12:40 03.04.2020
Ռուսաստանը բանակցություններ է վարում Հայաստանի հետ՝ կորոնավիրուսից բուժման համար փորձարկվող դեղամիջոց այստեղ ուղարկելու համար։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են «Տրիազավիրին» փորձնական դեղամիջոցն արտադրող ընկերությունից։ Ընկերությունն այս դեղամիջոցն արդեն ուղարկել է Թուրքմենստան, ինչպես նաև բանակցություններ է վարում Հարավային Կորեա և Իտալիա ուղարկելու համար։ Չինաստանը նույնպես ստացել է այս դեղամիջոցը՝ կորոնավիրուսի դեմ փորձարկելու համար։
11:14 03.04.2020
Կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն դարձած Իտալիայի Լոմբարդիա շրջանի ղեկավար Աթիլիո Ֆոնտանան հնարավոր է համարում հիվանդության երկրորդ ալիքի վերսկսումը։ «Ըստ որոշ գիտնականների՝ ռիսկ կա, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին գրիպի վերսկսմամբ կարող է վերսկսել նաև կորոնավիրուսը։ Այնպես որ մենք պետք է պատրաստ լինենք»,- հայտարարել է նա Radio Padania-ի եթերում։ Նախօրեին Ֆոնտանան հայտարարել էր տարածաշրջանում վարակման դեպքերի թվի աճի նվազման […]
11:01 03.04.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հայտնում են, որ ապրիլի 3-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 736–ի։ Երեկվա համեմատ՝ դեպքերի թիվն ավելացել է 73–ով։ Առողջացել է 43 պացիենտ։ Գրանցվել է մահվան 7 դեպք։ Փաստացի բուժում է ստանում 686 մարդ։ Անցկացված 3258 թեստի պատասխան եղել է բացասական։
09:30 03.04.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է կորոնավիրուսից բուժված պացիենտների թվի ավելացման մասին․ «Երեկ օրվա ընթացքում ունեցել ենք 10 առողջացած` կրկանի բացասական թեստով, ովքեր դուրս են գրվել բժշկական կենտրոններից: Առողջացածների ընդհանուր թիվը դարձավ 43»: https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1188016838051246?__xts__[0]=68.ARAPBgj93O-E9PMPPUbGVR0H-nPY6HvGjVEfpjvep4Uy4JpZJLxgOfL86cAQuo0LwfHSlLoQOQ6g95LBdr3kQrPXdIrNFbk67ChuDXvlIpiLNLqCphDoZCu5YXeKRzI-xh3qhpO6zXLq6Yids_PCNhZHcX7Z0tFLZwA2vXxRwvs5y0p02CIt4XGh5f6L3LfV50BdZnF2iN6mwCSiPAWVa3uToptkn-uDrdh9VIl53X5IhIfcYfDZhYKxITZ1N3zw9_wFR35Us151MTVGwYAQBlT9jZ1TVQ2kyhhU8R63t0E5Zvac3vWf6afp_GrjUbP2EzHzQaraBY_46bvPg2yj_g&__tn__=-R
09:00 03.04.2020
Վրաստանում հետաքրքրված են՝ արդյո՞ք կորոնավիրուսը փոխանցվում է թղթադրամների միջոցով։ Ինչպես արդեն հայտնել ենք, Վրաստանում կորոնավիրուսով է վարակվել Ազգային բանկի պահոցների 7 աշխատակից: Նրանք շփում են ունեցել փողի հետ: Հասարակության մեջ կասկածներ են առաջացել, թե վիրուսը նրանց փոխանցվել է թղթադրամների միջոցով: Այդ մասին գրում է sputnik-georgia-ն: Վարկածը, թե կորոնավիրուսը փոխանցվում է կանխիկ դրամի միջոցով, տարածվել էր […]
00:14 03.04.2020
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս երեք նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված «stopcov.ge» կայքէջում: Այդ մասին տեղեկացնում է Վրաստանի «Առաջին ալիքը»: Ինչպես նշված է կայքէջում, երկրում գրանցված է կորոնավիրուսի 134 հաստատված դեպք, նրանցից 26-ը ապաքինվել է: Կարանտինի ռեժիմում է մնում 5550 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 281-ը:
00:07 03.04.2020
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
23:34 02.04.2020
Եվս մեկ վարակված: Վրաստանում կորոնավարակակիրների թիվն ապրիլի 2-ի՝ ժամը 20:30-ի դրությամբ 131 է՝ հաղորդում է stopcov.ge-ն: Ինչպես հաղորդում է Aliq.ge-ն, Առողջացել է 26 մարդ, կարանտինում 5550 մարդ է, ստացիոնարում՝ 281: Վարակաբանների կանխատեսումներով՝ վարակի տեմպերը երկրում ավելանալու են:
23:07 02.04.2020
Արցախի Հանրապետությունում առայսօր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Ինչպես տեղեկացնում են Արցախի հանրապետության առողջապահության նախարարությունից, երեկվա դրությամբ մեկուսացված երկու քաղաքացիների և այսօր օրվա ընթացքում ևս 1 քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը եղել է բացասական: Ընդհանուր առմամբ, այսօր ստացվել է 3 քաղաքացիների հետազոտության արդյունքները՝ բացասական ելքով: Ներկայումս ունենք մեկ քաղաքացի, ով օրեր առաջ գտնվել է վարակի […]
21:37 02.04.2020
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։ «78-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, վերջինիս մոտ զարգացել է արյան մակարդելիության խանգարումներ, որն իր հերթին դժվարացրել է բուժման ընթացքը։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, […]
21:21 02.04.2020
Իրանի խորհրդարանի նախագահն այս պահին Իրանի իշխանությունների ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշվել:
21:11 02.04.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության մամուլի սարհում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանում արձանագրված կորոնավիրուսային հիվանդության առանձին դեպքերի, խոսել մարզերում սպասվող քայլերի ու ստեղծված իրավիճակում ոլորտի առջև դրված խնդիրների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
19:30 02.04.2020
Լեհաստանի մայրաքաղաքի կենտրոնում՝ շենքերի մեկի պատին, հայտնվել է մեծադիր նկար, որը նվիրված է այսօր աշխարհի բոլոր երկրներում կորոնավիրուսի դեմ պայքարող բուժանձնակազմերին։ Այս մասին հայտնում է Հայաստանում Լեհաստանի դեսպանությունը։ https://www.facebook.com/polish.embassy.yerevan/photos/a.276915429008657/3144538588912979/?type=3&theater
18:50 02.04.2020
Ցանկում ընդգրկվել է նաև Լի Վենլյանը, ով առաջիններից մեկն էր նախազգուշացրել Ուհանում SARS-ի համաճարակին նմանվող պնևմոնիայի տարածման մասին:
17:50 02.04.2020
Շենժենը կդառնա մայրցամաքային Չինաստանի առաջին քաղաքը, որտեղ կարգելվի սննդի մեջ շան և կատվի մսի օգտագործումը, եթե հաստատվի քաղաքային իշխանության ներկայացրած որոշման նախագիծը: Այս մասին գրում է The Guardian-ը: Շան և կատվի մսի սպառումն ամենից շատ տարածված է Գուանդունում, որտեղ գտնվում է Շենժենը, ինչպես նաև Չինաստանի հյուսիսարևելյան հատվածում: Շան միսը, սակայն, Չինաստանում լայնորեն չի օգտագործվում: Այստեղ […]
16:40 02.04.2020
Իսրայելում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 6211-ի։ Մահվան դեպքերի թիվը 33 է։ Վարակվածների թվում է նաև երկրի առողջապահության նախարարը։ Այս մասին պաշտոնական աղբյուրներին հղումով հայտնում է տարածաշրջանի փորձագետ Արմեն Պետրոսյանը։ «Վարակակիրների թվում են Իսրայելի առողջապահության նախարար՝ 71-ամյա Յակով Լիցմանը և նրա կինը, որոնք ուլտրա-ուղղափառ համայնքի ներկայացուցիչներ են։ Կարանտինում են նաև վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԳՇ […]
16:18 02.04.2020
Առողջապահության կազմակերպիչ, բժշկական որակի մասնագետ Նարեկ Վանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Աղավնաձորում տեղակայված մեկուսարաններից մեկում 14 օր մեկուսանալուց և COVID-19-ի նկատմամբ թեստ հանձնելուց հետո մեր կոնտակտավոր քաղաքացիների մի մասի մոտ արձանագրվել էր բացասական պատասխան: Մեր ողջ թիմը ծափերով և ծաղիկներով ճանապարհեց մեր առողջ հայրենակիցներին դեպի տուն: Այո՛, կորոնավիրուսից հետո […]
15:52 02.04.2020
Հայաստանում մահվան դեպք է գրանցվել, որի վերաբերյալ կորոնավիրուսի հետ կապված լինելու կասկած կա։ Օպերային երգչուհին դիմել է շտապօգնություն, սակայն երբ տեղ հասած բժիշկները հորդորել են կորոնավիրուսի ստուգման տեստ անցնել, նա հրաժարվել է։ Հաջորդ օրը կինը մահացել է, իսկ նրա քույրը ծանր վիճակում է։ Այս մասին տեղեկություններն այսօր հաստատել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ […]
15:47 02.04.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «10 օրում ստացանք այս 36 սպասասենյակ ունեցող մոդուլը իրենց ախտորոշմանը սպասող պացիենտների համար»։
15:20 02.04.2020
Հայաստանի «կորոնավիրուսային կորը» զգալիորեն ավելի ցածր է, քան արևմտաեվրոպական երկրներինը, որոնք ներկայումս ունեն ամենաշատ վարակակիրները ԱՄՆ-ից հետո։ Հայաստանը պատկերող կորը նման է արևելաեվրոպական երկրների կորերին։ SHANTNEWS.am-ը ներկայացնում է կորերը՝ հիմնվելով աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների պաշտոնական թվերի վրա։ Գրաֆիկում ներկայացված են բոլոր երկրների աճի տեմպերը՝ լոգարիթմական սանդղակով։ Հետևաբար, որքան ավելի մեծ է կորությունը դեպի ձախ, այնքան ավելի […]
15:14 02.04.2020
Գեղարքունիքի՝ այս պահին միակ մարզ լինելը որպես այդպիսին առավելություն էլ չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը շեշտեց՝ կարելի է հանգիստ սպասել, որ վաղը որևէ քաղաքացի հնարավոր է ունենա դրական թեստ, և դա որևէ կերպ Գեղարքունիքն ավելի անվտանգ տեղ չի դարձնում: Թորոսյանը կրկին հիշեցրեց՝ պետք է պահպանել կանոնները: […]
15:10 02.04.2020
Դիմակ կարելու ձեռնարկում հաշվի է առնված անհրաժեշտ նյութերի մատչելիությունը, տրված են ինչպես ձեռքով, այնպես էլ կարի մեքենայով դիմակներ կարելու ցուցումներ:
15:09 02.04.2020
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է, որ պացիենտը ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն։ «68-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի դրանից՝ քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն»,- նշված է Նիկողոսյանի գրառման մեջ։ https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2474848032616975
14:54 02.04.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ խոսել է նաև բուժաշխատողների վարակվածության դեպքերի մասին, հաստատել է, որ կան նոր դեպքեր: «Զավեշտալի դեպքեր կան, երբ բուժաշխատողները, ոչ թե աշխատանքի վայրում են հիվանդանում, այլ իրենց միջավայրում, շփման ժամանակ»,- ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։
14:51 02.04.2020
Իրանում ՀՀ դեսպանությունը ներկայացնում է Իրանում կորոնավիրուսի՝ ապրիլի 2-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ. ?Վարակակիրների թիվն ավելացել է 2.875-ով Ընդհանուր՝ 50.468 ?Մահացածների թիվն ավելացել է 124-ով Ընդհանուր՝ 3.160 ?Ապաքինվածների թիվն ավելացել է 1.238-ով Ընդհանուր՝ 16.711
14:30 02.04.2020
«Կորոնավիրուսը հաստատվել է Վրաստանի Ազգային բանկի յոթ աշխատողների մոտ, նրանք ինքնամեկուսացման մեջ են եղել»: Տեղեկությունը տարածել է Վրաստանի Ազգային բանկը: «Մեկ շաբաթ առաջ Ազգային բանկի մեկ աշխատողի մոտ արձանագրվել էր COVID-19-ին բնորոշ ախտանիշներ, որոնց մասին տեղեկացվել էին համապատասխան ծառայությունները: Ազգային բանկն ապահովեց տվյալ անձի և նրա հետ շփման մեջ գտնվող անձանց ինքնամեկուսացման պայմանները: Նրանց աշխատավայրը […]
14:26 02.04.2020
Հաշվի առնելով ՀՀ պարետի 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշմամբ սահմանված՝ ՀՀ ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի ժամանակավոր սահմանափակումները՝ ՀՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ 2020 թվականի ապրիլի 3-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ սահմանափակվում է ՀՀ-ից Արցախի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ սահմանային հսկիչ կետերով անձանց տեղաշարժման իրավունքը՝ բացառությամբ հետևյալ դեպքերի. ? բեռնափոխադրումներ […]
14:17 02.04.2020
Կա նման կետ, երբ այլևս հնարավոր չի լինի գնալ կորոնավիրուսով վարակվածության ցանկացած նոր դեպքի հետևից, և գալու է պահ, երբ համակարգը զբաղվելու է միայն միջին ծանրության հիվանդներով, այսօր կառավարության նիստից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ այժմ մեր երկիրը հեռու է այդ կետից, իսկ ներկայումս համակարգի խնդիրն է […]
14:14 02.04.2020
Չինաստանում վերջին օրերին պաշտոնապես հաստատել են կորոնավիրուսի 1600 նոր դեպք: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի գլխավոր համաճարակաբան Վիկտոր Լյաշկոն: «Ցավոք, Չինաստանում վերջին օրերին հաստատվել է կորոնավիրուսի 1600 նոր դեպք: Բժիշկը նշել է, որ մինչ այժմ Չինաստանին հաջողվում էր զսպել կորոնավիրուսի տարածումը»,- ասել է Լյաշկոն:
14:08 02.04.2020
Կորոնավիրուսի վարակով պայմանավորված բժշկական անձնակազմի՝ բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժաշխատող, հավաքագրման վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի կոչին արձագանքել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններից թվով 31 բուժաշխատող, այդ թվում՝ 22 բժիշկ, 8 բուժքույր, 1 կրտսեր բուժաշխատող: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ապրիլի 1-ին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ կորոնավիրուսի դեմ պայքարի […]