21:31 31.03.2020
Վրաստանում մարտի 31-ից մինչև արտակարգ դրության ավարտը (ապրիլի 21-ը) ալկոհոլային խմիչքների վաճառքի համար նախատեսված բոլոր օբյեկտների գործունեությունն արգելված է: Այս մասին ասված է «COVID-19 տարածումը կանխելու միջոցների վերաբերյալ» կառավարության որոշման մեջ: Միևնույն ժամանակ, նշվում է, որ արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում ռեստորանների, հանրային սննդի օբյեկտների, այդ թվում կազմակերպություններին կից սննդի կետերում թույլատրվում է միայն առաքման ծառայության։ […]
21:20 31.03.2020
Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ևս մի քաղաքացի այսօր «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։ «Ցանկանում եմ նշել, որ բժիշկները պացիենտների վիճակը կայունացնելու համար արել են ամեն ինչ, այդ թվում` սրտանոթային քրոնիկ հիվանդություններով, նախկինում մասնահատված թոքով և ուղեկցող այլ առողջական խնդիրներով […]
19:13 31.03.2020
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց այն նախագիծը, որով առաջարկում է կորոնավիրուսից մահացածներին դիահերձում չիրականացնել։ Օրենքն ընդունվեց իմքայլական 69 պատգամավորների միաձայն կողմ քվեներով։ Օրենքի հիմնավորումն այն է, որ հաստատված կորոնավիրուսով վարակակիրների մահվան դեպքում դիահերձումը հավելյալ ռիսկեր է ստեղծում։ Հայաստանում դիահերձարաններն ապահովված չեն բավարար պայմաններով՝ վարակի տարածումից խուսափելու համար։
19:00 31.03.2020
Միաժամանակ 3 երկրում՝ Իտալիայում, Չեխիայում և Ռուսաստանում, իրարից անկախ մտածել են՝ ինչպես բժիշկները կարող են պաշտպանվել կորոնավիրուսից: Այս մասին հայտնում է DW-ն: Խողովակներով այն դիմակները, որ օգտագործվում են սուզվելու համար, լիցքավորում են հատուկ ֆիլտրերով, որոնք տպում են 3D պրինտերով, ավելացնում դետալներ: Մանրամասները՝ տեսանյութում:
18:48 31.03.2020
Վերջին օրերին ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, ինչպես մամուլի ու սոցցանցերի, այնպես էլ հեռախոսազանգերի միջոցով ստացել է բազմաթիվ մտահոգություններ՝ կապված ձեռքերի մաքրող, ախտահանիչ հեղուկների (ալկոգել) որակի ու դրա նկատմամբ իրականացվող վերահսկողության հետ: Այս մասին ասվում է կառավարության կայքում: «Հիշեցնում ենք, որ հայաստանյան ալկոգել արտադրող երկու տասնյակ տնտեսվարողների արտադրամասերում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ 19 […]
17:47 31.03.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ըստ Երևանի և մարզերի: «Պետք է նշել, որ 532 դեպքից այս պահին ճշգրիտ է 502 քաղաքացու բնակության վայրը: Մնացած 30 պացիենտի բնակության վայրը պարզվում է, քանի որ վերջիններիս փաստացի և անձնագրում հաշվառված տվյալների մեջ կա անհամապատասխանություն: Հավելենք, որ նշված վիճակագրությունը չի կապվում համաճարակաբանական գործողությունների հետ […]
16:25 31.03.2020
«Մենք արդեն իսկ ունենք 532 հաստատված դեպք, 30 առողջացած, 3 մահվան ելքով դեպքեր, մինչ օրս իրականացված թեստերից 2533-ը տվել է բացասական արդյունք: ՄԵնք մարտի կեսերից ունեցել ենք լոկալ տարածում, այսինքն՝ ոչ թե արտերկրից է բերվել, այլ լոկալ տարածումներ ենք ունեցել, ունենք Երևանում և ութ մարզում տարածվածություն: Բոլոր գործողությունները, որ մենք նախատեսում ենք, ունեն գիտական հենք»,- […]
16:15 31.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապով զրույց է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի հետ: Հանրապետության նախագահը և դեսպանը տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակի, դրա կանխարգելման, հաղթահարման և բուժման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ։ Նախագահ Սարգսյանն իր ողջույններն ու բարեմաղթանքն է փոխանցել […]
16:09 31.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմեց ՀՀ քաղաքացիներին, նա կոչ արեց չափազանց լուրջ վերաբերվել այս իրավիճակին: «Մտածենք ինքներս մեր մասին, մեր հարազատների, առնվազն կամ ամենաշատը տարիքով ավագ սերնդի մեր հարազատների մասին, որովհետև նրանք խոցելի են այս հիվանդության առաջ»,- ասաց նա: Փաշինյանը շեշտեց՝ չկա մի երկիր, որտեղ դիմակների դեֆիցիտ չկա կամ չկա առողջապահական համակարգի […]
