22:20 04.04.2020
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կապիտալ վերանորոգումից հետո ավարտին են մոտենում Կրծքային վիրաբուժության բաժանմունքի վիրահատարանի երկու սրահների կահավորման աշխատանքները: Ամիսներ առաջ սկսված վերանորոգումն ավարտված է, նորացված վիրահատարաններում մարդկային շատ կյանքեր դեռ կփրկվեն, իսկ այս պահին հերթը նոր կորոնավիրուսին հաղթելն է, ինչը և պատրաստվում ենք անել… Այս մասին հաղորդում են բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից։
20:29 04.04.2020
Կախեթիի շրջանում բնակվող 63-ամյա ծաղկաբույծը անակնկալ է մատուցել Թբիլիսիի երեք կլինիկաների բժիշկներին և բուժքույրերին, ովքեր ընդունում և բուժում են կորոնավիրուսով հիվանդներին`նրանց նվիրելով 1,5 հազար կակաչ: Կախեթիի բնակիչ Կակո Ջեյրանիշվիլիի համար ծաղկի ֆերման եկամտի միակ աղբյուրն էր։ Նա իր աճեցրած 5 հազար կակաչները ծառայեցնելու էր ընտանեկան հոգսերը կարգավորելուն: Ծաղկաբույծը հիասթափված էր, քանի որ կորոնավիրուսի հետևանքով սպառել […]
18:49 04.04.2020
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ այս պահին վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ է բուժում ստանում։ «Նրանցից 3-ին միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք։ Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 1 քաղաքացի, մնացած 24 պացիենտների վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր»,- ասվում է […]
15:49 04.04.2020
ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկություններ է հրապարակել երեկ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարից: Նա նշել է. «Երեկ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել ավտովթար, մեքենան հատուկ կարանտինային գոտուց տեղափոխելիս է եղել կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 3 պացիենտի։ Վթարի հետևանքով պացիենտներից 2-ը չունեն վնասվածքներ, միայն 1-ի մոտ առկա է թեթև վնասվածքներ։ Վերջինս […]
14:00 04.04.2020
Այսօրվանից Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես դադարեցրել է օտարերկրյա պետություններում գտնվող ռուսաստանցիների՝ հայրենիք վերադառնալու համար կազմակերպվող միջազգային թռիչքները, հայտնում է Gazeta-ն: Օպերատիվ շտաբից հայտնել են, որ նման որոշում է կայացվել երկրում կորոնավիրուսային վարակի տարածմանը հակազդելու, ինչպես նաև հանրային առողջությունը պաշտպանելու նպատակով: Նշվում է, որ թռիչքների կասեցումն ուժի մեջ է ապրիլի 4-ի՝ ժ. 00.00-ից անորոշ ժամանակով:
13:47 04.04.2020
Իսրայելում 1 օրվա ընթացքում բժիշկները հաստատել են կորոնավիրուսով վարակման 550 դեպք, այդպիսով վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 7589։ Այդ մասին, ինչպես հայտնում է «Գազետան», տեղեկացնում են երկրի առողջապահության նախարարությունից։ Հաղորդվում է 427 առողջացած մարդու և 42 մահվան ելքով դեպքերի մասին։ Ծանր վիճակում է 115 հիվանդ, որոնցից 98-ին միացված է թոքերի արհեստական շնչառության սարք։
13:00 04.04.2020
Ամերիկացի փոփ երգչուհի Սելենա Գոմեսի մոտ ախտորոշվել է երկբևեռ աֆեկտիվ խանգարում: Այս մասին երգչուհին պատմել է ուրբաթ օրը երգչուհի Մայլի Սայրուսի հետ Instagram-ում ուղիղ եթերի ժամանակ: Երգչուհին նշել է, որ հիվանդությունը հայտնաբերվել է այն բանից հետո, երբ հետազոտվել է հոգեբուժական կլինիկայում: Գոմեսը խոստովանել է, որ հանգստություն է զգացել, երբ իմացել է բժիշկների ախտորոշումը: Ըստ նրա՝ […]
12:59 04.04.2020
Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչությունը հանդես է եկել կոչ-հայտարարությամբ՝ COVID-19-ի համաճարակով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Հարգելի գործընկերներ, COVID-19 հիվանդության հարաճուն տարածումը հանրային առողջապահական խնդիր լինելուց վերաճել է սոցիալ-տնտեսական մարտահրավերի ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում: Մերօրյա պանդեմիան համայն մարդկության համար ստեղծել է մի նոր իրավիճակ, որի լուծումը տարբեր գաղափարների, ցանկությունների և […]
11:55 04.04.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է կորոնավիրուսի պանդեմիայի շրջանում ճիշտ սննդակարգը: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: Գերատեսչությունը հայտնում է, որ նույնիսկ եթե սննդամթերքի քանակն ու ընտրությունը մեծ չէ, կարելի է փորձել առողջ սնվել: Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ ուրիշներն էլ պիտի ապրեն, և դա հիշելով՝ պետք չէ չափից շատ ապրանք գնել: ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս […]
11:01 04.04.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հայտնում են, որ ապրիլի 4-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 770-ի։ Երեկվա համեմատ՝ դեպքերի թիվն ավելացել է 34-ով։ Առողջացել է 43 պացիենտ։ Գրանցվել է մահվան 7 դեպք։ Փաստացի բուժում է ստանում 720 մարդ։ Անցկացված 3477 թեստի պատասխան եղել է բացասական։
10:21 04.04.2020
Վրացի գիտնականներին հաջողվել է 6 հիվանդներից կատարված նմուշառման ուսումնասիրություն անցկացնել։ Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն՝ փոխանցում է apsny.ge-ն։ Նրա խոսքով` կորոնավիրուսի շտամմի գենետիկական վերլուծությունը շատ կարևոր է՝ դրա էվոլյուցիան և տարածման դինամիկան հասկանալու համար: «Վիրուսները շատ ճշգրտությամբ տեղավորվում են խմբերի մեջ. վարակված իրանցու մոտ առկա […]
23:40 03.04.2020
Թբիլիսիում Շտապօգնության ծառայության բժշկուհիներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել Այս մասին հայտնել է անհետաձգելի բուժօգնության և արտակարգ իրավիճակների կառավարման դեպարտամենտի ղեկավար Ամիրան Գոգիտիձեն: Նրա վիճակը գնահատվում է բավարար: Նախանշանները երեկ են զգացվել, նրա վերջին հերթապահությունը եղել է մարտի 31-ին, Գոգիտիձեն ասել է, որ Շտապ օգնության ծառայության այլ աշխատակիցների վարակման հավանականությունը չի բացառում: Հայտնի է, որ […]
23:39 03.04.2020
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելոբվ, որ Վանաձորում ևս կան կորոնավիրուսով վարակակվածներ։ «Հարգելի համաքաղաքացիներ, Վանաձորում ևս ունենք արդեն հաստատված վարակակիրներ (նախկինում մեկուսացված անձանցից): Ստիպված ենք ևս մեկ անգամ հորդորել ու պահանջել ձեզանից ՝ խստագույնս պահպանել արտակարգ դրությամբ պայմանավորված բոլոր սահմանափակումները: Մեզանից յուրաքանչյուրը հասարակության մի կարևոր մասնիկն է ,և չի կարելի […]
22:16 03.04.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բակում է։ Նա ցուցադրել է, թե ինչպես է կառուցվում ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլը։ Նա նշել է, որ այս պահին կա մեկ ծայրահեղ ծանր պացիենտ։
21:59 03.04.2020
Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը կոչ է անում «Մնալ տանը»: Տեսանյութը հրապարակվել է Twitter-ում: «Պանդեմիան շատ լուրջ է, այն ո՛խչ ջրծաղիկ է, ո՛չ ժանտախտ, այն ավելի շատ նման է սուր շնչառական վարակի, բայց կան հանգամանքներ, որ պետք է հաշվի առնել: Ռիսկի խմբում են 65+ մարդիկ, դրանք մեր մայրիկներն են, հայրիկները, տատիկներն ու պապիկները: Բժիշկները գիտեն ինչպես պայքարել […]
21:18 03.04.2020
Կորոնավիրուսային վարակի յուրաքանչյուր երրորդ դրական պատասխանը ստացվում է անախտանիշ հիվանդին կատարված քննությամբ: Չինացի բժիշկները նրանց անվանում են «լուռ կրողներ»: Ինչպես փոխանցում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնը, South China Morning Post չինական թերթը, հղում կատարելով Երկնակերտ կառավարության գաղտնի արխիվներին, հայտարարեց, որ կորոնավիրուսային վարակի, այսպես կոչված, «լուռ կրողների» ներկայիս քանակը և իրական թիվը շատ ավելի մեծ է, քան […]
20:54 03.04.2020
Այրվածքաբանության ազգային կենտրոնի այրվածքային բաժանմունքն անորոշ ժամկետով տեղափոխվել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն։ Նոր մարտահրավերները պահանջում են արագ և էքստրաօրդինար որոշումներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և հավելել․ «Այս տեղափոխությունը պայմանավորված է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր բժշկական կենտրոնի ծավալմամբ, որը կգործի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ծննդատան մասնաշենքում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան): […]
20:20 03.04.2020
Վրաստանի համակարգող խորհրդի որոշմամբ ՝ ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունն ախտահանել է Մառնեուլ քաղաքի դաշտային հիվանդանոցը և ապամոնտաժել այն: Գրում է 1tv.ge-ն։ «Ելնելով այն բանից, որ Մառնեուլի «Ջեո հիվանդանոց» կլինիկայում հանվել է կարանտինային ռեժիմը և այն, որ անհրաժեշտության դեպքում այն կդառնա հիվանդների ընդունման հիմնական կենտրոն, որոշում է կայացվել դադարեցնել Մառնեուլում 100 հիվանդների համար նախատեսված հիվանդանոցի […]
19:57 03.04.2020
Սալոմե Զուրաբիշվիլին և նախագահի աշխատակազմը երեք ամսվա աշխատավարձի մի մասը կփոխանցեն կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին: Նախագահի աշխատակազմի տեղեկատվության համաձայն՝ ելնելով երկրում տիրող իրավիճակից՝ նախագահը և նրա վարչակազմը որոշել են այս համերաշխության ակտով նպաստել կորոնավիրուսի դեմ պայքարին: «Սա մեր քաղաքացիական պատասխանատվությունն է, և մենք բոլորս պետք է միասին աշխատենք` հաղթահարելու այս դժվար մարտահրավերը», – ասված է […]
19:44 03.04.2020
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը եկեղեցիների ավագ երեցներին երեք հանձնարարական է տվել: Պատրիարքության մամուլի կենտրոնի ղեկավարը հայտարարել է, որ հաշվի առնելով պարետային ժամը՝ պատրիարքի օրհնությամբ վաղվանից եկեղեցիներում ծառայությունները պետք է սկսվեն ժամը 16:00-20։00-ն՝ մինչև եկեղեցիների փակվելը: Նա նաև հիշեցրել է, որ անհրաժեշտ է ժամանակին տաճարների բակերում 1,5 մետր հեռավորությամբ նշաններ անել: «Մենք խնդրում ենք ձեզ […]
19:21 03.04.2020
Արհեստական շնչառության սարքերը, որ Միացյալ Նահանգները գնել է Ռուսաստանից, արտադրել է ռուսական մի ընկերություն, որը 2014 թվականից ամերիկյան պատժամիջոցների համակարգում էր ներառված։ Այս մասին այսօր հայտնել է RBC լրատվական կայքը։ Հումանիտար այս օգնության մասին պայմանավորվել էին երկու երկրների նախագահները։ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից հետո ռուսական օդուժի բեռնատար ինքնաթիռը ԱՄՆ էր մեկնել՝ տանելով բժշկական պարագաներ, դեղորայք և այլ միջոցներ։ […]
18:42 03.04.2020
Օրերս պարետատանը կայացած քննարկումների ժամանակ քննարկվել է նաև բժշկական դիմակների ստանդարտացման հարցը: Դիմակների ստանդարտացում չկա նույնիսկ ԵԱՏՄ տարածքում: Այսօր՝ ապրիլի 3-ին, այս մասին ասաց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը: Նա նաև տեղեկացրեց, որ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարվել է արագ մշակել այդ ստանդարտները, ինչը և հիմա արվում է: Ստանդարտները լինելուց հետո դիմակների օգտագործման վերահսկողությամբ […]
17:30 03.04.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ տեղեկատվական տեսանյութ է հրապարակել։ Մանրամասները՝ ստորև. https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/323561821937734/
16:12 03.04.2020
Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը SHANTNEWS-ին ներկայացրել է, թե ինչ վիճակ է Թուրքիայում՝ կորոնավիրուսի համաճարակի այս շրջանում: Գոչունյանը հայտնել է, որ երկրի մի շարք հիվանդանոցներ հռչակվել են համաճարակի դեմ պայքարի հիվանդանոցներ: Նա նաև տեղեկացրել է՝ կորոնավիրուսով վարակվածների 60 տոկոսը Ստամբուլում է: Մանրամասները՝ տեսանյութում:
14:32 03.04.2020
Նոր կորոնավիրուսի համավարակի հաղթահարման հարցերով միջազգային գործընկերների հետ խորհրդատվությունների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապով զրույց է ունեցել ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանի հետ: Նախագահ Սարգսյանն ընդգծել է համաշխարհային տնտեսական գործընթացների վրա նոր կորոնավիրուսի վարակի ազդեցության գնահատման հարցում միջազգային մասնագիտական կարևորագույն այդ կառույցի դերակատարումը: Նախագահը բարձր […]
14:21 03.04.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գործընկերության շրջանակում վերջինս նվիրաբերել է ջերմաչափիչ նոր սարք, որը համալրել է տեսչական մարմնի տեխնիկական բազան և թույլ է տալիս ջերմաչափել ՀՀ օդային և ցամաքային սահմանը հատող ցանկացած անձի։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱՏՄ-ից: Նոր ջերմաչափը տեղադրվել է ՀՀ ԱԱՏՄ բժշկասանիտարական հսկիչ կետում` բարելավելու […]
13:30 03.04.2020
Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված 13-ամյա աղջնակին տեսակցելու էր եկել նրա եղբայրը: Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյանը: Մինչ օրս աղջնակին հարազատներից ոչ ոք չէր տեսակցել: «Տարիների դադարն ավարտվեց նման ջերմ գրկախառնությամբ ու հետագայում իրար հետ շփվելու ցանկությամբ»,- ասված է Դերձյանի գրառման մեջ:
13:25 03.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ այցելել է «Ինժեներական քաղաք»: Կառավարության ղեկավարին նախ ներկայացվել են հայ մասնագետների կողմից ռազմական նշանակության տեխնիկական միջոցների մշակումներն ու լուծումները, այնուհետև վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին: Հայաստանի ինժեներական ասոցիացիայի ներկայացուցիչները նշել են, որ այժմ աշխատում են թոքերի […]
13:14 03.04.2020
Վերջին տարիներին ՀՀ-ում որդեգրման գործընթացում տեղ գտած ենթադրյալ չարաշահումների, ինչպես նաև ծննդաբերությունից հետո երեխաներին ծնողներից ապօրինի բաժանելու վերաբերյալ ստացված հաղորդումների շրջանակներում 2019-2020թթ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ակտիվ նախաձեռնողականությամբ քննչական մարմինների վարույթում հարուցվել և քննվում է 14 քրեական գործ: Մասնավորապես՝ մեկ տասնյակից ավել երեխաների որդեգրումը ՀՀ օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով իրականացված լինելու և երեխաների վաճառքի ենթադրյալ […]