերջին տվյալներով կորոնավիրուսով վարակված քանի անձ կա և […]
12:11 14.05.2020
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք: Մայիսի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 409 հաստատված դեպքեր, որից առողջացել են 184 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 9 է: Առո՛ղջ եղեք»:
11:30 14.05.2020
Այս համախտանիշը հայտնաբերվել է հիմնականում կորոնավիրուսով հիվանդացած երեխաների մոտ:
10:48 14.05.2020
Մայիսի 14-ի ժամը 10:50-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, որոնցից 1572-ն` առողջացած, 49-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 1-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 36016 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 142 նոր դեպք և 72 առողջացած։
10:19 14.05.2020
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ թեստավորվածների 5 տոկոսի մոտ կան կորոնավիրուսի հակամարմիններ:
10:10 14.05.2020
Մայք Ռայանի խոսքով՝ աշխարհը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի՝ կորոնավիրուսի համավարակը հսկողության տակ առնելու համար:
23:45 13.05.2020
Բժիշկների զննությունից հետո Չինաստանի Ուհան քաղաքից 26-ամյա վազորդին շտապ վիրահատություն է կատարվել՝ կապված նրա թոքերի ծանր վիճակի հետ: Բժիշկների խոսքով ՝ տեղի ունեցածի պատճառը վազքի ժամանակ դիմակ է կրել: Այս մասին հայտնում է Fox News- ը ՝ վկայակոչելով Վեյբոյի Վուհան քաղաքի կենտրոնական հիվանդանոցի հայտարարությունը: Հաղորդվում է, որ տղամարդը հիվանդանոց է եկելել կրծքավանդակի ցավի և օդի […]
22:30 13.05.2020
Ամերիկյան հիվանդանոցները, որտեղ մարդասիրական օգնության շրջանակներում ռուսական Авента-М թոքերի արհեստական օդափոխության սարքեր են առաքվել, վերադարձնում են դրանք անօգուտ լինելու և վտանգի պատճառով: Մայիսի 12-ին այդ մասին հաղորդել է BuzzFeed պարբերականը: Ռուսական սարքերը նախատեսված են 220 վոլտ լարման համար, մինչդեռ ԱՄՆ-ում 110 վոլտ լարում է: Ամերիկյան հիվանդանոցների բախտը հավանաբար բերել է, որ այդ սարքերն այդպես էլ […]
22:14 13.05.2020
Մայիսի 13-ին Լիտվայի Շիաուլյայ քաղաքի օդանավակայանում տեղի ունեցավ Լիտվայի կողմից Հայաստանին որպես մարդասիրական օգնություն տրամադրվելիք բժշկական սարքավորումների փաթեթավորման և ճանապարհման արարողությունը, որին մասնակցեց Լիտվայում ՀՀ դեսպանության հյուպատոս Միսակ Բալայանը։ Այս մասին տեղեկացնոըւմ են Լիտվայում ՀՀ դեսպանությունից։ Մարդասիրական օգնության տրամադրման մասին որոշումը Լիտվայի կառավարությունը կայացրել էր ապրիլի 22-ին, ըստ որի՝ Արևելյան Գործընկերության անդամ մի շարք երկրների, […]
21:39 13.05.2020
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի հայտարարոթյամբ՝ արտակարգ դրության չեղարկման վերաբերյալ որոշում կկայացնեն սահամանափակումների մասամբ վերացման արդյունքների հիման վրա: Ըստ նրա՝ այսօրվա համաճարակաբանական իրավիճակը տալիս է այդ հնարավորությունը, այդուամենայնիվ, որոշումը կկայացվի մայիսի 22-ին: «Այսօրվա համաճարակաբանական իրավիճակը տալիս է այդ հնարավորությունը, սակայն մինչև մայիսի 22-ը մնացել է մեկ շաբաթից ավելի: Հույս ունեմ, որ մայիսի 11-ի`սահմանափակումների մասամբ […]
20:57 13.05.2020
Չկա գիտական ապացույց, որ կորոնավիրուսով վարակված մարդի չի կարող վարակվել կրկնակի անգամ, բայց կան հետազոտություններ, համաձայն որոնց` մարդկանց մոտ իմունիտետը տարբեր կերպ է դրսևորվում: Թեմայի շուրջ զրույց բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
15:23 13.05.2020
Համաճարակի բռնկումից ի վեր ՌԴ Պետդումայի 5 պատգամավոր է վարակվել COVID-19-ով: Այս մասին հայտնել է խորհրդարանի փոխխոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը: «Վարակվածներից երեքը հոսպիտալացվել են, մեկը դուրս է գրվել»,- ասել է Վոլոդինը նիստի ընթացքում: Նրա խոսքերով՝ ներկայումս երկու խորհրդարանական գտնվում է հիվանդասենյակներում, մյուս երկուսը բուժում է ստանում տանը:
15:14 13.05.2020
Մեքսիկայի առողջապահության գլխավոր խորհուրդը հավանություն է տվել կորոնավիրուսային համավարակի պատճառով սահմանված սահմանափակումների աստիճանական վերացմանը, մասնավորապես թույլ են տալիս շինարարական և արդյունահանող ընկերությունների, ինչպես նաև տրանսպորտային սարքավորումներ արտադրողների աշխատանքը, հայտնում է РИА Новости-ն: «Շինարարությունը, տրանսպորտային սարքավորումների ձեռք բերումն ու արտադրությունը ներառված են հիմնական գործունեությունների ցանկում»,- ասվում է խորհրդի Twitter-ի հաղորդագրության մեջ: Ազգային կարանտինից դուրս գալու այլ […]
22:55 12.05.2020
COVID-19- ից բուժված մարդկանց մոտ կրկին կորոնավիրուս հայտնաբերող թեստերը կեղծ դրական են: Նրանք վտանգավոր չեն այլ մարդկանց համար, նշել են Հարավային Կորեայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, հայտնում է Reuters- ը: Մասնագետները թեստեր են վերցրել տասնյակ հիվանդներից, ովքեր բուժվել են COVID-19-ից, և կրկնակի թեստերը դրական են եղել: Բժիշկները բացատրել են, որ թեստի արդյունքները կեղծ դրական […]
20:31 12.05.2020
Իրանցի գիտնականներին հաջողվել է նանոնյութերի կիրառմամբ ստեղծել թեստ-համակարգ, որի օգնությամբ կորոնավիրուսը հնարավոր է ախտորոշել 30 վայրկյանի ընթացքում։ Այդ մասին փոխանցում է Риа Новости-ն՝ հղում անելով Mehr գործակալությանը։ Այս նորույթը ներկայացվել է այսօր՝ մայիսի 12-ին։ Ներկա է եղել նաև Իրանի գիտության և տեխնոլոգիաների փոխնախագահ Սորեն Սաթարին։ Գործակալության տվյալներով՝ դրա շնորհիվ հնարավոր կլինի 30 վայրկյանում 95% ճշգրտությամբ […]
17:11 12.05.2020
Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: «Մայիսի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 393 հաստատված դեպք, որից առողջացել են 181 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 8 է: Առո՛ղջ եղեք»,- գրել է նա:
17:05 12.05.2020
Մարալիկի առողջության կենտրոնի բուժաշխատողներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով իրենց աշխատավարձերի հարյուր տոկոսանոց վճարում: Բանն այն է, որ կորոնավիրուսով վարակվելու պատճառով առողջության կենտրոնի բուժաշխատողների մի մասին տեղափոխել էին բուժման՝ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց, իսկ մյուսներին հրահանգել ինքնամեկուսանալ. բուժհաստատության աշխատանքը կասեցվել էր: Երկուշաբթի օրվանից աշխատանքի վերադարձած բուժաշխատողները տեղեկացել են, որ իրենց հարկադիր պարապուրդի դիմաց ապրիլ ամսվա […]
16:38 12.05.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ կորոնավիրուսային համավարակի պայմաններում պաշտոնյաներն ու բժիշկները «գլխով են պատասխանատու» մարդկանց մահվան համար: Այս մասին հաղորդել է БелТА-ն: Ըստ Լուկաշենկոյի՝ նրանք պետք է անեն ամեն ինչ մարդկանց կյանքերը փրկելու համար: «Բոլոր այս ցուցանիշները՝ կորոնավիրուսի և նույնիսկ թոքաբորբի՝ քանի՞ դեպք մենք ունեցանք երեկ, այսօր ինչքա՞ն է, և ի՞նչ դինամիկա կա, […]
16:20 12.05.2020
Արտակարգ դրության պայմաններում բուժաշխատողների տեղաշարժն ապահովելու համար տեղական բյուջեից գումարներ են հատկացվել։ Ապրիլի 1-ից, երբ արգելվեց հանրային տրանսպորտի աշխատանքը, բուժաշխատողների տեղաշարժը տնից աշխատավայր և հակառակ ուղղությամբ, ուղևորափոխադրող ընկերություններն են կատարում, որոնց վճարում է քաղաքապետարանը։ Բուժաշխատողների տեղաշարժի համար գումարները հատկացվել են մինչև մայիսի 14-ը: Իսկ եթե արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու մասին որոշում կայացվի, հավելյալ գումարներ կպահանջվեն։ […]
15:44 12.05.2020
Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս վերացված չեն վերացված, և նախկինում նշանակված սահմանափակումները շարունակում են մնալ ուժի մեջ: Բացի դրանից՝ պետությունը սկսել է սոցիալական աջակցության նոր ծրագրերի ներդրման գործընթաց:
13:52 12.05.2020
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղերձը Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ. «Սիրելի բուժքույրեր, շնորհավորում եմ և շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ, եղեք առողջ և երջանիկ: Բուժքույրական գործն ամենամարդասիրական մասնագիտություններից մեկն է առողջապահական համակարգում, փաստ է՝ բուժքույրը ոչ միայն բժշկի օգնականն է, այլև ինքնուրույն մասնագիտություն, որը կոչված է իրականացնել նաև մարդասիրական առաքելություն: Աշխարհի մի շարք երկրներում մայիսի 12-ին նշում են […]
13:40 12.05.2020
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղում մայիսի 12-ից կիրականացվեն կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ։ Լաբորատոր սարքավորումներն արդեն Գյումրիում են։ Դրանց գործարկմանը և աշխատանքների մեկնարկին ծանոթացել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից, մարզպետը շրջել է կենտրոնում, հետևել աշխատանքների ընթացքին, ծանոթացել կադրային ներուժին, աշխատակազմի հետ քննարկել առկա իրավիճակին վերաբերող հարցեր, կարևորել՝ անվտանգության […]