15:43 31.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Ունենք ևս մեկ առողջացած պացիենտ: Առողջացածների թիվը դարձավ 31: Նաև մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի, որից 65-ը Իտալիայից հատուկ չվերթով ժամանած մեր քաղաքացիներն են: Առողջություն եմ մաղթում բոլորին»:
15:20 31.03.2020
Հասարակական-քաղաքական, մշակութային ու մարզական հայտնի գործիչները շարունակում են «Շանթ» ՀԸ եթերից տանը մնալու կոչ անել: Նրանք կիսվում են իրենց մտորումներով, տանն ունեցած երկար ժամանակը լցնելու փորձով: Ներկայացնում ենք երաժիշտ, The Beautified Project ռոք խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանի կոչ-հորդորը. «Ես այս պահին գտնվում եմ Լոնդոնում, քանի որ իմ թռիչը չեղարկվեց և ես ստիպված եղա մնալ այստեղ: […]
15:14 31.03.2020
Սիրիայի Դամասկոս քաղաքում ներքին գործերի նախարարության կարգադրությամբ շարունակվում է պայքարը կորոնավիրուսի դեմ: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչ Սարգիս Բուռունսուզյանը: Նա նշել է՝ առաջին հերթին երեկոյան 18:00-ից մինչ լուսադեմ՝ 06:00-ն, արգելված է տնից դուրս գալ: Երկրորդ կարգադրությամբ արգելվել է Դամասկոսից ելքը այլ քաղաքներ ու գյուղեր և հակառակ ուղղությամբ շարժը: Մանրամասները՝ տեսանյութում:
14:01 31.03.2020
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի մասին նոր տեղեկություններ: Մարտի 31-ին թարմացված տվյալներով՝ Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 532, Բուժվածներ՝ 30, Փաստացի բուժվողներ՝ 499, Բացասական թեստեր՝ 2533, Մահվան ելքեր՝ 3: Մանրամասները՝ այստեղ:
13:55 31.03.2020
Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված՝ Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Արարատի մարզպետարանից։ «Այսուհետև այստեղ կտեղափոխվեն կորոնավիրուսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտներ։ Վերջիններիս կենտրոնում կցուցաբերվի հիվանդանոցային բուժօգնություն։ ❗Նշենք, սակայն, որ կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում այստեղ չի իրականացվի»,- ասված է մարզպետարանի տարածած հայտարարության մեջ։
13:13 31.03.2020
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր տեղեկություններ է հաղորդել կորոնավիրուսային հիվանդության հաստատված նոր դեպքերի մասին: «Մարտի 30-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք: Նշենք, որ նրանցից 23-ը գտնվել է կարանտինում, 24-ը հաստատված դեպքի կոնտակտավոր է: 3 դեպքի շփման շրջանակը պարզվում է»,- գրել է նա:
12:52 31.03.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը «Ֆեյսբուքում» ինքնամեկուսացման խորհուրդներ է ներկայացրել՝ մնալ տանը, մեկուսանալ տան մյուս անդամներից, զանգահարել բժշկին՝ նախքան նրան այցելելը, կրել բժշկական դիմակ, եթե ցուցված է, հյուրեր չընդունել և այլն:
12:09 31.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախ անդրադարձել է կորոնավիրուսով վարակավածության դեպքերին և վարակված անձանց առողջական վիճակին: Զեկուցվել է, որ առաջիկա օրերին ՀՀ առողջապահական համակարգը համալրվելու է նոր սարքավորումներով, մասնավորապես, 100 շնչառական ապարատներով, 60 հազար թեստերով, այլ պարագաներով՝ դիմակներով, բժշկական […]
11:17 31.03.2020
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում նոր տվյալներ է ներկայացրել Տավուշում երեկ հակառակորդի կրակոցից վիրավորված 14-ամյա տղայի առողջական վիճակի մասին: «Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը կայուն է, գանգատներ չունի, կյանքին վտանգ չի սպառնում: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Երկրորդ վիրահատության անհրաժեշտություն բժիշկներն այս պահին չեն […]
08:43 31.03.2020
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան արդեն Երևանում է` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։ Երեխային տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնությունը։ Նոյեմբերյանի բուժկենտրոնում կատարվել […]
23:49 30.03.2020
Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա։ 49 և 60 տարեկան պացիենտները վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են բուժական բաժանմունք, որտեղ կշարունակվի նրանց հետագա բժշկական օգնության կազմակերպումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Շնորհակալություն եմ հայտնում մեր ռեանիմատոլոգներին և ինֆեկցիոնիստներին՝ վերջիններիս վիճակը կայունացնելու և ծանր դրությունից հանելու […]
23:43 30.03.2020
Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայից նախորդ գիշեր Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոց բարձր ջերմությամբ և կորոնավիրուսի նախանշաններով տեղափոխված 50-ամյա կնոջ մոտ Լուգարի լաբրատորիայում հաստատվել է Covid19-ը: Ըստ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության՝ կինը Զուգդիդիի բնակիչ է: Նա գտնվում էր Ռուսաստանում, Վրաստան վերադառնալ փորձել է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի տարածքով:
22:54 30.03.2020
Շուրջ 250 մարդ դուրս է եկել մեկուսացումից: Այս մասին տեղեկացնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։
22:44 30.03.2020
Reddit սոցիալական ցանցի և Initialized Capital- ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Instagram- ում ցույց տվեց, թե ինչպես է նա ժամանակ ծախսում կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտարարված կարանտինի վրա: Հայտնի ձեռնարկատերը տանը ժամանակ է անցկացնում իր կնոջ ՝ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի և դստեր՝ Օլիմպիայի հետ։ Օհանյանը նաև ցույց տվեց, թե իր ընտանիքն ինչ տեսակի սնունդ է նախընտրում կարանտինային […]
22:36 30.03.2020
Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն։ Երեխան այս պահին տեղափոխվում է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
21:59 30.03.2020
Տարբեր երկրներում շարունակվում են կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված քայլերը: ԱՄՆ-ն երկարաձգել է սոցիալական հեռավորությունը պահպանելու պահանջների կիրառման ժամկետները: Մոսկվայում մինչև ապրիլի 14-ը մտցվել է համընդհանուր ինքնամեկուսացման ռեժիմ: Իսկ Չինաստանը, հակառակը, աստիճանաբար վերադառնում է կյանքի բնականոն հուն: Մանրամասները՝ տեսանյութում։
21:44 30.03.2020
Ֆրանսիայում Միշլենի աստղ խոհարար, ճապոնացի Տաշաշի Կինոշիտան, ռեստորանի փակվելուց հետո սկսել է կերակուրներ պատրաստել Դիժոնի հիվանդանոցներից մեկում շուրջօրյա ռեժիմով աշխատող բժիշկների համար, հայտնում է The Guardian-ը: «Նա Ֆրանսիայի արևելյան Դիժոն քաղաքի մոտակա հիվանդանոցում այժմ կերակուր է պատրաստում շուրջօրյա աշխատող բժիշկների, բուժքույրերի և անձնակազմի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Երբ համաճարակի պատճառով Բուրգունդայի խաղողի այգիների կենտրոնում […]
20:57 30.03.2020
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եռամսյա պարգևավճարներից մարտ ամսվա պարգևավճարների ֆոնդը ամբողջությամբ (շուրջ 130 միլիոն դրամ), կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի վարակի դեմ։ Այս գումարը կբաշխվի բոլոր բուժհիմնարկների՝ հիվանդանոցների, պոլիկլինիկաների, շտապօգնության ծառայության շուրջ 1800 աշխատակիցների միջև: Քանի որ քաղաքապետը պարգևավճար չի ստանում, բուժաշխատողների ֆոնդին կփոխանցվի քաղաքապետի մարտ ամսվա […]
19:30 30.03.2020
Գյումրիի ծննդատան աշխատակազմը բուժհաստատությունը լուծարումից ապահովագրելու, միևնույն ժամանակ, պարտքերը մարելու և ծննդօգնության որակը բարձրացնելու առաջարկությունների փաթեթ է ներկայացրել: Համաձայն փաթեթի՝ բուժաշխատողներն առաջարկում են ծննդատունը լուծարելու փոխարեն միավորել, բայց ոչ թե ծննդօգնության այլ հաստատության, այլև «Գյումրի» բժշկական կենտրոնի հետ: Միավորում ասվածը վերաբերում է միայն իրավաբանական կարգավիճակին և վարչական ապարատին, այսինքն՝ ծննդատունը մնալու է իր տեղում, բայց […]
19:27 30.03.2020
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ լավ լուր հայտնելով Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված 13-ամյա աղջկա առողջական վիճակի մասին: «Լավ ու բարի լուր: Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 13-ամյա աղջիկը արդեն կարողանում է քայլել, առայժմ՝ բժիշկների օգնությամբ: Շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի […]