13:24 12.05.2020
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները Շահումյանի շրջանի տարբեր համայնքներում ախտահանման և նոր կորոնավիրուսի թեստավորման աշխատանքներ են իրականացրել: Նախորդ օրերին արձանագրված դեպքերի շփման շրջանակը ճշտված է: Առկա օջախը մեկուսացնելու նպատակով 75 մարդ թեստավորվել է, որոնց հետազոտության արդյունքները հայտնի կլինեն առաջիկայում: Հիշեցնենք, որ ավելի վաղ, ԱՀ պարետի որոշումներով, սահմանափակումներ […]
11:55 12.05.2020
Հիմք կա ենթադրելու, որ Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցում հրդեհը բռնկվել է թոքերի արհեստական օդափոխության սարքից։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ԱԻՆ գլխավոր վարչությանը: Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի Վիբորգի շրջանի Սուրբ Գեորգիի հիվանդանցում, որտեղ բուժում են կորոնավիրուսով հիվանդներին, հրդեհ էր բռնկվել, որը խլել է 5 մարդու կյանք։
11:36 12.05.2020
Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն ուղերձ է հղել Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ: «Սիրելի’ բուժքույրեր, Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ։ Բոլոր ժամանակներում բուժաշխատողի աշխատանքը եղել և մնում է հարգված ու պահանջված, քանզի առողջությունը մարդու ամենամեծ հարստությունն է: Օրը լավ առիթ է վերստին երախտիքի անկեղծ խոսքեր հղելու մեր բոլոր բուժքույրերին, ովքեր անտրտունջ և […]
11:07 12.05.2020
Մայիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3538 դեպք, որոնցից 1430-ն` առողջացած, 47-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2042 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 33313: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 146 նոր դեպք և 71 առողջացած։ Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտը եղել է […]
09:16 12.05.2020
Մայիսի 12-ին նշվում է Բուժքույրերի միջազգային օրը։ Ի դեպ, բուժքույրերը ներկայում առողջապահական ոլորտի ամենամեծաթիվ աշխատակիցներն են և բժշկական պրակտիկայում բուժծառայությունների հիմնական մասը մատուցում է բացառապես բուժքույրական անձնակազմը: https://www.facebook.com/norkinfekcion/photos/a.1547367238741373/2024340491044043/?type=3&theater
23:57 11.05.2020
Լեհ հետազոտողները ստեղծել են ծրագիր, որը թույլ է տալիս հաշվարկել կորոնավիրուսի ծանր ընթացքի և դրանից մահվան հավանականությունը, հայտնում է НТВ-ն: Ծրագրի մշակմանը մասնակցել են բժիշկներ, համաճարակաբաններ, մաթեմատիկոսներ և ծրագրավորողներ: Նրանց ստեղծած ծրագիրը հաշվի է առնում մարդու տարիքը և սեռը, ինչպես նաև՝ տեղեկություններ քրոնիկ հիվանդությունների չորս հիմնական տիպերի վերաբերյալ: Ծրագրի մշակող, բժշկական գիտությունների դոկտոր Պյոտր Բանդոշը […]
23:49 11.05.2020
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում նախօրեին կորոնավիրուսով վարակվածության երկու դեպք է հաստատվել ամուսինների մոտ։ Վերին Գետաշեն համայնքի ղեկավարը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ նրանք 10 օր առաջ մասնակցել են թաղման արարողության իրենց գյուղում։ «Թաղման մասնակիցները՝ մոտ 30-40 հոգի, ինքնամեկուսացված են իրենց տներում, բուժամբուլատորիայի աշխատակիցներն այցելում են, ջերմաչափում են անում։ Ախտանիշներ այս պահին ոչ մեկի մոտ չկան»,- […]
23:15 11.05.2020
Գեբրեյեսուսն անդրադարձել է Գերմանիայում, Հարավային Կորեայում և վիրուսի օջախ հանդիսացող Չինաստանի Ուհան քաղաքում գրանցված նոր դեպքերի աճին:
23:02 11.05.2020
Ուհանի վարակաբանության ինստիտուտի աշխատակիցները բացահայտել են կենսաապահովության առավելագույն աստիճանով լաբորատորիայի առանձնահատկությունները, որտեղ ուսումնասիրվում են ամենավտանգավոր միկրոօրգանիզմները: Այս մասին հայտնում է South China Morning Post- ը: «Մենք մի շարք միջոցներ ենք ձեռնարկել, որպեսզի ոչ մի վիրուս չկարողանա լքել մեր լաբորատորիան», – ասել է Ուհանի պետական կենսաապահովության լաբորատորիայի տնօրեն Յուան Չժիմինը: Նրա խոսքով՝ լաբորատորիան թափոնների և վարակիչ […]
21:10 11.05.2020
Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների շրջանում գրանցված մահերը բաժանվում են երկու մասի։ Առաջին դեպքում մահը վրա է հասնում կորոնավիրուսային հիվանդության բարդացման հետևանքով։ Երկրորդ դեպքում վարակակիրը մահանում է այլ պատճառով։ Բայց ինչպես որոշել, թե որն է եղել պացիենտի մահվան պատճառը։ Այս մասին զրուjc «Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆո» հաղորդման հեղինակ, բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ։
19:59 11.05.2020
Աջարիայում կորոնավիրուսից մահացել է 81-ամյա մի տղամարդ, որ վերջին մի քանի օրերի ընթացքում միացված է եղել արհեստական շնչառության սարքին: Հիվանդանոցի տնօրեն Ալեքսեյ Գոխելաշվիլի հայտարարությամբ՝ կորոնավիրուսով հիվանդ տղամարդը ունեցել է հարակից մի շարք հիվանդություններ, տարել է նաև ինսուլտ: «Անկողնային հիվանդ էր: Ուներ մի շարք հարակից քրոնիկ հիվանդություններ, ինչպես նաև նյարդաբանական խնդիրներ»,- ասել է Գոխելաշվիլին: Վրաստանում կորոնավիրուսից […]
19:45 11.05.2020
Ինչո՞ւ են ուսումնական հաստատությունները շարունակում փակ մնալ, եթե երեխաներն ամբողջ օրը խաղում են բակում: Արցախցիներից մեկն այդ հարցն էր ուղղել ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին: Ի պատասխան՝ Մարտիրոսյանն ասաց. «Ուսումնական հաստատություններում վարակի տարածման ռիսկն ավելի բարձր է, քան բացօթյա պայմաններում: Բայց եթե երեխաները բակում խաղում են, այդ դեպքում ևս ծնողները որոշակի հսկողություն պետք է […]
19:00 11.05.2020
Փարիզի քաղաքապետարանը բնակիչներին հորդորել է իրենց կայքում լրացնել առցանց ձևաթուղթ՝ դեղատներում անվճար բազմակի օգտագործման դիմակներ ստանալու համար: Մայիսի 11-ը Ֆրանսիայում դարձել է կորոնավիրուսային համավարակի ֆոնին կիրառված սահմանափակումների աստիճանական վերացման առաջին օրը: Երկրում սկսել են բացվել դպրոցները, հագուստի խանութները, առևտրի կենտրոնները (բացառությամբ Փարիզի), վարսավիրանոցները, գրախանութները, ծաղկի սրահները: Միևնույն ժամանակ, խոշոր քաղաքներում գտնվող սրճարանները, բարերը և ռեստորանները, […]
13:00 11.05.2020
Նյու Յորք նահանգի իշխանություններն արգելել են ծերանոցներ այցելությունները և բոլոր աշխատակիցներին կարգադրել են պաշտպանիչ դիմակներ կրել: Այս մասին, Корреспондент-ի փոխանցմամբ, մայիսի 10-ին հայտարարել է նահանգապետ Էնդրյու Կուոմոն: «Բնակչության խոցելի հատվածներն ավելի շատ են վտանգված: Այսօր մենք ձեռնարկում ենք լրացուցիչ միջոցներ ծերանոցներում գտնվող տարեց մարդկանց պաշտպանելու համար»,- շեշտել է Կուոմոն: Ըստ նրա՝ պացիենտների հարազատների և ընկերների […]
12:17 11.05.2020
Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է, որ այդ համախտանիշի պատճառով մահացել է 3 երեխա, որոնցից ամենափոքրը եղել է 5 տարեկան:
11:42 11.05.2020
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախում կորոնավիրուսի հաստատված 14 դեպք է արձանագրվել: Բուժվածները 8-ն են: Մեկուսացած է 15 հոգի: Թեստավորվածների ընդհանուր թիվը 359 է: Մահվան դեպքեր Արցախում չկան:
11:27 11.05.2020
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 79 նոր դեպք, ապաքինվել է ևս 34 մարդ: Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 69 տարեկան (տղամարդ) և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը […]
10:59 11.05.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 11-ի ժամը 11-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 79 նոր դեպք։ Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3392-ի։ Առողջացել է ևս 34 պացիենտ, ընդհանուր՝ 1359։ Փաստացի բուժում է ստանում 1970 մարդ։ Մահվան դեպքերի թիվն ավելացել է 1-ով՝ հասնելով 46-ի։ Մահվան ևս 2 […]
23:25 10.05.2020
Կորոնավիրուսի համաճարակի ամենից տարածված ախտանշաններից մեկը հոտառության զգացողության կորուստն է: Այս մասին հայտնել է վիրաբույժ Ահմադ Սեդաղհաթը, փոխանցում է EurekAlert կայքը։ Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հոտերը զգալու անկարողությունն ի հայտ է գալիս հիվանդանալու երրորդ օրը: Այդ են ցույց տվել վիրաբույժի կատարած հարցումների արդյունքները, որ նա անցկացրել է կորոնավիրուսով վարակվածների շրջանում: Այս ախտանշանն ի հայտ […]
22:52 10.05.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ախտորոշիչ բաժանմունք է այցելել: Նա տեղեկացել է պացիենտների վիճակի մասին։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բուժաշխատողները համակարգչով ցուցադրել են ախտահարված թոքերի օրինակներ։ «Թոքերն ամբողջությամբ ախտահարվում են և փաստացի, մահը վրա է հասնում, երբ թթվածինը չի մտնում արյան մեջ, քանի որ թոքային հյուսվածքն […]
19:45 10.05.2020
Չնայած որ ամենօրյա ֆիզիկական վարժությունները երբեմն չեն օգնում մարդուն նիհարել, սակայն ուղեղի աշխատանքի վրա դրանք դրական ազդեցություն են թողնում: Ֆիզիկական վարժությունները մարդուն տալիս են էներգիա, լավ տրամադրություն, հանգիստ քուն: Կալիֆորնիայի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր Նիկ Սպիտցերն իր օգնականի հետ հետազոտություն է կատարել մկների վրա: Հետազոտությունը հրապարակվել է Nature Communications-ում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ամենօրյա ֆիզիկական […]
19:36 10.05.2020
Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա նահանգի Մեդան քաղաքի բնակիչ Անդրիադի Պուտրայի դեմքին ծննդյան պահից փոքրիկ խալ է եղել: Տարիքի հետ այն մեծացել է: Ըստ Daily Mail- ի՝ ծնողները երեխային տարել են բժշկի, բայց բժիշկները հավաստիացրել են, որ անհանգստանալու պատճառ չկա: Քանի որ ընտանիքը աղքատ էր, նրանք չեն կարողացել բժշկական հետազոտություն անցկացնել: Արդյունքում խալը վերածվել է սարսափելի ուռուցքի, […]
15:20 10.05.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը լուսանկարներ է հրապարակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից:
12:44 10.05.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ախտորոշիչ բաժանմունքում է: Նա տեղեկանում է պացիենտների վիճակի մասին: Մինչ այդ նա այցելել էր վերակենդանացման բաժանմունք:
11:45 10.05.2020
Միացյալ Նահանգների Ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին 14 օրով ինքնամեկուսացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի մամուլի ծառայության աշխատակցուհին COVID-19- ով է վարակվել: Այդ մասին հաղորդում է CNN- ը: Ֆաուչին նշել է, որ կշարունակի հեռահար աշխատել: Բացի այդ, նա կշարունակի այցելել իր կողմից ղեկավարվող հետազոտական կենտրոն, որտեղ նույնպես […]
23:41 09.05.2020
Կորոնավիրուսային համավարակի ժամանակ ավելորդ քաշի խնդիրը դառնում է հատկապես արդիական, քանի որ ճարպակալած օրգանիզմն արտադրում է մեծ թվով ընկալիչներ, որոնք հեշտացնում են SARS-CoV-2 կորոնավիրուսի ներթափանցումն առողջ բջիջների մեջ, հայտնում է Факты и комментарии-ն: Ավելորդ քաշի պատճառը պարզելիս Կանադայի Լավալ համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ չնայած մարդու ֆիզիկական ակտիվությանը (դա հատկապես ճիշտ է կանանց համար)` որոշ […]
23:08 09.05.2020
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Տերտցվաձեի խոսքով ՝ Վրաստանում բժիշկների վարակվելու դեպքերի թիվն աճել է ՝ հասնելով 72-ի: Նրա գնահատմամբ` Վրաստանի չափանիշներով այդ թիվը մեծ է, Եվրոպայի համաեմատ՝ չնչին ցուցանիշ: «Բժիշկների կողմից վարակի դեպքերն աճել են`հասնելով 10% -ի: Իհարկե, դա լավ չէ, և տոկոսը կարծես բարձր է այն պատճառով, որ երկրում կա ընդամենը 660 վարակակիր: […]
22:22 09.05.2020
Երբ ինքնամեկուսացումն ավարտվի, տանը նստած մարդու օրգանիզմը ստիպված կլինի ընտելանալ նույնիսկ դեպի աշխատանքի վայր տարրական ճանապարհին: Սպորտային հոգեբան, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կենտրոնի առաջատար գիտաշխատող Օլգա Տիունովան Sputnik ռադիոկայանին պատմել է, թե ինչպես վերականգնել ֆիզիկական վիճակը: Սկսում ենք փոքր բաներից: Կարիք չկա անհապաղ պլանավորել նվաճել Էվերեստը, երկիրը հեծանիվով անցնել, հասնել Հյուսիսային բևեռ և այլն: «Գիտական […]